Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2006-12.11.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.07.16/9(15) Հոդ.33
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2005
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.11.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11205492

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 12-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

 

Հրամայում եմ՝

1. Սահմանել՝

ա) ոստիկանության ծառայողի ծառայողական վկայականի ձևը՝ համաձայն 1-4 հավելվածների,

բ) ոստիկանության ծառայողին ծառայողական վկայական տալու կարգը՝ համաձայն 5-րդ հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին՝ սույն հրամանով հաստատված կարգի համաձայն ոստիկանության կադրերի վարչության կողմից ներկայացված հայտերի հիման վրա իրականացնել ծառայողական վկայականների պատրաստումը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսատնտեսագիտական վարչության պետին՝ ապահովել  ծառայողական վկայականների պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:

4. Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ոստիկանության
գեներալ-լեյտենանտ՝
Հ. Հարությունյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ ոստիկանության պետի
2005 թվականի դեկտեմբերի 1-ի
թիվ 12-Ն հրամանի

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ПОЛИЦИЯ

РЕСПУБЛИКИ

АРМЕНИЯ

 

 

Ուժի մեջ է

Действительно

 

առ                թ.

по ____  __________20  г.

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ПОЛИЦИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ           ՈՍ              1

 СЛУЖЕБНОЕ УДОСТОВЕРЕНИЕ        по            ____

 _____________________________________

 _____________________________________

 _____________________________________

 Պաշտոնը ____________________________

 Состоит в должности

 _____________________________________

 Հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքով

 С правом хранения и ношения огнестрельного табельного оружия

 

 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 НАЧАЛЬНИК ПОЛИЦИИ РА

 

 Տրված է ____ ____________        թ.

 Выдано “     ”                       20  г.

   

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ПОЛИЦИЯ

 

РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀՀ ոստիկանության պետի
2005 թվականի դեկտեմբերի 1-ի
թիվ 12-Ն հրամանի

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ПОЛИЦИЯ

РЕСПУБЛИКИ

АРМЕНИЯ

 

 

Ուժի մեջ է

Действительно

 

առ                թ.

по ____  __________20  г.

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ПОЛИЦИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ           ՈՍ              1

 СЛУЖЕБНОЕ УДОСТОВЕРЕНИЕ        по            ____

 _____________________________________

 _____________________________________

 _____________________________________

 Պաշտոնը ____________________________

 Состоит в должности

 _____________________________________

 Հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքով

 С правом хранения и ношения огнестрельного табельного оружия

 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 НАЧАЛЬНИК УПРАВЛЕНИЯ

 

 Տրված է ____ ____________        թ.

 Выдано “     ”                       20  г.

   

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ПОЛИЦИЯ

 

РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀՀ ոստիկանության պետի
2005 թվականի դեկտեմբերի 1-ի
թիվ 12-Ն հրամանի

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ПОЛИЦИЯ

РЕСПУБЛИКИ

АРМЕНИЯ

 

 

Ուժի մեջ է

Действительно

 

առ                թ.

по ____  __________20  г.

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ПОЛИЦИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ           ՈՍ              1

 СЛУЖЕБНОЕ УДОСТОВЕРЕНИЕ        по            ____

 _____________________________________

 _____________________________________

 _____________________________________

 Պաշտոնը ____________________________

 Состоит в должности

 _____________________________________

 

 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 НАЧАЛЬНИК УПРАВЛЕНИЯ

 

 Տրված է ____ ____________        թ.

 Выдано “     ”                       20  г.

   

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ПОЛИЦИЯ

 

РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4
ՀՀ ոստիկանության պետի
2005 թվականի դեկտեմբերի 1-ի
թիվ 12-Ն հրամանի

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ПОЛИЦИЯ

РЕСПУБЛИКИ

АРМЕНИЯ

 

 

Ուժի մեջ է

Действительно

 

առ                թ.

по ____  __________20  г.

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ПОЛИЦИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ           ՈՍ              1

 СЛУЖЕБНОЕ УДОСТОВЕРЕНИЕ        по            ____

 _____________________________________

 _____________________________________

 _____________________________________

 Պաշտոնը ____________________________

 Состоит в должности

 _____________________________________

 Հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքով

 С правом хранения и ношения огнестрельного табельного оружия

 

 ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

 КОМАНДИР

 

 Տրված է ____ ____________        թ.

 Выдано “     ”                       20  г.

   

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ПОЛИЦИЯ

 

РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

 

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5
ՀՀ ոստիկանության պետի
2005 թվականի դեկտեմբերի 1-ի
թիվ 12-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով սահմանվում է ոստիկանության ծառայողի ծառայողական վկայականի ձևը և տալու կարգը:

2. Ոստիկանության ծառայողի ծառայողական վկայականը (այսուհետ՝ վկայական) Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգում ծառայության մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված ոստիկանության կոչումը, ինչպես նաև ոստիկանության ծառայողին հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող 6.5 x 20 սմ չափեր ունեցող պաշտոնական փաստաթուղթ  է:

Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին և կադրերի ռեզերվում գրանցված ծառայողներին տրվում են վկայականներ՝ առանց հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքի:

3. Ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար ներկայացնում է վկայական:

Շահադիտական կամ անձնական բնույթի այլ նպատակների համար վկայականը ներկայացնելը կամ օգտագործելը, այլ անձանց փոխանցելը կամ կորցնելը, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած վկայական օգտագործելը կարող է առաջ բերել կարգապահական պատասխանատվություն:

4. Ոստիկանության ծառայողները պարտավոր են պահպանել իրենց տրված վկայականներն ու ապահովել դրանց պատշաճ տեսքը:

5. Ջնջումներով, ուղղումներով վկայականները համարվում են անվավեր:

6. Վկայականներ պատրաստելու հետ կապված աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչությունը՝ կադրերի վարչության կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

 

II. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

7. Վկայականի կազմը պատրաստվում է կաշվից կամ կաշվի փոխանյութից: Ոստիկանության ծառայողի վկայականի կազմը մուգ կարմիր գույնի է:

8. Վկայականի կազմի աջ կողմի արտաքին միջնամասում ոսկեգույն պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանի ներքևում՝ ոսկեգույն հայերեն մեծատառերով, երկու տողով տպագրվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը:

9. Վկայականի ձախ կազմի արտաքին միջնամասում ոսկեգույն ռուսերեն մեծատառերով տպագրվում են՝ «Ïîëèöèÿ Ðåñïóáëèêè Àðìåíèÿ» բառերը:

10. Վկայականի ներսի աջ և ձախ կողմերում փակցվում են վարդագույն ցանցկեն մեկական ներդիր:

11. Ոստիկանության ծառայողին տրվող վկայականի սերիան է հայերեն՝ ՈՍ, ռուսերեն՝ ÏΠհամարը հնգանիշ թվով՝ N:00000:

12. Վկայականի աջ ներդիրի համապատասխան մասում, սև տուշով (հատուկ թանաքով), հստակ և ընթեռնելի ձեռագրով, լրացվում են վկայականի համարը, վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, հայերեն և ռուսերեն լեզուներով՝ ծառայողի կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը, ստորաբաժանման անվանումը և զբաղեցրած պաշտոնը:

Վկայականի ձախ ներդիրի ներքևի ձախ եզրային մասում  փակցվում է ծառայողի 4x6 սմ չափի գունավոր դիմահայաց լուսանկարը՝ հստակ պատկերմամբ: Ոստիկանության ծառայողը վկայականի համար լուսանկարվում է կիտելով, առանց գլխարկի, սպիտակ վերնաշապիկով և սև փողկապով: Կիտելի վրա պետք է ամրացված լինեն մեդալների շերտաձողիկները, կրթությունը հավաստող և ծառայության ընթացքում ստացած կրծքանշանները: Լուսանկարում ծառայողի կոչումը և տարբերանշանները պետք է համապատասխանեն վկայականի տրման պահին տվյալ ծառայողի ունեցած կոչմանը և տարբերանշաններին:

13. Լուսանկարից աջ նշվում է վկայականի վավերականության ժամկետը (օրը, ամիսը, տարեթիվը):

Վկայականը  տրվում է 3 տարի ժամկետով:

14. Վկայականի աջ ներդիրի ներքևի աջ անկյունում ստորագրելուց հետո, աջ ներդիրի ձախ անկյունը  և ձախ ներդիրը կնքվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով համապատասխան կնիքով: Ձախ ներդիրը կնքվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ստորին մասում, իսկ մյուս մասը ներդիրի վրա:

 

III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

15. Վկայական տրվում է՝

ա) ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող, ծառայողներին այդ թվում՝ ոստիկանության զորքերում և ոստիկանության բժշկական հաստատություններում ծառայող սպայական և ենթասպայական կազմի զինծառայողներին (հավելված1-2 և 4),

բ) կադրերի ռեզերվում գրանցված ծառայողներին և ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողներին (հավելված 3):

16. Վկայական տրվում է՝ ոստիկանությունում ծառայության անցած և պաշտոնի նշանակված ծառայողներին և ոստիկանության զորքերի զինծառայողներին հրամանագրվելուց հետո 10-օրյա ժամկետում:

17. Վկայականները փոխարինվում են՝ նոր պաշտոնի նշանակվելու (փոխադրվելու), կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու, կադրերի ռեզերվում գրանցելու, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու դեպքերում: Նշված դեպքերում (բացառությամբ վավերականության ժամկետը լրանալու դեպքի) ոստիկանության ծառայողը հրամանին ծանոթանալուց հետո 7-օրյա ժամկետում պարտավոր է ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայություն ներկայացնել դիմահայաց, 4x6 սմ չափի երկու գունավոր լուսանկար: Վավերականության ժամկետը լրանալուց 7-օր առաջ ոստիկանության ծառայողը պարտավոր է դիմել այն փոխարինելու համար:

Նոր վկայականը տրվում է լուսանկարը հանձնելուց հետո՝ 7-օրյա ժամկետում: Նոր վկայականը տրվում է միայն նախկին վկայականը  համապատասխան կադրային ծառայություն հանձնելուց հետո: Վկայականը հանձնվում է այն կադրային ծառայություն, որտեղից այն ստացվել է: Ոստիկանության ծառայողը վկայականը համապատասխան կադրային ծառայությունից ստանում է անձամբ՝ ստորագրությամբ:

18. Ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են  պարբերաբար իրականացնել  ենթակաների մոտ վկայականների առկայության, դրանց վավերականության և վիճակի ստուգում:

Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցագիր է ներկայացնում իր անմիջական ղեկավարին, որը 24 ժամվա ընթացքում այն ներկայացնում է ստորաբաժանման ղեկավարին: Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու, ինչպես նաև շահադիտական կամ անձնական այլ նպատակներով վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու յուրաքանչյուր փաստի առնչությամբ իրավասու ղեկավարի կողմից նշանակվում  է ծառայողական քննություն, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում կորած վկայականը հայտնաբերելու, կորստյան կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու պատճառներն ու պայմանները ճշտելու, շահադիտական կամ անձնական այլ նպատակով վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծառայողական քննության նյութերը և դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ներկայացվում է ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին՝ համապատասխան որոշում կայացնելու համար:

Որոշում կայացնելուց հետո ծառայողին տրվում է նոր վկայական՝ սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում:

Ծառայողական քննության եզրակացության պատճենը կցվում է ծառայողի անձնական գործին:

19. Վկայական տալու իրավասություն ունեցող ղեկավարի կողմից արձակվում է հրաման՝ կորցրած վկայականն անվավեր համարելու մասին:

Կորցրած վկայականը հայտաբերելու դեպքում այն անմիջապես հանձնվում է համապատասխան կադրային ծառայություն:

20. Ոստիկանության ծառայողը պարտավոր է հանձնել վկայականը՝

ա) իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ժամանակահատվածում՝ ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դեպքում.

բ) իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս՝ լիազորությունների ժամանակավորապես կասեցնելու դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից պետական  այլ մարմին փոխադրվելու դեպքում.

դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում:

Ոստիկանության ծառայողը վկայականն առձեռն հանձնում է միայն իր անմիջական կամ ուղղակի ղեկավարներին, կադրային ծառայության ղեկավարին, ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանման պետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության պետին:

Վկայականը ծառայողի կողմից չհանձնելու դեպքում այն վերցնելու պարտականությունը դրվում է ծառայողի անմիջական և ուղղակի ղեկավարի, իսկ ծառայողական քննության դեպքում՝ նաև այն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի վրա:

Ոստիկանությունում ծառայությունից ազատվելու կամ պետական մեկ այլ լիազոր մարմին ծառայության փոխադրվելու դեպքերում ծառայողի հետ վերջնահաշվարկ կատարվում է վկայականը հանձնելուց հետո:

21. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ստորագրությամբ վկայական (հավելված 1) տրվում է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների և բաժինների, ուսումնական հաստատությունների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին, ինչպես նաև ոստիկանության պետի խորհրդականներին:

22. Հայաստանի Հանրապետության  ոստիկանության զորքերի հրամանատարի և իր կողմից լիազորված պաշտոնատար ղեկավարների ստորագրությամբ վկայական (հավելված 4) տրվում է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի սահմանած անվանացանկում (այսուհետև՝ անվանացանկ) ընդգրկված զինծառայողներին:

23. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության պետի ստորագրությամբ վկայական (հավելված 2 և 3) տրվում է՝ գլխավոր և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին (բացառությամբ սույն կարգի 21-րդ և 24-րդ կետերում նշվածների), կադրերի ռեզերվում գրանցված ծառայողներին, ինչպես նաև անվանացանկի միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

24. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և օպերատիվ փնտրողական վարչության պետերի ստորագրությամբ վկայական (հավելված 2) տրվում է նշված վարչությունների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

25. Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ստորագրությամբ վկայական (հավելված 2) տրվում է անվանացանկի մեջ մտնող միջին խմբի, բացառությամբ՝ բաժանմունքի պետի տեղակալի, և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

26. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրանսպորտային, պետական պահպանության, մարզային վարչությունների, ուսումնական հաստատությունների պետերի ստորագրությամբ վկայականներ (հավելված 2) տրվում են անվանացանկի կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

27. Վկայականի հաշվառումը և հանձնումը իրականացվում է համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայությունում՝ հաշվառման մատյաններով (ձև 1):

28. Վկայականը (նրանում փակցված ներդիրներով), Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքը և հաշվառման մատյանները պահվում են չհրկիզվող պահարաններում՝ գաղտնի փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

Վկայականի կազմերը, ներդիրները, կնիքները և հաշվառման մատյանները պահպանելու, ինչպես նաև վկայականները ճիշտ ձևակերպելու պարտականությունները դրվում են վկայական տալու աշխատանքներն անմիջականորեն իրականացնող ծառայողների, նրանց անմիջական և ուղղակի ղեկավարների վրա:

Վավերականության ժամկետը լրացած, օգտագործման համար ոչ պիտանի դարձած և սահմանված կարգով հանձնված վկայականները, ինչպես նաև անվավեր ճանաչված վկայականները, ոչնչացվում են գաղտնի փաստաթղթերի ոչնչացման համար սահմանված կարգով:

Յուրաքանչյուր տարի՝ կիսամյակը մեկ անգամ, ստուգվում է վկայականների  քանակը, ինչպես նաև հաշվառման մատյանները:

Ստուգման և ոչնչացման արձանագրությունները հաստատվում են վկայական տալու իրավասություն ունեցող ղեկավարների կողմից: Արձանագրության մեկ օրինակը ներկայացվում է ոստիկանության կադրերի վարչություն:

29. Վկայականներ տալու, պահպանելու, ոչնչացնելու ընթացքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչությունը:

 

 


Ձև
ՀՀ ոստիկանության պետի
2005 թվականի դեկտեմբերի 1-ի
թիվ 12-Ն հրամանի

 

Մ Ա Տ Յ Ա Ն

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողին տրվող ծառայողական վկայականների հաշվառման


Տրման ամսաթիվը

Վկայականի համարը

Ում է տրվել
(ազգանուն, անուն, հայրանուն)

Կոչումը

Աշխատանքի վայրը

Պաշտոնը

Ստացողի
ստորագրությունը

Նախորդ վկայականի N

Նշումներ ոչնչացնելու մասին

                 
                 
                 
                 
                 
                 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.10.2015, թիվ 15-Ն 12.11.2015, N 12-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան