«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407036
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 հունվարի 2007 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերին համապատասխան՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
ա) Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
բ) Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին և 9-րդ կետերով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել հրամանի 11-րդ և 12-րդ կետերը,
բ) հրամանի 14-րդ կետում «Դրամական շահումով» բառերը փոխարինել «Շահումով» բառով,
գ) ուժը կորցրած ճանաչել հրամանի «Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի վերաբերյալ» հայտարարության ձևը` համաձայն հավելվածի» պարբերությունը,
դ) հրամանի հավելված N 6-ում «Դրամական շահումով» բառերը փոխարինել «Շահումով» բառով:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Հավելված N 1 |
______________________________ հարկային | |
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
200 թ. _______________ամսվա
1. Վճարողի անվանումը |
||||||||||||
2. Վճարողի գտնվելու վայրը |
||||||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||||||
4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) |
||||||||||||
|
Հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակը |
Ելակետային տվյալը | |
6. Տոտալիզատորի կազմակերպում |
Համակարգիչների քանակը | |
թվով |
տառերով | |
|
| |
7. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ |
7.1. Ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն) | |
| ||
| ||
| ||
7.2. Ինտերնետային կայքերի թիվը | ||
թվով |
տառերով | |
|
| |
8. Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ |
Համակարգիչների քանակը | |
թվով |
տառերով | |
|
|
Վճարողի |
գրանցված է _________________ ՀՏ կողմից |
Կ. Տ. |
Կ. Տ. |
_______________ 200 թ. |
Կ Ա Ր Գ
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հայտարարությունը լրացվում է յուրաքանչյուր ամսվա համար` երկու օրինակից:
Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:
1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը),
2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,
3-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
4-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),
5-րդ տողում նշվում է տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար տրված լիցենզիայի սերիան, համարը, լիցենզիայի տրման օրը, ամիսը, տարեթիվը:
Տոտալիզատորի կազմակերպման դեպքում 6-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը` թվով և տառերով: Ընդ որում, տարբեր վայրերում տոտալիզատորի կազմակերպման դեպքում ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին:
Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում հաստատագրված վճար վճարողը ներկայացնում է առանձին հայտարարություն` լրացնելով միայն հայտարարության ձևի 7-րդ տողի 7.1-րդ սյունակը` ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն), և 7.2-րդ սյունակը` ինտերնետային կայքերի թիվը` թվով և տառերով (6-րդ և 8-րդ տողերը չեն լրացվում):
Բացի ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումից անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում 8-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը թվով և տառերով: Ընդ որում, տվյալ դեպքում, եթե տոտալիզատոր կազմակերպվում է տարբեր վայրերում գտնվող խաղասրահներում, ապա անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման մասով ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին:
Հավելված N 2 |
______________________________ հարկային | |
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
200 թ. _______________ամսվա
1. Վճարողի անվանումը |
||||||||||||
2. Վճարողի գտնվելու վայրը |
||||||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||||||
4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) |
||||||||||||
|
Հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակը |
Ելակետային տվյալը | |
6. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում |
6.1. Ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն) | |
6.2. Ինտերնետային կայքերի թիվը | ||
թվով |
տառերով | |
7. Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղի կազմակերպում |
Համակարգիչների քանակը | |
թվով |
տառերով | |
Վճարողի |
գրանցված է _________________ ՀՏ կողմից |
Կ. Տ. |
Կ. Տ. |
_______________ 200 թ. |
Կ Ա Ր Գ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հայտարարությունը լրացվում է յուրաքանչյուր ամսվա համար` երկու օրինակից:
Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:
1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը),
2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,
3-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
4-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),
5-րդ տողում նշվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար տրված լիցենզիայի սերիան, համարը, լիցենզիայի տրման օրը, ամիսը, տարեթիվը:
Տոտալիզատորի կազմակերպման դեպքում 6-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը` թվով և տառերով:
Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում հաստատագրված վճար վճարողը ներկայացնում է առանձին հայտարարություն` լրացնելով հայտարարության ձևի 6-րդ տողի 6.1-րդ սյունակը` ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն), և 6.2-րդ սյունակը` ինտերնետային կայքերի թիվը` թվով և տառերով (7-րդ տողը չի լրացվում):
Բացի ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում 7-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը թվով և տառերով: Ընդ որում, տվյալ դեպքում, եթե ինտերնետ շահումով խաղեր կազմակերպվում են տարբեր վայրերում գտնվող խաղասրահներում, ապա անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման մասով ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարություն ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.12.2009, N 3660-Ն | 09.01.2010, N 1-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|