ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 սեպտեմբերի 2007 թվականի N 1364-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՇՏԱՐԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ԱՇՏԱՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆ» ՊՓԲԸ-Ի ԵՎ «ԱՇՏԱՐԱԿԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,
Հրամայում եմ`
1. «Աշտարակի հիվանդանոց» ՓԲԸ-ին, «Աշտարակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին և «Աշտարակի մարզային շտապ բժշկական օգնության կայան» ՊՓԲԸ-ին 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000206, 2007 թվականի փետրվարի 16-ին տրված թիվ Կ-XX-000927, 2003 թվականի մայիսի 19-ին տրված թիվ Կ-XX-000106 և 2003 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-000446 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայում անվանափոխության վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
