«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
24 օգոստոսի 2007 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 03/21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի օգոստոսի 15-ի «Ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի ձևերը հաստատելու մասին» N 03/21-Ն հրամանով հաստատված հողի հարկի վճարման ծանուցագրի ձևը (N 2 հավելված) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 750-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված կարգին համապատասխան տպագրված և սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահին առկա չօգտագործված հողի հարկի վճարման ծանուցագրերը կիրառվում են սույն հրամանով հաստատված ծանուցագրի ձևի հետ համատեղ:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Վ. Բարսեղյան |
Հավելված |
|
________________________________________________
|