ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
19 մարտի 2007 թ. |
N 40-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Սլավ Գրուպ» ՓԲԸ փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 12.03.07թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերության 06.03.07թ. գրությամբ ներկայացված փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերությանը տրամադրել փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` ք. Երևան, Հաղթանակի 1 փ. թիվ 1/1 հասցեում:
2. Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետին`
«Դերժավա-Ս» ՓԲԸ, ՀՎՀՀ 02500028
«Կոնվեկտ» ՓԲԸ, ՀՎՀՀ 02567479
«Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլ» ՓԲԸ, ՀՎՀՀ 00090959
ընկերությունների «ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները` պահպանության պայմանների ապահովման դեպքում թույլատրել պահպանելու «Սլավ Գրուպ» ՓԲԸ մաքսային պահեստում:
Նախագահ` |
Ա. Ավետիսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|