«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11207443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
19 նոյեմբերի 2007 թ. |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԾՔԱՆՇԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ, ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 5-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. ապրիլի 29-ի թիվ 806-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետի «իբ» ենթակետի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հիմնել «Ճանապարհային ոստիկանություն» կրծքանշանը` համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել «Ճանապարհային ոստիկանություն» կրծքանշանի ձևը և կրելու կարգը՝ համաձայն հավելված 2-ի և 3-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի ապրիլի 15-ի «Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 5-Ն հրամանի 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված հավելված 1-ի 4.10-րդ կետը:
Ոստիկանության գեներալ-գնդապետ՝ |
Հ. Հարությունյան |
Հավելված 1 |
Հավելված 2 |
Ձ Ե Վ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ
«Ճանապարհային ոստիկանություն» կրծքանշանն իրենից ներկայացնում է ոսկեգույն վահան, որը պահում է գլուխը դեպի ձախ թեքած արծիվը: Կրծքանշանը պատրաստվում է արույրից: Կրծքանշանի չափերն են 80 մմ x 55 մմ x 1.5 մմ: Վահանը ծածկված է գնդիկաձև ելուստներով: Վահանի կենտրոնում սպիտակ շրջանի մեջ պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շրջանի տրամագիծը 23 մմ է, իսկ հաստությունը 1 մմ է: Զինանշանից վերև` իրար տակ, պատկերված են կորաձև երկու ժապավեններ: Ժապավենների լայնությունը 6 մմ է, հաստությունը 0.5 մմ: Վերևի ժապավենի վրա սև գույնով գրված է «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ ներքևի ժապավենի վրա սև գույնով գրված է «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ» բառը: Շրջանից ներքև` իրար տակ, ևս պատկերված են 2 ժապավեններ, որոնց լայնությունը 6 մմ է, հաստությունը՝ 0.5մմ: Վերևի ժապավենի վրա գրված է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևի ժապավենի վրա նշվում է կրծքանշանի համարը: Վահանի աջ և ձախ եզրագծով պատկերված են հասկերը: Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:
Հավելված 3 |
Կ Ա Ր Գ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԾՔԱՆՇԱՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ
1. «Ճանապարհային ոստիկանություն» կրծքանշանը (այսուհետ՝ կրծքանշան) տրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողներին (այսուհետ՝ ծառայողներ):
2. Կրծքանշանը հանդիսանում է ծառայողի համազգեստի բաղկացուցիչ մաս և ծառայողը պարտավոր է այն կրել ծառայություն իրականացնելիս:
3. Կրծքանշանը կրում են կրծքավանդակի ձախ կողմում: Կիտելների վրա կրծքանշանը ամրացվում է ձախ գրպանի շերտակարի վրա, եթե կիտելի և բաճկոնի վրա առկա են շքանշանների ժապավեններ և մեդալների շերտաձողիկներ` նշանը ամրացվում է դրանցից 10 մմ ներքև, ձմեռային կիսավերարկուի վրա` ուսադրի ներքևի եզրից 90 մմ վրա և շղթայից 120 մմ դեպի ձախ:
4. Կրծքանշանը ծառայողը ստանում է անձամբ պաշտոնի նշանակման հրամանն ընդունելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության կադրային ստորաբաժանումից (այսուհետ` կադրային ստորաբաժանում)` ստորագրությամբ:
5. Ճանապարհային ոստիկանության տարածքային ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են պարբերաբար իրականացնել ենթակաների մոտ կրծքանշանների առկայության, դրանց իսկության և վիճակի ստուգում:
6. Կրծքանշանի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցագիր է ներկայացնում իր անմիջական ղեկավարին, որը 24 ժամվա ընթացքում այն ներկայացնում է ստորաբաժանման ղեկավարին: Կրծքանշանի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու, այլ անձի փոխանցելու յուրաքանչյուր փաստի առկանության դեպքում ստորաբաժանման ղեկավարի կողմից նշանակվում է ծառայողական քննություն, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում կորած կրծքանշանը հայտնաբերելու, կորստյան կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու պատճառներն ու պայմանները ճշտելու, այլ անձին փոխանցելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծառայողական քննության նյութերը և դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ներկայացվում է ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին` համապատասխան որոշում կայացնելու համար:
7. Որոշում կայացնելուց հետո ծառայողին տրվում է նոր կրծքանշան` սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում:
8. Ծառայողական քննության եզրակացության պատճենը կցվում է ծառայողի անձնական գործին:
9. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից արձակվում է հրաման` կորցրած կրծքանշանն անվավեր համարելու մասին:
10. Կորցրած կրծքանշանը հայտաբերելու դեպքում այն անմիջապես հանձնվում է կադրային ստորաբաժանում:
11. Ծառայողը պարտավոր է վերադարձնել կրծքանշանը՝
1) Ճանապարհային ոստիկանության այլ ծառաություն տեղափոխվելու դեպքում.
2) ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում.
3) ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելու դեպքում.
4) հերթական արձակուրդի դեպքում.
5) ճանապարհային ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում:
12. Կրծքանշանների հաշվառումը իրականացնում է կադրային ստորաբաժանումը` «Ճանապարհային ոստիկանություն» կրծքանշանի հաշվառման մատյան (համաձայն ձևի) վարելով:
13. Կադրային ստորաբաժանումում կրծքանշանները և «Ճանապարհային ոստիկանություն» կրծքանշանի հաշվառման մատյան պահվում են չհրկիզվող պահարաններում` գաղտնի փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:
14. Օգտագործման համար ոչ պիտանի դարձած կրծքանշանները ոչնչացվում են գաղտնի փաստաթղթերի ոչնչացման համար սահմանված կարգով: Ոչնչացման արձանագրությունները հաստատվում են կադրային ստորաբաժանման ղեկավարի կողմից:
Մ Ա Տ Յ Ա Ն
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____ _______________ 20 թ.
Ավարտված է ____ _____________ 20 թ.
Հ/հ |
Կրծքանշանը ստացող ծառայողի անունը, ազգանունը |
Կրծքանշանը ստացող ծառայողի պաշտոնը, կոչումը |
Նշում կրծքանշան ստանալու հիմքերի մասին |
Կրծքանշանի համարը |
Կրծքանշանը ստանալու օրը, ամիսը, տարին |
Կրծքանշանը ստացողի ստորագրությունը |
Կրծքանշանը հանձնողի ստորագրությունը |