ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2007 թվականի N 1516-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԻՍԻԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,
Հրամայում եմ`
1. «Սիսիանի հիվանդանոց» ՓԲԸ-ին և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000354 և 2004 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000501 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:
11. Դադարեցնել «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354 և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000501 լիցենզիաները։
(11 կետը լրաց. 31.10.07 N 1633-Ա)
12. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354, N Կ-XX-000501 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը
(21 կետը լրաց. 31.10.07 N 1633-Ա)
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
21. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում:
(21 կետը խմբ. 31.10.07 N 1633-Ա)
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |