«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 օգոստոսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10508243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հուլիսի 2008 թ. |
N 265-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի`
1) 1996 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. դեկտեմբերի 8-ի N 97 որոշմամբ նախատեսված հրահանգի ընդունման մասին» N 120 հրամանը,
2) 1998 թվականի մարտի 19-ի «Բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարումների կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 35 հրամանը,
3) 1998 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման կիրարկման որոշ հարցերի մասին» հրահանգչական N 72 հրամանը,
4) 1998 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն», «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում» գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզավորման կարգի հաստատման և լիցենզավորող հանձնաժողովի ստեղծման մասին» N 178 հրամանը,
5) 1999 թվականի հունիսի 14-ի «Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելման մասին» N 73 հրամանը,
6) 1999 թվականի հունիսի 29-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին հաշվետվության ձևի հաստատման մասին» N 77 հրամանը,
7) 1999 թվականի հուլիսի 14-ի «Հատուկ ջրօգտագործման թույլտվություններ և երկրորդային ջրօգտագործման համաձայնություններ տալու մասին» N 80 հրամանը:
Նախարար՝ |
Ա. Հարությունյան |