«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11808185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 մայիսի 2008 թ. |
թիվ 417-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 1167-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1. Հրամանով հաստատված հավելվածը լրացնել 1.2.12., 1.2.13. և 1.2.14 կետերով և իրենց համապատասխան ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.2.12. Պահածոներ, այդ թվում`
1.2.12.1. Զեյթուն
1.2.12.2. Տոմատի մածուկ
1.2.12.3. Մուրաբա
1.2.12.4. Ջեմ».
«1.2.13. Համեմունքներ, այդ թվում`
1.2.13.1. Վանիլին
1.2.13.2. Աղ
1.2.13.3. Քացախ
1.2.13.4. Դափնու տերև
1.2.13.5. Պղպեղ աղացած».
«1.2.14. Բնամթերք, այդ թվում`
1.2.14.1. Մեղր բնական
1.2.14.2. Ձու
1.2.14.3. Սուրճ
1.2.14.4. Թեյ
1.2.14.5. Կակաո»:
2. Հրամանով հաստատված հավելվածի 1.2.5 կետը լրացնել 1.2.5.5., 1.2.5.6., 1.2.5.7., 1.2.5.8., «1.2.5.9., 1.2.5.10. ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«1.2.5.5. Բաստուրմա
1.2.5.6. Սուջուխ
1.2.5.7. Վետչինա
1.2.5.8. Նրբերշիկ
1.2.5.9. Երշիկ
1.2.5.10. Սալ, ճարպ, շպիկ»:
3. Հրամանով հաստատված հավելվածի 1.2.6 կետը լրացնել 1.2.6.2., 1.2.6.3., 1.2.6.4., 1.2.6.5. ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«1.2.6.2. Թխվածքաբլիթ
1.2.6.3. Վաֆլի
1.2.6.4. Շոկոլադ
1.2.6.5. Կարամել»:
4. Հրամանով հաստատված հավելվածի 1.2.7 կետը լրացնել 1.2.7.3., 1.2.7.4., 1.2.7.5., 1.2.7.6., 1.2.7.7., 1.2.7.8. ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«1.2.7.3. Կաթ
1.2.7.4. Մածուն
1.2.7.5. Թան
1.2.7.6. Յոգուրտ
1.2.7.7. Թթվասեր
1.2.7.8. Կաթնաշոռ»:
5. Հրամանով հաստատված հավելվածի 1.2.9 կետը լրացնել «1.2.9.3., 1.2.9.4. ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«1.2.9.3. Ոչ ալկոհոլային խմիչքներ
1.2.9.4. Կիսել մրգապտղային»:
Նախարար` |
Տ. Դավթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|