«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10304016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունվարի 2004 թ. ք. Երևան |
N 28 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 16.12.1997 թ. թիվ 586, 19.12.1997 թ. թիվ 595, 24.12.1997 թ. թիվ 605 և 28. 01.1998 թ. թիվ 35 որոշումների.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում անվանաքարտ կրելու կարգը` համաձայն հավելված 1-ի և անվանաքարտի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի:
2. Առևտրի և ծառայությունների վարչության պետ Գ. Քոչարյանին`
5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
Կ. Ճշմարիտյան
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների (հանրային սնունդ, կենցաղային և բժշկական սպասարկում, հասարակական տրանսպորտ, տաքսի, երթուղային տաքսի, կապ) ոլորտներում աշխատողների անվանաքարտ կրելու կարգը:
2. Անվանաքարտ պարտավոր են կրել բոլոր աշխատողները աշխատավայրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում:
3. Անվանաքարտը տրվում է աշխատողին աշխատանքի ընդունման հրամանի հետ կամ աշխատանքային պարտականությունների անցման պահին:
4. Անվանաքարտի վրա, հայերեն տպագիր տառերով լրացվում է`
ա) կազմակերպության անվանումը (ֆիրմային),
բ) աշխատողի անունը, ազգանունը,
գ) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:
5. Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը՝ նվազագույնը 30 մմx40 մմ չափսերով:
(5-րդ կետը խմբ. 05.04.04 N 67-Ն)
6. Անվանաքարտը վավերացվում է գործատուի ստորագրությամբ և կնիքով:
(6-րդ կետը խմբ. 05.04.04 N 67-Ն)
7. Կնիքը դրվում է այնպես, որ վերջինս ծածկի լուսանկարի ներքևի մասը:
8. Անվանաքարտի նվազագույն չափսերն են՝ 54 մմ x86 մմ, իսկ տառերի նվազագույն չափսը 5 մմ:
(8-րդ կետը խմբ. 05.04.04 N 67-Ն)
9. Անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ` սպառողին, իսկ տրանսպորտում (հասարակական տրանսպորտ, տաքսի, երթուղային տաքսի) ամրացվում է (կախվում է) տրանսպորտային միջոցի սրահում` ուղևորին տեսանելի տեղում:
10. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտների անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողի անվանաքարտի վրա, պաշտոնի փոխարեն, կատարվում է «Անհատ ձեռնարկատեր» նշումը և գրվում է անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը:
(10-րդ կետը խմբ. 05.04.04 N 67-Ն)
11. Սույն կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից` մեկ ամիս հետո:
(հավելվածը խմբ. 05.04.04 N 67-Ն)
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության տարածքում առեվտրի եվ ծառայությունների ոլորտներում աշխատողների անվանաքարտի օրինակելի ձեվԵՐԸ
(վերնագիրը խմբ. 05.04.04 N 67-Ն)
1. Կազմակերպության աշխատողների անվանաքարտի օրինակելի ձևը
2. Անհատ ձեռնարկատիրոջ անվանաքարտի օրինակելի ձևը
(հավելվածը խմբ. 05.04.04 N 67-Ն)