Basic information
Number
N 172-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.05.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.05.02/12(252) Հոդ.196
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
18.04.2007
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
18.04.2007
Effective date
12.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 172-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 336-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով՝

ա) «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի ապրիլի 4-ի N MH/Լ070470/040407/1.0/RY գրությունը, որով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը խնդրել է պաշտոնապես պարզաբանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի (այսուհետև՝ Լիցենզիա) 5.Ա.2 կետի ժբ) ենթակետը,

բ) «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերության դիրքորոշումն առ այն, որ «Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա.» (ՕTE) կազմակերպությանը պատկանող «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերությունը համաձայնել է աստիճանաբար հրաժարվել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահված հեռահաղորդակցության տարբեր ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքներից,

գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենցիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշումը, որի համաձայն վերացվել է միջազգային ձայնային կապի (International Voice Gateway) ծառայություններ տրամադրելու «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության բացառիկ իրավունքը՝ GSM երկրորդ օպերատորի կողմից իր բաժանորդներին միջազգային ձայնային ծառայություններ մատուցելու համար, և

հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի 5.Ա.2 կետի ժբ) ենթակետի համաձայն՝ GSM երկրորդ օպերատորն իրավասու է իր GSM ցանցի բաժանորդներին մատուցել միջազգային ձայնային ծառայություններ՝ անկախ դրանց հիմքում ընկած տեխնոլոգիայից, և դա չի դիտվի որպես Լիցենզիայի խախտում:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation