Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.11.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 նոյեմբերի 2005 թվականի N 1087-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԹԵՐԱՆ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի N Ս-098 հանձնարարականը, N Ս-098 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 11.11.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Թերան» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) կազմակերպությունը լիազորվել է Շիրակի մարզ, գ. Ախուրյանում գտնվող դեղատնային կրպակը, իսկ փաստացի գործում է ք.  Գյումրի, Երևանյան փող 65/3 հասցեում, ինչը հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներին,

բ) դեղատնային կրպակում չկա սառնարան, ինչը հակասում է լիցենզավորման կարգի 17-րդ կետի պահանջներին,

գ) դեղատնային կրպակի հանգստի սենյակը 3.87 քմ է, իսկ սանհանգույցը 1.5 քմ է, ինչը հակասում է լիցենզավորման կարգի 22-րդ կետի պահանջներին, ինչպես նաև կազմակերպության կողմից լիցենզավորման համար ներկայացված տեղեկություներին.


Հրամայում եմ``

 

1. Կասեցնել «Թերան» ՍՊԸ-ի 2004 թվականի մայիսի 11-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000461 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:


 

Նախարար`

  Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան