ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 նոյեմբերի 1998 թ. |
N 01/58 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները (կցվում է):
|
Ս. Այվազյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ հարկային տեսչության պետ 1998 թ. նոյեմբերի 27-ի N 01/58 հրամանով |
|
|
|
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կանոնները մշակվել են համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի պահանջի:
1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) պարտադիր օգտագործմամբ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ՀԴՄ-ները շահագործում են միայն դրանք ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) գրանցելուց հետո:
1.3. ՀԴՄ-ի տեղակայումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում է ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով լիցենզիա ստացած ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների (այսուհետև` կենտրոն) կողմից:
1.4. ՀԴՄ-ի շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ հարկային տեսչության մարմինները և ՀՀ առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները:
ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման լիակատարության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ հարկային տեսչության մարմինները:
II. ՀԴՄ-ների գործարկումը, տեխնիկական սպասարկումը ԵՎ նորոգումը
2.1. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողությունները, միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտը (հավելված N 1):
2.2. ՀԴՄ-ի և նրա հանգույցների` բոլոր տեսակի խափանումների, Կենտրոնում կատարվող նորոգումների և շահագործողների մոտ կատարվող տեխնիկական սպասարկման (որոնք նախատեսված են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններում) վերաբերյալ տվյալները գրանցվում են` շահագործողի կողմից վարվող, ՀԴՄ-ի նորոգմանը վերաբերող տեղեկությունների գրանցման գրքում (հավելված N 2), նշված գրքի էջերը համարակալվում և կարվում են հարկային մարմնի կողմից: Այդ տվյալները եռամսյակը մեկ պետք է ներկայացվեն ՀԴՄ-ի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին:
2.3. ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնն իր կողմից կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների գծով վարում է հաշվառում այդ նպատակով բացված գրքում (հավելված N 3), նշված գրքի էջերը համարակալվում և կարվում են հարկային մարմնի կողմից: Կենտրոնները յուրաքանչյուր սպասարկվող և նորոգվող ՀԴՄ-ի գրանցման հարկային մարմնին տեղեկանք են ներկայացնում տվյալ ՀԴՄ-ի վրա կատարված սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:
2.4. ՀԴՄ-ի գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործողի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետև` ՀՎՀՀ) և ՀՀ հարկային մարմիններում ՀԴՄ-ի գրանցման համարը պարտադիր նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (դրամարկղային չեկ, հաշվետվություն և այլն):
III. ՀԴՄ-ն աշխատանքին նախապատրաստելը
3.1. Տնտեսավարող սուբյեկտի պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, լիցքավորել այն չեկային ժապավենով, հսկիչ ժապավենի սկզբնամասում գրանցել տվյալ ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման և գործարանային համարները, հերթական համարը, թվագրել տվյալ օրը, ամիսը, ամսաթիվը և ժամը, միացնել ՀԴՄ-ն և ստուգման համար տպել մի քանի չեկ առանց գումարը նշելու:
3.2. ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը և տեխնիկական սպասարկման ու նորոգման կենտրոնների հետ կնքված պայմանագրերը պահպանվում են տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրում:
3.3. Տնտեսավարող սուբյեկտի մոտ` ՀԴՄ-ի հետ աշխատելու համար, գանձապահի հաստիքի բացակայության դեպքում գանձապահի պարտականությունները դրվում են մեկ այլ աշխատողի վրա (այսուհետև` գանձապահ):
IV. Գանձապահի աշխատանքը հերթափոխի ընթացքում
4.1. Գանձապահը պարտավոր է`
● | մուտքագրել դրամական գումարները, հաշվիչ սարքի միջոցով որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել սպառողին (գնորդին, հաճախորդին, պատվիրատուին և այլն), |
● | ստացված գումարների չափով ՀԴՄ-ի միջոցով տպել և սպառողին տրամադրել դրամարկղային չեկ: |
4.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապրանքների հետ ընդունման ժամանակ սպառողը պարտավոր է ապրանքի հետ միասին վերադարձնել իրեն տրված դրամարկղային չեկը: Գանձապահը կարող է տրված չեկի գումարը սպառողին վերադարձնել միայն այն աշխատանքային օրվա ընթացքում, որի ժամանակ կատարվել է գնումը: Չեկը կորցնելու և այլ դեպքերում գումարը սպառողին վերադարձվում է հաշվապահության միջոցով:
4.3. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս, գանձապահը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և այդ մասին անհապաղ տեղեկացնել տնօրինությանը: Անհրաժեշտության դեպքում տնօրինությունը հայտ է (հավելված N 4) ներկայացնում Կենտրոնին տեխնիկական սպասարկման համար, հայտի մեկ օրինակը պարտադիր կարգով ներկայացվում է հարկային մարմնին:
4.4. Գանձապահին արգելվում է.
● | թույլատրել ՀԴՄ-ի հետ աշխատել կողմնակի անձանց, բացառությամբ տնօրինության թույլտվությամբ` հարկային մարմինների աշխատակիցների և տեխնիկական մասնագետների, |
● | հեռանալ աշխատատեղից առանց ՀԴՄ-ն անջատելու: |
V. ՀԴՄ-ի վրա աշխատանքի ավարտը
5.1. Հերթափոխի (աշխատանքային օրվա) ավարտից հետո գանձապահը ՀԴՄ-ից դուրս է բերում դրամարկղի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև գանձապահի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է հասույթը հաշվառելու համար սկզբնական փաստաթուղթ և պահպանվում է տնտեսավարող սուբյեկտի մոտ տպելու օրվանից սկսած 3 տարվա ընթացքում:
5.2. Հերթափոխի ավարտից հետո ՀԴՄ-ի միջոցով ստացվող հիմնական ցուցանիշներն են` հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձների թիվը, վերադարձների գումարը, զրոյացումների թիվը, զրոյացումների գումարը, հերթափոխային հասույթը, դրամարկղում առկա կանխիկ գումարը:
5.3. Գանձապահի հերթափոխային հաշվետվությունը տպագրվում է հսկիչ ժապավենի վրա, այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր ըստ չեկերի համարների և չեկերը տպելու ժամանակի նշմամբ, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Չեկի հաշվիչի մարումը պետք է իրականացվի հերթափոխի առաջին չեկի ստացումից 24 ժամվա ընթացքում, այլապես դրամարկղային գործառնություններն ընդհատվում են:
VI. Հարկային տեսուչի աշխատանքը ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ
6.1. ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ հարկային տեսուչը մեքենայի հիշողության մեջ է մտնում հարկային մարմնի կողմից սահմանված տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հետագայում հնարավորություն է տալիս աշխատել ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ, ինչպես նաև գրանցել կամ վերագրանցել ՀԴՄ-ն:
6.2. ՀԴՄ-ի գրանցման կամ վերագրանցման ժամանակ հարկային տեսուչը ՀԴՄ-ի մեջ է մտնում հետևյալ ցուցանիշները, գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային մարմնում մեքենայի գրանցման համարը և օգտագործողի ՀՎՀՀ-ն: Հետագայում ցանկացած ժամանակ կարելի է ստանալ հաշվետվություն բոլոր գրանցումների և վերագրանցումների մասին:
6.3. Նշանաբանի հիման վրա հարկային տեսուչը կարող է ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողությունից դուրս բերել ինչպես համառոտ, այնպես էլ ընդլայնված հաշվետվություններ: Հաշվետվությունները կարող են դուրս բերվել ինչպես առանձին ամսաթվերով սահմանափակված ժամանակահատվածի, այնպես էլ կոնկրետ հերթափոխերի համարներով սահմանափակված ժամանակահատվածի համար:
6.4. Հարկային տեսուչը տնտեսավարող սուբյեկտի և կենտրոնի ներկայացուցչի հետ միասին, վերջինիս կողմից հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ի համար կազմում է ակտ ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին (հավելված N 5):
VII. Ժամանակավորապես տրամադրվող կամ վարձակալությամբ վերցված մեքենաների շահագործումը
7.1. Կենտրոնների կողմից շահագործողին` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն, ինչպես նաև շահագործողի կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային մարմիններում:
7.2. Կենտրոնների կողմից շահագործողին` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին նրա ֆիսկալային (հարկային) հիշողությունից հանվում են տվյալները և տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ (հավելված N 1) և տվյալ ՀԴՄ-ն կապարակնքվում է:
Շահագործողի ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին` ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ից հանվում է ընդլայնված ֆիսկալային (հարկային) հաշվետվություն, որը կարվում է շահագործողի հարկային տեսչությունում պահվող հարկային գործի մեջ: Նշված հաշվետվության շահագործողին վերաբերվող մասը պետք է ներառված լինի շահագործողի ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ: Իսկ ժամանակավորապես տրամադրված մեքենայի գանձապահի հերթափոխի հաշվետվությունները ձևակերպվում են շահագործողի մոտ սույն կանոններով սահմանված կարգով, և այդ մասին կազմվում է ակտ (հավելված N 6):
7.3. Շահագործողի կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային մարմիններում սահմանված ընդհանուր կարգով:
VIII. Պատասխանատվությունը սույն կանոնների խախտման համար
8.1. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 դեկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980216
Հավելված N 1 |
_____________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________ (անվանումը, հասցեն)
_______________________________________________________________ |
Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները | |||||
Հասույթ |
Զրոյացում |
Վերադարձ | |||
գումար |
գնումների քանակ |
գումար |
քանակ |
գումար |
քանակ |
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի հաշվապահ _______________________________________ Գանձապահ _______________________________________________________ Հարկային տեսչության ներկայացուցիչ ______________________________________ Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ _________________________________ ____ ___________ 199 ___ թ. |
|
Գ Ի Ր Ք N ________
ՀԴՄ-ի վերանորոգմանը վերաբերվող տեղեկությունների գրանցման
1. Տնտեսավարող սուբյեկտ _________________________________________
(անվանումը և ՀՎՀՀ)
2. Հսկիչ-դրամարկղային մեքենա ______________________________________
(մոդելը)
3. Գործարանային համարը __________________________________________
4. Արտադրության տարեթիվը _________________________________________
5. Տեղադրման վայրը ______________________________________________
(Տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)
6. ՀԴՄ-ի Կապարակնիքի համարը1 _____________________________________
|
N | Նորոգման(տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, տրման ամսաթիվը | Խափանման ամսաթիվը և ժամը | Նորոգման հանձնման (տեխնիկական սպասարկման սկսման) ամսաթիվը և ժամը | Նորոգումից վերադարձման(տեխնիկական սպասարկման ավարտի) ամսաթիվը և ժամը |
Տեխնիկական |
ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների հանման ակտի համարը և ստորագրման ամսաթիվը2 | Պատասխանատու անձի պաշտոնը Ա.Ա.Հ. և ստորագրությունը | |
Նորոգում (տեխնիկական սպասարկում) իրականացնողը | Նորոգումը(տեխնիկական սպասարկումը) ընդունողի | |||||||
1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. | 8. | 9. |
____________
|
Գ Ի Ր Ք N ________
Կատարված տեխնիկական սպասարկման ԵՎ նորոգման աշխատանքների հաշվառման
1. Տնտեսավարող սուբյեկտ ___________________________________________
(անվանումը և ՀՎՀՀ)
2. Տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության իրականացման լիցենզիայի
համարը _________________ տրման ամսաթիվը _____________________
3. Գործունեության իրականացման վայրը __________________________________
(տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)
|
N |
Նորոգման(տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, տրման ամսաթիվը |
Հայտ ներկայացնողի անվանումը և ՀՎՀՀ | Խափանման հանգույցի անվանումը | Խափանման բնույթը (պատճառը) |
ՀԴՄ-ի նորոգման վերցման(տեխնիկական սպասարկման սկսման) ամսաթիվը և ժամը |
ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) ավարտի ամսաթիվը և ժամը |
1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. |
|
Տնտեսավարող սուբյեկտ ______________________________
(անվանումը, ՀՎՀՀ)
Հասցեն, հեռախոս ___________________________________
Հ Ա Յ Տ N ________
Տեխնիկական սպասարկման ԵՎ նորոգման մասնագետներ հրավիրելու
N |
ՀԴՄ-ի |
ՀՀ հարկային մարմիններում |
ՀԴՄ-ի |
Հրավիրելու |
ՀԴՄ-ի |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
|
|
|
|
|
|
Տնտեսավարող սուբյեկտի Ա.Ա.Հ. |
______________________ |
|
Կ. Տ. |
|
____ ___________ 199 _____ թ. |
|
Ա Կ Տ N _________
ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին
1. Տնտեսավարող սուբյեկտ ________________________________________
(անվանումը, ՀՎՀՀ)
2. Հսկիչ-դրամարկղային մեքենա _____________________________________
(մոդելը)
3. Գործարանային համարը _________________________________________
4. ՀԴՄ-ի հարկային մարմնում գրանցման համարը ___________________________
Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները | |||||
Հասույթ |
Զրոյացում |
Վերադարձ | |||
գումար |
գնումների քանակ |
գումար |
քանակ |
գումար |
քանակ |
Նորոգման առաքումից առաջ
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ____________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ___________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Տեխնիկական սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ _________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Նորոգման առաքումից առաջ ՀԴՄ-ի բացված կապարակնիքը1 |
| |
___ ___________ 199 ____ թ. |
Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները | |||||
Հասույթ |
Զրոյացում |
Վերադարձ | |||
գումար |
գնումների քանակ |
գումար |
քանակ |
գումար |
քանակ |
Նորոգումից վերադարձնելու պահին
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Տեխնիկական սպասարկման Կենտրոնի ներկայացուցիչ ________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Նորոգումից հետո ՀԴՄ-ի կապարակնիքի համարը |
| |
___ ___________ 199 ____ թ. |
1 Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը Kanonner
Ա Կ Տ N _________
Ժամանակավորապես օգտագործվող ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին
1. Տնտեսավարող սուբյեկտ _________________________________________
(անվանումը, ՀՎՀՀ)
2. Ժամանակավորապես օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենա _______________
(մոդելը)
3. Կապարակնիքի համարը1 _________________________________________
4. Գործարանային համարը _________________________________________
5. ՀԴՄ-ի Հարկային մարմնում գրանցման համարը ___________________________
Ժամանակավորապես շահագործման համար վերցնելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները | |||||
Հասույթ |
Զրոյացում |
Վերադարձ | |||
գումար |
գնումների քանակ |
գումար |
քանակ |
գումար |
քանակ |
Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող
ձեռնարկության ներկայացուցիչ __________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
___ ___________ 199 ____ թ.
Ժամանակավորապես շահագործելուց հետո ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները | |||||
Հասույթ |
Զրոյացում |
Վերադարձ | |||
գումար |
գնումների քանակ |
գումար |
քանակ |
գումար |
քանակ |
Նորոգումից վերադարձնելու պահին
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող
ձեռնարկության ներկայացուցիչ __________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Ժամանակավորապես օգտագործված ՀԴՄ-ի կապարակնիքը2 |
| |
___ ___________ 199 ____ թ. |
1 Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի կապարակնիքի համարը
2 Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը Kanonner
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.11.2004, N 1-05/17-Ն | --------- | |
27.07.1999, N 01/10 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|