Գլխավոր տեղեկություն
Համար
N 619-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2008-25.02.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.15/27(236) Հոդ.333
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.08.2003
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11003267

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 օգոստոսի 2003 թ.
ք. Երևան

N 619-Ն
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության կարգը»:

2. Հանրակրթության վարչությանը (պետ՝ Ն. Ղուկասյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը՝ (Է. Սանթրոսյան) ՝ վերոնշյալ «Կարգը» ներկայացնել պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1998 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 148-Ն և 2003 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունելության և աշակերտների տեղափոխության կարգը հաստատելու մասին» N 489-Ն հրամանները:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Նախարար

 Ս. Երիցյան

 

 

Հաստատում եմ՝

ՀՀ կրթության և գիտության

նախարար Ս. Երիցյան

25. 08. 2003 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

Սույն կարգը ընդունվում է Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի, 38-րդ հոդվածի 3-րդ կետի, 39-րդ հոդվածի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիր» օրենքի 6-րդ բաժնի 2-րդ ենթաբաժնի, 14-րդ, 15-րդ 21-րդ կետերի, 3-րդ ենթաբաժնի 15-րդ, 16-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002թ-ի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման հավելված N 3-ի 21 -րդ կետի, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հատուկ ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման հավելված N 3-ի 23-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ-ի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579 -Ն որոշման հավելված 10-րդ կետի ա) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի հունիսի 14-ի «Պետական հիմնարկներին տրամադրվող տարածքների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 532 որոշման N1 և N 2 նորմատիվների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ-ի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. մարտի 13-ի N 111 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 913-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն:

 

Երեխայի ընդունելությունը հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն՝ դպրոց, վարժարան, կրթահամալիր (այսուհետ՝ հանրակրթական դպրոց և հատուկ դպրոց)

 

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած երեխաները: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

(1-ին կետը փոփ. 11.12.07 N 1218-Ն)

2. Մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) համայնքի (թաղապետարանի)) կրթության ստորաբաժանումը (այսուհետ՝ վարչություն, բաժին) յուրաքանչյուր պետական դպրոցի համար որոշում է դրա սպասարկման տարածքը: Պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ: Սպասարկման տարածքից դուրս բնակվող և տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում, հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:

3. Պետական դպրոց ընդունելության ժամանակ երեխայի գիտելիքների ստուգում չի թույլատրվում (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերի):

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով:

5. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում՝ ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները):

(5-րդ կետը փոփ. 11.12.07 N 1218-Ն)

6. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները):

7. Հանրակրթական դպրոց ընդունելության համար երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոց է ներկայացնում .

ա) դիմում

բ) 2 լուսանկար

գ) «(երեխայի ծննդյան վկայականի պատճենը` տնօրենի «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ,

դ) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից):

ե) դպրոցից դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար)

զ) աշակերտի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար):

(7-րդ կետը խմբ. 11.12.07 N 1218-Ն)

8. Հատուկ դպրոցի առաջին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած և ավելի բարձր տարիքի (մինչև 12 տարեկան) դպրոց չհաճախած երեխաները: Ընդունելությունը հատուկ դպրոցներ, որպես կանոն (բացի հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հատուկ դպրոցից) կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

(8-րդ կետը փոփ. 11.12.07 N 1218-Ն, 25.01.08 N 48-Ն)

9. Ընդունելությունը արտակարգ ընդունակություններ դրսևորած (այդ թվում՝ երաժշտության, գեղարվեստի, սպորտի ոլորտներում) երեխաների դպրոց կատարվում է գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման արդյունքների հիման վրա՝ դպրոցի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

(9-րդ կետը փոփ. 25.01.08 N 48-Ն)

10. Հատուկ դպրոց ընդունելության համար երեխայի ծնողը՝ (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոց է ներկայացնում.

ա) դիմում

բ) տարածքային կառավարման պետական մարմնի կողմից տրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը (բացառությամբ հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հատուկ դպրոցի),

գ) 2 լուսանկար

դ) «(երեխայի ծննդյան վկայականի պատճենը` տնօրենի «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ,

ե) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից):

զ) դպրոցից -դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար)

է) աշակերտի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար):

(10-րդ կետը խմբ. 11.12.07 N 1218-Ն, 25.01.08 N 48-Ն)

11. Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու նույն դպրոցի 9-րդ դասարանում:

12. Ավագ դպրոց ընդունվելիս երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է սույն կարգի 7-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը և հիմնական կրթության վկայականի բնօրինակը:

13. Այլ հանրակրթական կամ հատուկ դպրոցի, կամ նույն դպրոցի ընդհանուր և արհեստագործական հոսքերով դասարաններում, արհեստագործական հոսքով ավագ դպրոցներում ընդունելության (ուսումը շարունակելու) ժամանակ գիտելիքների ստուգում չի թույլատրվում:

14. Ավագ դպրոցի այլ հոսքերում և վարժարաններում ընդունելությունը կատարվում է դպրոցի (վարժարանի) սահմանած կարգով՝ գիտելիքների ստուգման միջոցով:

15. Հայաստանի Հանրապետության միևնույն մարզի (համայնքի) ներսում կամ մի մարզի հանրակրթական դպրոցից այլ մարզի հանրակրթական դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) ցանկությամբ, պահպանելով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պայմանները: Ընդունելությունը հաշվառվում է համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունում (բաժնում):

16. Հատուկ դպրոցից հանրակրթական դպրոց աշակերտի ընդունելությունը կատարվում է ՝ սույն կարգի 2, 11, 12, 13, 14, կետերի պահանջների պահպանմամբ: Դասարանի համապատասխանությունը որոշվում է ըստ ուսումնական ծրագրերի համարժեքության:

17. Այլ երկրներից երեխաների ընդունելությունը հանրապետության դպրոցների համապատասխան դասարանները կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա՝ պահպանելով սույն կարգի 1, 2 կետով նախատեսված պայմանները: Ընդունելությունը հաշվառվում է մարզի կրթության վարչությունում, բաժնում:

Դասարանը որոշվում է` սույն կարգի 12-րդ կետի պահանջի պահպանմամբ, իսկ հիմնական  տարրական դպրոցներում` տնօրենի հրամանով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից գիտելիքների համարժեքության արդյունքների որոշման հիման վրա:

18. 1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:

(18-րդ կետը խմբ. 11.12.07 N 1218-Ն)

19. Ուսումնառության ընթացքում առնվազն 6 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ համապատասխան դասարաններում: Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:

(19-րդ կետը խմբ. 11.12.07 N 1218-Ն)

20. Հանրակրթական դպրոցից հատուկ դպրոց ընդունելությունը կատարվում է ըստ սույն կարգի 10-րդ կետի` պահպանելով դասարանի համապատասխանությունը ըստ ուսումնական ծրագրի:

(կարգը փոփ., խմբ. 11.12.07 N 1218-Ն, փոփ., խմբ. 25.01.08 N 48-Ն)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2010, N 1640-Ն 25.02.2011, N 619-Ն
25.01.2008, N 48-Ն 25.02.2008, N 619-Ն
11.12.2007, N 1218-Ն 07.01.2008, N 619-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան