«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
10 ապրիլի 2007 թ. |
N 53-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 8-րդ կետի իը) ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ ԹԲՓՀ) կանոնակարգը մշակվել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի թիվ 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման հիման վրա և նպատակ ունի կանոնակարգել ԹԲՓՀ-ի աշխատանքները:
2. ԹԲՓՀ-ը մշտական գործող մարմին է, որի նպատակն է՝ կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների բժշկական զննման և դրա արդյունքում բժշկական սերտիֆիկատների հատկացման գործընթացը:
Սույն կանոնակարգի իմաստով ավիացիոն մասնագետներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուները՝ օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողները (կուրսանտները)՝ օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.
3) Հայաստանի Հանրապետության առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները, օդանավի վրա հատուկ աշխատանքներ կատարող գծային օդաչուները, շտուրմանները, բորտինժեներները, դիտորդ-օդաչուները, բորտօպերատորները, բորտուղեկցորդները.
4) Սիրողական օդաչուները, սավառնորդ-օդաչուները, ազատ օդապարիկի օդաչուները, պարաշյուտիստները, գերթեթև թռչող ապարատների օդաչուները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները և այլ ավիացիոն մասնագետները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
3. ԹԲՓՀ-ը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:
4. ԹԲՓՀ աշխատանքների ապահովումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կամ Միջպետական Ավիացիոն Կոմիտեի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սերտիֆիկացված մասնագիտացված ավիացիոն բժշկության կազմակերպության (այսուհետ՝ բժշկական կազմակերպության) գործադիր մարմնի կողմից՝ բժշկական կազմակերպության հիմնական գործունեության վայրում և սարքավորումներով:
5. ԹԲՓՀ-ը իր գործունեությունն իրականացնում է «Ավիացիայի մասին» օրենքին, ԻԿԱՕ-ի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների փաստաթղթերին, Գլխավոր վարչության կանոնադրությանը, սույն կանոնակարգի և այլ իրավական ակտերին համապատասխան:
6. ԹԲՓՀ-ը ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք:
7. ԹԲՓՀ-ը կազմված է նախագահից, բժիշկ-փորձագետներից և քարտուղարից: ԹԲՓՀ նախագահին և անդամներին նշանակում և պարտականությունների կատարումից ազատում է Գլխավոր վարչության պետը՝ Գլխավոր վարչության Բարձրագույն որակավորման հանձնաժողովին (այսուհետ՝ ԲՈՀ) և բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ներկայացմամբ: Բժիշկ-փորձագետների կազմի մեջ են ընդգրկվում հետևյալ մասնագետները՝
1) թերապևտ.
2) նյարդաբան.
3) ակնաբույժ.
4) վիրաբույժ.
5) օտորինոլարինգոլոգ.
6) ստոմատոլոգ:
ԹԲՓՀ անդամ նշանակվելու հավակնող բժիշկը ներկայացվում է նշանակման բժշկական կազմակերպության և ԹԲՓՀ նախագահի հետ հարցազրույցից հետո:
8. ԹԲՓՀ -ի նախագահը հաշվետու է Գլխավոր վարչության պետին, ԲՈՀ նախագահին, ինչպես նաև բժշկական կազմակերպության գործադիր մարմնին:
9. ԹԲՓՀ-ը ձևավորվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող, մասնագիտական երկարատև աշխատանքային փորձ և/կամ ավիացիոն բժշկության նախնական պատրաստվածություն ունեցող, բժշկական կազմակերպությունում աշխատող բժիշկներից:
10. Գլխավոր վարչության պետի որոշմամբ, բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ներկայացմամբ ԹԲՓՀ-ի աշխատանքներին մասնակցելու համար կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների մասնագետները:
11. ԲՈՀ նախագահի որոշմամբ կարող են կազմակերպվել ԹԲՓՀ-ի արտագնա նիստեր ավիաընկերություններում: ԹԲՓՀ-ի արտագնա նիստերը գլխավորում է ԹԲՓՀ-ի նախագահը կամ ԹԲՓՀ-ի անդամներից մեկը՝ ԹԲՓՀ-ի նախագահի հանձնարարությամբ:
12. Բժշկական սերտիֆիկատներում կատարվող նշումները հաստատվում են ԹԲՓՀ նախագահի ստորագրությամբ և ԹԲՓՀ կնիքով:
13. Վավերականությունը կորցրած նշումների վրա կատարվում է համապատասխան նշում:
14. ԲՈՀ-ը յուրաքանչյուր տարին մեկ անգամ ուսումնասիրություն է կատարում ԹԲՓՀ-ի և նրա անդամների գործունեության վերաբերյալ: Եթե ԹԲՓՀ անդամը չի կատարել սույն կանոնակարգով սահմանված իր պարտականությունները՝ նա կարող է ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգապահական տույժի:
15. ԹԲՓՀ նախագահը և անդամները, ինչպես նաև ԲՈՀ-ում բժշկական եզրակացությունների պահպանման համար պատասխանատու ԲՈՀ աշխատակիցը պահպանում են բժշկական զննման արդյունքում ստացված ավիացիոն մասնագետների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիությունը:
16. ԹԲՓՀ անդամները յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ անցնում են վերապատրաստում մասնագիտացված ավիացիոն բժշկության միջազգային դասընթացներում:
II. ԹՓԲՀ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
17. ԹԲՓՀ-ը կազմակերպում է ավիացիոն մասնագետների բժշկական զննման և դրա արդյունքում առողջական վիճակի պիտանիության մասին եզրակացությունների հիման վրա բժշկական սերտիֆիկատների հատկացման գործընթացը:
18. ԹԲՓՀ-ը հատկացնում է բժշկական սերտիֆիկատները ավիացիոն մասնագետներին՝ ԻԿԱՕ-ի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված ավիացիոն մասնագետների առողջության չափորոշիչների համապատասխանության բժշկական զննման արդյունքում:
19. ԹԲՓՀ-ը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով:
20. Ավիացիոն մասնագետների բժշկական զննումը իրականացվում է ԹԲՓՀ-ի ողջ կազմով:
21. Ավիացիոն մասնագետների առողջական վիճակի վերաբերյալ ԹԲՓՀ-ի որոշումները ընդունվում են ԹԲՓՀ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում, վճռորոշ ձայնի իրավունքը պատկանում է ԹԲՓՀ նախագահին: ԹԲՓՀ նիստերը արձանագրվում են ԹԲՓՀ քարտուղարի կողմից:
22. ԹԲՓՀ-ը քննարկում է եզրակացությունների վերաբերյալ բողոքները ավիացիայի մասնագետների որակավորման հարցերի վերաբերյալ և պարզաբանում է սույն կանոնակարգի և ավիացիոն մասնագետներին ներկայացվող որակավորման պահանջները:
23. ԹԲՓՀ-ը ուսումնասիրում է ԻԿԱՕ, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների փորձի և չափորոշիչների որակավորման պահանջները, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների բժշկական զննման և բժշկական սերտիֆիկատներ տալու հարցերը և դրա հիման վրա առաջարկություն է ներկայացնում Գլխավոր վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման ընթացակարգերը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
24. ԹԲՓՀ-ը բժշկական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է ավիացիոն մասնագետների բժշկական սերտիֆիկատների պատրաստումը և դրանց հատկացման վերաբերյալ վարում է գրանցամատյան: Բժշկական սերտիֆիկատը հանդիսանում է ԲՈՀ կողմից տրված ավիացիոն մասնագետների վկայականների անբաժանելի մաս և պահպանվում է դրա հետ:
25. ԹԲՓՀ-ի եզրակացությունը կարող է բողոքարկվել Գլխավոր վարչության պետին՝ արձանագրությունը զննվողին հանձնելուց հետո հնգօրյա ժամկետում: Գլխավոր վարչության պետը դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում նշանակում է նոր բժշկական զննում, ներգրավելով Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններից բժիշկների և դրա հիման վրա տասնօրյա ժամկետում դիմումատուին տալիս է գրավոր եզրակացություն: Բողոքի արդյունքում նշանակված բժշկական զննման արդյունքում անբավարար եզրակացության դեպքում տրված եզրակացությունը բողոքարկման ենթակա չէ:
26. Ավիացիոն մասնագետների բժշկական զննման արդյունքում տրված եզրակացությունների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր ամիս ներկայացվում է ԲՈՀ:
27. Բժշկական սերտիֆիկատ ստանալու նպատակով դիմած ավիացիոն մասնագետը լրացնում է հայտարարագիր, որտեղ նշվում է տվյալներ անձնական, ժառանգական անամնեզների, առողջական վիճակի մասին և հավաստում է այն իր ստորագրությունով: Նշված տեղեկատվության կեղծ լինելու դեպքում ԹԲՓՀ-ի կողմից այդ մասին անհապաղ տեղեկացվում է ԲՈՀ-ը:
28. ԹԲՓՀ նյութատեխնիկական ապահովումը իրականացնում է բժշկական կազմակերպությունը:
III. ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
29. Բժշկական սերտիֆիկատների տեսակները և դրանց գործողության ժամկետները հետևյալն են.
1) Բժշկական զննության և բժշկաթռիչքային փորձաքննության արդյունքներով որոշվում է ավիացիոն մասնագետի առողջական վիճակի պիտանիությունը մասնագիտական գործունեության իրականացնելու համար և տրվում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի բժշկական սերտիֆիկատ:
Բժշկական սերտիֆիկատը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով.
2) Առաջին դասի բժշկական սերտիֆիկատ տրվում է`
ա. առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) օդաչուի վկայականներ կրողներին.
բ. օդանավի բազմանդամ անձնակազմի օդաչուի վկայականներ կրողներին.
գ. գծային օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին.
3) Երկրորդ դասի բժշկական սերտիֆիկատ տրվում է`
ա. շտուրմանի վկայականներ կրողներին.
բ. բորտինժեների վկայականներ կրողներին.
գ. սիրողական օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին.
դ. դիտորդ-օդաչուի վկայականներ կրողներին.
ե. սավառնող օդաչուի վկայականներ կրողներին.
զ. պարաշյուտիստի, թեթև և գերթեթև թռչող ապարատների օդաչուների վկայականներ կրողներին.
է. ազատ օդապարիկի օդաչուի վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին.
4) Երրորդ դասի բժշկական սերտիֆիկատը տրվում է`
ա. օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականներ կրողներին.
բ. բորտուղեկցորդների վկայականներ կրողներին.
գ. բորտռադիստի վկայականներ կրողներին.
ե. բորտօպերատորի վկայականներ կրողներին և թեկնածուներին:
30. Առաջին դասի, երկրորդ և երրորդ դասի բժշկական սերտիֆիկատները ուժի մեջ են դրանց տրման օրվանից 12 ամսվա ընթացքում՝ բացառությամբ երրորդ դասի ա. օդային երթևեկության կառավարման կարգավարի մասնագիտության կուրսատների, որոնց համար սերտիֆիկատը ուժի մեջ է դրա տրման օրվանից 24 ամսվա ընթացքում:
31. Բժշկական սերտիֆիկատների գործողության ժամկետները կարող են կրճատվել բժշկական ցուցումների առկայության դեպքում: Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի փոփոխության հիմնավորումը պետք է արտացոլվի բժշկական եզրակացության մեջ:
32. Այն ավիացիոն մասնագետները, որոնք աշխատանքային անհրաժեշտությունից կատարում են աշխատանքներ արտասահմանյան երկրներում, բժշկական սերտիֆիկատներ տրվում են ընդհանուր հիմունքներով: Ելնելով նրանց աշխատավայրի Հայաստանի Հանրապետությունից հեռավոր լինելու հանգամանքից վերազննումը բացառիկ դեպքերում կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 45 օրով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ, այն պայմանով, որ տվյալ անձը դրական բժշկական եզրակացություն ստացել է զննումից հետո բժշկական հանձնաժողովի նշանակված անդամի կողմից, ըստ աշխատավայրի, բժշկական զննման մասին եզրակացությունը ենթակա է առաքման բժշկական կենտրոն, բժշկական սերտիֆիկատներ տվող հանձնաժողովի նախագահին:
IV. ԲԹՓՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
33. ԹԲՓՀ -ի նախագահը՝
1) ապահովում է ԹԲՓՀ-ի բնականոն աշխատանքը, խնդիրների և գործառույթների կատարումը.
2) կազմակերպում է քաղաքացիական ավիացիայի մասնագետների բժշկական զննման և բժշկական սերտիֆիկատների տրման հարցերը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակումը.
3) ներկայացնում է ԹԲՓՀ աշխատանքի տարեկան հաշվետվությունը բժշկական կազմակերպության գործադիր մարմին, որը այն ամփոփում և ներկայացնում է Գլխավոր վարչության պետին.
4) կազմակերպում է ԹԲՓՀ-ի գործավարության վարումը, բժշկական սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի հաշվառման ու պահպանման աշխատանքները.
5) չի համատեղում բժիշկ փորձագետի պաշտոնը.
6) անցկացնում է ԹԲՓՀ արտագնա նիստեր.
7) ներգրավում է ԹԲՓՀ-ի աշխատանքներում այլ բժշկական կազմակերպությունների աշխատողներին՝ նրանց համաձայնությամբ և Գլխավոր վարչության աշխատողներին, նրանց ստորաբաժանումների ղեկավարների համաձայնությամբ.
8) տալ պարզաբանումներ ավիաընկերությունների ղեկավարներին, ավիացիոն մասնագետներին՝ սույն կանոնակարգի կիրառման և ավիացիոն մասնագետներին ներկայացվող առողջապահական պահանջների հարցերի վերաբերյալ.
9) տալ բժշկական սերտիֆիկատների կրկնօրինակներ՝ սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան:
34. ԹԲՓՀ-ի նախագահը պատասխանատու է ԹԲՓՀ-ի աշխատանքների կազմակերպման և սույն կանոնակարգով սահմանված գործառույթների իրականացման համար: ԹԲՓՀ անդամը ԲՈՀ նախագահի և/կամ բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ներկայացմամբ կարող է հանվել ԹԲՓՀ կազմից Գլխավոր վարչության պետի հրամանով:
35. ԹԲՓՀ-ի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, իսկ նրանց երկուսի բացակայության դեպքում՝ ԹԲՓՀ անդամներից որևէ մեկը՝ Գլխավոր վարչության պետի որոշմամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.12.2014, N 301-Ն | 25.01.2015, N 53-Ն | |
02.07.2013, N 112-Ն | 11.08.2013, N 53-Ն | |
18.07.2012, N 116-Ն | 11.08.2012, N 53-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|