ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 օգոստոսի 2007 թվականի N 1358-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ֆարիզոն» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ (դրական) |
«Ալֆա Ֆարմ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ (դրական) |
Ա/Ձ Աշոտ Սիրադեղյան |
դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ (դրական վերապահում) |
«Տարոն և եղբայրներ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ (դրական վերապահում) |
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» ԲՀ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Մոր և մանկան ԱՊԳԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Երանոսի ԲԱ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Ամասիայի ԱԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 31.08.2007թ. N 1358-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ (անուն, ազգանուն) իրավ. անձ (անվանումը) |
Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց- ման հա-մարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողու- թյան ժամկետը |
1 |
«Ֆարիզոն» ՍՊԸ |
ք. Երևան, Սեբաստիայի փող., թիվ 131 |
Կ-XX-001073 |
31.08.07 |
343 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք. Երևան, Մամիկոնյանց փող., 50/1 |
անժամկետ |
2 |
«Տարոն և եղբայրներ» ՍՊԸ |
ք.Չարենցավան, 1ա թաղ., 2շենքի բացվածք |
Կ-XX-001074 |
31.08.07 |
338 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք.Չարենցավան, 1ա թաղ., 2շենքի բացվածք թիվ 3 |
անժամկետ |
3 |
«Ալֆա Ֆարմ» ՍՊԸ |
ք. Երևան, Ջրաշատի 1 |
Կ-XX-001075 |
31.08.07 |
339 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք. Վանաձոր, Տ.Մեծի պող., թիվ 47շ., թիվ 11 դեղատուն |
անժամկետ |
4 |
Ա/Ձ Աշոտ Սիրադեղյան |
ք. Երևան, Բաշինջաղյան 175շ., բն. 9 |
Ա-XX-000417 |
31.08.07 |
336 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք. Երևան, Հ. Հակոբյան փող., 1շ., թիվ 166 |
անժամկետ |
5 |
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» ԲՀ |
ք. Երևան, Նալբանդյան փող., շ. 116, բն. 24 |
Կ-XX-001041 |
31.08.07 |
355 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Փոխներարկումային /պերֆուզիոլոգիական, տրանսֆուզիոլոգիական/, լաբորատոր ախտորոշիչ /գենետիկական, իմունոլոգիական/) |
ք.Երևան, Մոսկովյան փող., շ. 24, բն. 2 |
անժամկետ |
6 |
«Մոր և մանկան ԱՊԳԿ» ՓԲԸ |
ք. Երևան, Մաշտոցի պող., թիվ 22 |
Կ-XX-001045 |
31.08.07 |
340 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Մաշկաբանական, վեներաբանական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) |
ք. Երևան, Մաշտոցի պող., թիվ 22 |
անժամկետ |
7 |
«Երանոսի ԲԱ» ՓԲԸ |
Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս |
Կ-XX-001043 |
31.08.07 |
333 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Ընտանեկան բժշկություն, ֆունկցիոնալ ախտորոշիչ /ուլտրաձայնային/, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) |
Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս |
անժամկետ |
8 |
«Ամասիայի ԱԿ» ՓԲԸ |
Շիրակի մարզ, գ. Ամասիա |
Կ-XX-001042 |
31.08.07 |
332 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Տուբերկուլոզային /ֆտիզիատրիկ/) |
Շիրակի մարզ, գ. Ամասիա |
անժամկետ |
