Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/595
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2002-27.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.06.17/15(101) Հոդ.93
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2002
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.04.2006

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մայիսի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 12402093

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 մայիսի 2002 թ. .
ք. Երևան

N 02/595

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՊԱՌՔՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թվականի հուլիսի 17-ի N 535 որոշմամբ հաստատված ՀՀ պետական եկամուտների նախարարության կանոնադրության 23-րդ կետի «ը» ենթակետը և ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 17-րդ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև նպատակ ունենալով կանոնակարգել սնանկ ճանաչված կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) չկատարված հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը`

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկացման հայցի հիման վրա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքերում չկատարված հարկային պարտավորությունների (ապառքների) հաշվառման կարգը:

 

Նախարար՝ 

Ե. Զախարյան

Հաստատված է

ՀՀ պետական եկամուտների նախարարի

06.05. 2002 թ. N 02/595 հրամանով

Կ Ա Ր Գ

«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ԵՎ անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) ԵՎ ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկացման հայցի հիման վրա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ԵՎ անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքերում չկատարված հարկային պարտավորությունների (ապառքների) հաշվառման

 

1. Սնանկացման վարույթում գտնվող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի (ասուհետև` հարկ վճարողներ) դատարանի որոշմամբ լուծարման դեպքում գույքի և այլ ակտիվների վաճառքից ստացված գումարներից օրենքով սահմանված հերթականությամբ պետական բյուջեի հանդեպ եղած հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների (ներառյալ այն հարկ վճարողների վերաբերյալ տեղեկությունները, որոնց սնանկացման հայցը ներկայացվել է այլ պարտատերերի կողմից) ստացման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչությունները և խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունը ներկայացնում են ՀՀ պետական եկամուտների նախարարության իրավաբանական վարչություն:

2. ՀՀ պետական եկամուտների նախարարության իրավաբանական վարչությունը ստացված լուծարված հարկ վճարողների չկատարված հարկային պարտավորությունների դիմաց վճարված գումարների վերաբերյալ տեղեկությունները ուսումնասիրում, ամփոփում և 2-օրյա ժամկետում ներկայացնում է ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչությանը:

3. ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչությունը ստացված տվյալների հիման վրա կատարում է այդ հարկ վճարողների ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններում և խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հաշվառված ապառքների հետ համեմատություն, որի արդյունքներով կազմվում և 3-օրյա ժամկետում ՀՀ ՊԵ նախարարին է ներկայացնում անձնական հաշվի քարտերում համապատասխան գրանցումներ կատարելու վերաբերյալ եզրակացություն:

4. ՀՀ ՊԵ նախարարը ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության եզրակացության հիման վրա արձակում է հրաման ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններում և խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունում հաշվառված լուծարված հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հաշվարկված ապառքների գումարների վերահաշվարկ կատարելու նպատակով:

5. ՀՀ ՊԵ նախարարի հրամանի հիման վրա ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչությունները և խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունը 1-օրյա ժամկետում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում են հրամանում արտացոլված գումարի չափով ապառքների վերահաշվարկ:

6. ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչությունները և խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունը լուծարված հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում վերահաշվարկ կատարելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացում այդ մասին տեղեկությունը տրամադրում են ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանական և տեղեկատվական վարչությանը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2006, N 1-05/06-Ն 27.04.2006, N 02/595
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան