Գլխավոր տեղեկություն
Համար
N 581-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.06.16/20(294) Հոդ.198
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.05.2008
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11308169

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մայիսի 2008 թ.
ք. Երևան

N 581-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

Հրամայում եմ`

 

Հաստատել քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

պաշտպանության նախարարի

2008 թ. մայիսի 14-ի N 581-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայող) անձնական գործերը վարելու կարգը:

2. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը (այսուհետ` անձնական գործ) քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է:

3. Անձնական գործը վարում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանում):

4. Արգելվում է քաղաքացիական ծառայողի համար վարել մեկից ավելի անձնական գործ:

5. Անձնական գործի վարումը սկսվում է քաղաքացիական ծառայողի՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:

Անձնական գործի շապիկը ներառում է անձնական գործի համարը, իսկ անձնական գործի գաղտնիության դեպքում` նաև գաղտնիության դրոշմագիրը, քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև գործի վարման սկիզբը, դադարեցման և արխիվացման ամսաթվերը (Ձև N 1):

6. Անձնական գործում ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմումը.

2) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.

3) քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը.

4) անձնական թերթիկը (Ձև N 2), որը լրացվում է քաղաքացիական ծառայողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ՝ անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների, կրթությունը հաստատող փաստաթղթերի, գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի տվյալներին համապատասխան:

Անձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում լրացվում է նոր անձնական թերթիկ, որի մասին անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տեղյակ է պահում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին).

5) 2 լուսանկար 3X4 սմ չափսի.

6) ինքնակենսագրությունը, որը քաղաքացիական ծառայողի կյանքի հիմնական փուլերի ժամանակագրական կարգով համառոտ նկարագրությունն է: Ինքնակենսագրությունը գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, ձեռագիր, առանց ջնջումների: Այն առնվազն բովանդակում է քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել), աշխատանքային գործունեության սկիզբը, մի աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկությունները, ընտանեկան դրությունը (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ), ինքնակենսագրությունը գրելու տարին, ամիսը, ամսաթիվը և քաղաքացիական ծառայողի ստորագրությունը.

7) սոցիալական քարտի պատճենը.

8) անձնագրի, զինվորական գրքույկի և կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.

9) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չճանաչվելու, Օրենքով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու և այլ տեղեկությունների վերաբերյալ հայտարարությունը (Ձև N 3) (Օրենքի 49-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարվող, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք հայտարարությունը լրացնում են ըստ Ձև N 4-ի).

10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվող դատվածության բացակայության մասին տեղեկանքը.

11) քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան պաշտոնի նշանակման մասին իրավական ակտի քաղվածքը.

12) քաղաքացիական ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը.

13) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան շնորհելու և դրանից զրկելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված գույքի և եկամուտների հայտարարագրման մասին տեղեկանքը.

15) աշխատանքային գրքույկը.

16) գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները.

17) քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցնելու մասին ատեստավորման թերթիկի և համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենները.

18) քաղաքացիական ծառայողի վերապատրաստման մասին փաստաթղթի պատճենը.

19) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու, քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի պատճենները.

20) ժամկետային աշխատանքային պայմանագիրը.

21) պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր և հատուկ կոչումներ, ինչպես նաև պետական մրցանակներ շնորհելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.

22) քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ իր անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունները՝ դրանց մասին վերջինիս եզրակացություններով.

23) անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագրերը.

24) խրախուսանք կիրառելու մասին իրավական ակտի պատճենը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի պատճենը.

25) քաղաքացիական ծառայողի կողմից իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալու մասին վկայող փաստաթուղթը.

26) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

7. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով:

8. Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պարտավոր է ստուգել անձնական գործը ձևավորելու համար ներկայացված փաստաթղթերի լրիվությունը, համապատասխանությունը լրացվածի հետ և ստուգման արդյունքների մասին կատարել հետևյալ գրառումը՝ «Անձնական գործը ստուգված է (ստորագրություն, տարի, ամիս, ամսաթիվ)»:

9. Անձնական գործը ձևակերպվում է քաղաքացիական ծառայողի առաջին անգամ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվելու պահից՝ հնգօրյա ժամկետում:

10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի համար պահվում է անձնական գործի հատուկ թղթապանակ, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաստաթղթերը: Հերթական գրանցում է կատարվում նաև անձնակազմի կառավարման ստորաբաժանման անձնական գործերի հաշվառման մատյանում:

11. Անձնական գործերն անձնակազմի կառավարման ստորաբաժանումում պահվում են որպես առանձին հաշվառման փաստաթղթեր:

Աշխատանքային գրքույկը պահվում է անձնական գործի շապիկի վերջին էջին ամրացված ծրարում:

12. Անձնական գործում փոփոխություններ կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթեր:

Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը ստուգում է բոլոր փաստաթղթերի իսկությունը, կատարված փոփոխությունների ճշտությունը՝ կատարելով սույն կարգի 8-րդ կետով նախատեսված գրառումը:

13. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողի անձնական գործն (բացառությամբ աշխատանքային գրքույկի) առնվազն հինգ տարի պահպանվում է անձնակազմի կառավարման ստորաբաժանումում, որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ:

14. Անձնական գործը պահող անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պարտավոր է՝

1) վարել անձնական գործը.

2) տրամադրել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին` պաշտոնի նշանակման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձին` ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու օրը.

3) անձնական գործին կցել սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը.

4) ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.

5) առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի խնդրանքով, ծանոթացնել նրան իր անձնական գործին.

6) քաղաքացիական ծառայողի առաջին իսկ պահանջի դեպքում իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց նա ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը, և կարող է պատճենահանել դրանում պարունակվող ոչ գաղտնի փաստաթղթերը.

7) անցկացնել անձնական գործերի առկա վիճակի ամենամյա ստուգում, անձնական գործի ձևակերպման և վարման որևէ թերության հայտնաբերման դեպքում կազմել համապատասխան ակտ և այդ մասին համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի միջոցով տեղյակ պահել համապատասխան մարմնի ղեկավարին.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրապարակման համար անձնական գործում պարունակվող տեղեկություններ տրամադրելու մասին տեղյակ պահել քաղաքացիական ծառայողին:

15. Արգելվում է անձնական գործը վարելիս որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախօրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, առանց հիմնավորման որևէ փաստաթուղթ հանել և չվերադարձնել, տարածել գործում եղած տեղեկությունները, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

16. Քաղաքացիական ծառայողին քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու դեպքում նրա անձնական գործը պահվում է անձնակազմի կառավարման ստորաբաժանումում:

17. Անձնական գործերի պահպանության համար օգտագործում են չհրկիզվող կամ գրասենյակային պահարաններ, որտեղ գործերը դասավորվում են ըստ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների:

18. Անձնական գործն ունի ներքին վերգիր, որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործում փաստաթուղթը կցելու, անձնական գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթվերը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:

19. Յուրաքանչյուր տարի ներքին վերգիրը լրացվում է ամփոփ գրառումով, որտեղ նիշերով և բառերով գրվում է գործում եղած փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, ինչպես նաև գործում եղած և գործից հանված փաստաթղթերի մասին տեղեկություն:

20. Անձնական գործի էջերի համարակալման ժամանակ ներքին վերգիրը համարակալվում է առանձին, որը ստորագրում է այն կազմող անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատողը` նշելով պաշտոնը, ստորագրության վերծանումը, կազմման տարին, ամիսը և ամսաթիվը:

21. Ներքին վերգիրը կազմվում է առանձին էջի վրա, ըստ օրինակելի ձևի (Ձև N 5):

22. Օրենքի 49-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարված անձանց անձնական գործերի վարումն անձնակազմի կառավարման ստորաբաժանումը համապատասխանեցնում է սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջի):

23. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումն անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իրականացնում է սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 3-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ և 19-րդ ենթակետերի) համապատասխան:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ

 

-------------------------------------------------------------------------------------------

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ

N ______

 

__________________________________________________

ազգանուն

__________________________________________________

անուն, հայրանուն

 

 

Սկսված է` __ ______ 200 թ.

Դադարեցված է` __ ______ 200 թ.

Արխիվացված է` __ ______ 200 թ.

Վերսկսված է` __ ______ 200 թ.

Դադարեցված է` __ ______ 200 թ.

Արխիվացված է` __ ______ 200 թ.

Վերսկսված է` __ ______ 200 թ.

Դադարեցված է` __ ______ 200 թ.

Արխիվացված է` __ ______ 200 թ.

 

 

Ձև N 2

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

1. Ազգանունը ___________________

 

Անունը ________Հայրանունը _______

 

2. Սեռը ________

 

3. Ծննդյան ամսաթիվը ______________

 

4. Ծննդյան վայրը _________________

(մարզ, քաղաք, գյուղ)     

 

5. Քաղաքացիությունը ______________

 

6. Կրթությունը __________________

 

 

Լուսանկարի տեղը

 

 

 

N

Ուսումնական հաստատությունը

Ֆակուլտետի
կամ բաժանմունքի անվանումը

Ընդունվելու
տարին

Ավարտելու տարին

Մասնագի- տությունը

Ինչ որա-կավորում է ստացել ուսումնական հաստատու-թյունն ավարտելով

Դիպլոմի կամ վկայա-կանի համարը

անվանումը

վայրը

                 
                 
                 

7. Ինչ օտար լեզուների է տիրապետում ________________________________

_________________________________________________________________

(կարդում և թարգմանում է բառարանով, կարդում է և կարող է բացատրվել, տիրապետում է ազատ)

 

8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը __________ ___________________________

_________________________________________________________________

 

9. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի _____________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

10. Կատարած աշխատանքն աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և

միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և

աշխատանքը համատեղությամբ)

 

Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և

գտնվելու վայրերն անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում

Ամսաթիվը

Պետական մարմնի, հիմնարկի և կազմակերպության

Պաշտոնը

Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանը

ընդունվելու

ազատվելու
(ավարտելու)

անվանումը

գտնվելու վայրը

   
           

11. Պետական պարգևներ և մրցանակներ ________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

(երբ և ինչով է պարգևատրվել)

 

12. Առնչությունը զինվորական ծառայության հետ ___________________________________

__________________________________________________________________

 

Զինվորական կոչումը _________________________________________

 

Կազմը __________________________________________________

(հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)

 

Զորքի տեսակը _____________________________________________

 

13. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին ______________

________________________________________________________

________________________________________________________

(թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին) երեխաներ` նշելով նրանց ծննդյան ամսաթվերը)

 

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

14. Բնակության վայրը ___________________________________________________

__________________________________________________________________

 

15. Հաշվառման վայրը ____________________________________________

(լրացվում է, եթե տարբերվում է բնակության վայրից)

 

16. Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն ___

__________________________________________________________________

 

17. Անձնագիրը ________________________________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

200 թ. __________________ ______

___________________

անձնական ստորագրությունը

 

Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել անձնակազմի

կառավարման ստորաբաժանմանը:

 

Ձև N 3

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

__________________________ -ի

անունը, ազգանունը և հայրանունը

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ

հետևյալը.

 

ա) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս

_____________________________________________________________

(ունեմ, չունեմ)

 

բ) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական

աշխատանքներից) __________________________________________________

(իրականացնում եմ, չեմ իրականացնում)

 

գ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _______________________________

(զբաղվում եմ, չեմ զբաղվում)

 

դ) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ

խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ,

եղբայր և քույր) մեջ ________________

               գտնվում եմ, չեմ գտնվում

 

Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու

դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու

մասին:

 

________ ___________ 200 թ.

___________________

լրացնողի ստորագրությունը

Ձև N 4

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

_____________________________ -ի

անունը, ազգանունը և հայրանունը

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ

հետևյալը.

 

ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _______________________

(ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 

բ) ՀՀ կառավարության 2008թ. ___________ թիվ ___ -Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների

ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _______________________________

(տառապում եմ, չեմ տառապում)

__________________________________________________________________

 

գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն _________

(ունեմ, չունեմ)

 

Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

դ) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս

__________________________________________________________________

(ունեմ, չունեմ)

 

ե) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական

աշխատանքներից)

__________________________________________________________________

(իրականացնում եմ, չեմ իրականացնում)

 

զ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ___________________________________

(զբաղվում եմ, չեմ զբաղվում)

 

է) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի

(ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) մեջ ______________

գտնվում եմ, չեմ գտնվում

 

Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու
դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու
մասին:

 

________ ___________ 200 թ.

___________________

լրացնողի ստորագրությունը

 

Ձև N 5

      

Վ Ե Ր Գ Ի Ր

 

անձնական գործում առկա փաստաթղթերի

________________________________________

(քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Հ/հ

Փաստաթղթերի անվանումը

Էջերի հերթական համարները

Էջերի քանակը

Անձնական գործին
կցելու
ամսաթիվը

Անձնական

գործից հանելու ամսաթիվը

Անձնական գործից հանելու նպատակը

Ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը

Ստացողի ստորագրությունը և ստացման ամսաթիվը

Վերադարձման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

 

Անձնական գործը ստուգված է՝ ____ ______________ 200__ թ.

 

__________________________ 

անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի

ստորագրությունը

____ ______________ 200__ թ.

 

__________________________ 

անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի

ստորագրությունը

____ ______________ 200__ թ.

 

__________________________ 

անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի

ստորագրությունը

 

Ձև N 6

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

200-թվականի հունվարի 1-ի դրությամբ հաստատված համապատասխան մարմնի հաստիքային միավորների մասին

 

_____________________________________

(համապատասխան մարմնի անվանումը)

 


Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Ստորաբաժանումների հաստիքային միավորների քանակը

Քաղաքացիական ծառայության պաշտոնի

Ծանոթություն

քաղ. ծառայության պաշտոնների քանակը

քաղ. ծառայության պաշտոն չհամարվող պաշտոնների քանակը

Ընդամենը (3+4)

անվանումը

ծածկագիրը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               

 ԸՆԴԱՄԵՆԸ

           

 

Կ.Տ.

200 թ. __________ _____

Համապատասխան մարմնի

աշխատակազմի ղեկավար

_____________________

(ստորագրություն)

 

 

Հավելված

Ձև N 7

Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական ծառայության խորհրդի

2005 թ. փետրվարի 2-ի N 70-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Նոր նշանակված քաղաքացիական ծառայողների եվ գրանցամատյանում ընդգրկված քաղաքացիական ծառայողների հաշվառման տվյալների փոփոխությունների մասին

 

_____________________________________________________

համապատասխան մարմնի անվանումը

 

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Քաղաքացիական ծառայության պաշտոնի

Պաշտոնի նշանակման

Անունը, ազգանունը, հայրանունը

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

անվանումը

ծածկագիրը

հիմքը

ամսաթիվը

դասային աստիճանը

դասային աստիճանի շնորհման ամսաթիվը

դասային աստիճանի
իջեցման ամսաթիվը

դասային աստիճանի
զրկման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

Ծննդյան ամսաթիվը

Ծննդա-վայրը

Սեռը

Սոցիալական քարտի համարը

Ընտա-նեկան դրությունը

Անձնագրի տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել)

Բնակության վայրը

Հեռախոսա-
համարները

Կրթու-թյունը

Ուսումնական
հաստատությունը

Ուսման սկիզբը

Ուսման ավարտը

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

 

Մասնագիտու-թյունը

Որակավորումը

Զինապար-տությունը

Զինվորական կոչումը

Գիտական աստիճանները (կոչումները)

Խրախուսանքները

Կարգապահական տույժերը

աստիճանը
(կոչումը)

շնորհման
ամսաթիվը

խրախուսանքը

խրախուսանքի կիրառման ամսաթիվը

կարգապահական

տույժը

կարգապահական
տույժի կիրառման ամսաթիվը

24

25

26

27

28

29

30

31

32

33

 

Վերջին վերապատրաստումը

Վերջին ատեստավորումը

Աշխատանքային ստաժը
տ/ամ/օր

Ծանոթություն

ուսումնական հաստատությունը

սկիզբը

ավարտը

ծրագրի անվանումը

պետական նմուշի փաստաթղթի համարը

ամսաթիվը

արդյունքը

ընդհանուր

քաղաքացիական
ծառայության

34

35

36

37

38

39

40

41

42

43

 

Կ.Տ.

Համապատասխան մարմնի

աշխատակազմի ղեկավար

_____________

(ստորագրություն)

 

Ձև N 8

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների մասին

 

__________________________________________________________

համապատասխան մարմնի անվանումը

Հ/հ

Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Պաշտոնի ծածկագիրը

Ազգանունը, անունը, հայրանունը

Ազատման
հիմքերը

Ազատման տարին, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

             

 

Համապատասխան մարմնի

աշխատակազմի ղեկավար

_____________

(ստորագրություն)

Կ.Տ.
200 թ. ____________ ____ 
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան