Գլխավոր տեղեկություն
Համար
N 243
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2000-05.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.06.10/6(48)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.1999
Ստորագրող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

120.0243.30.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 նոյեմբերի 1999 թ.

N 243

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ»` ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (ՆՈՐԱՑՈՒՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Արդյունաբերական արտադրանքի նորացումը»` ձև թիվ 5-ՆՏ (նորացում) պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:

 

Նախարար

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի
և վերլուծության նախարարի
30.11.1999 թ. թիվ 243 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ» (ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (նորացում) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:

 

Ընդհանուր դրույթներ

 

 Հրահանգը սահմանում է կազմակերպությունների «Արդյունաբերական արտադրանքի նորացման» Ձև թիվ 5-Նտ (նորացում) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

 Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետև`կազմակերպություններ1), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

____

1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական -իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով:

 

 Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ2: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

 Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

 Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

 Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:

 Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

 Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

____

2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 

Հաշվետվության լրացման կարգը

 

Հաշվետվությունում ընդգրկվում են տվյալներ հաշվետու տարում թողարկված նոր արտադրատեսակների վերաբերյալ, որոնց արտադրությունը առաջին անգամ է կազմակերպված հանրապետությունում (անկախ արտադրության ծավալներից):

1. Սյունակ Ա-ում բերվում է նոր արտադրատեսակի անվանումը և մակնիշը:

2. 1-ին սյունակում ցույց է տրվում չափի միավորը, 2-րդ սյունակում` հաշվետու տարում թողարկված փաստացի արտադրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ, 3-րդ սյունակում` գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) արտադրանքի արժեքը:

3. 4-րդ սյունակում բերվում է համապատասխան արտադրանքի նմուշի ընդունման տարեթիվը:

4. Եթե նոր արտադրանքը նախկինում թողարկված արտադրանքի արդիականացված (մոդեռնացված) տեսակն է, ապա 5-րդ սյունակում դրվում է 1 կոդը, իսկ սկզբունքորեն նոր արտադրատեսակի համար` 2 կոդը:

5. Այն դեպքում, երբ նոր արտադրատեսակի յուրացումը իրականացվում է արտասահմանում գնված լիցենզիայի հիման վրա, սյունակ 6-ում նշվում է 1 կոդը, հայրենական մշակումների հիման վրա` 2 կոդը:

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման
ՁԿԴ-ի
(Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ)
ՊԿՄՆՀ-ի
(Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ)
ՏԳԸԴ-ի
(Տնտեսական գործունեության
ընդհանուր դասակարգիչ)
                                     

Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________
Ով է ներկայացնում (անվանումը) ____________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)**   

1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի               1     2     3    4
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում 
Կազմակերպաիրավական ձևը________________________ծածկագիրը*                I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________________
__________________________________________ ծածկագիրը
         I_I_I_I_I_I
Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման                          I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*                                             I_I_I_I_I_I_I_I_I
Մարզը _______________________________                                     I_I_I
Հասցեն ______________________________________________
*) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա):
**) Մի քանի հիմնադիր (մասնակցի) դեպքում 
նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում:

Ձև թիվ 5-ՆՏ (նորացում)
Փոստային-տարեկան

 

Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999թ. նոյեմբերի 30-ի թիվ 243 հրամանով

 

Ներկայացվում է`

 

1. ՀՀ վիճնախարարություն

2. Վիճակագրության տեղական բաժանմունք

 

Ներկայացնում են`

 

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը
`

 

ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ 1999 Թ.

 

Նոր արտադրանքի
անվանումը (մակնիշը)

Թողարկման ծավալը

Նմուշի
ընդունման
տարին

Արտադրանքը (նշել կոդը)

Բնեղեն արտահայտությամբ

 

Արդիականաց-
ված է` 1,
սկզբուն-
քորեն նոր է` 2

պատրաստ-
ված է լիցեն-զիայով` 1, հայրենական մշակում է` 2

չափի միավորը

քանակը

Գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ.դրամ

Ա

1

2

3

4

5

6

             
             
             
             
             
             

 

___  ______________ 2000 թ. ՂԵԿԱՎԱՐ`

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

15 մայիսի 2000 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000041

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2004, N 26-Ն 05.03.2005, N 243
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան