Գլխավոր տեղեկություն
Համար
N 1200-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.09.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

 N 1200-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի N 949-Ա որոշմամբ «Մխիթար Հերացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2004 թվականի սեպտեմբերի 23-ին տրված և 2007 թվականի սեպտեմբերի 20-ին ժամկետը երկարաձգված հոգեմետ նյութերի առևտրի թիվ Կ-XX-000052 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

 

Հրամայում եմ` 

 

1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել «Մխիթար Հերացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-XX-000052 լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի N 949-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3) «Մխիթար Հերացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար 

Հ. Քուշկյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան