ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2007 թ. ք. Երևան N 540-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՌՈՒԲԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N ՓԿ-003 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ն մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 7-ի N 2 եզրակացությունը և անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մեժլումյանի 2007 թվականի նոյեմբերի 21-ի դիմումը՝ ընկերությանը 2005 թվականի նոյեմբերի 28-ին տրամադրված N ՓԿ-003 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին.
ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մեժլումյանին 2005 թվականի նոյեմբերի 28-ին տրամադրված «փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների մատուցում» գործունեության իրականացման N ՓԿ-003 լիցենզիան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |