ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
11 օգոստոսի 2008 թ. |
N 08-240-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 11.08.08թ. կայացած նիստի)
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Գործարար Մելիք» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N0691 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Սիլուետ Դիզայն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N0693 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ամրան Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N0692 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(11.08.2008 թ. հր. N 08-240-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի |
Այլ տեղեկություններ |
1 |
«Գործարար Մելիք» ՍՊԸ |
ք. Արմավիր, Հանրապետության 21շ. |
ԱԳ N0691 |
09.08.07թ. |
04418705 |
687 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
2 |
«Ամրան Ռիելթի» ՍՊԸ |
Կոտայքի |
ԱԳ N0692 |
09.08.07թ. |
03530824 |
688 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
|
3 |
«Սիլուետ Դիզայն» ՍՊԸ |
ք. Երևան, Կոնդի 1-ին թ., 44 տ. |
ԱԳ N0693 |
09.08.07թ. |
02580483 |
689 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |