«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 546-Ն
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1701 11 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով հաշվարկման շաքարի արտադրության համար 1701 11 ծածկագրին դասվող (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ս. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1701 11 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով հաշվարկման շաքարի արտադրության համար 1701 11 ծածկագրին դասվող (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը:
2. Մաքսային մարմինները շաքարի արտադրության համար 1701 11 ծածկագրին դասվող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկում են 0 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրամադրված եզրակացության հիման վրա:
3. Եզրակացություն ստանալու համար ներմուծողը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) սննդի արտադրության համար սահմանված կարգով ստացված լիցենզիայի պատճենը.
3) ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը.
4) ներմուծվող շաքարի հումքի հաշիվ-ապրանքագիրը:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ներմուծողի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` սույն կարգով սահմանված ձևով:
5. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա 2-օրյա ժամկետում ներմուծողից պահանջվում է ներկայացնել չներկայացված փաստաթղթերը:
6. Սույն կարգը տարածվում է նաև 2007 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծված շաքարի հումքի վրա, որը մաքսային մարմինների կողմից ձևակերպվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
Ձև
| 
 Հայաստանի Հանրապետության առևտրի  | |
| 
 
  | 
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1701 11 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
| Ներմուծողը _________________________________________________ | 
Գտնվելու վայրը _______________________________________________  | 
Հաշիվ-ապրանքագիրը ___________________________________________  | 
Ներմուծվող հումքի քանակը (կգ-ով) _________________________________  | 
Ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության չափը ____________________________________  | 
| Եզրակացություն տվողը | 
 ________  | 
 ___________  | 
 ______________ (անունը, ազգանունը)  | 
_____ __________________ 200 թ.
Կ. Տ.
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 07.03.2024, N 341-Ն | 08.03.2024, N 546-Ն | |
| 22.01.2015, N 80-Ն | 12.02.2015, N 546-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|