«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608158
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
8 մայիսի 2008 թ. |
N 148-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Հայկական ճարտարապետական հուշարձաններ. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրին նվիրված «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. Սարդարապատի ճակատամարտի 90-ամյակը» նամականիշով միակողմանի բացիկի նմուշը՝ hամաձայն հավելվածի։
2. Գործողության մեջ դնել Հայկական ճարտարապետական հուշարձաններ. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրին նվիրված «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. Սարդարապատի ճակատամարտի 90-ամյակը» նամականիշով միակողմանի բացիկը` սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Հավելված |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |