Գլխավոր տեղեկություն
Համար
N 263
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.1999-27.02.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.08.27/13(35)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.1999
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.02.2001

118.0263.19.07.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

19.07.1999 թ.
քաղ. Երևան
N 263

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), հրամայում եմ`

1. Հաստատել «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:

2. Սահմանել, որ սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:

3. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թ. հունվարի 26-ի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության N 28 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ

 

Սույն հաշվային պլանը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), ելնելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներից, հաշվի առնելով ֆինանսական հաշվետվությունների կազմման և կառավարչական հաշվառման պահանջները:

Սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:

Հաշվային պլանը բաղկացած է երեք բաժնից`

1. Ընդհանուր դրույթներ,

2. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ,

3. Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ:

I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:

II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:

III բաժնում տրված է հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և նրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի` հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:

Հաշվային պլանը կազմված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվներից և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):

Հաշվային պլանը ներառում է 9 դաս`

1. Ոչ ընթացիկ ակտիվներ,

2. Ընթացիկ ակտիվներ,

3. ՍԵփական կապիտալ,

4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,

5. Ընթացիկ պարտավորություններ,

6. Եկամուտներ,

7. Ծախսեր,

8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,

9. Արտահաշվեկշռային հաշիվներ:

1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը` կառավարչական հաշվառման և 9-րդ դասը` արտահաշվեկշռային հաշիվները:

Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):

Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:

Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների զուտ շրջանառությունը (դեբետային` ծախսերի գծով և կրեդիտային` եկամուտների գծով), սահմանված դեպքերում դրանց տարբերությունը` տեղափոխվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:

Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի (ծառայության) ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են կազմակերպության ներքին կարիքների համար` կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:

Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (վարձակալված (գործառնական) հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանության, վերամշակման ընդունված ակտիվներ և այլն), պայմանական իրավունքների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:

Հաշիվների կոդավորումը կառուցված է տասնորդական համակարգով, որոնց համապատասխան`

- հաշիվների դասերը նշված են միանիշ թվով` 1-ից մինչև 9-ը,

- հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը` խմբի համարը,

- առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը` առաջին կարգի հաշվի համարը,

- երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը` երկրորդ կարգի հաշվի համարը:

1-7 դասի առաջին կարգի հաշիվները պարտադիր են բոլոր կազմակերպությունների համար, իսկ 8-9 դասի առաջին կարգի հաշիվները և երկրորդ կարգի բոլոր հաշիվները օգտագործվում են անհրաժեշտության դեպքում, ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:

Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները կարող են անհրաժեշտության դեպքում հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ, օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, ինչպես նաև իրենց գործունեության բնույթից ելնելով փոփոխել երկրորդ կարգի հաշիվները, այդ մասին բացահայտելով իրենց հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:

Հաշվային պլանը ներառում է ակտիվային, պասիվային, ակտիվապասիվային հաշիվներ: 1, 2, 7, 8 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են:

1-8 դասերի հաշիվներում կազմակերպության գործառնությունների և նրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումը իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի հաշիվներում` հաշվառման պարզ համակարգով:

 

II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հաշիվն. խմբի
ծածկ.
  I կարգի  
հաշիվն.
ծածկ.
 II կարգի 
հաշիվն.
ծածկ.
 

ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

11-12     ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
  111   Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ
    1111 Շենքեր
    1112 Կառուցվածքներ
    1113 Փոխանցող հարմարանքներ
    1114 Մեքենաներ և սարքավորումներ
    1115 Տրանսպորտային միջոցներ
    1116 Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ
    1117 Բազմամյա տնկարկներ
    1118 Բանող և մթերատու անասուններ
    1110 Այլ հիմնական միջոցներ
  112   Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն
    1121 Շենքերի մաշվածություն
    1122 Կառուցվածքների մաշվածություն
    1123 Փոխանցող հարմարանքների մաշվածություն
    1124 Մեքենաների և սարքավորումների մաշվածություն
    1125 Տրանսպորտային միջոցների մաշվածություն
      1126 Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն
    1127 Բազմամյա տնկարկների մաշվածություն
    1128 Բանող և մթերատու անասունների մաշվածություն
    1129 Այլ հիմնական միջոցների մաշվածություն
  113   Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ
    1131 Շահագործման չհանձնված հիմնական միջոցներ
      1132 Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ
      1133 Շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցներ
  114   Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն
  115   Հողամասեր
  116   Բնական ռեսուրսներ
  117   Բնական ռեսուրսների սպառում
  118   Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ
    1181 Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ
    1182 Տեղակայման ենթակա սարքավորումներ
    1183 Հետագա կապիտալացվող ծախսումներ
  119   Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ
  121   Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն
  122   Ոչ ընթացիկ նյութական) ակտիվների արժեզրկումից կորուստներ
13     ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
  131   Ոչ նյութական ակտիվներ
    1311 Կազմակերպչական ծախսեր
    1312 Լիցենզիաներ
    1313 Ֆիրմայի գին (գուդվիլ)
    1314 Արտոնագրեր
    1315 Ապրանքային նշաններ
    1316 Ծրագրային ապահովում
    1317 Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք
    1318 Այլ ոչ նյութական ակտիվներ
  132   Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
    1321 Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա
    1322 Լիցենզիաների ամորտիզացիա
    1323 Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա
    1324 Արտոնագրերի ամորտիզացիա
    1325 Ապրանքային նշանների ամորտիզացիա
    1326 Ծրագրային ապահովման ամորտիզացիա
    1327 Հողի և բնական ռեսուրսների օգտագործման
      իրավունքի ամորտիզացիա
    1328 Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
  133   Զարգացման անավարտ ծախսումներ
  134   Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ
  135   Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա
  136     Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ
14   ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
  141   Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում
    1411 Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր ընկերություններում
    1412 Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում
    1413 Ոչ ընթացիկ ներդրումներ համատեղ ձեռնարկումներում
  142   Այլ ոչ ընթացիկ ներդրումներ
    1421 Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում
    1422 Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում
    1423 Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում
  143   Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն
    1431 Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն (հավելավճար)
    1432 Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն (զեղչ)
  144   Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում
  145   Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով
  146   Չվաստակած ֆինանսական եկամուտ
15     ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
  151   Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով
  152   Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով
  153   Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար

ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

21     ՊԱՇԱՐՆԵՐ
  211   Նյութեր
    2111 Հումք և նյութեր
    2112 Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ
    2113 Վառելիք
    2114 Տարա և տարանյութեր
    2115 Պահեստամասեր
    2116 Շինանյութեր
    2117 Գյուղատնտեսական նշանակության նյութեր
    2118 Վերամշակման հանձնված նյութեր
    2119 Այլ նյութեր
  212 Աճեցվող և բտվող կենդանիներ
  213   Արագամաշ առարկաներ
    2131 Արագամաշ առարկաներ պահեստում
    2132 Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ
  214   Անավարտ արտադրություն
    2141 Արտադրանքի գծով
    2142 Աշխատանքների գծով
    2143 Ծառայությունների գծով
    2144 Օժանդակ արտադրության գծով
  215   Արտադրանք
    2151 Պատրաստի արտադրանք
    2152 Սեփական արտադրության կիսապատրաստուքներ
    2153 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք
    2154 Առաքված արտադրանք
  216   Ապրանքներ
    2161 Ապրանքներ պահեստում
    2162 Ապրանքներ մանրածախ առևտրում
    2163 Տարա և տարանյութ
    2164 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ
    2165 Առաքված ապրանքներ
    2166 Այլ ապրանքներ
  217   Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն
    2171 Առևտրական հավելագին
    2172 Ավելացված արժեքի հարկ
    2173 Ակցիզային հարկ
  218   Պաշարների արժեքի նվազում
22-28     ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
  221   Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով
    2211 Երկրի ներսից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք
    2212 Արտերկրից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք
  222   Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով
    2221 Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր ընկերությունների գծով
    2222 Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված կազմակերպությունների գծով
    2223 Ընթացիկ դեբիտորական պարտք համատեղ ձեռնարկումների գծով
  223   Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ
  224   Տրված ընթացիկ կանխավճարներ
    2241 Երկրի ներսում տրված ընթացիկ կանխավճարներ
    2242 Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ
  226   Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով
    2251 Շահութահարկի գծով
    2252 Ավելացված արժեքի հարկի գծով
    2253 Ակցիզային հարկի գծով
    2254 Այլ վճարների գծով
  226   Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր
    2261 Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ավելացված արժեքի հարկ
    2262 Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ակցիզային հարկ
  227   Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով
    2271 Սոցիալական ապահովագրության վճարների գծով
    2272 Սոցիալական ապահովագրության նպաստների գծով
  228   Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ
    2281 Աշխատանքի վճարման գծով
    2282 Առհաշիվ տրված գումարների գծով
    2283 Այլ գործառնությունների գծով
  229   Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով
    2291 Ընթացիկ դեբիտորական պարտք վարձակալության գծով
    2292 Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք շահաբաժինների գծով
    2293 Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված տոկոսների գծով
    2294 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ եկամուտների գծով
  231   Այլ ընթացիկ դեբիտորական պարտք
    2311 Ընթացիկ դեբիտորական պարտք բողոքարկումների գծով
    2312 Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության գծով
    2313 Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքի կարճաժամկետ մաս
    2314 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ գործառնությունների գծով
24     ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
  241   Ընթացիկ ֆինանսական ներդրումներ
    2411 Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում
    2412 Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում
    2413 Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում
    2414 Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում
  242   Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն
    2421 Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն
    2422 Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն
  243   Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում
25   ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
  251   Դրամարկղ
    2511 Ազգային արժույթի դրամարկղ
    2512 Արտարժույթի դրամարկղ
    2513 Սառեցված գումարներ դրամարկղում
  252   Հաշվարկային հաշիվ
    2521 Հաշվարկային հաշիվ
    2522 Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում
  253   Արտարժութային հաշիվ
    2531 Արտարժութային հաշիվ երկրի ներսում
    2532 Արտարժութային հաշիվ արտերկրում
    2533 Սառեցված գումարներ արտարժութային հաշվում
  254   Այլ հաշիվներ բանկերում
    2541 Ակրեդիտիվներ
    2542 Չեկային գրքույկներ
    2543 Այլ հաշիվներ բանկերում
  255   Դրամական միջոցներ ճանապարհին
  256   Դրամական փաստաթղթեր
26     ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
  261   Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով
  262   Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով

ԴԱՍ 8. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

31     ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ
  311   Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ
    3111 Հասարակ բաժնետոմսեր
    3112 Արտոնյալ բաժնետոմսեր
    3113 Բաժնեմասեր
    3114 Փայեր
  312   Չվճարված կապիտալ
  313   Հետ գնված կապիտալ
    3131 Հետ գնված հասարակ բաժնետոմսեր
    3132 Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր
    3133 Հետ գնված բաժնեմասեր
    3134 Հետ գնված փայեր
  314   Լրացուցիչ կապիտալ
32     ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  321   Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ
    3211 Հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած արժեքի աճ
    3212 Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ
    3213 Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից առաջացած արժեքի աճ
    3214 Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից առաջացած արժեքի աճ
  322   Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից
33     ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
  331   Ֆինանսական արդյունք
34     ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)
  341   Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում
  342   Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)
  343   Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)
    3431 Հաշվետու տարվա զուտ շահույթ
    3432 Հաշվետու տարվա զուտ վնաս
  344   Կանխավճար շահաբաժինների գծով
35     ՊԱՀՈՒՍՏՆԵՐ
  351   Պարտադիր ձևավորվող պահուստներ

ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

41     ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  411   Երկարաժամկետ բանկային վարկեր
    4111 Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
    4112 Երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
  412   Երկարաժամկետ փոխառություններ
    4121 Երկարաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից
    4122 Տրված երկարաժամկետ մուրհակներ
    4123 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր
    4124 Այլ երկարաժամկետ փոխառություններ
  413 Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով
  414   Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր
42   ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  421   Հետաձգված եկամուտներ
    4211 Ակտիվներին վերաբերող շնորհներ
    4212 Բացասական գուդվիլ
  422   Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով

ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

51     ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  511   Կարճաժամկետ բանկային վարկեր
    5111 Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
    5112 Կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
    5113 Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
    5114 Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
  512   Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս
    5121 Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս ազգային արժույթով
    5122 Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս արտարժույթով
    5123 Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
    5124 Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
  513   Կարճաժամկետ փոխառություններ
    5131 Կարճաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից
    5132 Կարճաժամկետ փոխառություններ չկապակցված կողմերից
  514   Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս
    5141 Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս կապակցված կողմերից
    5142 Տրված երկարաժամկետ մուրհակների կարճաժամկետ մաս
    5143 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի կարճաժամկետ մաս
    5144 Այլ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս
52-53     ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
  521   Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին
    5211 Երկրի ներս վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք
    5212 Արտերկիր վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք
  522   Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին
    5221 Առևտրական կրեդիտորական պարտք դուստր ընկերություններին
    5222 Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված կազմակերպություններին
    5223 Առևտրական կրեդիտորական պարտք համատեղ ձեռնարկումներին
  523   Ստացված ընթացիկ կանխավճարներ
    5231 Երկրի ներսից ստացված ընթացիկ կանխավճարներ
    5232 Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ
  524   Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին
    5241 Շահութահարկի գծով
    5242 Եկամտահարկի գծով
    5243 Ավելացված արժեքի հարկի գծով
    5244 Ակցիզային հարկի գծով
    5245 Գույքահարկի գծով
    5246 Հողի հարկի գծով
    5247 Մաքսատուրքի գծով
    5248 Հաստատագրված վճարների գծով
    5249 Այլ պարտադիր վճարների գծով
  525   Կարճաժամկետ կրեդիտորական տարաք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով
    5251 Սոցիալական ապահովագրության վճարների գծով
    5252 Սոցիալական ապահովագրության նպաստների գծով
  526   Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով
  527   Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով
    5271 Աշխատանքի վարձատրության գծով
    5272 Ավանդագրված աշխատավարձի գծով
  528 Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով
    5281 Պարտավորություններ առհաշիվ գումարների գծով
    5282 Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով
  529   Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)
  531   Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով
    5311 Երկարաժամկետ վարկերի գծով տոկոսներ
    5312 Կարճաժամկետ վարկերի գծով տոկոսներ
    5313 Երկարաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ
    5314 Կարճաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ
  532   Այլ ընթացիկ պարտավորություններ
    5321 Կարճաժամկետ պարտավորություններ գործառնական վարձակալության գծով
    5322 Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների կարճաժամկետ մաս
    5323 Կարճաժամկետ պարտավորություններ ապահովագրության գծով
54     ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  541   Նպատակային ֆինանսավորում և մուտքեր
  542   Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով
  543   Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ

ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

61     ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
  611   Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ
    6111 Արտադրանքի վաճառքից հասույթ
    6112 Ապրանքների վաճառքից հասույթ
  6113   Աշխատանքների կատարումից հասույթ
    6114 Ծառայությունների մատուցումից հասույթ
  612   Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում
    6121 Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում
    6122 Վաճառված արտադրանքի, ապրանքների գների իջեցում
  613-614   Գործառնական այլ եկամուտներ
    6131 Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ
    6132 Գործառնական վարձակալությունից եկամուտ
    6133 Եկամուտներ տույժերից, տուգանքներից
    6134 Դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից եկամուտ
    6135 Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից եկամուտ
    6136 Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ
    6137 Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ
    6138 Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից եկամուտ
    6139 Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերականգնումից եկամուտ
    6141 Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից եկամուտ
    6142 Գործառնական այլ եկամուտներ
62     ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
  621   Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ
622 Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտ
  623   Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ
  624   Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ
  625   Փոխարժեքային տարբերություններից եկամուտ
  626   Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ
  627   Ֆինանսական ներդրումներից եկամուտներ
    6271 Շահաբաժիններ
    6272 Տոկոսներ
    6273 Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ
  628   Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս
  629   Ֆինանսական վարձակալությունից եկամուտ
63     ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
  631   Արտասովոր եկամուտներ
64     ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
  641   Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ
    6411 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից եկամուտ
    6412 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ եկամուտներ

ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ

      ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
  711   Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք
    7111 Վաճառված արտադրանքի ինքնարժեք
    7112 Վաճառված ապրանքների ինքնարժեք
    7113 Կատարված աշխատանքների ինքնարժեք
    7114 Մատուցված ծառայությունների ինքնարժեք
  712-713   Իրացման (առևտրային) ծախսեր
    7121 Աշխատանքի վճարման ծախսեր
    7122 Սոցիալական ապահովագրության վճարներ
    7123 Հիմնական միջոցների մաշվածության
    7124 Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսեր
    7125 Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տեսակավորման և տարայի ծախսեր
    7126 Արտադրանքի, ապրանքների պահպանության ծախսեր
    7127 Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային ծախսեր
    7128 Կոմիսիոն վճարներ
    7129 Մարկետինգի ծախսեր
    7131 Գովազդի ծախսեր
    7132 Ապահովագրական ծախսեր
    7133 Իրացման (առևտրային) այլ ծախսեր
  714-715   Վարչական և ընդհանուր այլ ծախսեր
    7141 Աշխատանքի վճարման ծախսեր
    7142 Սոցիալական ապահովագրության վճարներ
    7143 Հիմնական միջոցների մաշվածություն
    7144 Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսեր
    7145 Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսեր
    7146 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
    7147 Գործուղման ծախսեր
    7148 Ներկայացուցչական ծախսեր
    7149 Ապահովագրության ծախս
    7151 Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր
    7152 Գրասենյակային ծախսեր
    7153 Կոմունալ ծախսեր
    7154 Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ծախսեր
    7165 Բանկային ծառայությունների ծախսեր
    7156 Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսեր
    7157 Առևտրական դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր
    7158 Չփոխհատուցվող հարկերից ծախսեր
    7159 Վարչական և ընդհանուր այլ ծախսեր
  716-717   Գործառնական այլ ծախսեր
    7161 Շարունակվող գործունեության ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր
    7162 Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածություն
    7163 Տույժերից, տուգանքներից ծախսեր
    7164 Դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր
    7165 Դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարման ծախսեր
    7166 Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ
    7167 Պաշարների արժեքի նվազումից ծախս
    7168 Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից ծախս
    7169 Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից կորուստներ
    7171 Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից ծախս
    7172 Հետազոտության և զարգացման ծախսեր
    7173 Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր
    7174 Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր
    7175 Դատական ծախսեր
    7176 Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսեր
    7177 Հիմնական միջոցների լուծարման ծախսեր
    7178 Այլ ծախսեր
72     ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
  721   Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր
  722   Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր
  723   Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր
  724   Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր
    7241 Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր
    7242 Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր
    7243 Պաշարների վաճառքի (օտարման) ծախսեր
  725   Փոխարժեքային տարբերություններից ծախսեր
  726   Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր
    7261 Վարկերի և փոխառությունների գծով տոկոսներ
    7262 Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր
  727   Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը՝ ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս
  728   Ֆինանսական վարձակալության ծախսեր
73     ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ
  731   Արտասովոր ծախսեր
74     ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
  741   Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր
    7411 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից ծախսեր
    7412 • Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ ծախսեր
75     ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ
  751   Շահութահարկի գծով ծախս

ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ

81     ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ
  811   Հիմնական արտադրություն
    8111 Ուղղակի նյութական ծախսումներ
    8112 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
    8113 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով
    8114 Ուղղակի արտադրական այլ ծախսումներ
    8115 Օժանդակ արտադրության ծախսումներ
    8116 Անուղղակի արտադրական ծախսումներ
  812   Օժանդակ արտադրություն
    8121 Ուղղակի նյութական ծախսումներ
    8122 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
    8123 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով
    8124 Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ
    8125 Անուղղակի արտադրական ծախսումներ
  813   Անուղղակի արտադրական ծախսումներ
    8131 Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ
    8132 Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովագրության վճարներ
    8133 Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն
    8134 Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ
    8135 Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
    8136 Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա
    8137 Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ
    8138 Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ
    8139 Անուղղակի արտադրական այլ ծախսումներ
  814   Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ
    8141 Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ
    8142 Սարքավորումների տեղակայման ծախսումներ
    8143 Հետագա կապիտալացվող ծախսումներ
  815     Հետազոտության և զարգացման ծախսումներ
  8151 Հետազոտության ծախսումներ
    8152 Զարգացման ծախսումներ
82     ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ
  821   Խոտան և դրա շտկման ծախսումներ
    8211 Խոտան արտադրանք
    8212 Խոտանի ուղղման նյութական ծախսումներ
    8213 Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ
    8214 Խոտանի ուղղման գծով սոցիալական ապահովագրության վճարներ
    8215 Խոտանի ուղղման այլ ծախսումներ

ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

91     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
  911   Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ
92     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
  921   Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ
  922   Վերամշակման ընդունված նյութեր
  923   Տեղակայման ընդունված սարքավորումներ
  924   Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ
93     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ
  931   Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ
    9311 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ
    9312 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր
  932   Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ
    9321 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ
    9322 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված արժեթղթեր
    9323 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված արժեթղթեր
    9324 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից ստացված դրամական միջոցներ
94     ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ
  941   Դուրս գրված դեբիտորական պարտքեր
  942   Դուրս գոված կրեդիտորական պարտքեր
  943   Պարտավորականների և ստացվելիք վճարումների ապահովում
  944   Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում
  945   Չհատուցված հարկային վնաս
95     ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  951   Խիստ հաշվառման բլանկներ
  952   Պարբերական և մասնագիտական գրականություն
  953   Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաներ

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգում նկարագրված են հաշվապահական հաշվառման վարման հետ կապված հիմնական մոտեցումները: Նրանում բերված են դասերի, հաշիվների խմբերի, առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների հակիրճ բնութագրերը, բացահայտված են վերջիններիս կառուցվածքը և նշանակությունը, առավել տարածված գործառնությունների տիպային (ոչ պարտադիր) հաշվապահական թղթակցությունները: Այն գործառնությունները, որոնց հաշվապահական թղթակցությունները սույն բաժնում նախատեսված չեն, կազմակերպությունները դրանց թղթակցությունները կազմում են ինքնուրույն` ելնելով հաշվապահական հաշվառման ստանդարտներից և սույն հրահանգից: Հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագիրն ըստ բաժինների տրված է հաշվային պլանով նախատեսված հաջորդականությամբ:

 

ԴԱՍ 1 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 1 «Ոչ ընթացիկ ակտիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ», 13 «Ոչ նյութական ակտիվներ», 14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ»:

Ակտիվների` ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում:

 

ԽՈՒՄԲ 11- 12 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ», 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն», 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ», 114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն», 115 «Հողամասեր», 116 «Բնական ռեսուրսներ», 117 «Բնական ռեսուրսների սպառում», 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ», 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ», 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» և 122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»:

 

Հաշիվ 111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»

 

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող և շահագործման մեջ գտնվող կամ գործառնական վարձակալության հանձնված մաշվող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հիմնական միջոցների` նյութական ակտիվներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (կառուցված) և շահագործման կամ գործառնական վարձակալության հանձնված հիմնական միջոցների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, ինչպես նաև դուրս գրված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների կամ հիմնական հոտից խոտանված անասունների արժեքը (սկզբնական` հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները և վերագնահատումները), վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1111 «Շենքեր», 1112 «Կառուցվածքներ», 1113 «Փոխանցող հարմարանքներ», 1114 «Մեքենաներ և սարքավորումներ», 1115 «Տրանսպորտային միջոցներ», 1116 «Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1117 «Բազմամյա տնկարկներ», 1118 «Բանող և մթերատու անասուններ», 1119 «Այլ հիմնական միջոցներ»:

Հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետԵՎյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

 

Հաշիվների կրեդիտ

 

1. Հիմնական միջոցների մուտքագրում (շահագործման հանձնում)`

ա) կազմակերպությունում պատրաստված (կառուցված), տեղակայված

 

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

բ) մատակարարներից ձեռք բերված, տեղակայում չպահանջող`

 երբ ձեռք բերման և շահագործման հանձնման պահերը չեն համընկնում

  113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

 երբ ձեռք բերման և շահագործման հանձնման պահերը համընկնում են`

  153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
  251 «Դրամարկղ»
  252 «Հաշվարկային հաշիվ»
  253 «Արտարժութային հաշիվ»
  254 «Այլ հաշիվներ բանկերում»
  521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

գ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

դ) ֆինանսական վարձակալությամբ ստացվածների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս

  119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

ե) նախկինում ֆինանսական վարձակալության տրվածի հետ ընդունում

  145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

զ) անհատույց ստացված

  421 «Հետաձգված եկամուտներ»

է) գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկ

  614 «Գործառնական այլ եկամուտներ»

ը) աճեցվող և բտվող կենդանիները հիմնական հոտ փոխադրելիս

  212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»

թ) շահագործման մեջ չգտնվողների շահագործման հանձնում

  113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

ժ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված

  221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

ժա) արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով` որպես փոխհատուցում և օգնություն ստացված

  631 «Արտասովոր եկամուտներ»

2. Տեղակայում չպահանջող և ձեռք բերման պահին շահագործման հանձնված հիմնական միջոցների ձեռք բերման (ստացման) հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»

3. Հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում

  118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
  814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

4. Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճ`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)

  614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետԵՎյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ  

1. Շարունակվող գործունեության վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված| մաշվածության ու արժեզրկումից կորուստների տարբերություն) դուրս գրում   721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր» 

2. Գործունեության ընդհատման հետ կապված վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում

  724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

3. Լուծարված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում

  717 «Գործառնական այլ ծախսեր»

4. ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում

- մինչև զուտ ներդրումների (հիմնական միջոցների իրական արժեքի) մեծությունը

  145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

- զուտ ներդրումների մեծությունը գերազանցող մասը

  721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր» 

5. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում

  731 «Արտասովոր ծախսեր»

6. Հիմնական հոտի անասունների խոտանում և դրանց հանձնումը բտման` հաշվեկշռային արժեքով

  212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»

7. Օգտագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների դուրս գրում

  113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

8. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների, հիմնական հոտից խոտանված անասունների, ինչպես նաև օգտագործումից հանված և իրացման նպատակով պահվող հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

9. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված, ինչպես նաև օգտագործումից հանված և իրացման նպատակով պահվող հիմնական միջոցների կուտակված արժեզրկումից կորուստների դուրս գրում

  122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

10. Հիմնական միջոցների վերագնահատումից| արժեքի նվազում`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է ծախսերին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես եկամուտ ճանաչված աճը)

  717 «Գործառնական այլ ծախսեր»

11. Հիմնական միջոցների ժամանակավորապես շահագործումից հանում

  113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

12. Հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում

  716 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

 

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության գումարները որոշվում են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում նկարագրված մոտեցումներով:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, վերագնահատումից մաշվածության աճը, նորից շահագործման հանձնված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը, իսկ դեբետում` օտարված, դուրս գրված և օտարման նպատակով պահվող, ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների, հիմնական հոտից խոտանված անասունների մաշվածության հաշվեգրված գումարների դուրս գրումը, ինչպես նաև վերագնահատումից մաշվածության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա, շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1121 «Շենքերի մաշվածություն», 1122 «Կառուցվածքների մաշվածություն», 1123 «Փոխանցող հարմարանքների մաշվածություն», 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն», 1125 «Տրանսպորտային միջոցների մաշվածություն», 1126 «Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն», 1127 «Բազմամյա տնկարկների մաշվածություն», 1128 «Բանող և մթերատու անասունների մաշվածություն», 1129 «Այլ հիմնական միջոցների մաշվածություն»:

Հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


 Տնտեսական գործառնությունների բովանդակությունը   Հաշիվների դեբետ

1. Հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում

  151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
  261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
  543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»
  712 «Իրացման (առևտրային) ծախսեր»
  714 «Վարչական ծախսեր»
  811 «Հիմնական արտադրություն»
  812 «Օժանդակ արտադրություն»
  813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
  814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
  815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

2. Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում

  613 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Նորից շահագործման հանձնված հիմնական միջոցների կուտակված մաշվածության արտացոլում

  114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնականմիջոցների մաշվածություն»

4. Հիմնական միջոցների վերագնահատման հետևանքով կուտակված մաշվածության աճ

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

5. Ֆինանսական վարձակալությամբ ստացված և վարձակալի սեփականություն դարձած հիմնական միջոցների մաշվածության արտացոլում

  121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

6. Նախորդ ժամանակաշրջաններում պակաս հաշվարկված մաշվածության ուղղում`

ա) երբ այն նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից

  341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

 

741 «Հաշվետու տարում հայտնաբերվածնախորդ տարիների ծախսեր»

 

112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների, հիմնական հոտից խոտանված անասունների, ինչպես նաև օգտագործումից հանված և իրացման նպատակով պահվող հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»

2. Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների կուտակված մաշվածության արտացոլում

  114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնականմիջոցների մաշվածություն»

3. Հիմնական միջոցների վերագնահատման հետևանքով կուտակված մաշվածության նվազում

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

7. Նախորդ ժամանակաշրջաններում ավել հաշվարկված մաշվածության ուղղում`

   

ա) երբ այն ավելացվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին

  341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

  641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

 

Հաշիվ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

 

113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է շահագործման չհանձնված, ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների սկզբնական (վերագնահատված) արժեքը, ինչպես նաև շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված, շահագործման հանձնված հիմնական միջոցների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է շահագործման չհանձնված, ժամանակավորապես շահագործումից հանված, ինչպես նաև շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1131 «Շահագործման չհանձնված հիմնական միջոցներ», 1132 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ», 1133 «Շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցներ»:

Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ձեռք բերման (ստացման) պահին շահագործման չհանձնված հիմնական միջոցների մուտքագրում

ա) մատակարարներից ձեռք բերված

  153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
  251 «Դրամարկղ»
  252 «Հաշվարկային հաշիվ»
  253 «Արտարժութային հաշիվ»
  254 «Այլ հաշիվներ բանկերում»
  521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
  522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) անհատույց ստացված

  421 «Հետաձգված եկամուտներ»

դ) գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկ

  614 «Գործառնական այլ եկամուտներ»

ե) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված

  221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

զ) արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով` որպես փոխհատուցում և օգնություն ստացված

  631 «Արտասովոր եկամուտներ»

2. Ձեռք բերման (ստացման) պահին շահագործման չհանձնված հիմնական միջոցների ձեռք բերման (ստացման) հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»

3. Հիմնական միջոցների ժամանակավորապես շահագործումից հանում` սկզբնական (վերագնահատված) արժեքով

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»

4. Շահագործումից հանված հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում

  118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

5. Շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի արտացոլում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ

6. Վերագնահատումից արժեքի աճ

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)

  614 «Գործառնական այլ եկամուտներ»

7. Նախկինում ֆինանսական վարձակալության տրված ակտիվների հետ ընդունում

  145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

 

113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հիմնական միջոցների շահագործման հանձնում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»

2. Շարունակվող գործունեության վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակվածմաշվածության ու արժեզրկումից կորուստների տարբերություն) դուրս գրում

  721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր» 

3. Գործունեության ընդհատման հետ կապված վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում

  724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

4. Վաճառված (օտարված) ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում

  114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնականմիջոցների մաշվածություն»

5. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների կուտակված արժեզրկումից կորուստների դուրս գրում

  122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

6. Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի նվազում`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է ծախսերին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես եկամուտ ճանաչված աճը)

  717 «Գործառնական այլ ծախսեր»

7. ֆինանսական վարձակալության տրված շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում

- մինչև զուտ ներդրումների (հիմնական միջոցների իրական արժեքի) մեծությունը

  145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

- զուտ ներդրումների մեծությունը գերազանցող մասը

  721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր» 

8. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

  731 «Արտասովոր ծախսեր»

9. Հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում

  716 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն»

 

114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը, վերագնահատումից մաշվածության աճը, իսկ դեբետում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված, նորից շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարների դուրս գրումը, ինչպես նաև վերագնահատումից մաշվածության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների կուտակված մաշվածություն

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

2. Հիմնականմ իջոցների վերագնահատման հետևանքով կուտակված մաշվածության աճ

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

 

114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

 
   Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված մաշվածության արտացոլում

  113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

2. Նորից շահագործման հանձնված հիմնական միջոցների կուտակված մաշվածության արտացոլում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

3. Հիմնական միջոցների վերագնահատման հետևանքով կուտակված մաշվածության նվազում

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

 

Հաշիվ 115 «Հողամասեր»

 

115 «Հողամասեր» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հողամասերի (այդ թվում նաև շենքերի և շինությունների տակ գտնվող և բնական ռեսուրսներով հողամասերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հողամասերի` ակտիվների համապատասխան խմբին (հիմնական միջոցների կամ ներդրումների) վերագրման կարգի, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» և ՀՀՀՀՍ 25 «Ներդրումներ» ստանդարտներում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերած (ստացված) հողամասերի սկզբնական արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված հողամասերի սկզբնական (վերագնահատված) արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հողամասերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հողի բարելավման նպատակով կատարված (մելիորացիայի, չորացման և այլ ծախսումներ) կապիտալ ծախսումները չեն ավելացվում հողամասի արժեքին և հաշվառվում են առանձին:

115 «Հողամասեր» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ` հողամասեր առանց շինությունների, շինություններով, օգտակար հանածոներով և այլն:

Հողամասերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

115 «Հողամասեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հողամասերի ձեռք բերում

  153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

2. Հիմնադիրների (մասնակիցների) կողմից հողամասի ներդրում կանոնադրական կապիտալում

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

3. Հողամասերի ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, հողի գնահատման, տարածքի մաքրման և հավասարեցման համար վճարում և այլն) արտացոլում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

4. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերում

  119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

5. Հողամասերի անհատույց ստացում

  421 «Հետաձգված եկամուտներ»

6. Հողամասերի վերագնահատումից արժեքի աճ`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)

  614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

115 «Հողամասեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) հողամասերի հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և արժեզրկումից կորուստների տարբերություն) դուրս գրում

  721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր» 
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. ֆինանսական վարձակալության տրված հողամասերի հաշվեկշռային արժեքի դուրս գրում

- մինչև զուտ ներդրումների (հողամասերի իրական արժեքի) մեծությունը

  145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

- զուտ ներդրումների մեծությունը գերազանցող մասը

  721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր» 

3. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հողամասերի կուտակված արժեզրկումից կորուստների դուրս գրում

  122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»
4. Հողամասերի վերագնահատումից արժեքի նվազում`
ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին   321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է ծախսերին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես եկամուտ ճանաչված աճը)

  717 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 116 «Բնական ռեսուրսներ»

 

116 «Բնական ռեսուրսներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող բնական ռեսուրսների (քարի, նավթի, գազի, ոսկու, պղնձի պաշարներ և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բնական ռեսուրսների նյութական ակտիվներին վերագրման կարգը, դրանց կազմը և գնահատումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության հիման վրա:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերած բնական ռեսուրսների սկզբնական արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված բնական ռեսուրսների սկզբնական (վերագնահատված) արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է բնական ռեսուրսների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Բնական ռեսուրսների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

116 «Բնական ռեսուրսներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Բնական ռեսուրսների ձեռք բերում

 

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

2. Հիմնադիրների (մասնակիցների) կողմից բնական ռեսուրսների ներդրում կանոնադրական կապիտալում

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

3. Բնական ռեսուրսների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բնական ռեսուրսների գնահատման վճարներ և այլն) արտացոլում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

4. Բնական ռեսուրսների անհատույց ստացում

  421 «Հետաձգված եկամուտներ»

5. Բնական ռեսուրսների վերագնահատումից արժեքի աճ`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)

  614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

116 «Բնական ռեսուրսներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) բնական ռեսուրսների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և բնական ռեսուրսների կուտակված սպառման ու արժեզրկումից կորուստների տարբերություն) դուրս գրում

  723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. Վաճառված (օտարված) բնական ռեսուրսների կուտակված սպառման դուրս գրում

  117 «Բնական ռեսուրսների սպառում»

3. Վաճառված (օտարված) բնական ռեսուրսների կուտակված արժեզրկումից կորուստների դուրս գրում

  122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

4. Բնական ռեսուրսների վերագնահատումից արժեքի նվազում`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է ծախսերին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես եկամուտ ճանաչված աճը)

  717 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 117 «Բնական ռեսուրսների սպառում»

 

117 «Բնական ռեսուրսների սպառում» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող բնական ռեսուրսների սպառման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բնական ռեսուրսների սպառման հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության հիման վրա:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է սպառված (արդյունահանված) բնական ռեսուրսների հաշվեկշռային արժեքը (սպառման հաշվեգրված գումարը), իսկ դեբետում` օտարված բնական ռեսուրսների սպառման հաշվեգրված գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա բնական ռեսուրսների սպառման կուտակված գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Բնական ռեսուրսների սպառման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

117 «Բնական ռեսուրսների սպառում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Բնական ռեսուրսների սպառման հաշվեգրում   811 «Հիմնական արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

 

117 «Բնական ռեսուրսների սպառում» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Վաճառված (օտարված) բնական ռեսուրսների կուտակված սպառման դուրս գրում   116 «Բնական ռեսուրսներ»

 

Հաշիվ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

 

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ձեռք բերման), տեղակայման և ակտիվ ճանաչվող հետագա ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների ավարտուն ոչ ընթացիկ նյութական ակտիվներին վերագրման մոտեցումները մասնավորապես նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հիմնական միջոցների կառուցման, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռք բերման և տեղակայման կուտակված ծախսումները, ինչպես նաև հետագա կապիտալացվող ծախսումները, իսկ կրեդիտում` շահագործման հանձնված հիմնական միջոցների սկզբնական արժեքը, արդեն ճանաչված հիմնական միջոցների վրա կապիտալացվող ծախսումները, ինչպես նաև չկապիտալացվող և որպես ժամանակաշրջանի ծախս ճանաչվող գումարները: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հիմնական միջոցների կառուցման (վերափոխման) գծով կուտակված ծախսումները, տեղակայման ենթակա սարքավորումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1181 «Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ», 1182 «Տեղակայման ենթակա սարքավորումներ», 1183 «Հետագա կապիտալացվող ծախսումներ»:

Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կառուցվող հիմնական միջոցների օբյեկտների, կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հիմնական միջոցների կառուցման գծով կուտակված ծախսումների արտացոլում

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

2. Տեղակայման ենթակա սարքավորումների մուտքագրում

ա) մատակարարներից ձեռք բերված

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) անհատույց ստացված

  421 «Հետաձգված եկամուտներ»
դ) գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

ե) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

3. Տեղակայման ենթակա սարքավորումների ձեռք բերման (ստացման) հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»
812 «Օժանդակ արտադրություն»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

4. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)

614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հիմնական միջոցների շահագործման հանձնում

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»

2. Հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

3. Հիմնական միջոցների վրա կատարված չկապիտալացվող ծախսումների դուրս գրումը (ժամանակաշրջանի ծախս ճանաչումը)

717 «Գործառնական այլ ծախսեր»

4. Վաճառված (օտարված) անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված)) դուրս գրում

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

5. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի նվազում

 

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է ծախսերին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես եկամուտ ճանաչված աճը)

717 «Գործառնական այլ ծախսեր»

6. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների պակասորդների և կորուստների արտացոլում

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների` ակտիվներին վերագրման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեքը, իսկ կրեդիտում` վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին հետ վերադարձրած հիմնական միջոցների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցների արժեքը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արտացոլում

413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»

2. Ուղղակի ֆինանսական վարձակալությանը վերաբերող ծախսումների (վարձակալական պայմանագրերի շուրջը բանակցելիս և կնքելիս առաջացող և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերում

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»

2. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության ու արժեզրկումից կորուստների դուրս գրում

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

3. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) և կուտակված մաշվածության ու արժեզրկումից կորուստների տարբերություն) դուրս գրում

413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»

 

Հաշիվ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության գումարները որոշվում են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում նկարագրված մոտեցումներով:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին վերադարձված վարձակալված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
712 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Վարձակալի սեփականությունը դարձած ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության արտացոլում

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

2. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության դուրսգրում

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

 

Հաշիվ 122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

 

122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների արժեզրկումից կորուստների գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ վերականգնման (չեղյալ ճանաչման) հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 36 «Արժեզրկումից կորուստներ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ակտիվների ճանաչված արժեզրկումից կորուստների գումարները, իսկ դեբետում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների գումարների դուրս գրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկումից կորուստների գումարների վերականգնումը (չեղյալ ճանաչումը): Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Օտարված, ֆինանսական վարձակալության տրված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների դուրսգրում

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

2. Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերականգնում (չեղյալ ճանաչում)

613 «Գործառնական այլ եկամուտներ»

 

ԽՈՒՄԲ 13 «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

13 «Ոչ նյութական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 131 «Ոչ նյութական ակտիվներ», 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 133 «Զարգացման անավարտ ծախսումներ», 134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ», 135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա» և 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»:

 

Հաշիվ 131 «Ոչ նյութական ակտիվներ»

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների ոչ նյութականին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերած (ստացված) ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ոչ նյութական ակտիվների արժեքը (սկզբնական` հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները և վերագնահատումները), վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ նյութական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1311 «Կազմակերպչական ծախսեր», 1312 «Լիցենզիաներ», 1313 «Ֆիրմայի գին (գուդվիլ)», 1314 «Արտոնագրեր», 1315 «Ապրանքային նշաններ», 1316 «Ծրագրային ապահովում», 1317 «Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք», 1318 «Այլ ոչ նյութական ակտիվներ»:

Ոչ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ոչ նյութական ակտիվների մուտքագրում`

ա) մատակարարներից ձեռք բերված

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) անհատույց ստացված

421 «Հետաձգված եկամուտներ»

2. Ոչ նյութական ակտիվների վրա հետագա ծախսումների կապիտալացում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

3. Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)

614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկումից կորուստների տարբերություն) դուրս գրում

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

3. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների դուրս գրում

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

4. Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի նվազում`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

  321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է ծախսերին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես եկամուտ ճանաչված աճը)

717 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի գումարները որոշվում են ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտում նկարագրված մոտեցումներով:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` օտարված ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարների դուրսգրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների հաշվեգրված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1321 «Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա», 1322 «Լիցենզիաների ամորտիզացիա», 1323 «Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա», 1324 «Արտոնագրերի ամորտիզացիա», 1325 «Ապրանքային նշանների ամորտիզացիա», 1326 «Ծրագրային ապահովման ամորտիզացիա», 1327 «Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի ամորտիզացիա», 1318 «Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրում

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
714 «Վարչական ծախսեր»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

2. Ոչ նյութական ակտիվների վերագնահատման հետևանքով կուտակված ամորտիզացիայի աճ

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

3. Նախորդ ժամանակաշրջաններում պակաս հաշվարկված ամորտիզացիայի ուղղում`

ա) երբ այն նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

  741 «Հաշվետու տարում հայտնաբերվածնախորդ տարիների ծախսեր»

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում

131 «Ոչ նյութական ակտիվներ»

2. Ոչ նյութական ակտիվների վերագնահատման հետևանքով կուտակված ամորտիզացիայի նվազում

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

3. Նախորդ ժամանակաշրջաններում ավել հաշվարկված ամորտիզացիայի ուղղում`

ա) երբ այն ավելացվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

  641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

 

Հաշիվ 133 «Զարգացման անավարտ ծախսումներ»

 

133 «Զարգացման անավարտ ծախսումներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից զարգացման աշխատանքների գծով կուտակված ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Զարգացման ծախսումների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում են զարգացման կուտակված ծախսումները, իսկ կրեդիտում` ակտիվ կամ որպես ժամանակաշրջանի ծախս ճանաչված զարգացման ծախսումները: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է զարգացման անավարտ ծախսումների գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

Անավարտ զարգացման ծախսումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

133 «Զարգացման անավարտ ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Զարգացման աշխատանքների գծով կուտակված ծախսումների արտացոլում 815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

 

133 «Զարգացման անավարտ ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Զարգացման ծախսումների ակտիվ ճանաչում

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»

2. Զարգացման ծախսումների ծախս ճանաչում

717 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»

 

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ» հաշիվը նախատեսված է ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում` օտարված ակտիվ ճանաչված զարգացման ծախսումները: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Զարգացման ծախսումների ակտիվ ճանաչում

133 «Զարգացման անավարտ ծախսումներ»
2. Զարգացման ծախսումների դուրս գրված չամորտիզացված մնացորդի վերականգնում 717 «Գործառնական այլ ծախսեր»

 

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված ամորտիզացիայի ու արժեզրկումից կորուստների տարբերություն) դուրս գրում

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. Զարգացման ծախսումների չամորտիզացված| մնացորդի դուրս գրում

717 «Գործառնական այլ ծախսեր»

3. Վաճառված (օտարված) ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների կուտակված ամորտիզացիայի դուրս գրում

135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա»

4. Վաճառված (օտարված) ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների կուտակված արժեզրկումից կորուստների դուրս գրում

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

 

Հաշիվ 135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա»

 

135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի գումարները որոշվում են ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտում նկարագրված մոտեցումներով:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` օտարված ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների հաշվեգրված ամորտիզացիայի գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների հաշվեգրված ամորտիզացիայի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիայի հաշվեգրում 717 «Գործառնական այլ ծախսեր»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

 

135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Վաճառված (օտարված) ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների կուտակված ամորտիզացիայի դուրս գրում

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»

 

Հաշիվ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը նախատեսված է ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների արժեզրկումից կորուստների գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ վերականգնման (չեղյալ ճանաչման) հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 36 «Արժեզրկումից կորուստներ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկումից կորուստների գումարները, իսկ դեբետում` օտարված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների գումարների դուրսգրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկումից կորուստների գումարների վերականգնումը (չեղյալ ճանաչումը): Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ 716 «Գործառնական այլ ծախսեր»

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Օտարված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների դուրսգրում

131 «Ոչ նյութական ակտիվներ»
134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»

2. Ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերականգնում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

 

ԽՈՒՄԲ 14 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում», 142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ», 143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն, 144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում», 145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով» և 146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ»:

 

Հաշիվ 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում» հաշիվը նախատեսված է կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կողմի կապակցված լինելը որոշվում է` համաձայն ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում» ստանդարտի: Կապակցված կողմերում ներդրումների` ոչ ընթացիկ ակտիվներին վերագրման, չափման, գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» և ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ստանդարտներում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելիս` առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, ինչպես նաև բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելիս` արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեքը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1411 «Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր ընկերություններում», 1412 «Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում», 1413 «Ոչ ընթացիկ ներդրումներ համատեղ ձեռնարկումներում»:

Կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների ձեռք բերում

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

2. Ներդրումների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»

3. Ընթացիկ ներդրումների վերադասակարգումը ոչ ընթացիկ ներդրումների

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

4. Չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը կապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

5. Կապակցված կողմերի շահույթի բաժնեմասի արտացոլումը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս

628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս»

6. Կապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների ստացում հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. Կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը ընթացիկ ներդրումների

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

3. Կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը` չկապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

4. Կապակցված կողմերի վնասի բաժնեմասի արտացոլումը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս

727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս»

5. Ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս հայտարարված (ստացված) շահաբաժինների չափով ներդրման հաշվեկշռային արժեքի նվազեցում

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

Հաշիվ 142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

 

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» հաշիվը նախատեսված է չկապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների և կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում (ժամկետային դեպոզիտներ, փոխատվություններ, պարտատոմսեր, մուրհակներ և այլն) ոչ ընթացիկ ներդրումների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումների` ոչ ընթացիկ ակտիվներին վերագրման, չափման, գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների ինքնարժեքը (բացառությամբ անվանական արժեք ունեցող պարտքային արժեթղթերի), վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ոչ ընթացիկ ներդրումների սկզբնական (վերագնահատված) արժեքը, ինչպես նաև վերագնահատումից արժեքի նվազումը: Անվանական արժեք ունեցող պարտքային արժեթղթերն այս հաշվում հաշվառվում են անվանական արժեքով, իսկ դրանց ձեռք բերման արժեքի (ինքնարժեքի) և անվանական արժեքի տարբերությունը հաշվառվում է 143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշվում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1421 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում», 1422 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում», 1423 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում»:

Ոչ ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Չկապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների ձեռք բերում

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

2. Ներդրումների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

3. Պարտքային արժեթղթերում ներդրումների ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) արտացոլում

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

4. Չկապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների ստացում հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

5. Կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը` չկապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»

6. Ընթացիկ ներդրումների վերադասակարգումը ոչ ընթացիկ ներդրումների

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

7. Ոչ ընթացիկ ներդրումների վերագնահատումից արժեքի աճ`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)

614 «Գործառնական այլ եկամուտներ»

8. Ոչ ընթացիկ արտարժութային պարտքային արժեթղթերի վերագնահատումից (փոխարժեքային տարբերություններից) արժեքի աճ

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ ներդրումների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված)) դուրս գրում

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. Օտարված պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) դուրսգրում

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

3. Չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը` կապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»

4. Ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումն ընթացիկ ներդրումների

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

5. Ոչ ընթացիկ ներդրումների վերագնահատումից արժեքի նվազում`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է ծախսերին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես եկամուտ ճանաչված աճը)

717 «Գործառնական այլ ծախսեր»

6. Ոչ ընթացիկ արտարժութային պարտքային արժեթղթերի վերագնահատումից (փոխարժեքային տարբերություններից) արժեքի նվազում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

 

Հաշիվ 143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի եվ անվանական (մարման) արժեքի տարբերություն»

 

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվապասիվային է, կարգավորող: Հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1431 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն (հավելավճար)» (ակտիվային) և 1432 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն (զեղչ)» (պասիվային):

1431 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն» երկրորդ կարգի հաշվի դեբետում արտացոլվում է արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերությունը, իսկ կրեդիտում` այդ տարբերության ամորտիզացիան կամ դուրսգրումը:

1432 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն» երկրորդ կարգի հաշվի կրեդիտում արտացոլվում է արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերությունը, իսկ դեբետում` այդ տարբերության ամորտիզացիան կամ դուրսգրումը:

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշվի մնացորդը ցույց է տալիս վերը նշված երկրորդ կարգի հաշիվների տարբերությունը: Հաշվի մնացորդը կրեդիտային լինելու դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժեթղթերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի եվ անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև դրական տարբերության (հավելավճարի) արտացոլում

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) ամորտիզացիա

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

3. Օտարված պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության| (զեղչի) դուրսգրում

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

4. Որպես ոչ ընթացիկ ակտիվներ վերադասակարգված ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև դրական տարբերության (հավելավճարի) վերաձևակերպում

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

5. Որպես ընթացիկ ակտիվներ վերադասակարգված ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) վերաձևակերպում

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

 

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի եվ անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) արտացոլում

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև դրական տարբերության (հավելավճարի) ամորտիզացիա

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

3. Որպես ոչ ընթացիկ ակտիվներ վերադասակարգված ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) վերաձևակերպում

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

4. Որպես ընթացիկ ակտիվներ վերադասակարգված ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև դրական տարբերության (հավելավճարի) վերաձևակերպում

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

 

Հաշիվ 144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում»

 

144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է արժեթղթերի պորտֆելի հիմունքով գնահատվող հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի (որոնք դասակարգված են որպես երկարաժամկետ ներդրումներ) արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազման գումարների որոշման, դրանց ճանաչման կամ վերականգնման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը (շուկայական արժեքի ժամանակավոր նվազումը), իսկ դեբետում` այդ տարբերության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և ցույց է տալիս հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի (որոնք դասակարգված են որպես երկարաժամկետ ներդրումներ) պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Որպես ոչ ընթացիկ ներդրումներ դասակարգված հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի` պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի ժամանակավոր նվազում

322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից»

 

144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Որպես ոչ ընթացիկ ներդրումներ դասակարգված հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի` պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի ժամանակավոր նվազման վերականգնում

322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից»

 

Հաշիվ 145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

 

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքի ճանաչման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների գծով առաջացած դեբիտորական պարտքի գումարը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

Երկարաժամկետ դեբիտորական պարտքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների դիմաց վարձակալի պարտքի արտացոլումը`վարձակալությունում զուտ ներդրումներիգումարը

ա) երբ չի գերազանցում հաշվեկշռային արժեքը

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»

բ) երբ գերազանցում է հաշվեկշռային արժեքը

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- չվաստակած ֆինանսական եկամտի գումարը

146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ»

2. Արտարժույթով դեբիտորական պարտքերի գծով առաջացած դրական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Դրամական միջոցների ստացում` որպես երկարաժամկետ դեբիտորական պարտքի մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Երկարաժամկետ դեբիտորական պարտքի փոխանցումը կարճաժամկետի

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»

3. Անհուսալի երկարաժամկետ դեբիտորական պարտքի դուրս գրում

716 «Գործառնական այլ ծախսեր»

4. Նախկինում ֆինանսական վարձակալության| տրված ակտիվների հետ ընդունում

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

5. Արտարժույթով դեբիտորական պարտքերի գծով առաջացած բացասական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

 

Հաշիվ 146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ»

 

146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության շրջանակներում չվաստակած ֆինանսական եկամտի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Չվաստակած ֆինանսական եկամտի որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է վարձակալությունում համախառն ներդրումների և վարձակալությունում զուտ ներդրումների տարբերությունը, իսկ դեբետում` այդ տարբերության վերագրումը եկամուտներին (ֆինանսական եկամտի ճանաչմանը զուգընթաց): Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ֆինանսական վարձակալությունում ներդրումներից չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

 

146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ֆինանսական եկամտի ճանաչում 629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ»

 

ԽՈՒՄԲ 15 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով», 152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» և 153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»:

 

Հաշիվ 151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

 

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կատարված, բայց մեկ տարուց ավելի ժամանակաշրջաններին վերաբերող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել հետևյալ ծախսումները`

 

լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված,

նոր ձեռնարկությունների, արտադրությունների, սարքերի և ագրեգատների յուրացման,

 հողի բարելավման,

 այլ ոչ ընթացիկ ծախսումները, որոնք չեն արտացոլվել սույն դասի հաշիվներում:

 

Հետաձգված ծախսումների ամորտիզացիայի (արտադրության ծախսումներին վերագրման) հաշվարկման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են գալիք ժամանակաշրջանի երկարաժամկետ ծախսումները, իսկ կրեդիտում` դրանց դուրս գրումը և հաշվետու ժամանակաշրջանի ծախսերին վերագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է գալիք ժամանակաշրջանի ոչ ընթացիկ ծախսերի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Լեռնանախապատրաստական աշխատանքների, նոր ձեռնարկությունների, արտադրությունների յուրացման, հողի բարելավման գծով կատարված, ինչպես նաև վարձակալության գծով կատարված սկզբնական ուղղակի ծախսումների արտացոլում

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

 

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Գալիք ժամանակաշրջանի ոչ ընթացիկ ծախսերի համապատասխան մասերի` 

ա) վերագրումը արտադրության ծախսումներին

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

բ) կորուստ ճանաչելը

717 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

 

152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը նախատեսված է ըստ ժամանակային տարբերությունների առաջացած շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների որոշման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած ոչ ընթացիկ ակտիվների գումարը, իսկ կրեդիտում` շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ոչ ընթացիկ հարկային ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների և մարման ժամկետների:

 

152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների արտացոլում

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

 

152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ  

Շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների մարում

751 «Շահութահարկի գծով ծախս»

 

Հաշիվ 153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»

 

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար կատարված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է կատարված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար կատարված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար կատարված կանխավճարներ 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կանխավճարների դիմաց ստացված ոչ ընթացիկ ակտիվներ

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

2. Առևտրական կրեդիտորական պարտքերի մարում տրված կանխավճարների հաշվին

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

3. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար տրված կանխավճարների հետ վերադարձ

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

4. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար տրված կանխավճարների դուրս գրում

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

ԴԱՍ 2 «ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 2 «Ընթացիկ ակտիվներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 21 «Պաշարներ», 22-23 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր», 24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ», 25 «Դրամական միջոցներ» և 26 «Այլ ընթացիկ ակտիվներ»:

Ակտիվների` ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում:

 

ԽՈՒՄԲ 21 «ՊԱՇԱՐՆԵՐ»

 

21 «Պաշարներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 211 «Նյութեր», 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ», 213 «Արագամաշ առարկաներ», 214 «Անավարտ արտադրություն», 215 «Արտադրանք», 216 «Ապրանքներ», 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» և 218 «Պաշարների արժեքի նվազում»:

Ակտիվների` պաշարներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտում:

 

Հաշիվ 211 «Նյութեր»

 

211 «Նյութեր» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող նյութերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) և կազմակերպությունում արտադրված նյութերի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում` արտադրական նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված նյութերի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է նյութերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

211 «Նյութեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2111 «Հումք և նյութեր», 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ», 2113 «Վառելիք», 2114 «Տարա և տարանյութեր», 2115 «Պահեստամասեր», 2116 «Շինանյութեր», 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» և 2119 «Այլ նյութեր»:

Նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, նյութերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

211 «Նյութեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Նյութերի մուտքագրում`

ա) մատակարարներից ձեռք բերված

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) կազմակերպությունում արտադրված

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

դ) անհատույց ստացված

421 «Հետաձգված եկամուտներ»
626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

ե) հիմնական միջոցների լուծարումից ստացված

614 «Գործառնական այլ եկամուտներ»

զ) արտադրության թափոններ

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

է) գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկ

614 «Գործառնական այլ եկամուտներ»

ը) արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով` որպես փոխհատուցում և օգնություն ստացված

631 «Արտասովոր եկամուտներ»

2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ձեռք բերված նյութերի մուտքագրում

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613-614 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Նյութերի ձեռք բերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

4. Նախորդ ժամանակաշրջաններում նյութերի գծով կատարված սխալների ուղղում

ա) երբ այն ավելացվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

 

211 «Նյութեր» հաշիվը» կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Արտադրական նպատակներով օգտագործելու համար դուրս գրված նյութերի հաշվեկշռային արժեքի արտացոլումը

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»
712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»
716-717 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»
821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

2. Վաճառված (օտարված) նյութերի հաշվեկշռային արժեքի դուրս գրում

716 «Գործառնական այլ ծախսեր»

3. Հիմնական միջոցների օտարման ժամանակ օգտագործվող նյութերի արժեքի դուրս գրում

721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

4. Գործունեության ընդհատման հետ կապված օտարված նյութերի արժեքի դուրս գրում

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

5. Նյութերի պակասորդների և կորուստների արտացոլումը հաշվեկշռային արժեքով

716 «Գործառնական այլ ծախսեր»

6. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով նյութերի արժեքի դուրս գրում

731 «Արտասովոր ծախսեր»

7. Նախորդ ժամանակաշրջաններում նյութերի գծով կատարված սխալների ուղղում

ա) երբ այն նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

741 «Հաշվետու տարում հայտնաբերվածնախորդ տարիների ծախսեր»

 

Հաշիվ 212 «Աճեցվող եվ բտվող կենդանիներ»

 

212 «Աճեցվող և բտվող կենդանիներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող աճեցվող և բտվող կենդանիների (աճեցվող և բտվող մատղաշ կենդանիներ, թռչուններ, գազաններ, ճագարներ, մեղվաընտանիքներ, իրացման համար հիմնական հոտից խոտանված հասուն կենդանիներ) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված), հիմնական հոտից խոտանված և բտման հանձնված, ծնաճից ստացված աճեցվող և բտվող կենդանիների սկզբնական արժեքը, ինչպես նաև մատղաշ կենդանիների քաշաճի արժեքը, իսկ կրեդիտում` օտարված, մորթված, հիմնական հոտ փոխադրված կենդանիների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է աճեցվող և բտվող կենդանիների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Աճեցվող և բտվող կենդանիների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կենդանիների խնամքի վայրի, դրանց տեսակների, սեռի, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

212 «Աճեցվող եվ բտվող կենդանիներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Աճեցվող և բտվող կենդանիների մուտքագրում

ա) այլ կազմակերպություններից ձեռք բերված

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) ծնաճից ստացված

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

դ) անհատույց ստացված

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

ե) հիմնական հոտից խոտանված և բտման հանձնված

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»

զ) գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկ

614 «Գործառնական այլ եկամուտներ»

է) արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով` որպես փոխհատուցում և օգնություն ստացված

631 «Արտասովոր եկամուտներ»

2. Կենդանիների ձեռք բերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

3. Մատղաշ կենդանիների քաշաճի արտացոլում

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

 

212 «Աճեցվող եվ բտվող կենդանիներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Աճեցվող և բտվող կենդանիների փոխադրումը հիմնական հոտ

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»

2. Վաճառված (օտարված) աճեցվող և բտվող կենդանիների հաշվեկշռային արժեքի դուրս գրում

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

3. Գործունեության ընդհատման հետ կապված օտարված աճեցվող և բտվող կենդանիների արժեքի դուրս գրում

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

4. Կենդանիների մորթի (սպանդի) դեպքում հաշվեկշռային արժեքի արտացոլում

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

5. Ընկած (սատկած) և հարկադրաբար մորթված կենդանիների հաշվեկշռային արժեքի արտացոլում

716 «Գործառնական այլ ծախսեր»

6. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով աճեցվող և բտվող կենդանիների արժեքի դուրս գրում

731 «Արտասովոր ծախսեր»

7. Գույքագրման ժամանակ հայտնաբերված աճեցվող և բտվող կենդանիների պակասորդների և կորուստների արտացոլումը հաշվեկշռային արժեքով

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 213 «Արագամաշ առարկաներ»

 

213 «Արագամաշ առարկաներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) և կազմակերպությունում պատրաստված արագամաշ առարկաների սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում` արտադրական նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված արագամաշ առարկաների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է արագամաշ առարկաների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

213 «Արագամաշ առարկաներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2131 «Արագամաշ առարկաներ պահեստում», 2132 «Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ»:

Արագամաշ առարկաների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց պահպանման տեղի, համասեռ առարկաների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

213 «Արագամաշ առարկաներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Արագամաշ առարկաների մուտքագրում`

ա) մատակարարներից ձեռք բերված

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) կազմակերպությունում պատրաստված

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

դ) անհատույց ստացված

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

ե) գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկ

614 «Գործառնական այլ եկամուտներ»

2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ձեռք բերված արագամաշ առարկաների մուտքագրում

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

3. Արագամաշ առարկաների ձեռք բերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

4. Նախորդ ժամանակաշրջաններում արագամաշ առարկաների գծով կատարված սխալների ուղղում

ա) երբ այն ավելացվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

 

213 «Արագամաշ առարկաներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Արտադրական նպատակներով օգտագործելու համար դուրս գրված արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքի արտացոլում

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»
712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական ծախսեր»
716-717 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»
821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

2. Վաճառված (օտարված) արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

716 «Գործառնական այլ ծախսեր»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

3. Գույքագրման ժամանակ հայտնաբերված արագամաշ առարկաների պակասորդների և կորուստների արտացոլումը հաշվեկշռային արժեքով

716 «Գործառնական այլ ծախսեր»

4. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով արագամաշ առարկաների արժեքի դուրսգրում

731 «Արտասովոր ծախսեր»

5. Նախորդ ժամանակաշրջաններում արագամաշ առարկաների գծով կատարված սխալների ուղղում 

ա) երբ այն նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում 741 «Հաշվետու տարում հայտնաբերվածնախորդ տարիների ծախսեր»

 

Հաշիվ 214 «Անավարտ արտադրություն»

 

214 «Անավարտ արտադրություն» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության անավարտ արտադրանքի և ծառայությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրանքի և ծառայությունների գումարը, իսկ կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում` այդ գումարի դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է անավարտ արտադրանքի և ծառայությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

214 «Անավարտ արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2141 «Արտադրանքի գծով», 2142 «Աշխատանքների գծով», 2143 «Ծառայությունների գծով», 2144 «Օժանդակ արտադրության գծով»:

Անավարտ արտադրության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրությունների և ծառայությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

214 «Անավարտ արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրության հաշվեկշռային արժեքի արտացոլում

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված անավարտ արտադրության ավելցուկի մուտքագրում

614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

214 «Անավարտ արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ անավարտ արտադրության հաշվեկշռային արժեքի տեղափոխում կառավարչական հաշվառման հաշիվներ

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված անավարտ արտադրության պակասորդների և կորուստների արտացոլումը հաշվեկշռային արժեքով

716 «Գործառնական այլ ծախսեր»

3. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով անավարտ արտադրության արժեքի դուրս գրում

731 «Արտասովոր ծախսեր»

4. Վաճառված (օտարված) անավարտ արտադրության հաշվեկշռային արժեքի դուրս գրում

716 «Գործառնական այլ ծախսեր»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

 

Հաշիվ 215 «Արտադրանք»

 

215 «Արտադրանք» հաշիվը նախատեսված է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների ինքնարժեքը, իսկ կրեդիտում` արտադրական նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, վաճառված (օտարված) արտադրանքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

215 «Արտադրանք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2151 «Պատրաստի արտադրանք», 2152 «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ», 2153 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք», 2154 «Առաքված արտադրանք»:

Արտադրանքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, արտադրանքի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

215 «Արտադրանք» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների մուտքագրումը

ա) հիմնական արտադրությունից

811 «Հիմնական արտադրություն»

բ) օժանդակ արտադրությունից

812 «Օժանդակ արտադրություն»

գ) խոտանի շտկումից

821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկի մուտքագրում

614 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Վաճառված արտադրանքի հետ վերադարձ

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

4. Նախորդ ժամանակաշրջաններում արտադրանքի գծով կատարված սխալների ուղղում

ա) երբ այն ավելացվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

 

215 «Արտադրանք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների արժեքի դուրս գրում

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. Խոտանված պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների հետ վերադարձումը` խոտանը շտկելու նպատակով

821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

3. Գույքագրման ժամանակ պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների պակասորդների և կորուստների արտացոլումը հաշվեկշռային արժեքով

716 «Գործառնական այլ ծախսեր»

4. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով արտադրանքի արժեքի դուրս գրում

731 «Արտասովոր ծախսեր»

5. Նախորդ ժամանակաշրջաններում արտադրանքի գծով կատարված սխալների ուղղում

ա) երբ այն նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

741 «Հաշվետու տարում հայտնաբերվածնախորդ տարիների ծախսեր»

 

Հաշիվ 216 «Ապրանքներ»

 

216 «Ապրանքներ» հաշիվը նախատեսված է ապրանքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ապրանքների սկզբնական արժեքը, մանրածախ առևտրում` նաև վաճառքի գնի և ձեռք բերման արժեքի տարբերությունը (նպատակահարմարության դեպքում), իսկ կրեդիտում` վաճառված (օտարված) ապրանքների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ապրանքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

216 «Ապրանքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2161 «Ապրանքներ պահեստում», 2162 «Ապրանքներ մանրածախ առևտրում», 2163 «Տարա և տարանյութ», 2164 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ», 2165 «Առաքված ապրանքներ», 2166 «Այլ ապրանքներ»:

 Ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց պահպանման տեղի, տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

216 «Ապրանքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ապրանքների մուտքագրում

ա) մատակարարներից ձեռք բերված

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) անհատույց ստացված

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

դ) գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկ

614 «Գործառնական այլ եկամուտներ»

ե) արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով` որպես փոխհատուցում և օգնություն ստացված

631 «Արտասովոր եկամուտներ»

2. Վաճառված ապրանքների հետ վերադարձից` ինքնարժեքի արտացոլում

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ձեռք բերված ապրանքների մուտքագրում

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

4. Ապրանքների ձեռք բերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

5. Մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում

217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»

6. Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքների արտացոլում

216 «Ապրանքներ»

7. Նախորդ ժամանակաշրջաններում ապրանքների գծով կատարված սխալների ուղղում

ա) երբ այն ավելացվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

 

216 «Ապրանքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) ապրանքների արժեքի դուրս գրում

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված ապրանքների պակասորդների և կորուստների արտացոլում

716 «Գործառնական այլ ծախսեր»

3. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով ապրանքների արժեքի դուրս գրում

731 «Արտասովոր ծախսեր»

4. Ապրանքների հետ վերադարձի դեպքում` վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում

217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»

5. Նախորդ ժամանակաշրջաններում ապրանքների գծով կատարված էական սխալների ուղղում

ա) երբ այն նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

բ) երբ ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում

741 «Հաշվետու տարում հայտնաբերվածնախորդ տարիների ծախսեր»

 

Հաշիվ 217 «Ապրանքների վաճառքի գնի եվ ինքնարժեքի տարբերություն»

 

217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության (առևտրական հավելագին, անուղղակի հարկեր) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերությունը, ինչպես նաև իրացված ապրանքներին բաժին ընկնող տարբերության գումարը` ճշտանցման եղանակով, իսկ դեբետում` այլ դուրսգրումներին բաժին ընկնող տարբերությունը (օրինակ ապրանքների հետ վերադարձի դեպքում): Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2171 «Առևտրական հավելագին», 2172 «Ավելացված արժեքի հարկ», 2173 «Ակցիզային հարկ»:

Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ապրանքների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

217 «Ապրանքների վաճառքի գնի եվ ինքնարժեքի տարբերություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Մանրածախ առևտրում ստացված ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում

216 «Ապրանքներ»

2. Իրացված ապրանքներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության ճշտանցում

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

3. Գույքագրմամբ հայտնաբերված ապրանքների պակասորդներին և կորուստներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության ճշտանցում

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

217 «Ապրանքների վաճառքի գնի եվ ինքնարժեքի տարբերություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ապրանքների հետ վերադարձի դեպքում` վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում

216 «Ապրանքներ»

 

Հաշիվ 218 «Պաշարների արժեքի նվազում»

 

218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է պաշարների արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են պաշարների ինքնարժեքի` մինչև իրացման զուտ արժեք իջեցումները, իսկ դեբետում` այդ իջեցումների գումարների վերականգնումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա պաշարների արժեքի նվազման գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Պաշարների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պաշարների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Պաշարների արժեքի իջեցումների արտացոլում

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Նախկին իջեցումների գումարների վերականգնում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

 

ԽՈՒՄԲ 22-23 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ»

 

22-23 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով», 222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով», 223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ», 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ», 225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով», 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր», 227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով», 228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ», 229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով» և 231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»:

Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի կազմի, ձևավորման և դուրս գրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում», ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն», ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտներում:

 

Հաշիվ 221 «Առեվտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»

 

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով» հաշիվը նախատեսված է վաճառքի գներով (ներառյալ անուղղակի հարկերը) իրացված արտադրանքի (ապրանքների), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների համար չկապակցված կողմերի հետ հաշվարկների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է չկապակցված կողմերին իրացված արտադրանքի (ապրանքների), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների գծով առաջացած դեբիտորական պարտքի գումարը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրացված արտադրանքի (ապրանքների), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների համար չկապակցված կողմերի գծով դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2211 «Երկրի ներսից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք», 2212 «Արտերկրից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք»:

Չկապակցված կողմերի գծով առևտրական դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

Հաշիվ 221 «Առեվտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Իրացված ակտիվների դիմաց չկապակցված կողմերի պարտքի արտացոլում`

- բաց թողնման գներով (առանց անուղղակի հարկերի)

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- անուղղակի հարկեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով»

2. Չկապակցված կողմերի նկատմամբ հաշվեգրված տույժերի և տուգանքների արտացոլում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Արտարժույթով դեբիտորական պարտքերի գծով առաջացած դրական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

221 «Առեվտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Դրամական միջոցների ստացում` որպես առևտրական դեբիտորական պարտքի մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված ակտիվների սկզբնական արժեքի արտացոլում

- առանց անուղղակի հարկերի

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքների և գների իջեցումից առաջացած գումարների արտացոլում`

- առանց անուղղակի հարկերի

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում»

- անուղղակի հարկեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

4. Ընթացիկ դեբիտորական պարտքի մարում` հաշվանցում (եթե դա թույլատրվում է)

ա) մատակարարների և կապալառուների հանդեպ ունեցած կրեդիտորական պարտքի հաշվին (փոխադարձ պահանջարկների գրանցման ճանապարհով հաշվարկների իրականացման դեպքում)

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

բ) ստացված կանխավճարների հաշվին

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»
5. Արտարժույթով դեբիտորական պարտքերի գծով առաջացած բացասական փոխարժեքային տարբերությունների արտացոլում 725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»
6. Անհուսալի դեբիտորական պարտքի դուրս գրում`

ա) հնարավոր կորուստների պահուստի հաշվին

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

բ) ժամանակաշրջանի ծախսերի հաշվին

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 222 «Առեվտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

 

222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով» հաշիվը նախատեսված է կապակցված կողմերի գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է կապակցված կողմերի հետ ընթացիկ գործառնությունների գծով առաջացած դեբիտորական պարտքի գումարը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կողմերի գծով դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2221 «Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր ընկերությունների գծով», 2222 «Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված կազմակերպությունների գծով», 2223 «Ընթացիկ դեբիտորական պարտք համատեղ ձեռնարկումների գծով»:

Կապակցված կողմերի գծով առևտրական դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

222 «Առեվտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Իրացված ակտիվների դիմաց կապակցված կողմերի պարտքի արտացոլում`

- բաց թողման գներով (առանց անուղղակի հարկերի)

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- անուղղակի հարկեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով»

2. Կապակցված կողմերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների արտացոլում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Արտարժույթով դեբիտորական պարտքերի գծով առաջացած դրական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

222 «Առեվտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Դրամական միջոցների ստացում կապակցված կողմից` որպես առևտրական դեբիտորական պարտքի մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով կապակցված կողմերից ստացված ակտիվների սկզբնական արժեքի արտացոլում

- առանց անուղղակի հարկերի

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

3. Կապակցված կողմերից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքների և գների իջեցումից առաջացած գումարների արտացոլում`

- առանց անուղղակի հարկերի

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում»

- անուղղակի հարկեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

4. Ընթացիկ դեբիտորական պարտքի մարում` հաշվանցում (եթե դա թույլատրվում է)

ա) կապակցված կողմերի հանդեպ ունեցած կրեդիտորական պարտքի հաշվին (փոխադարձ պահանջարկների գրանցման ճանապարհով հաշվարկների իրականացման դեպքում)

522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) ստացված կանխավճարների հաշվին

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

5. Արտարժույթով դեբիտորական պարտքերի գծով առաջացած բացասական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

6. Անհուսալի դեբիտորական պարտքի դուրս գրում`

ա) հնարավոր կորուստների պահուստի հաշվին

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

բ) ժամանակաշրջանի ծախսերի հաշվին

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

223 «Առեվտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

 

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը նախատեսված է առևտրային գործառնությունների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի առկայության, ձևավորման և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են պահուստին կատարվող մասհանումները, իսկ դեբետում` անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի դուրս գրումները, ինչպես նաև մնացորդի ճշգրտումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստի չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների, ձևավորման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

223 «Առեվտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումներ

715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
716 «Գործառնական այլ ծախսեր»

2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից` նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցում

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

 

223 «Առեվտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Պահուստի հաշվին անհուսալի դեբիտորական պարտքի դուրս գրում

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

2. Պահուստի չօգտագործված մնացորդի դուրս գրում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

 

Հաշիվ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

 

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը նախատեսված է ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում` ընթացիկ ակտիվների ձեռք բերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար տրված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2241 «Երկրի ներսում տրված ընթացիկ կանխավճարներ» և 2242 «Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ»:

Տրված ընթացիկ կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարներ

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

2. Տրված ընթացիկ կանխավճարների փոխարժեքային տարբերությունից` եկամուտ

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կանխավճարների դիմաց ստացված ընթացիկ ակտիվների և ծառայությունների արտացոլում`

- առանց անուղղակի հարկերի

211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
714 «Վարչական ծախսեր»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

2. Առևտրական կրեդիտորական պարտքերի մարում տրված կանխավճարների հաշվին (հաշվանցում)

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

3. Ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար տրված կանխավճարների հետ վերադարձ

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

4. Ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար տրված կանխավճարների դուրս գրում

716 «Գործառնական այլ ծախսեր»

5. Տրված ընթացիկ կանխավճարների փոխարժեքային տարբերությունից` ծախս

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

 

Հաշիվ 225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով»

 

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշիվը նախատեսված է հարկերի և այլ պարտադիր վճարների գծով բյուջեի հետ ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բյուջե կատարված կանխավճարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարը, իսկ կրեդիտում` բյուջեին ընթացիկ պարտավորությունների մարումը կանխավճարների, գերավճարի հաշվին, ինչպես նաև բյուջեից գերավճարի մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հարկերի և այլ պարտադիր վճարների գծով բյուջեի հետ ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2151 «Շահութահարկի գծով», 2252 «Ավելացված արժեքի հարկի գծով», 2253 «Ակցիզային հարկի գծով», 2254 «Այլ վճարների գծով»:

Բյուջեի գծով ընթացիկ դեբիտորական պարտքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հարկերի և այլ պարտադիր վճարների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բյուջե կատարված կանխավճարներ

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
252 «Հաշվարկային հաշիվ»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

 

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի հետ հաշվարկների գծով ընթացիկ պարտավորությունների մարում կանխավճարների, գերավճարների հաշվին

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

2. Բյուջեից գերավճարի մարում

252 «Հաշվարկային հաշիվ»

 

Հաշիվ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

 

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը նախատեսված է ձեռք բերված (ստացված) ակտիվների գծով հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ակտիվների գծով հարկային հաշիվներում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի, ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից` նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցումը, իսկ կրեդիտում` բյուջեին ընթացիկ պարտավորությունների մարումը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ մնացորդը (գերավճարը) որպես դեբիտորական պարտք արտացոլումը: Այս հաշիվը հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չի ունենում:

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2261 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ավելացված արժեքի հարկ», 2262 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ակցիզային հարկ»:

Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հարկերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ձեռք բերված (ստացված) ակտիվների գծով հաշվանցվող (փոխհատուցվող) անուղղակի հարկերի գումարների արտացոլում, երբ ձեռք բերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը

- համընկնում են

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

- չեն համընկնում

262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից` նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցում

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
716 «Գործառնական այլ ծախսեր»

 

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Ձեռք բերված ակտիվների դիմաց բյուջեին ընթացիկ պարտավորությունների մարում

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում մնացորդը (փոխհատուցման ենթակա գումարը) որպես դեբիտորական պարտք արտացոլում

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով»

 

Հաշիվ 227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության եվ ապահովության գծով»

 

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության անձնակազմի համար պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով հաշվարկների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է աշխատակիցներին վճարված կամ փոխհատուցման ենթակա անաշխատունակության կամ այլ սոցիալական նպաստները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով գերավճարը, իսկ կրեդիտում` սոցիալական ապահովագրության մարմինների հետ հաշվարկների հաշվանցումը և սոցիալական ապահովագրության մարմինների կողմից պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2271 «Սոցիալական ապահովագրության վճարների գծով», 2272 «Սոցիալական ապահովագրության նպաստների գծով»:

Պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության եվ ապահովության գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Աշխատակիցներին վճարված կամ փոխհատուցման ենթակա անաշխատունակության կամ այլ սոցիալական նպաստների արտացոլում

251 «Դրամարկղ»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում սոցիալական ապահովագրության մարմինների նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

 

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության եվ ապահովության գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Սոցիալական ապահովագրության մարմինների հետ հաշվարկների հաշվանցում

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

2. Սոցիալական ապահովագրության մարմինների կողմից պարտավորությունների մարում

252 «Հաշվարկային հաշիվ»

 

Հաշիվ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

 

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ» հաշիվը նախատեսված է անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության, առհաշիվ տրված գումարների և այլ գործառնությունների գծով կարճաժամկետ դեբիտորական պարտքի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է աշխատակիցներին տրված կանխավճարները և այլ գործառնությունների գծով առաջացող դեբիտորական պարտքը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումը, ինչպես նաև հաշվետու անձանց կողմից ծախսված գումարները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է անձնակազմի գծով կազմակերպության ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի գծով կրեդիտային մնացորդ առաջանալու դեպքում այն ձևակերպվում է որպես ընթացիկ կրեդիտորական պարտք:

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2281 «Աշխատանքի վճարման գծով», 2282 «Առհաշիվ տրված գումարների գծով» և 2283 «Այլ գործառնությունների գծով»:

Անձնակազմի հետ ընթացիկ դեբիտորական պարտքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր աշխատողի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Առհաշիվ գումարների տրամադրում

251 «Դրամարկղ»

2. Անձնակազմի` առևտրային կազմակերպություններին ունեցած դեբիտորական պարտքի արտացոլում (այն դեպքում, երբ կազմակերպությունը առևտրային կազմակերպություններին հատուցում է իր անձնակազմին ապառիկ վաճառված ապրանքների գումարը)`

ա) իր միջոցներից

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»

բ) բանկի վարկի հաշվին

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

3. Բնակարանային շինարարությանև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում աշխատակիցներին տրամադրված փոխառությունների գումարների արտացոլում`

ա) իր միջոցներից

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»

բ) բանկի վարկի հաշվին

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

4. Հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերվածև մեղավոր անձանց կողմից ընդունված, կամ նրանցից դատավճռով գանձման ենթակա պակասորդ գումարների արտացոլում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

5. Տրամադրված բնակարանային կոմունալ ծառայությունների դիմաց` անձնակազմի դեբիտորական պարտքի արտացոլում

715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»

6. Այլ կրեդիտորների գծով անձնակազմի դեբիտորական պարտքի արտացոլում (ալիմենտև այլ կատարողական փաստաթղթեր)

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

7. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքի փոխարժեքային տարբերություններից` եկամուտի արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի գծով կրեդիտային մնացորդի ձևակերպումը որպես ընթացիկ կրեդիտորական պարտք

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով»

9. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի գծով գերավճարի տեղափոխում

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

 

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում յուրաքանչյուր աշխատողի գծով կրեդիտային մնացորդի վերաձևակերպում

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով»

2. Անձնակազմի գծով դեբիտորական պարտքի մարում

ա) աշխատավարձից պահումների միջոցով

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

բ) աշխատողների մուծումների հաշվին

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»

3. Ծախսված (օգտագործված) առհաշիվ գումարների հաշվեգրում ըստ նշանակության

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով»
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
256 «Դրամական փաստաթղթեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»
717 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

4. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքի փոխարժեքային տարբերություններից` ծախսի արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

5. Անձնակազմի գծով անհուսալի դեբիտորական պարտքի դուրս գրում

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»

 

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով» հաշիվը նախատեսված է հաշվեգրված եկամուտների գծով կազմակերպության կողմից ստացվելիք ընթացիկ դեբիտորական պարտքերի (գործառնական վարձակալության, շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների և այլ պասիվ եկամուտների գծով) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվեգրված եկամուտների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի առաջացումը, իսկ կրեդիտում` մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվեգրված եկամուտների գծով կազմակերպության ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2291 «Ընթացիկ դեբիտորական պարտք վարձակալության գծով», 2292 «Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք շահաբաժինների գծով», 2293 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված տոկոսների գծով», 2294 «Ընթացիկ դեբիտորական պարտք այլ եկամուտների գծով»:

Հաշվեգրված եկամուտների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հաշվեգրված եկամուտների գծով դեբիտորական պարտքի արտացոլում

- առանց անուղղակի հարկերի

613 «Գործառնական այլ եկամուտներ»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

- անուղղակի հարկեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

2. Ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս հայտարարված շահաբաժինների արտացոլում

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»

3. Արտարժույթի դրական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հաշվեգրված եկամուտների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում

716 «Գործառնական այլ ծախսեր»

3. Արտարժույթի բացասական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

 

Հաշիվ 231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»

 

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք» հաշիվը նախատեսված է բողոքարկումների, ապահովագրության գծով և այս խմբում չհաշվառված այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է դեբիտորական պարտքերի առաջացումը, իսկ կրեդիտում` մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կազմակերպության այլ ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2311 «Ընթացիկ դեբիտորական պարտք բողոքարկումների գծով», 2312 «Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության գծով», 2313 «Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքերի կարճաժամկետ մաս», 2314 «Ընթացիկ դեբիտորական պարտք այլ գործառնությունների գծով»:

Այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Բողոքարկումների, ապահովագրական հատուցումներիև այլնի գծով` դեբիտորական պարտքի արտացոլում

614 «Գործառնական այլ եկամուտներ»
631 «Արտասովոր եկամուտներ»

2. Դեբիտորների նկատմամբ հաշվեգրված տույժերիև տուգանքների արտացոլում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Արտարժույթով դեբիտորական պարտքերի գծով դրական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

4. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքի փոխանցումը կարճաժամկետի

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

 

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Դեբիտորական պարտքի մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի բացասական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

3. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում

716 «Գործառնական այլ ծախսեր»

 

ԽՈՒՄԲ 24 «ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ»

 

24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ», 242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռքբերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» և 243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում»:

Ներդրումների` ընթացիկ ակտիվներին վերագրման, չափման, գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

 

Հաշիվ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

 

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության ընթացիկ ֆինանսական ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումների` ընթացիկ ակտիվներին վերագրման, չափման, գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ընթացիկ ներդրումների ինքնարժեքը (բացառությամբ անվանական արժեք ունեցող պարտքային արժեթղթերի), վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ընթացիկ ներդրումների սկզբնական (վերագնահատված) արժեքը, ինչպես նաև վերագնահատումից արժեքի նվազումը: Անվանական արժեք ունեցող պարտքային արժեթղթերը այս հաշվում հաշվառվում են անվանական արժեքով, իսկ դրանց ձեռք բերման արժեքի (ինքնարժեքի) և անվանական արժեքի տարբերությունը հաշվառվում է 242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշվում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2411 «Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում», 2412 «Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում», 2413 «Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում», 2414 «Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում»:

Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ընթացիկ ներդրումների ձեռք բերում

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

2. Ներդրումների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

3. Պարտքային արժեթղթերում ներդրումների ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) արտացոլում

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

4. Ընթացիկ ներդրումների ստացում հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

5. Ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը ընթացիկ ներդրումների

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

6. Ընթացիկ ներդրումների արժեքի աճ`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է եկամտին (նաև այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)

613 «Գործառնական այլ եկամուտներ»

7. Արտարժույթով արտահայտված ընթացիկ ներդրումների փոխարժեքային տարբերություններից` եկամուտի արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ 

1. Վաճառված (օտարված) ընթացիկ ներդրումների արժեքի դուրս գրում

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր»

2. Օտարված պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) դուրս գրում

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

3. Ընթացիկ ներդրումների վերադասակարգումը ոչ ընթացիկ ներդրումների

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

4. Ընթացիկ ներդրումների արժեքի նվազում`

ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

բ) երբ վերագրվում է ծախսերին (նաև այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես եկամուտ ճանաչված աճը)

716 «Գործառնական այլ ծախսեր»

5. Ընթացիկ ներդրումների մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

6. Արտարժույթով արտահայտված ընթացիկ ներդրումների փոխարժեքային տարբերություններից` ծախսի արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

Հաշիվ 242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի եվ անվանական (մարման) արժեքի տարբերություն»

 

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվապասիվային է, կարգավորող: Հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2421 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն» (ակտիվային) և 2422 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն» (պասիվային):

2421 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն» երկրորդ կարգի հաշվի դեբետում արտացոլվում է արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերությունը, իսկ կրեդիտում` այդ տարբերության ամորտիզացիան կամ դուրս գրումը: 2422 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն» երկրորդ կարգի հաշվի կրեդիտում արտացոլվում է արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերությունը, իսկ դեբետում` այդ տարբերության ամորտիզացիան կամ դուրս գրումը:

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշվի մնացորդը ցույց է տալիս վերը նշված երկրորդ կարգի հաշիվների տարբերությունը: Հաշվի մնացորդը կրեդիտային լինելու դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժեթղթերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի եվ անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև դրական տարբերության (հավելավճարի) արտացոլում

  224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) ամորտիզացիա

  627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

3. Օտարված պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) դուրս գրում

  241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

4. Որպես ընթացիկ ակտիվներ վերադասակարգված ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև դրական տարբերության (հավելավճարի) վերաձևակերպում

  143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

5. Որպես ոչ ընթացիկ ակտիվներ վերադասակարգված ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) վերաձևակերպում

  143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

 

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի եվ անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) արտացոլում

  241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև դրական տարբերության (հավելավճարի) ամորտիզացիա

  627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

3. Որպես ոչ ընթացիկ ակտիվներ վերադասակարգված ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև դրական տարբերության (հավելավճարի) վերաձևակերպում

  143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

4. Որպես ընթացիկ ակտիվներ վերադասակարգված ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի միջև բացասական տարբերության (զեղչի) վերաձևակերպում

  143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

 

Հաշիվ 243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում»

 

243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է արժեթղթերի պորտֆելի հիմունքով գնահատվող հեշտ իրացվելի (շուկայական) արժեթղթերի (որոնք դասակարգված են որպես ընթացիկ ներդրումներ) արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է ընթացիկ ներդրումների` պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը, իսկ դեբետում` այդ տարբերության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և ցույց է տալիս ընթացիկ ներդրումների պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ընթացիկ ներդրումների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ընթացիկ ներդրումների` պորտֆելի հիմունքով որոշված արժեքի նվազում   716 «Գործառնական այլ ծախսեր»

 

243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ընթացիկ ներդրումների` պորտֆելի հիմունքով որոշված արժեքի նվազման վերականգնում

  613 «Գործառնական այլ եկամուտներ»
716 «Գործառնական այլ ծախսեր»

 

ԽՈՒՄԲ 25 «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ»

 

25 «Դրամական միջոցներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 251 «Դրամարկղ», 252 «Հաշվարկային հաշիվ», 253 «Արտարժութային հաշիվ», 254 «Այլ հաշիվներ բանկերում», 255 «Դրամական միջոցներ ճանապարհին» և 256 «Դրամական փաստաթղթեր»:

Այս խմբի հաշիվներում հաշվառումը վարվում է դրամաշրջանառությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

 

Հաշիվ 251 «Դրամարկղ»

 

251 «Դրամարկղ» հաշիվը նախատեսված է կազմակերպությունների դրամարկղերում ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է կազմակերպության դրամարկղ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` դրամարկղից կատարված վճարումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամարկղում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

251 «Դրամարկղ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2511 «Ազգային արժույթի դրամարկղ», 2512 «Արտարժույթի դրամարկղ», 2513 «Սառեցված գումարներ դրամարկղում»:

Դրամարկղի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժույթի տեսակների, դրամարկղերի գտնվելու վայրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

251 «Դրամարկղ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ`

 

ա) բանկային հաշիվներից

  252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

բ) ակտիվների իրացումից (հասույթի), գործառնական վարձակալությունից`

 

- վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի)

  611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- անուղղակի հարկեր

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

գ) դեբիտորական պարտքերի մարումից

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»

դ) կանխավճարների ստացումից

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

ե) տրված կանխավճարների հետ վերադարձումից

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

զ) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

է) բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ)

314 «Լրացուցիչ կապիտալ»

ը) ներդրումների մարումից

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

թ) փոխառություններից

412 «Երկարաժամկետ փոխառություններ»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»

ժ) վարկերի ստացումից

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

ժա) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից

313 «Հետ գնված կապիտալ»
314 «Լրացուցիչ կապիտալ»

ժբ) նպատակային ֆինանսավորման միջոցներից

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր»

ժգ) անհատույց ստացումից

421 «Հետաձգված եկամուտներ»
626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

ժդ) տույժերից, տուգանքներից

613 «Գործառնական այլ եկամուտներ»

ժե) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից

613 «Գործառնական այլ եկամուտներ»

ժզ) գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկից

614 «Գործառնական այլ եկամուտներ»

ժէ) նյութական վնասի հատուցումից

613 «Գործառնական այլ եկամուտներ»

ժը) արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով` որպես փոխհատուցում և ստացված օգնություն

631 «Արտասովոր եկամուտներ»

2. Արտարժույթով դրամական միջոցների դրական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

251 «Դրամարկղ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կրեդիտորական պարտքի մարում`

 

ա) անձնակազմին

  527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

բ) առևտրական գործառնությունների գծով

  521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

գ) բանկի վարկերի և փոխառությունների, ինչպես նաև հաշվեգրված տոկոսների գծով

  411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
412 «Երկարաժամկետ փոխառություններ»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»
512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր»

դ) այլ գործառնությունների գծով

  413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

2. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում»

3. Ակտիվների ձեռք բերման նպատակով կանխավճարների տրամադրում

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

4. Ստացված կանխավճարների հետ վերադարձում

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

5. Աշխատավարձի գծով կանխավճարների, առհաշիվ գումարների, փոխառությունների տրամադրում անձնակազմին

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

6. Շահաբաժինների (եկամուտների) վճարում հիմնադիրներին (մասնակիցներին)

- հայտարարված

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)

- կանխավճար

344 «Կանխավճար շահաբաժինների գծով»

7. Դրամական միջոցների մուտքագրումը բանկային հաշիվներ

252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

8. Ձեռք բերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռք բերման (ստացման) հետ կապված ծախսումների վճարում

- առանց ԱԱՀ-ի

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
256 «Դրամական փաստաթղթեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

9. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում

313 «Հետ գնված կապիտալ»

10. Դրամարկղից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին

- առանց ԱԱՀ-ի 712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»
716-717 «Գործառնական այլ ծախսեր»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

11. Կազմակերպության հաշվարկային կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար (սակայն դեռևս չմուտքագրված) բանկերի, փոստային բաժանմունքների դրամարկղեր կամ խնայդրամարկղեր մուտքագրված դրամական միջոցներ

255 «Դրամական միջոցներ ճանապարհին»

12. Նպատակային ֆինանսավորման միջոցների ստացում

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր»

13. Գույքագրման ժամանակ հայտնաբերված պակասորդի արտացոլում

716 «Գործառնական այլ ծախսեր»

14. Արտարժույթով դրամական միջոցների բացասական կուրսային տարբերությունների արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

 

Հաշիվ 252 «Հաշվարկային հաշիվ»

 

252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը նախատեսված է բանկում` կազմակերպության հաշվարկային հաշվում ազգային արժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվարկային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` կատարված ելքերը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

252 «Հաշվարկային հաշիվ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2521 «Հաշվարկային հաշիվ», 2522 «Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում»:

Հաշվարկային հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Դրամական միջոցների մուտքագրում հաշվարկային հաշիվ`

 

ա) ակտիվների իրացումից (հասույթի)` գործառնական վարձակալությունից

 
- վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի)   611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- անուղղակի հարկեր

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

բ) տույժերի, տուգանքների տեսքով

  613 «Գործառնական այլ եկամուտներ»

գ) տոկոսների, ռոյալթիների, շահաբաժինների և այլնի տեսքով

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

դ) դեբիտորական պարտքի մարումից

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»

ե) կազմակերպության դրամարկղից

251 «Դրամարկղ»

զ) ակրեդիտիվների, չեկային (վճարագիր) գրքույկների, կրեդիտային (ապառիկ), մագնիսային քարտերի չօգտագործված միջոցների մուտքագրումը հաշվարկային հաշվին

254 «Այլ հաշիվներ բանկերում»

է) բյուջեից գերավճարի մարումից

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով»

ը) սոցիալական ապահովագրության մարմինների կողմից գերավճարի մարումից և նպաստների ստացումից

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

թ) կանխավճարների ստացումից

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

ժ) տրված կանխավճարների հետ վերադարձումից

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

ժա) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

ժբ) բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ)

314 «Լրացուցիչ կապիտալ»

ժգ) ներդրումների մարումից

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

ժդ) փոխառություններից

412 «Երկարաժամկետ փոխառություններ»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»

ժե) վարկերի ստացումից

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

ժզ) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից

313 «Հետ գնված կապիտալ»
314 «Լրացուցիչ կապիտալ»

ժէ) նպատակային ֆինանսավորման միջոցներից

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր»

ժը) անհատույց ստացումից

421 «Հետաձգված եկամուտներ»
626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

ժթ) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից

613 «Գործառնական այլ եկամուտներ»

իա) ճանապարհին գտնվող դրամական միջոցների ստացումից

255 «Դրամական միջոցներ ճանապարհին»

իբ) արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով` որպես փոխհատուցում և ստացված օգնություն

631 «Արտասովոր եկամուտներ»

 

252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կրեդիտորական պարտքի մարում`

 

ա) առևտրական գործառնությունների գծով

  521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) բյուջեի գծով

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

գ) սոցիալական ապահովագրության գծով

  525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

դ) արտաբյուջետային վճարումների գծով

  526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»

ե) բանկի վարկի և փոխառությունների, ինչպես նաև հաշվեգրված տոկոսների գծով

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
412 «Երկարաժամկետ փոխառություններ»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»
512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր»

զ) այլ պարտավորությունների գծով

413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

է) ստացված կանխավճարների հետ վերադարձում

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

ը) շահաբաժինների (եկամուտների) վճարում հիմնադիրներին (մասնակիցներին)

- հայտարարված

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)

- կանխավճար

344 «Կանխավճար շահաբաժինների գծով»

թ) անձնակազմին` աշխատավարձի և այլ գործառնությունների գծով

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

2. Գնորդներից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում»

3. Ակտիվների ձեռք բերման նպատակով կանխավճարների տրամադրում

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

4. Բյուջե վճարված կանխավճարներ

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով»

5. Դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ

251 «Դրամարկղ»

6. Ձեռք բերված ակտիվների, ինչպես նաև դրանց ձեռք բերման հետ կապված ծախսումների վճարում

- առանց ԱԱՀ-ի

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
256 «Դրամական փաստաթղթեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

7. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում

313 «Հետ գնված կապիտալ»

8. Հաշվարկային հաշվից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին

- առանց ԱԱՀ-ի

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»
712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»
716-717 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

9. Նպատակային ֆինանսավորման միջոցների հետ վերադարձում

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր»

10. Ակրեդիտիվների, չեկային (վճարագիր) գրքույկների, կրեդիտային (ապառիկ), մագնիսային քարտերի բացում

254 «Այլ հաշիվներ բանկերում»

11.Պետական շնորհների վերադարձում

421 «Հետաձգված եկամուտներ»
717 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 253 «Արտարժութային հաշիվ»

 

253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում` կազմակերպության արտարժութային հաշիվներում դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Արտարժույթով գործարքների կատարման և փոխարժեքային տարբերությունների արտացոլման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է արտարժութային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` կատարված վճարումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է արտարժութային հաշվում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

253 «Արտարժութային հաշիվ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2531 «Արտարժութային հաշիվ երկրի ներսում», 2532 «Արտարժութային հաշիվ արտերկրում», 2533 «Սառեցված գումարներ արտարժութային հաշվում»:

Արտարժութային հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի, արտարժույթի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Դրամական միջոցների մուտքագրում արտարժութային հաշիվ`

 

ա) ակտիվների իրացումից (հասույթի)`

 

- վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի)

  611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- անուղղակի հարկեր

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

բ) տույժերի, տուգանքների տեսքով

  613 «Գործառնական այլ եկամուտներ»

գ) տոկոսների, ռոյալթիների, շահաբաժինների և այլնի տեսքով

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

դ) անհատույց ստացումից

421 «Հետաձգված եկամուտներ»
626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

ե) դեբիտորական պարտքի մարումից

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»

զ) կազմակերպության դրամարկղից դրամական միջոցների մուտքերից

251 «Դրամարկղ»

է) ակրեդիտիվների, չեկային (վճարագիր) գրքույկների, կրեդիտային (ապառիկ), մագնիսային քարտերի չօգտագործված միջոցների մուտքագրումը հաշվարկային հաշվին

254 «Այլ հաշիվներ բանկերում»

ը) ճանապարհին համարվող արտարժույթով դրամական միջոցների ստացումից

255 «Դրամական միջոցներ ճանապարհին»

թ) կանխավճարների ստացումից

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

ժ) տրված կանխավճարների հետ վերադարձումից

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

ժա) հիմնադիրներից (մասնակիցներից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

ժբ) ներդրումների մարումից

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

ժգ) փոխառություններից

412 «Երկարաժամկետ փոխառություններ»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»

ժդ) վարկերի ստացումից

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

ժե) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից

313 «Հետ գնված կապիտալ»
314 «Լրացուցիչ կապիտալ»

ժզ) նպատակային ֆինանսավորման միջոցներից

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր»

ժէ) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից

613 «Գործառնական այլ եկամուտներ»

ժը) արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով` որպես փոխհատուցում և օգնություն ստացված

631 «Արտասովոր եկամուտներ»

2. Դրական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

 

253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կրեդիտորական պարտքի մարում`

 

ա) առևտրական գործառնությունների գծով

  521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) բանկի վարկի և փոխառությունների, ինչպես նաև հաշվեգրված տոկոսների գծով

  411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
412 «Երկարաժամկետ փոխառություններ»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»
512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր»

գ) այլ պարտավորությունների գծով

  413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

դ) ստացված կանխավճարների հետ վերադարձում

  523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

ե) շահաբաժինների (եկամուտների) վճարում հիմնադիրներին (մասնակիցներին)

- հայտարարված

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)

- կանխավճար

344 «Կանխավճար շահաբաժինների գծով»

2. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում»

3. Ակտիվների ձեռք բերման նպատակով կանխավճարների տրամադրում

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

4. Դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ

251 «Դրամարկղ»

5. Ձեռք բերված ակտիվների, ինչպես նաև դրանց ձեռք բերման հետ կապված ծախսումների վճարում

- առանց ԱԱՀ-ի

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
256 «Դրամական փաստաթղթեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

6. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում

313 «Հետ գնված կապիտալ»

7. Արտարժութային հաշվից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին

- առանց ԱԱՀ-ի

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»
712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»
716-717 «Գործառնական այլ ծախսեր»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

8. Նպատակային ֆինանսավորման և մուտքերի միջոցների հետ վերադարձնում

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր»

9. Ակրեդիտիվների, չեկային (վճարագիր) գրքույկների, դեբետային քարտերի բացում

254 «Այլ հաշիվներ բանկերում»

10. Բացասական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

 

Հաշիվ 254 «Այլ հաշիվներ բանկերում»

 

254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում` կազմակերպության ակրեդիտիվներում, չեկային (վճարագիր) գրքույկներում և այլ հաշիվներում ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` կատարված վճարումները, չօգտագործված մնացորդների ելքագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ հաշիվներում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2541 «Ակրեդիտիվներ», 2542 «Չեկային գրքույկներ», 2543 «Այլ հաշիվներ բանկերում»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի, արժույթի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ակրեդիտիվների, չեկային գրքույկների, ապառիկ (կրեդիտային) և մագնիսային քարտերի բացում

  252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

2. Արտարժութային միջոցների գծով փոխարժեքային դրական տարբերությունների արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Առևտրական գործառնությունների գծով կրեդիտորական պարտքի մարում`

  521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

 2. Ձեռք բերված ակտիվների, ինչպես նաև դրանց ձեռք բերման հետ կապված ծախսումների վճարում

 

- առանց ԱԱՀ-ի

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

- անուղղակի հարկեր

  226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

3. Չօգտագործված գումարների փոխանցում համապատասխան հաշիվներին

252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

4. Արտարժութային միջոցների գծով բացասական փոխարժեքային տարբերությունների արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

Հաշիվ 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»

 

255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը նախատեսված է ճանապարհին գտնվող ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների, այսինքն կազմակերպության հաշվարկային կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար (սակայն դեռևս չմուտքագրված) բանկերի, փոստային բաժանմունքների դրամարկղեր կամ խնայողական դրամարկղեր մուտքագրված գումարների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են բանկերի, փոստային բաժանմունքների դրամարկղեր կամ խնայողական դրամարկղեր մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` այդ գումարների փոխանցումը համապատասխան հաշիվներին:

Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ճանապարհին գտնվող դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժույթի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Բանկերում կազմակերպության հաշվարկային կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար (սակայն դեռևս չմուտքագրված) բանկերի, փոստային բաժանմունքների դրամարկղեր կամ խնայդրամարկղեր մուտքագրված դրամական միջոցների արտացոլում   228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»

255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ճանապարհին գտնվող դրամական միջոցների մուտքագրումը հաշվարկային և արտարժութային հաշվին

  252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

Հաշիվ 256 «Դրամական փաստաթղթեր»

 

256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը նախատեսված է կազմակերպության դրամարկղում գտնվող դրամական փաստաթղթերի (փոստային նամականիշեր, պետական մաքսային նամականիշեր, վճարված տրանսպորտային տոմսեր, հանգստյան տների և առողջարանների ուղեգրեր և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական փաստաթղթերը, իսկ կրեդիտում` դրանց ելքագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամական փաստաթղթերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Դրամական փաստաթղթերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փաստաթղթերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Դրամական փաստաթղթերի ձեռք բերում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված դրամական փաստաթղթերի ավելցուկի մուտքագրում

  614 «Գործառնական այլ եկամուտներ»

256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Դրամական փաստաթղթերի օտարում (վաճառք, փոխանակում, դուրս գրում)

  715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
717 «Գործառնական այլ ծախսեր»

2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված դրամական փաստաթղթերի պակասորդի արտացոլում

  716 «Գործառնական այլ ծախսեր»

ԽՈՒՄԲ 26 «ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

26 «Այլ ընթացիկ ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» և 262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»:

 

Հաշիվ 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

 

261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կատարված և մեկ տարվա ընթացքում ծախսումներին ու ծախսերին վերագրման ենթակա գալիք ժամանակաշրջանի ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են գալիք ժամանակաշրջանի ընթացիկ ծախսումները, իսկ կրեդիտում` դրանց դուրս գրումը և հաշվետու ժամանակաշրջանի ծախսումներին ու ծախսերին վերագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է գալիք ժամանակաշրջանի ընթացիկ ծախսերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Հետաձգված ծախսումների գծով ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի արտացոլում (ապահովագրական պոլիսի վճար, թերթերի, ամսագրերի բաժանորդագրության համար աբոնենտային վճար, վարձակալությունում սկզբնական ուղղակի ծախսումներ և այլն)

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

2. Լեռնանախապատրաստական աշխատանքների, արդյունաբերության սեզոնային ճյուղերում` արտադրության նախապատրաստական աշխատանքների հետ կապված, նոր ձեռնարկությունների, արտադրությունների, սարքերի և ագրեգատների յուրացման, հողի բարելավման գծով կատարված ծախսումների արտացոլում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ընթացիկ ծախսումների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի ծախսումներին և ծախսերին   714-715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

Հաշիվ 262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

 

262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը նախատեսված է ըստ ժամանակային տարբերությունների առաջացած հարկերի գծով ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են հարկերի գծով առաջացած ընթացիկ ակտիվների գումարը, իսկ կրեդիտում` հարկերի գծով ընթացիկ ակտիվների դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հարկերի գծով ընթացիկ ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ընթացիկ հարկային ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման և դուրս գրման ժամկետների:

 

262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ձեռք բերված (ստացված) ակտիվների գծով հարկային հաշիվներում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարների արտացոլում, երբ ձեռք բերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը չեն համընկնում   521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

ԱԱՀ-ի գծով ընթացիկ ակտիվների դուրս գրում   226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

ԴԱՍ 3 «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են սեփական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 3 «Սեփական կապիտալ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 31 «Կանոնադրական և լրացուցիչ կապիտալ», 32 «Վերագնահատումից տարբերություններ», 33 «Ֆինանսական արդյունք», 34 «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» և 35 «Պահուստներ»:

 

ԽՈՒՄԲ 31 «ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ»

 

31 «Կանոնադրական և լրացուցիչ կապիտալ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ», 312 «Չվճարված կապիտալ», 313 «Հետ գնված կապիտալ» և 314 «Լրացուցիչ կապիտալ»:

 

Հաշիվ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

 

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կանոնադրական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կանոնադրական կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում են կազմակերպության կանոնադրական կապիտալը և դրա հետագա ավելացումները, իսկ դեբետում` նվազեցումները: Ընդ որում, հաշվում գրանցումներ կատարվում են միայն հիմնադիր փաստաթղթերը կամ դրանցում հետագայում կատարված համապատասխան փոփոխությունները սահմանված կարգով գրանցելուց հետո: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կանոնադրական կապիտալի մեծությունը հաշվետու ամսաթվի դրությամբ:

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 3111 «Հասարակ բաժնետոմսեր», 3112 «Արտոնյալ բաժնետոմսեր», 3113 «Բաժնեմասեր», 3114 «Փայեր»:

Կանոնադրական կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (մասնակիցների) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կանոնադրական կապիտալի ձևավորում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Կանոնադրական կապիտալի հետագա ավելացում  

 
ա) երբ ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը համընկնում են   111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)
բ) երբ ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը չեն համընկնում   312 «Չվճարված կապիտալ»

3. Կանոնադրական կապիտալի ավելացում սեփական կապիտալի այդ տարրերի հաշվին

  314 «Լրացուցիչ կապիտալ»
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ»

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Կանոնադրական կապիտալի նվազեցում`

 

ա) հետ գնված և շրջանառությունից հանված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հաշվին

  313 «Հետ գնված կապիտալ»

բ) թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի հաշվին

  312 «Չվճարված կապիտալ»

գ) նախորդ տարիների վնասի ծածկման նպատակով

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

Հաշիվ 312 «Չվճարված կապիտալ»

 

312 «Չվճարված կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության չվճարված կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է հիմնադիրների (մասնակիցների) պարտքը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրումների գծով, ինչպես նաև բաժնետիրական ընկերությունների թողարկած, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումը, չմարված պարտքի կամ թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի հաշվին կանոնադրական կապիտալի նվազեցումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հիմնադիրների (մասնակիցների) պարտքը և տեղաբաշխված չվճարված բաժնետոմսերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Չվճարված կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեղաբաշխված չվճարված բաժնետոմսերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

312 «Չվճարված կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Կանոնադրական կապիտալում ներդրումների գծով հիմնադիրների (մասնակիցների) պարտքի, ինչպես նաև բաժնետիրական ընկերությունների թողարկած, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի արտացոլում

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

312 «Չվճարված կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կանոնադրական կապիտալում ներդրումների գծով հիմնադիրների (մասնակիցների) պարտքի մարում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Կանոնադրական կապիտալի նվազեցում 

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

Հաշիվ 313 «Հետ գնված կապիտալ»

 

313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը նախատեսված է մասնակիցներից (բաժնետերերից) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է մասնակիցներից (բաժնետերերից) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արժեքը, իսկ կրեդիտում` դրանց մարումը և վերավաճառքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

313 «Հետ գնված կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 3131 «Հետ գնված հասարակ բաժնետոմսեր», 3132 «Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր», 3133 «Հետ գնված բաժնեմասեր», 3134 «Հետ գնված փայեր»:

Հետ գնված կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արտացոլում` գնման գնով   251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Շրջանառությունից հանված և մարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հաշվին կանոնադրական կապիտալի նվազեցում`  

- մինչև անվանական արժեք

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

- անվանական արժեքը գերազանցող մասը

  314 «Լրացուցիչ կապիտալ»

2. Հետ գնված բաժնետոմսերի վաճառք

 

ա) երբ վաճառքի գինը բարձր է հետգնման գնից` հետգնման գնով

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

բ) երբ վաճառքի գինը ցածր է հետգնման գնից`

- վաճառքի գնով

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

- վաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության չափով

314 «Լրացուցիչ կապիտալ»

Հաշիվ 314 «Լրացուցիչ կապիտալ»

 

314 «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության լրացուցիչ կապիտալի (էմիսիոն եկամտի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, իսկ դեբետում` բացասական տարբերությունը, ինչպես նաև լրացուցիչ կապիտալի հաշվին կանոնադրական կապիտալի ավելացումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Լրացուցիչ կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

314 «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Հետգնված բաժնետոմսերի վաճառքի գնի և հետգնման գնի դրական տարբերության արտացոլում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

314 «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված բաժնետոմսերի վաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության արտացոլում

  313 «Հետ գնված կապիտալ»

2. Հետ գնված և շրջանառությունից հանված ու մարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) անվանական արժեքը գերազանցող մասով

  313 «Հետ գնված կապիտալ»

3. Կանոնադրական կապիտալի ավելացում` լրացուցիչ կապիտալի հաշվին

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

ԽՈՒՄԲ 32 «ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

32 «Վերագնահատումից տարբերություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» և 322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից»:

 

Հաշիվ 321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

 

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» հաշիվը նախատեսված է ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերությունների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ», ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտներում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճը, ինչպես նաև ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից արժեքի աճը (եթե այն նախատեսված է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությամբ), իսկ դեբետում` այդ աճի նվազումը, վերագրումը չբաշխված շահույթին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ակտիվների վերագնահատումից առաջացած աճի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած արժեքի աճ», 3212 «Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ», 3213 «Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից առաջացած արժեքի աճ», 3214 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի աճ»:

Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Ակտիվների վերագնահատումից արժեքի աճի արտացոլում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

2. Ակտիվների վերագնահատումից արժեքի նվազման դեպքում կուտակված մաշվածության (ամորտիզացիայի) գումարի նվազեցում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնականմիջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ակտիվների վերագնահատումից արժեքի աճի նվազման արտացոլում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

2. Ակտիվների վերագնահատումից արժեքի աճի դեպքում կուտակված մաշվածության (ամորտիզացիայի) գումարի ավելացում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնականմիջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

3. Ակտիվների մաշվածությանը (ամորտիզացիային) զուգընթաց, ինչպես նաև օտարվող ակտիվներին վերաբերող` վերագնահատումից առաջացած արժեքի աճի գումարների վերագրումը չբաշխված շահույթին

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

4. Ընթացիկ ֆինանսական ներդրումների օտարման ժամանակ օտարվող ակտիվներին վերաբերող` վերագնահատումից առաջացած արժեքի աճի գումարների վերագրումը`

 

- չբաշխված շահույթին

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

- եկամուտներին

  613 «Գործառնական այլ եկամուտներ»

Հաշիվ 322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից»

 

322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ներդրումների արժեքի ժամանակավոր նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազման գումարների որոշման, դրանց ճանաչման կամ վերականգնման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը (շուկայական արժեքի ժամանակավոր նվազումը), իսկ կրեդիտում` այդ տարբերության նվազումը: Հաշվի մնացորդը դեբետային է և ցույց է տալիս հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի (որոնք դասակարգված են որպես երկարաժամկետ ներդրումներ) պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից չիրացված վնասների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Որպես ոչ ընթացիկ ներդրումներ դասակարգված հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի` պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի ժամանակավոր նվազում 

  144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում»

 

322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Որպես ոչ ընթացիկ ներդրումներ դասակարգված հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի` պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի ժամանակավոր նվազման վերականգնում   144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում»

ԽՈՒՄԲ 33 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ»

 

33 «Ֆինանսական արդյունք» խումբը իր մեջ ներառում է 331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը:

 

Հաշիվ 331 «Ֆինանսական արդյունք»

 

331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը նախատեսված է կազմակերպության հաշվետու տարվա գործունեության ֆինանսական արդյունքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքը (շահույթ կամ վնաս) ներառում է արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) իրացումից, գործառնական այլ գործունեությունից, ոչ գործառնական գործունեությունից, արտասովոր դեպքերից, նախորդ տարիների եկամուտների ու ծախսերի ճշգրտումից ստացված ֆինանսական արդյունքը, շահութահարկի գծով ծախսը:

Հաշվի կրեդիտում արտացոլվում են կազմակերպության գործունեության եկամուտները, ինչպես նաև զուտ վնասի դուրս գրումը, իսկ դեբետում` ծախսերը և զուտ շահույթի դուրս գրումը: Այս հաշիվը տարեվերջի մնացորդ չի ունենում: Հաշվետու տարվա զուտ արդյունքը տեղափոխվում է համապատասխան հաշվին:

331 «Ֆինանսական արդյունք» հաշվին կից երկրորդ կարգի հաշիվներ կարող են բացվել` ելնելով «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն»-ում կամ ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում բացահայտման ենթակա տեղեկատվության ստացման անհրաժեշտությունից:

 

331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կուտակված եկամուտների արտացոլում

  611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613-614 «Գործառնական այլ եկամուտներ» «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»
626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս»
629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ»
631 «Արտասովոր եկամուտներ»
641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

2. Հաշվետու ժամանակաշրջանի զուտ վնասի տեղափոխում

  343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»

331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հաշվետու տարվա վերջի դրությամբ կուտակված ծախսերի հավաքագրում ըստ կազմակերպության գործունեության տեսակների

  711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
716-717 «Գործառնական այլ ծախսեր»
721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր»
722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր»
723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»
724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»
725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»
726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր»
727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս»
728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր»
731 «Արտասովոր ծախսեր»
741 «Հաշվետու տարում հայտնաբերվածնախորդ տարիների ծախսեր»
751 «Շահութահարկի գծով ծախս»

2. Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի տեղափոխում

  343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»

ԽՈՒՄԲ 34 «ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)»

 

34 «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում», 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» և 344 «Կանխավճար շահաբաժինների գծով»:

 

Հաշիվ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

 

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը նախատեսված է նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված սխալների ուղղումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշվի դեբետում արտացոլվում է էական սխալի գումարը, որը պետք է նվազեցվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից, իսկ կրեդիտում` էական սխալի գումարը, որը պետք է ավելացվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին: Այս հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում դուրս է գրվում` ճշտելու չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը: Հաշվի շրջանառությունը հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվություններում չի արտացոլվում, այլ ճշգրտում է չբաշխված շահույթի և այս հաշվի հետ թղթակցած համապատասխան հաշվեկշռային հաշիվների սկզբնական մնացորդները:

 

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված այն սխալների ուղղումների արտացոլում, որոնք պետք է նվազեցվեն չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ դեբետային և կրեդիտային շրջանառությունների բացասական տարբերության դուրս գրում (չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ավելացում)

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված այն սխալների ուղղումների արտացոլում, որոնք պետք է ավելացվեն չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ դեբետային և կրեդիտային շրջանառությունների դրական տարբերության դուրս գրում (չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի նվազեցում)

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

Հաշիվ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

 

342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը նախատեսված է նախորդ տարիների չբաշխված շահույթի (չծածկված վնասի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է նախորդ տարվա չբաշխված շահույթը, ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճի` սահմանված կարգով չբաշխված շահույթին վերագրումը, նախորդ տարիների վնասների ծածկումը պահուստների հաշվին, իսկ դեբետում` չբաշխված շահույթի օգտագործումը, նախորդ տարվա չծածկված վնասը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է նախորդ տարիների չբաշխված շահույթը (չծածկված վնասը) հաշվետու ամսաթվի դրությամբ: Չծածկված վնասը ցույց է տրվում բացասական նշանով:

 

342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Նախորդ տարվա չբաշխված շահույթի տեղափոխում

  343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»

2. Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճի` սահմանված կարգով չբաշխված շահույթին վերագրումը

  321

3. Նախորդ տարիների վնասների ծածկումը պահուստների հաշվին

  351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ»

4. Կանոնադրական կապիտալի նվազեցում` վնասների ծածկման նպատակով

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

5. Նախորդ տարիների չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտում (հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիների էական սխալների ուղղման արդյունքում)

  341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Նախորդ տարվա չծածկված վնասի տեղափոխում

  343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»

2. Նախորդ տարիների չբաշխված շահույթի հաշվին`

 

ա) պահուստների ստեղծում

  351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ»

բ) շահաբաժինների հայտարարում

  529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)

գ) կանոնադրական կապիտալի ավելացում

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

3. Էական սխալի գումարի, որը պետք է նվազեցվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին, արտացոլում

  341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

Հաշիվ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»

 

343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը նախատեսված է հաշվետու տարվա զուտ շահույթի (վնասի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվետու տարվա զուտ շահույթը, ինչպես նաև զուտ վնասի տեղափոխումը, իսկ դեբետում` հաշվետու տարվա զուտ վնասը, ինչպես նաև զուտ շահույթի տեղափոխումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթը: Վնասի առկայության դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Նախորդ տարվա չծածկված վնասի մնացորդի տեղափոխումը հաշվետու տարվա սկիզբ

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

2. Հաշվետու տարվա զուտ շահույթի տեղափոխում

  331 «Ֆինանսական արդյունք»

343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Նախորդ տարվա չբաշխված շահույթի տեղափոխումը հաշվետու տարվա սկիզբ

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

2. Հաշվետու տարվա զուտ վնասի տեղափոխում  

  331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 344 «Կանխավճար շահաբաժինների գծով»

 

344 «Կանխավճար շահաբաժինների գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու տարվա ընթացքում որպես կանխավճար վճարված շահաբաժինների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է որպես կանխավճար վճարված շահաբաժինների գումարը, իսկ կրեդիտում` այդ կանխավճարների մարումը հայտարարված շահաբաժիններից: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես կանխավճար վճարված շահաբաժինների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Շահաբաժինների գծով կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (մասնակիցների) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

344 «Կանխավճար շահաբաժինների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Կանխավճարով շահաբաժինների վճարում   251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

344 «Կանխավճար շահաբաժինների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Կանխավճարի մարում հայտարարված շահաբաժիններից   529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)

ԽՈՒՄԲ 35 «ՊԱՀՈՒՍՏՆԵՐ»

 

35 «Պահուստներ» խումբը իր մեջ ներառում է 351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ» հաշիվը:

 

Հաշիվ 351 «Պարտադիր ձեվավորվող պահուստներ»

 

351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ» հաշիվը նախատեսված է օրենսդրությամբ սահմանված պահուստների ձևավորման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է պահուստներին կատարվող հատկացումները, իսկ դեբետում` օգտագործումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստների չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:

351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ ըստ պահուստների տեսակների:

Պարտադիր ձևավորվող պահուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

351 «Պարտադիր ձեվավորվող պահուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Պահուստին կատարվող հատկացումներ   342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

 

351 «Պարտադիր ձեվավորվող պահուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Պահուստների օգտագործում`  

- վնասների ծածկման նպատակով

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

- շահաբաժինների վճարման նպատակով

  529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)

- կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

ԴԱՍ 4 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 4 «Ոչ ընթացիկ պարտավորություններ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 41 «Ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» և 42 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ»:

Պարտավորությունների` ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում:

 

ԽՈՒՄԲ 41 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

41 «Ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 411 «Երկարաժամկետ բանկային վարկեր», 412 «Երկարաժամկետ փոխառություններ», 413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով» և 414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր»:

 

Հաշիվ 411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»

 

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերից ստացված ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ (մեկ տարուց ավել ժամկետով) վարկերի առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված երկարաժամկետ վարկերի գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը կամ փոխանցումը կարճաժամկետի: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ վարկերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 4111 «Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով», 4112 «Երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով»:

Երկարաժամկետ բանկային վարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, վարկերի ժամկետների, առանձին վարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Բանկի վարկերի ստացում

 

- դրամական միջոցներով

 

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

- պարտավորությունների մարմամբ կամ պարտքի ձևակերպմամբ

  153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

2. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ բանկային վարկերի գծով առաջացած ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Երկարաժամկետ վարկերի կարճաժամկետ մասի տեղափոխում ընթացիկ պարտավորությունների կազմ

  512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս»

2. Երկարաժամկետ վարկերի մարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

3. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ բանկային վարկերի գծով առաջացած եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 412 «Երկարաժամկետ փոխառություններ»

 

412 «Երկարաժամկետ փոխառություններ» հաշիվը նախատեսված է մեկ տարուց ավել ժամկետով ստացված (բացի բանկերից) երկարաժամկետ փոխառությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված երկարաժամկետ (մեկ տարուց ավել) փոխառությունների գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը կամ փոխանցումը կարճաժամկետի: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

412 «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 4121 «Երկարաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից», 4122 «Տրված երկարաժամկետ մուրհակներ», 4123 «Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր»:

Երկարաժամկետ փոխառությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, փոխառությունների ժամկետների, առանձին փոխառությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

412 «Երկարաժամկետ փոխառություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Երկարաժամկետ փոխառությամբ ստացված դրամական միջոցների մուտքագրում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Երկարաժամկետ փոխառություններով պարտավորությունների մարում

  521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

3. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ փոխառությունների գծով առաջացած ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

412 «Երկարաժամկետ փոխառություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի տեղափոխում ընթացիկ պարտավորությունների կազմ

  514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»

2. Նախկինում տեղաբաշխված պարտատոմսերի հետ գնում (փոխառությունների մարում) ժամկետից շուտ

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

4. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ փոխառությունների գծով առաջացած եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»

 

413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով պարտավորությունների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների գծով առաջացած կրեդիտորական պարտքի գումարը, իսկ դեբետում` այդ պարտքի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Երկարաժամկետ վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների (իրական արժեքով) արտացոլում

  119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

2. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ պարտավորությունների փոխարժեքային տարբերությունից` ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

3. Ֆինանսական վճարի (ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի) արտացոլումը

  414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր»

413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների`

 

ա) կարճաժամկետ մասի տեղափոխում ընթացիկ պարտավորությունների կազմ

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

բ) մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Վարձակալված հիմնական միջոցների վերադարձումը վարձատուին

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

3. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ պարտավորությունների փոխարժեքային տարբերությունից` եկամուտի արտացոլում

625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր»

 

414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի (ֆինանսական վճարի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսերի (ֆինանսական վճարի) որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է նվազագույն վարձավճարների և այն գումարի տարբերությունը, որով ճանաչվում է վարձակալված ակտիվը վարձակալության սկզբում, իսկ կրեդիտում` այդ տարբերության վերագրումը ծախսերին: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի (ֆինանսական վճարի) արտացոլում   413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»

414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսերի ճանաչում (ֆինանսական վճարի վերագրումը ծախսերին)   728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր»

ԽՈՒՄԲ 42 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

«Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 421 «Հետաձգված եկամուտներ» և 422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»:

 

Հաշիվ 421 «Հետաձգված եկամուտներ»

 

421 «Հետաձգված եկամուտներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվներ գնելու, կառուցելու կամ այլ կերպ ձեռք բերելու նպատակով (պայմանով) ստացված պետական շնորհների (ակտիվներին վերաբերող շնորհների), բացասական գուդվիլի, ինչպես նաև այլ հետաձգված եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հետաձգված եկամուտների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում», ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրության միավորումներ» ստանդարտներում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հետաձգված եկամուտների գումարը, իսկ դեբետում` դրանց վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից նեկայացնում է հետաձգված եկամուտների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

421 «Հետաձգված եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 4211 «Ակտիվներին վերաբերող շնորհներ», 4212 «Բացասական գուդվիլ»:

Հետաձգված եկամուտների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց առաջացման ուղղությունների:

 

421 «Հետաձգված եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ակտիվներին վերաբերող շնորհների ստացում

 

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

421 «Հետաձգված եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Պետական շնորհների վերադարձում` չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին

  252 «Հաշվարկային հաշիվ»

2. Հետաձգված եկամուտների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին

  626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

Հաշիվ 422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»

 

422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» հաշիվը նախատեսված է ըստ ժամանակային տարբերությունների առաջացած հարկերի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Շահութահարկի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների որոշման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած ոչ ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` շահութահարկի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ոչ ընթացիկ հարկային պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների և մարման ժամկետների:

 

422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Շահութահարկի գծով հետաձգված ոչ ընթացիկ պարտավորությունների արտացոլում

  751 «Շահութահարկի գծով ծախս»

422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Շահութահարկի գծով հետաձգված ոչ ընթացիկ պարտավորությունների մարում

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

ԴԱՍ 5 «ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները պասիվային են և նախատեսված են ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 5 «Ընթացիկ պարտավորություններ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 51 «Ընթացիկ ֆինանսական պարտավորություններ», 52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» և 54 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:

Պարտավորությունների` ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում:

 

ԽՈՒՄԲ 51 «ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

51 «Ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 511 «Կարճաժամկետ բանկային վարկեր», 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս», 513 «Կարճաժամկետ փոխառություններ» և 514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»:

 

Հաշիվ 511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

 

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերից ստացված ազգային արժույթով և արտարժույթով կարճաժամկետ (մեկ տարուց ոչ ավել մարման ժամկետով) վարկերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված կարճաժամկետ վարկերի գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կարճաժամկետ վարկերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5111 «Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով», 5112 «Կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով», 5113 «Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով», 5114 «Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով»:

Կարճաժամկետ բանկային վարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին վարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Բանկի վարկերի ստացում

 

- դրամական միջոցներով

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»

- պարտավորությունների մարմամբ կամ պարտքի ձևակերպմամբ

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

2. Արտարժույթով արտահայտված կարճաժամկետ բանկային վարկերի փոխարժեքային տարբերությունից` ծախսի արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Բանկի կարճաժամկետ վարկերի մարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»

2. Արտարժույթով արտահայտված կարճաժամկետ բանկային վարկերի փոխարժեքային տարբերությունից` եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս»

 

512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ բանկային վարկերի այն մասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց մարման ժամկետը հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց պակաս է:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս տեղափոխվող գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5121 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս ազգային արժույթով», 5122 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս արտարժույթով», 5123 «Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով», 5124 «Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով»:

 

512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասի տեղափոխում ընթացիկ պարտավորությունների կազմ

  411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»

2. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասի փոխարժեքային տարբերությունից` ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասի մարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասի փոխարժեքային տարբերությունից` եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 513 «Կարճաժամկետ փոխառություններ»

 

513 «Կարճաժամկետ փոխառություններ» հաշիվը նախատեսված է մեկ տարուց ոչ ավել մարման ժամկետ ունեցող ընթացիկ փոխառությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է կարճաժամկետ փոխառությունների գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կարճաժամկետ փոխառությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

513 «Կարճաժամկետ փոխառություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5131 «Կարճաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից», 5132 «Կարճաժամկետ փոխառություններ չկապակցված կողմերից»: Կարճաժամկետ փոխառությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, փոխառությունների ժամկետների, առանձին փոխառությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

513 «Կարճաժամկետ փոխառություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կարճաժամկետ փոխառությամբ ստացված դրամական միջոցների մուտքագրում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Կարճաժամկետ փոխառություններով պարտավորությունների մարում

  521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

3. Արտարժույթով արտահայտված կարճաժամկետ փոխառությունների փոխարժեքային տարբերությունից` ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

513 «Կարճաժամկետ փոխառություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Կարճաժամկետ փոխառությունների մարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Արտարժույթով արտահայտված կարճաժամկետ փոխառությունների փոխարժեքային տարբերությունից` եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»

 

514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ փոխառությունների այն մասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց մարման ժամկետը հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց պակաս է:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս տեղափոխվող գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5141 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս կապակցված կողմերից», 5142 «Տրված երկարաժամկետ մուրհակների կարճաժամկետ մաս», 5143 «Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի կարճաժամկետ մաս»:

 

514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի տեղափոխումը ընթացիկ պարտավորությունների կազմ

  412 «Երկարաժամկետ փոխառություններ»

2. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի փոխարժեքային տարբերությունից` ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի մարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի փոխարժեքային տարբերությունից` եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

ԽՈՒՄԲ 52-53 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ»

 

52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին», 522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին», 523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ», 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին», 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով», 526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով», 527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով», 528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով», 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)», 531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով» և 532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:

 

Հաշիվ 521 «Առեվտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

 

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» հաշիվը նախատեսված է մատակարարների, կապալառուների հետ հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է չկապակցված կողմերից ձեռք բերված ակտիվների, ստացված ծառայությունների գծով առաջացած կրեդիտորական պարտքի գումարը, իսկ դեբետում` այդ պարտքի մարումը, դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չկապակցված կողմերի գծով առևտրական կրեդիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5211 «Երկրի ներս վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք», 5112 «Արտերկիր վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք»:

Չկապակցված կողմերին առևտրական կրեդիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

521 «Առեվտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Չկապակցված կողմերից ձեռք բերված ակտիվների, հետագա կապիտալացվող ծախսումների և ստացված ծառայությունների գծով պարտքի արտացոլում`

 

- առանց անուղղակի հարկերի

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
256 «Դրամական փաստաթղթեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
716-717 «Գործառնական այլ ծախսեր»
721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

2. Արտարժույթով արտահայտված կրեդիտորական պարտքերի փոխարժեքային տարբերությունից` ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

521 «Առեվտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Առևտրական կրեդիտորական պարտքի մարում`

 

ա) դրամական միջոցներով

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»

բ) վարկերով և փոխառություններով

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
412 «Երկարաժամկետ փոխառություններ»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»

գ) այլ ակտիվներով`

- առանց անուղղակի հարկերի

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- անուղղակի հարկեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

դ) փոխադարձ պարտավորությունների հաշվանցմամբ

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

2. Անհուսալի առևտրական կրեդիտորական պարտքերի դուրս գրում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Արտարժույթով կրեդիտորական պարտքերի փոխարժեքային տարբերություններից` եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 522 «Առեվտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

 

522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» հաշիվը նախատեսված է կապակցված կողմերի հետ առևտրական գործառնությունների գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է կապակցված կողմերից ձեռք բերված ակտիվների, ստացված ծառայությունների գծով առաջացած կրեդիտորական պարտքի գումարը, իսկ դեբետում` այդ պարտքի մարումը, դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կապակցված կողմերի գծով առևտրական կրեդիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5221 «Առևտրական կրեդիտորական պարտք դուստր ընկերություններին», 5222 «Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված կազմակերպություններին», 5223 «Առևտրական կրեդիտորական պարտք համատեղ ձեռնարկումներին»:

Կապակցված կողմերին առևտրական կրեդիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

522 «Առեվտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Կապակցված կողմերից ձեռքբերված ակտիվների, հետագա կապիտալացվող ծախսումների և ստացված ծառայությունների գծով պարտքի արտացոլում`

 

- առանց անուղղակի հարկերի

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
256 «Դրամական փաստաթղթեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
716-717 «Գործառնական այլ ծախսեր»
721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

2. Արտարժույթով արտահայտված կրեդիտորական պարտքերի փոխարժեքային տարբերությունից` ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

522 «Առեվտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Առևտրական կրեդիտորական պարտքի մարում`

 

ա) դրամական միջոցներով

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»

բ) վարկերով և փոխառություններով

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
412 «Երկարաժամկետ փոխառություններ»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»

գ) այլ ակտիվներով`

- առանց անուղղակի հարկերի

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- անուղղակի հարկեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

դ) փոխադարձ պարտավորությունների հաշվանցմամբ

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

2. Անհուսալի առևտրական կրեդիտորական պարտքերի դուրս գրում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Արտարժույթով արտահայտված կրեդիտորական պարտքերի փոխարժեքային տարբերությունից` եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

 

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը նախատեսված է գնորդներից և պատվիրատուներից ապրանքանյութական արժեքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար ստացված կանխավճարների, ինչպես նաև մասնակիորեն պատրաստ արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց կանխավճարային կարգով ստացված գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված ընթացիկ կանխավճարների գումարը, իսկ դեբետում` մարումը կամ դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ստացված և չմարված (դուրս չգրված) ընթացիկ կանխավճարների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5231 «Երկրի ներսից ստացված ընթացիկ կանխավճարներ», 5232 «Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ»:

Ստացված ընթացիկ կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ստացված ընթացիկ կանխավճարների գումարների արտացոլում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

 

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ստացված ընթացիկ կանխավճարների հաշվին ընթացիկ դեբիտորական պարտքերի հաշվանցում (եթե դա թույլատրվում է)

  221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

2. Ստացված ընթացիկ կանխավճարների մարում իրացված ակտիվներով, մատուցված ծառայություններով`

 

- առանց անուղղակի հարկերի

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»
624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

- անուղղակի հարկեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

3. Ստացված ընթացիկ կանխավճարների հետ վերադարձ

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

4. Ստացված ընթացիկ կանխավճարների դուրս գրում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

Հաշիվ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

 

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշիվը նախատեսված է հարկերի, տուրքերի, բյուջե վճարվող այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով տույժերի, տուգանքների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է բյուջեի նկատմամբ առաջացած ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը, ինչպես նաև անուղղակի հարկերի գծով հաշվանցվող գումարները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է բյուջեին ունեցած կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձև ակերպվում է որպես դեբիտորական պարտք:

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5241 «Շահութահարկի գծով», 5242 «Եկամտահարկի գծով», 5243 «Ավելացված արժեքի հարկի գծով», 5244 «Ակցիզային հարկի գծով», 5245 «Գույքահարկի գծով», 5246 «Հողի հարկի գծով», 5247 «Մաքսատուրքի գծով», 5248 «Հաստատագրված վճարի գծով», 5249 «Այլ պարտադիր վճարների գծով»:

 

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Բյուջեի գծով ընթացիկ պարտավորությունների արտացոլում

 

ա) շահութահարկի գծով

  152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»
422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»
751 «Շահութահարկի գծով ծախս»

բ) եկամտահարկի գծով`

- աշխատավարձից

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

- այլ տիպի եկամուտների հատկացման (վճարման) գծով գործառնություններից

211 «Նյութեր»
216 «Ապրանքներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

գ) ավելացված արժեքի հարկի գծով`

- հարկի հաշվարկման և հաշվեգրման ժամկետի չհետաձգմամբ

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

- հարկի հաշվարկման և հաշվեգրման ժամկետի հետաձգմամբ

542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով»

դ) ակցիզային հարկի գծով

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
251 «Դրամարկղ»

ե) գույքային հարկերի գծով

715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»

զ) մաքսատուրքի գծով

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»

է) հաստատագրված վճարի գծով

715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»

ը) այլ պարտադիր վճարների գծով

715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

2. Անհուսալի կրեդիտորական պարտքի դուրս գրումից` նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի որպես պարտավորություն ձևակերպում

613 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Հարկային օրենսդրության խախտման համար տույժերի և տուգանքների հաշվեգրում

716 «Գործառնական այլ ծախսեր»

4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի գերավճարի փոխանցում

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով»

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Վճարումներ բյուջեին ընթացիկ պարտավորությունների դիմաց

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»

2. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքներում և գների իջեցումից առաջացած գումարներում ներառված ԱԱՀ-ի արտացոլում

  221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

3. Հաշվանցվող անուղղակի հարկերի գումարների արտացոլում

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

4. Կանխավճարների հաշվին ընթացիկ պարտավորությունների մարում

  225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով»

Հաշիվ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության եվ ապահովության գծով»

 

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը նախատեսված է պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության վճարների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության վճարների գծով առաջացած ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը, ինչպես նաև նպաստների գծով փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձև ակերպվում է որպես դեբիտորական պարտք:

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5251 «Սոցիալական ապահովագրության վճարների գծով», 5252 «Սոցիալական ապահովագրության նպաստների գծով»:

 

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության եվ ապահովության գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ հաշվարկված սոցիալական ապահովագրության վճարների արտացոլում ըստ նշանակության

  115 «Հողամասեր»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»
712 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714 «Վարչական ծախսեր»
717 «Գործառնական այլ ծախսեր»
721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»
821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից պահված սոցիալական ապահովագրության վճարների հատկացում

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

3. Սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված տույժերի և տուգանքների արտացոլում

716 «Գործառնական այլ ծախսեր»

4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գերավճարի տեղափոխում

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության եվ ապահովության գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ընթացիկ պարտավորությունների մարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»

2. Նպաստների գծով փոխադարձ պարտավորությունների մարում

  227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

Հաշիվ 526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»

 

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից արտաբյուջետային վճարումների գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է արտաբյուջետային վճարումների գծով ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է արտաբյուջետային վճարումների գծով պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Արտաբյուջետային վճարումների գծով կրեդիտորական պարտքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վճարումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Արտաբյուջետային վճարումների գծով պարտքի արտացոլում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
717 «Գործառնական այլ ծախսեր»

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Արտաբյուջետային վճարումների գծով պարտավորությունների մարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»

Հաշիվ 527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

 

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության անձնակազմին աշխատանքի վարձատրության և ավանդագրված գումարների գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով առաջացած ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձև ակերպվում է որպես դեբիտորական պարտք:

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5271 «Աշխատանքի վարձատրության գծով», 5272 «Ավանդագրված աշխատավարձի գծով»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատողների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների արտացոլում ըստ նշանակության

  115 «Հողամասեր»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»
712 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714 «Վարչական ծախսեր»
717 «Գործառնական այլ ծախսեր»
721 «Հիմնական միջոցների վաճառքի  (օտարման) ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»
821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գերավճարի տեղափոխում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

 

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից հատկացումներ`

 

ա) եկամտահարկի գծով

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

բ) սոցիալական ապահովագրության գծով

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

գ) կատարողական թերթիկներով

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

դ) ապառիկ գնված ապրանքների համար

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

ե) նյութական վնասի փոխհատուցման համար

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

2. Աշխատավարձի վճարում`

ա) դրամական միջոցներով

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»

բ) բնամթերքով

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
613 «Գործառնական այլ եկամուտներ»

3. Կանխավճար աշխատավարձի հաշվին

251 «Դրամարկղ»

4. Չվճարված աշխատավարձի դուրս գրում

  613 «Գործառնական այլ եկամուտներ»

Հաշիվ 528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով»

 

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության անձնակազմի հետ այլ գործառնությունների գծով բոլոր տեսակի հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է անձնակազմին այլ գործառնությունների գծով առաջացած ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է անձնակազմին այլ գործառնությունների գծով պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5281 «Պարտավորություններ առհաշիվ գումարների գծով», 5282 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատողների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի` առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի ձևակերպումը որպես ընթացիկ կրեդիտորական պարտք   228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում յուրաքանչյուր աշխատողի` առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի վերաձևակերպում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

Հաշիվ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)»

 

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)» հաշիվը նախատեսված է կազմակերպության հիմնադիրների հետ շահաբաժինների և այլ եկամուտների գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հայտարարված շահաբաժինների և այլ եկամուտների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հայտարարված և չվճարված շահաբաժինների և այլ եկամուտների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (մասնակիցների) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հայտարարված շահաբաժինների (եկամուտների) գումարների արտացոլում

  342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ»

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Շահաբաժինների (եկամուտների) վճարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Շահաբաժինների (եկամուտների) կանխավճարային գումարների հաշվանցում

  344 «Կանխավճար շահաբաժինների գծով»

3. Կազմակերպության բաժնետոմսերով շահաբաժինների վճարում

  311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»

 

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության ֆինանսական պարտավորությունների գծով հաշվեգրված տոկոսների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական պարտավորությունների գծով հաշվեգրված տոկոսների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվեգրված տոկոսների գումարը, իսկ դեբետում` մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվեգրված տոկոսների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5311 «Երկարաժամկետ վարկերի գծով տոկոսներ», 5312 «Կարճաժամկետ վարկերի գծով տոկոսներ», 5313 «Երկարաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ», 5314 «Կարճաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ»:

Հաշվեգրված տոկոսների գծով կարճաժամկետ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պարտավորությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հաշվեգրված տոկոսների արտացոլում`

 

ա) երբ ճանաչվում է որպես ժամանակաշրջանի ծախս

726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր»

բ) երբ կապիտալացվում է

811 «Հիմնական արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

2. Արտարժույթով արտահայտված տոկոսների գծով փոխարժեքային տարբերություններից` ծախսի արտացոլում

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Տոկոսների գծով ընթացիկ պարտավորությունների մարում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Արտարժույթով արտահայտված տոկոսների գծով փոխարժեքային տարբերություններից` եկամտի արտացոլում 

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

Հաշիվ 532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

 

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը նախատեսված է կազմակերպության այլ ընթացիկ պարտավորությունների (գործառնական վարձակալություն, ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների կարճաժամկետ մաս, ապահովագրություն և այլն) գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվեգրված պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է այլ կարճաժամկետ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5321 «Կարճաժամկետ պարտավորություններ գործառնական վարձակալության գծով», 5322 «ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների կարճաժամկետ մաս», 5323 «Կարճաժամկետ պարտավորություններ ապահովագրության գծով»:

Այլ ընթացիկ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Այլ ընթացիկ պարտավորությունների հաշվեգրում`  

ա) գործառնական վարձակալության գծով

 

- առանց անուղղակի հարկերի

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
714 «Վարչական ծախսեր»
716 «Գործառնական այլ ծախսեր»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

բ) ապահովագրության գծով

- առանց անուղղակի հարկերի

211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

- անուղղակի հարկեր

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

գ) գնորդներից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում»

դ) ֆինանսական ներդրումների ձեռքբերման գծով

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

ե) այլ կրեդիտորների գծով անձնակազմի դեբիտորական պարտքի արտացոլում (ալիմենտ և այլ կատարողական փաստաթղթեր)

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

զ) կատարողական թերթիկներով

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

2. Այլ ընթացիկ պարտավորությունների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների արտացոլում

716 «Գործառնական այլ ծախսեր»

3. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների կարճաժամկետ մասի տեղափոխում ընթացիկ պարտավորությունների կազմ

413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»

4. Արտարժույթով արտահայտված պարտքի գծով փոխարժեքային տարբերություններից` ծախսի արտացոլում

  725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Այլ ընթացիկ պարտավորությունների մարում

 

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Արտարժույթով արտահայտված պարտքի գծով փոխարժեքային տարբերություններից` եկամտի արտացոլում

  625 «Փոխարժեքային  արժեթղթերի վերագնահատումից տարբերություններից եկամուտ»

3. Պարտավորության դուրս գրում

  613 «Գործառնական այլ եկամուտներ»

ԽՈՒՄԲ 54 «ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

54 «Այլ ընթացիկ պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր», 542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով» և 543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»:

 

Հաշիվ 541 «Նպատակային ֆինանսավորում եվ մուտքեր»

 

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշիվը նախատեսված է նպատակային միջոցառումների ֆինանսավորման նպատակով ստացված միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված միջոցների գումարը, իսկ դեբետում` այդ միջոցների օգտագործումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ստացված և չօգտագործված նպատակային ֆինանսավորման միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ նպատակային միջոցառումների, դրանց ֆինանսավորման աղբյուրների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

541 «Նպատակային ֆինանսավորում եվ մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Նպատակային ֆինանսավորման մուտքեր դրամական միջոցների տեսքով   251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

541 «Նպատակային ֆինանսավորում եվ մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Ստացված նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Չօգտագործված նպատակային ֆինանսավորման միջոցների վերադարձում

  252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

Հաշիվ 542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով»

 

542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով» հաշիվը նախատեսված է ըստ ժամանակային տարբերությունների առաջացած հարկերի գծով ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հարկերի գծով առաջացած հետաձգված ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` դրանց վերագրումը ընթացիկ հարկային պարտավորություններին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հարկերի գծով հետաձգված ընթացիկ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Հարկերի գծով ընթացիկ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման և դուրս գրման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Իրացված ակտիվների գծով հարկային հաշիվներում առկա ԱԱՀ-ի գումարների արտացոլում, երբ իրացման և հարկային պարտավորությունների առաջացման պահերը չեն համընկնում   221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

ԱԱՀ-ի գծով ընթացիկ պարտավորությունների արտացոլում` երբ հարկի հաշվարկման ժամկետը հետաձգվել է   524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

Հաշիվ 543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի եվ վճարումների պահուստ»

 

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ» հաշիվը նախատեսված է սահմանված կարգի համաձայն, առանձին ծախսերի և վճարումների հավասարաչափ բաշխման նպատակով, կազմակերպության ստեղծած պահուստների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է պահուստներին կատարվող մասհանումները, իսկ դեբետում` պահուստների օգտագործումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է գալիք ժամանակաշրջանի ծախսերի ու վճարումների պահուստի չօգտագործված մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահուստների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի եվ վճարումների պահուստ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստներին կատարվող մասհանումներ

  712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»
714-715 «Վարչական և ընդհանուր հնարավոր կորուստների պահուստին այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի եվ վճարումների պահուստ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ստեղծված պահուստների օգտագործում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

ԴԱՍ 6 «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են կազմակերպությունների գործառնական գործունեությունից եկամուտների, ոչ գործառնական եկամուտների, արտասովոր դեպքերից եկամուտների, հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 6 «Եկամուտներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 61 «Գործառնական գործունեությունից եկամուտներ», 62 «Ոչ գործառնական եկամուտներ», 63 «Արտասովոր եկամուտներ» և 64 «Նախորդ տարիների եկամուտներ»:

Այս դասի հաշիվները հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:

 

ԽՈՒՄԲ 61 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

61 «Գործառնական գործունեությունից եկամուտներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ», 612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում» և 613-614 «Գործառնական այլ եկամուտներ»:

Գործառնական գործունեությունից եկամուտների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են մասնավորապես ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր», ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն», ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտներում:

 

Հաշիվ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

 

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշիվը նախատեսված է արտադրանքի և ապրանքների իրացումից, աշխատանքների կատարումից ու ծառայությունների մատուցումից ստացված հասույթի (առանց անուղղակի հարկերի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված հասույթի գումարը, իսկ դեբետում` ճշգրտումը, ինչպես նաև դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6111 «Արտադրանքի վաճառքից հասույթ», 6112 «Ապրանքների վաճառքից հասույթ», 6113 «Աշխատանքների կատարումից հասույթ», 6114 «Ծառայությունների մատուցումից հասույթ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրության (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի արտացոլում`

 

ա) դրամական միջոցներով անմիջական վճարման դեպքում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

բ) դեբիտորական պարտքի առաջացմամբ

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

գ) պարտավորությունների մարմամբ

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

դ) այլ ակտիվների հետ փոխանակմամբ

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
211 «Նյութեր»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում

  612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հասույթի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում եվ գների իջեցում»

 

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում» հաշիվը նախատեսված է վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի (ապրանքների) արժեքը և վաճառված արտադրանքի (ապրանքների) գների իջեցման գումարը (առանց անուղղակի հարկերի), կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի վերջում` հասույթի ճշգրտումը:

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6121 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում», 6122 «Վաճառված արտադրանքի, ապրանքների գների իջեցում»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վերադարձված արտադրանքի, ապրանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում եվ գների իջեցում» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Գնորդների կողմից հետ վերադարձված ապրանքների արժեքների և գների իջեցումից առաջացած գումարների արտացոլում`

 

ա) դեբիտորական պարտքի նվազեցմամբ

  221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

բ) դրամական միջոցներով վճարմամբ

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

գ) կրեդիտորական պարտքի ձևակերպմամբ

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում եվ գների իջեցում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում   611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

Հաշիվ 613-614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

613-614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը նախատեսված է գործառնական այլ եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է գործառնական այլ եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

613-614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6131 «Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) հասույթ», 6132 «Գործառնական վարձակալությունից եկամուտ», 6133 «Եկամուտներ տույժերից, տուգանքներից», 6134 «Դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից եկամուտ», 6135 «Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից եկամուտ», 6136 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ», 6137 «Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ», 6138 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից եկամուտ», 6139 «Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերականգնումից եկամուտ», 6141 «Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից եկամուտ», 6142 «Գործառնական այլ եկամուտներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

613-614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Ընթացիկ այլ ակտիվների (նյութեր, արագամաշ առարկաներ, կարճաժամկետ արժեթղթեր) իրացումից հասույթի արտացոլում

211 «Նյութեր»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

2. Գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում (առանց անուղղակի հարկերի)

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»

3. Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածություն

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

4. Եկամուտներ տույժերից, տուգանքներից

  221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

5. Դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից եկամտի արտացոլում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

6. Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից եկամտի արտացոլում

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

7. Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»

8. Ապահովագրական հատուցումից եկամուտ

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»

9. Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ

218 «Պաշարների արժեքի նվազում»

10. Ընթացիկ ներդրումների պորտֆելի հիմունքով որոշված արժեքի նվազման վերականգնում

243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում»

11. Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից եկամուտ

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

12. Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերականգնումից եկամուտ

122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

13. Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից եկամուտ

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

14. Գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկից եկամուտ

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
214 «Անավարտ արտադրություն»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»
251 «Դրամարկղ»
256 «Դրամական փաստաթղթեր»

15. Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի չօգտագործված մնացորդի դուրս գրում

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

16. Հիմնական միջոցների լուծարումից ստացված պիտանի նյութերի մուտքագրում

211 «Նյութեր»

17. Ընթացիկ ֆինանսական ներդրումների օտարումից` վերագնահատումից առաջացած արժեքի աճի գումարների վերագրումը եկամուտներին

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

613-614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Անհուսալի կրեդիտորական պարտքի դուրս գրումից` նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի որպես պարտավորություն ձևակերպում

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գործառնական այլ եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

ԽՈՒՄԲ 62 «ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

62 «Ոչ գործառնական եկամուտներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ», 626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ», 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ», 628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» և 629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ»:

Ոչ գործառնական եկամուտների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են մասնավորապես ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն», ՀՀՀՀՍ 18 «Հասույթ», ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետև անքները», ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» և ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ստանդարտներում:

 

Հաշիվ 621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

 

621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը նախատեսված է շարունակվող գործունեության հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հիմնական միջոցների`

ա) վաճառքից հասույթի արտացոլում

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

բ) ներդրում կանոնադրական կապիտալում

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»

2. Ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրման և ակտիվների հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին   331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

 

622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը նախատեսված է ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Ֆինանսական ներդրումների`

 

ա) վաճառքից հասույթի արտացոլում

  221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

բ) ներդրում կանոնադրական կապիտալում

  141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

 

623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ այլ ակտիվների (ոչ նյութական ակտիվներ, անավարտ ոչ ընթացիկ ակտիվներ) վաճառքից (օտարումից) եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ այլ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ոչ ընթացիկ այլ ակտիվների`  

ա) վաճառքից հասույթի արտացոլում

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

բ) ներդրում կանոնադրական կապիտալում 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին   331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

 

624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը նախատեսված է գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, պաշարներ և այլն) վաճառքից (օտարումից) եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտների գումարը, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6241 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 6242 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 6243 «Պաշարների վաճառքից (օտարումից) եկամուտներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից հասույթի արտացոլում   221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ»

 

625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ» հաշիվը նախատեսված է արտարժույթով դրամային հոդվածների վերագնահատումից առաջացած եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է փոխարժեքային տարբերություններից առաջացած եկամուտների գումարը, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Արտարժույթով դրամային հոդվածների վերագնահատումից առաջացած եկամուտների արտացոլումը

 

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
251 «Դրամարկղ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
412 «Երկարաժամկետ փոխառություններ»
413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»
512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում փոխարժեքային տարբերություններից առաջացած եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

 

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ» հաշիվը նախատեսված է անհատույց ստացած ակտիվներից եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է անհատույց ստացված ակտիվներից եկամուտը, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Անհատույց ստացված ակտիվներից (բացառությամբ ակտիվներին վերաբերող շնորհների) եկամտի արտացոլումը

  211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
216 «Ապրանքներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Ակտիվներին վերաբերող շնորհներից հետաձգված եկամուտների ամորտիզացիա

  421 «Հետաձգված եկամուտներ»

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անհատույց ստացված ակտիվներից եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին   331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

 

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը նախատեսված է ֆինանսական ներդրումներից եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կապակցված կազմակերպություններում բաժնեմասնակցությունից ստացվելիք շահաբաժիններն այս հաշվում չեն հաշվառվում, եթե այդ կազմակերպություններում ներդրումները հաշվառվում են «բաժնեմասնակցության մեթոդով»:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական ներդրումներից ստացված (հաշվեգրված) եկամուտների գումարը, իսկ դեբետում` եկամուտների ճշգրտումը, դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6271 «Շահաբաժիններ», 6272 «Տոկոսներ», 6273 «Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հայտարարված (ստացված) շահաբաժինների, հաշվեգրված (ստացված) տոկոսների արտացոլում

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերության (զեղչի) ամորտիզացիա

  143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերության (հավելավճարի) ամորտիզացիա

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»
242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական ներդրումներից եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին 

  331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս»

 

628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը նախատեսված է կապակցված կազմակերպություններում ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս` այդ կազմակերպությունների եկամուտների` իր բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է շահույթի` իր բաժնեմասը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կապակցված կազմակերպությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասի արտացոլումը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս   141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»

628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում կապակցված կազմակերպություններում` բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացված եկամտի դուրս գրումը ֆինանսական արդյունքին   331 «Ֆինանսական արդյունք»

Հաշիվ 629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ»

 

629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ» հաշիվը նախատեսված է վարձատուի` ակտիվները ֆինանսական վարձակալության տալուց ստացած եկամուտների (ֆինանսական եկամուտ) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ակտիվները ֆինանսական վարձակալության տալուց ստացված ֆինանսական եկամտի գումարը, իսկ դեբետում` այդ եկամտի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Ֆինանսական վարձակալությունում ներդրումներից ստացված ֆինանսական եկամտի արտացոլում 146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ»

629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական վարձակալությունից ստացված եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

ԽՈՒՄԲ 63 «ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

63 «Արտասովոր եկամուտներ» խումբը իր մեջ ներառում է 631 «Արտասովոր եկամուտներ» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:

 

Հաշիվ 631 «Արտասովոր եկամուտներ»

 

631 «Արտասովոր եկամուտներ» հաշիվը նախատեսված է արտասովոր դեպքերի (տարերային աղետներ, քաղաքական ցնցումներ և այլ արտակարգ իրադարձություններ) արդյունքում առաջացած կորուստների դիմաց ստացված եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Եկամուտները որպես արտասովոր դասակարգելու մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվեգրված արտասովոր եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Արտասովոր եկամուտների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտասովոր դեպքերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

631 «Արտասովոր եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով ստացված փոխհատուցումներից և օգնություններից եկամտի արտացոլում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
216 «Ապրանքներ»
231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

631 «Արտասովոր եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արտասովոր եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

ԽՈՒՄԲ 64 «ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

64 «Նախորդ տարիների եկամուտներ» խումբը իր մեջ ներառում է 641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշիվը:

 

Հաշիվ 641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

 

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշիվը նախատեսված է հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող այն եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք ճշգրտում են ոչ թե նախորդ տարվա ֆինանսական արդյունքը, այլ ճանաչվում են հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող եկամուտների գումարը, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6411 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից եկամուտ», 6412 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ եկամուտներ»:

 

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտների արտացոլում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»

 

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

ԴԱՍ 7 «ԾԱԽՍԵՐ»

 

Այս դասի հաշիվները ակտիվային են և նախատեսված են գործառնական գործունեության ծախսերի, ոչ գործառնական ծախսերի, արտասովոր դեպքերից ծախսերի, նախորդ տարիների ծախսերի և շահութահարկի գծով ծախսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 7 «Ծախսեր» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 71 «Գործառնական գործունեության ծախսեր», 72 «Ոչ գործառնական ծախսեր», 73 «Արտասովոր ծախսեր», 74 «Նախորդ տարիների ծախսեր» և 75 «Շահութահարկի գծով ծախս»:

Այս դասի հաշիվները հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:

 

ԽՈՒՄԲ 71 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ»

 

71 «Գործառնական գործունեության ծախսեր» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք», 712-713 «Իրացման (առև տրային) ծախսեր», 714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր» և 716-717 «Գործառնական այլ ծախսեր»:

 

Հաշիվ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

 

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշիվը նախատեսված է վաճառված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքը, իսկ կրեդիտում` գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների ինքնարժեքը և իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7111 «Վաճառված արտադրանքի ինքնարժեք», 7112 «Վաճառված ապրանքների ինքնարժեք», 7113 «Կատարված աշխատանքների ինքնարժեք», 7114 «Մատուցված ծառայությունների ինքնարժեք»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Իրացված արտադրանքի, ապրանքների աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի արտացոլում

  212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

2. Վաճառքի գներով հաշվառված իրացված ապրանքների ինքնարժեքի արտացոլում`

 

- վաճառքի գին

  216 «Ապրանքներ»

- վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն (ճշտանցում)

  217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»

 

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների մուտքագրում

  215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»
821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում իրացված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 712-713 «Իրացման (առեվտրային) ծախսեր»

 

712-713 «Իրացման (առև տրային) ծախսեր» հաշիվը նախատեսված է արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է իրացման (առև տրային) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7121 «Աշխատանքի վճարման ծախսեր», 7122 «Սոցիալական ապահովագրության վճարներ», 7123 «Հիմնական միջոցների մաշվածություն», 7124 «Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսեր», 7125 «Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տեսակավորման և տարայի ծախսեր», 7126 «Արտադրանքի, ապրանքների պահպանության ծախսեր», 7127 «Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային ծախսեր», 7128 «Կոմիսիոն վճարներ», 7129 «Մարկետինգի ծախսեր», 7131 «Գովազդի ծախսեր», 7132 «Ապահովագրական ծախսեր», 7133 «Իրացման (առևտրային) այլ ծախսեր»:

Իրացման ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ իրացված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

712-713 «Իրացման (առեվտրային) ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Աշխատանքի վճարման, սոցիալական ապահովագրության վճարների գծով ծախսերի արտացոլում

  527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

2. Հիմնական միջոցների մաշվածության ծախսերի արտացոլում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

3. Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման, արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տեսակավորման, տարայի գծով նյութական ծախսերի արտացոլում

  211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»

4. Արտադրանքի, ապրանքների պահպանության և իրացման տրանսպորտային ծախսերի արտացոլում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
812 «Օժանդակ արտադրություն»

5. Մարկետինգի, գովազդի, կոմիսիոն վճարների գծով կատարված ծախսերի արտացոլում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

6. Ապահովագրության գծով ծախսերի արտացոլում

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

7. Արտաբյուջետային վճարումների արտացոլում

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»

8. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և պահուստին հատկացում

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

9. Առհաշիվ գումարների գծով ծախսերի արտացոլում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

 

712-713 «Իրացման (առեվտրային) ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում իրացման (առևտրային) ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 714-715 «Վարչական եվ ընդհանուր այլ ծախսեր»

 

714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր» հաշիվը նախատեսված է վարչական և արտադրական գործընթացի հետ անմիջականորեն կապ չունեցող այլ ընդհանուր ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է վարչական և ընդհանուր այլ ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7141 «Աշխատանքի վճարման ծախսեր», 7142 «Սոցիալական ապահովագրության վճարներ», 7143 «Հիմնական միջոցների մաշվածություն», 7144 «Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսեր», 7145 «Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսեր», 7146 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 7147 «Գործուղման ծախսեր», 7148 «Ներկայացուցչական ծախսեր», 7149 «Ապահովագրության ծախսեր», 7151 «Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր», 7152 «Գրասենյակային ծախսեր», 7153 «Կոմունալ ծախսեր», 7154 «Բանկային ծառայությունների ծախսեր», 7155 «Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ծախսեր», 7156 «Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսեր», 7157 «Առևտրական դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր», 7158 «Չփոխհատուցվող հարկերից ծախսեր», 7159 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»:

 

714-715 «Վարչական եվ ընդհանուր այլ ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Աշխատանքի վճարման, սոցիալական ապահովագրության վճարների գծով ծախսերի արտացոլում

  527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

2. Հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի ծախսերի արտացոլում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

3. Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման և պահպանման ծախսերի արտացոլում

  211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
812 «Օժանդակ արտադրություն»

4. Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսերի արտացոլում

  224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

5. Գործուղման ծախսերի արտացոլում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

6. Ներկայացուցչական ծախսերի արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

7. Ապահովագրության ծախսերի արտացոլում

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

8. Փոստի և հեռահաղորդակցության ծախսերի արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

9. Գրասենյակային ծախսերի արտացոլում

211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

10. Կոմունալ ծախսերի արտացոլում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
11. Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսերի արտացոլում 211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

12. Առևտրական դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսերի արտացոլում

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

13. Փոստային նամականիշերի, պետական մաքսային նամականիշերի և այլ դրամական փաստաթղթերի ծախս ճանաչում

256 «Դրամական փաստաթղթեր»

14. Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ծախսերի արտացոլում

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

15. Գործառնական վարձակալության և ապահովագրության գծով ծախսերի արտացոլում

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

16. Տրամադրված բնակարանային կոմունալ ծառայությունների դիմաց` անձնակազմի դեբիտորական պարտքի արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

17. Հետաձգված ծախսումների` հաշվետու ժամանակաշրջանի ծախս ճանաչում

261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

18. Չփոխհատուցվող հարկերի գծով ծախսերի արտացոլում

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

19. Արտաբյուջետային վճարումների արտացոլում

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»

20. Բանկային ծառայությունների ծախսերի արտացոլում

252 «Հաշվարկային հաշիվ»

 

714-715 «Վարչական եվ ընդհանուր այլ ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Տրամադրված բնակարանային կոմունալ ծառայությունների դիմաց` անձնակազմի դեբիտորական պարտքի արտացոլում

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական և ընդհանուր այլ ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 716-717 «Գործառնական այլ ծախսեր»

 

716-717 «Գործառնական այլ ծախսեր» հաշիվը նախատեսված է գործառնական այլ ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար։

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է գործառնական այլ ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

716-717 «Գործառնական այլ ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7161 «Շարունակվող գործունեության ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր», 7162 «Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածություն», 7163 «Տույժերից, տուգանքներից ծախսեր», 7164 «Դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր», 7165 «Դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարման ծախսեր», 7166 «Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ», 7167 «Պաշարների արժեքի նվազումից ծախս», 7168 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից ծախս», 7169 «Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից կորուստներ», 7171 «Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից ծախս», 7172 «Հետազոտության և զարգացման ծախսեր», 7173 «Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր», 7174 «Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր», 7175 «Դատական ծախսեր», 7176 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսեր», 7177 «Հիմնական միջոցների լուծարման ծախսեր», 7178 «Այլ ծախսեր»։

 

716-717 «Գործառնական այլ ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված) ընթացիկ այլ ակտիվների ինքնարժեքի արտացոլում

  211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
214 «Անավարտ արտադրություն»
256 «Դրամական փաստաթղթեր»

2. Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիայի արտացոլում

  135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա»

3. Տույժերից, տուգանքներից ծախսերի արտացոլում

  251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

4. Դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսերի արտացոլում

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»
153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»

5. Դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարման ծախսերի արտացոլում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

6. Արժեքների պակասորդների և փչացումից կորուստների արտացոլում

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
214 «Անավարտ արտադրություն»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
251 «Դրամարկղ»
256 «Դրամական փաստաթղթեր»

7. Պաշարների արժեքի փոփոխությունից ծախսի արտացոլում

218 «Պաշարների արժեքի նվազում»

8. Ընթացիկ ներդրումների պորտֆելի հիմունքով որոշված արժեքի նվազում

243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում»

9. Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից կորուստների արտացոլում

122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

10. Ակտիվների վերագնահատումից ծախսի արտացոլում

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

11. Հիմնական միջոցների վրա չկապիտալացված հետագա ծախսումների դուրս գրում

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

12. Հետազոտության և զարգացման ծախսերի արտացոլում

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»
133 «Զարգացման անավարտ ծախսումներ»

13. Զարգացման ծախսումների չամորտիզացված մնացորդի դուրս գրում

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»

14. Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսերի դուրս գրում

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

15. Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսերի արտացոլում

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

16. Դատական ծախսերի արտացոլում»

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»

17. Գործառնական վարձակալության գծով ծախսերի արտացոլում

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

18. Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսերի արտացոլում

211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
812 «Օժանդակ արտադրություն»

19. Չփոխհատուցվող հարկերից ծախսեր

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

20. Արտադրական նպատակներով օգտագործված պաշարների արժեքի արտացոլում

211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»

21. Հիմնական միջոցների լուծարման ծախսերի արտացոլում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

22. Հետաձգված ծախսումների` հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչում

  151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

23. Արտաբյուջետային վճարումների արտացոլում

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով»

24. Առհաշիվ գումարների գծով ծախսերի արտացոլում

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

25. Պետական շնորհների վերադարձում` չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող գումարով

252 «Հաշվարկային հաշիվ»

 

716-717 «Գործառնական այլ ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից` նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցումից ծախսի ճշգրտում

  226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

2. Ընթացիկ ներդրումների պորտֆելի հիմունքով որոշված արժեքի նվազման վերականգնում

  243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում»

3. Զարգացման ծախսումների դուրս գրված չամորտիզացված մնացորդի վերականգնում

  134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»
4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գործառնական այլ ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին   331 «Ֆինանսական արդյունք»

 

ԽՈՒՄԲ 72 «ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ»

 

72 «Ոչ գործառնական ծախսեր» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր», 722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր», 723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր», 724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր», 725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր», 726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր», 727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» և 728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր»:

 

Հաշիվ 721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր»

 

721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը նախատեսված է շարունակվող գործունեության հիմնական միջոցների վաճառքի (օտարման) հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է շարունակվող գործունեության հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրանց դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի արտացոլում

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»

2. Հիմնական միջոցների օտարման հետ կապված ծախսերի արտացոլում

  211 «Նյութեր»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

3. Ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրումը զուտ ներդրումների մեծությունը գերազանցող մասով

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»

 

721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հիմնական միջոցների օտարումից ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին   331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր»

 

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Վաճառված (օտարված) ֆինանսական ներդրումների հաշվեկշռային արժեքի արտացոլում   141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»
142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

 

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական ներդրումների օտարումից ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

 

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ այլ ակտիվների (ոչ նյութական ակտիվներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ) վաճառքի (օտարման) հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ այլ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ այլ ակտիվների հաշվեկշռային արժեքի արտացոլում   116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»

 

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

 

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը նախատեսված է գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, պաշարներ և այլն) վաճառքի (օտարման) հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ակտիվների վաճառքի (օտարման) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7241 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր», 7242 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր», 7243 «Պաշարների վաճառքի (օտարման) ծախսեր»:

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Վաճառված (օտարված) ակտիվների հաշվեկշռային արժեքի և օտարման հետ կապված ծախսերի արտացոլում 

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Բնական ռեսուրսներ»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
214 «Անավարտ արտադրություն»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»

 

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին   331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

 

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր» հաշիվը նախատեսված է արտարժույթով դրամային հոդվածների վերագնահատումից առաջացած ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է փոխարժեքային տարբերություններից առաջացած ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Արտարժույթով դրամային հոդվածների վերագնահատումից առաջացած ծախսերի արտացոլում   142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»
145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»
221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»
222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»
231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»
251 «Դրամարկղ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»
412 «Երկարաժամկետ փոխառություններ»
413 «Երկարաժամկետ հիմնական միջոցների արտացոլում պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով»
511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»
512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառություններ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

 

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում փոխարժեքային տարբերություններից առաջացած ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 726 «Վարկերի եվ փոխառությունների հետ կապված ծախսեր»

 

726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր» հաշիվը նախատեսված է ձեռք բերված վարկերի և փոխառությունների հետ կապված չկապիտալացվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված վարկերի և փոխառությունների հետ կապված չկապիտալացված ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7261 «Վարկերի և փոխառությունների գծով տոկոսներ», 7262 «Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր»:

Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկերի և փոխառությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

726 «Վարկերի եվ փոխառությունների հետ կապված ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ստացված վարկերի և փոխառությունների գծով տոկոսների և այլ ծախսերի հաշվեգրում (վճարում)   251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»

 

726 «Վարկերի եվ փոխառությունների հետ կապված ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարկերի ու փոխառությունների հետ կապված ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս»

 

727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը նախատեսված է կապակցված կազմակերպություններում ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս` այդ կազմակերպությունների վնասի` իր բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է վնասի` իր բաժնեմասը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կապակցված կազմակերպությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասի արտացոլումը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս

  141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում»

 

727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում կապակցված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացված վնասի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

Հաշիվ 728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր»

 

728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերված ակտիվների հետ կապված ծախսերի (ֆինանսական վճար) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված ակտիվների ֆինանսական վճարի գումարը, իսկ կրեդիտում` այդ գումարի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսերի ճանաչում (ֆինանսական վճարի վերագրումը ծախսերին)   414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր»

 

728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական վարձակալության գծով ծախսերի վերագրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

ԽՈՒՄԲ 73 «ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ»

 

73 «Արտասովոր ծախսեր» խումբը իր մեջ ներառում է 731 «Արտասովոր ծախսեր» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:

 

Հաշիվ 731 «Արտասովոր ծախսեր»

 

731 «Արտասովոր ծախսեր» հաշիվը նախատեսված է արտասովոր դեպքերի (տարերային աղետներ, քաղաքական ցնցումներ և այլ արտակարգ իրադարձություններ) արդյունքում առաջացած կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ծախսերը որպես արտասովոր դասակարգելու մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվեգրված արտասովոր ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Արտասովոր ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտասովոր դեպքերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

731 «Արտասովոր ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Արտասովոր ծախսերի արտացոլում   111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
214 «Անավարտ արտադրություն»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»

 

731 «Արտասովոր ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արտասովոր ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

ԽՈՒՄԲ 74 «ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ»

 

74 «Նախորդ տարիների ծախսեր» խումբը իր մեջ ներառում է 741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:

 

Հաշիվ 741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր»

 

741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» հաշիվը նախատեսված է հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող այն ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք ճշգրտում են ոչ թե նախորդ տարվա ֆինանսական արդյունքը, այլ ճանաչվում են հաշվետու ժամանակաշրջանի ծախս: Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսերի հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7411 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից ծախսեր», 7412 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ ծախսեր»:

 

741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսերի արտացոլում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»

 

741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսերի դուրսգրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

ԽՈՒՄԲ 75 «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ»

 

75 «Շահութահարկի գծով ծախս» խումբը իր մեջ ներառում է 751 «Շահութահարկի գծով ծախս» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:

 

Հաշիվ 751 «Շահութահարկի գծով ծախս»

 

751 «Շահութահարկի գծով ծախս» հաշիվը նախատեսված է շահութահարկի գծով կատարվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվարկված շահութահարկի գումարը, ինչպես նաև շահութահարկի գծով հետաձգված ակտիվների կամ պարտավորությունների գումարը, իսկ կրեդիտում` ճշգրտումը և դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

 

751 «Շահութահարկի գծով ծախս» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Շահութահարկի գծով ծախսի արտացոլում`

 

ա) ընթացիկ հարկի մասով

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

բ) շահութահարկի գծով ծախսի և ընթացիկ հարկի դրական տարբերության մասով`

 
- երբ մարվում է հետաձգված հարկային ակտիվը 152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

- երբ առաջանում է հետաձգված հարկային պարտավորություն

  422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»
 

751 «Շահութահարկի գծով ծախս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում շահութահարկի գծով ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին

  331 «Ֆինանսական արդյունք»

 

ԴԱՍ 8 «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները ակտիվային են և նախատեսված են արտադրական ծախսումների և կառավարչական հաշվառման այլ հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 8 «Կառավարչական հաշվառման հաշիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 81 «Արտադրական ծախսումների հաշիվներ» և 82 «Կառավարչական հաշվառման այլ հաշիվներ»:

Այս դասի հաշիվները հաշվետու ժամանակաշրջանի վերջում փակվում են հաշվեկշռային հաշիվներով և հաշվեկշռի ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:

 

ԽՈՒՄԲ 81 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ»

 

81 «Արտադրական ծախսումների հաշիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 811 «Հիմնական արտադրություն», 812 «Օժանդակ արտադրություն», 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ», 814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» և 815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»:

 

Հաշիվ 811 «Հիմնական արտադրություն»

 

811 «Հիմնական արտադրություն» հաշիվը նախատեսված է արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վրա կատարված արտադրական ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում անավարտ արտադրության մնացորդը, հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված ուղղակի ծախսումները, ինչպես նաև անուղղակի արտադրական ծախսումները, իսկ կրեդիտում` թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) փաստացի ինքնարժեքը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվեկշռային հաշիվ տեղափոխվող անավարտ արտադրության ինքնարժեքը:

811 «Հիմնական արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8111 «ՈՒղղակի նյութական ծախսումներ», 8112 «ՈՒղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8113 «ՈՒղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով», 8114 «ՈՒղղակի արտադրական այլ ծախսումներ», 8115 «Օժանդակ արտադրության ծախսումներ», 8116 «Անուղղակի արտադրական ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

811 «Հիմնական արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում հաշվեկշռային հաշվից անավարտ արտադրության մնացորդի տեղափոխում

  214 «Անավարտ արտադրություն»

2. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված ծախսումների արտացոլում`

 

ա) ուղղակի նյութական ծախսումներ

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
117 «Բնական ռեսուրսների սպառում»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
812 «Օժանդակ արտադրություն»

բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

  527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

գ) ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

դ) ուղղակի արտադրական այլ ծախսումներ

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

ե) անուղղակի արտադրական ծախսումներ

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

զ) պարտադիր վճարների գծով

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

 

811 «Հիմնական արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Փաստացի ինքնարժեքի արտացոլում`

 

ա) թողարկված արտադրանքի

  215 «Արտադրանք»

բ) իրացված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների)

  711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

գ) ծնաճից ստացված կենդանիների և մատղաշ կենդանիների քաշաճի

  212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»

դ) խոտանված արտադրանքի (չվերականգնվող)

  717 «Գործառնական այլ ծախսեր»

2. Կազմակերպությունում պատրաստված նյութերի, արագամաշ առարկաների, ինչպես նաև հնարավոր օգտագործման գներով արտադրական թափոնների մուտքագրում

211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»

3. Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսերի դուրս գրում

717 «Գործառնական այլ ծախսեր»

4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ արտադրության մնացորդի տեղափոխումը հաշվեկշռային հաշվին

214 «Անավարտ արտադրություն»

 

Հաշիվ 812 «Օժանդակ արտադրություն»

 

812 «Օժանդակ արտադրություն» հաշիվը նախատեսված է օժանդակ արտադրության ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում անավարտ օժանդակ արտադրության մնացորդը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում օժանդակ արտադրության ծախսումները, կրեդիտում` արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների փաստացի ինքնարժեքը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվեկշռային հաշիվ տեղափոխվող անավարտ օժանդակ արտադրության ինքնարժեքը:

812 «Օժանդակ արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8121 «ՈՒղղակի նյութական ծախսումներ», 8122 «ՈՒղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8123 «ՈՒղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով», 8124 «Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ» և 8125 «Անուղղակի արտադրական ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

812 «Օժանդակ արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում հաշվեկշռային հաշվից անավարտ արտադրության մնացորդի տեղափոխում

  214 «Անավարտ արտադրություն»

2. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված ծախսումների արտացոլում`

 

ա) ուղղակի նյութական ծախսումներ

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
211 «Նյութեր»
212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
213 «Արագամաշ առարկաներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման և սոցիալական աշխատանքի ապահովագրության վճարների գծով

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

գ) ուղղակի արտադրական այլ ծախսումներ

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

դ) անուղղակի արտադրական ծախսումներ

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

ե) պարտադիր վճարներ

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

 

812 «Օժանդակ արտադրություն» հաշիվԸ կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Փաստացի ինքնարժեքի արտացոլում`

 

ա) թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների)

  115 «Հողամասեր»
118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
215 «Արտադրանք»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
714 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»
821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

բ) իրացված արտադրանքի (ծառայությունների)

  711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
712 «Իրացման (առևտրային) ծախսեր»

գ) ծնաճից ստացված կենդանիների և մատղաշ կենդանիների քաշաճի

  212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»

դ) խոտանված արտադրանքի (չվերականգնվող)

  717 «Գործառնական այլ ծախսեր»

2. Կազմակերպությունում պատրաստված նյութերի, արագամաշ առարկաների, ինչպես նաև հնարավոր օգտագործման գներով արտադրական թափոնների մուտքագրում

211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»

3. Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսերի դուրս գրում

717 «Գործառնական այլ ծախսեր»

4. Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսերի արտացոլում

717 «Գործառնական այլ ծախսեր»

5. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ արտադրության մնացորդի տեղափոխումը հաշվեկշռային հաշվին

  214 «Անավարտ արտադրություն»

 

Հաշիվ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

 

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը նախատեսված է արտադրության անուղղակի ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված անուղղակի ծախսումները, իսկ կրեդիտում` այդ ծախսումների վերագրումը հիմնական կամ օժանդակ արտադրությանը:

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները. 8131 «Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ», 8132 «Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովագրության վճարներ», 8133 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն», 8134 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ», 8135 «Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 8136 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա», 8137 «Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ», 8138 «Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ» և 8139 «Անուղղակի արտադրական այլ ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների հոդվածների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Անուղղակի արտադրական ծախսումների արտացոլում`

 

ա) նյութական ծախսումներ

  117 «Բնական ռեսուրսների սպառում»
151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

բ) արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ

  527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

գ) արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովագրության վճարներ

  525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»

դ) արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի ծախսումներ

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա»

ե) արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման և պահպանման ծախսումներ

211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
812 «Օժանդակ արտադրություն»

զ) ուղղակի արտադրական այլ ծախսումներ

  228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

է) պարտադիր վճարներ

  524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

 

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Անուղղակի արտադրական ծախսումների վերագրում`

 

ա) հիմնական արտադրությանը

  811 «Հիմնական արտադրություն»

բ) օժանդակ արտադրությանը

  812 «Օժանդակ արտադրություն»

գ) խոտանի շտկմանը

  821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

դ) հետաձգված ծախսումների

  151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

ե) հողամասերի արժեքին

115 «Հողամասեր»

զ) հետազոտության և զարգացման ծախսումների

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

2. Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսերի դուրս գրում

  717 «Գործառնական այլ ծախսեր»

 

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

 

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) վրա կատարվող ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) վրա կատարված ծախսումները, իսկ կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվեկշռային հաշիվ տեղափոխվող անավարտ արտադրության ինքնարժեքը:

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8141 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ», 8142 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ», 8143 «Հետագա կապիտալացվող ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հիմնական միջոցների կառուցման, սարքավորումների տեղակայման և հետագա կապիտալացվող ծախսումների արտացոլում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
812 «Օժանդակ արտադրություն»

 

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ արտադրության մնացորդի տեղափոխումը հաշվեկշռային հաշվին

  118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

2. Հետագա ծախսումների կապիտալացումը հիմնական միջոցների վրա

  111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

3. Հիմնական միջոցների վրա չկապիտալացվող ծախսումների ծախս ճանաչում

  717 «Գործառնական այլ ծախսեր»

4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների մնացորդի տեղափոխումը հաշվեկշռային հաշվին

  118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

 

815 «Հետազոտության եվ զարգացման ծախսումներ»

 

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» հաշիվը նախատեսված է հետազոտության և զարգացման ուղղությամբ կատարվող ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում հետազոտության և զարգացման ուղղությամբ կատարված ծախսումները, իսկ կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի ծախս ճանաչվող հետազոտության ծախսումները, զարգացման ծախսումների այն մասը, որը չի կապիտալացվում և ճանաչվում է ժամանակաշրջանի ծախս, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվեկշռային հաշիվ տեղափոխվող զարգացման անավարտ ծախսումները:

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8151 «Հետազոտության ծախսումներ», 8152 «Զարգացման ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

815 «Հետազոտության եվ զարգացման ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

Հետազոտության և զարգացման ուղղությամբ կատարված ծախսումների արտացոլում

  112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»
522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»
524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

 

815 «Հետազոտության եվ զարգացման ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Հետազոտության ծախսումների դուրս գրումը որպես ժամանակաշրջանի ծախս

  717 «Գործառնական այլ ծախսեր»

2. Զարգացման ծախսումների ծախս ճանաչում

  717 «Գործառնական այլ ծախսեր»

3. Զարգացման անավարտ ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշվին

  133 «Զարգացման անավարտ ծախսումներ»

 

ԽՈՒՄԲ 82 « ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ»

 

82 «Կառավարչական հաշվառման այլ հաշիվներ» խումբը իր մեջ ներառում է 821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը:

 

Հաշիվ 821 «Խոտան եվ դրա շտկման ծախսումներ»

 

821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը նախատեսված է առաքված (իրացված) արտադրանքի, աշխատանքների խոտանի և դրա շտկման վրա կատարված ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է խոտանը և դրա շտկման վրա կատարված ծախսումները, իսկ կրեդիտում` շտկված արտադրանքի սովորական (նորմալ) ինքնարժեքի դուրս գրումը և սովորական (նորմալ) ինքնարժեքը գերազանցող ծախսումների ծախս ճանաչումը:

821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8211 «Խոտան արտադրանք», 8212 «Խոտանի ուղղման նյութական ծախսումներ», 8213 «Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ», 8214 «Խոտանի ուղղման գծով սոցիալական ապահովագրության վճարներ», 8215 «Խոտանի ուղղման այլ ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ խոտանի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

821 «Խոտան եվ դրա շտկման ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ

 


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների կրեդիտ

1. Խոտան արտադրանքի հետ վերադարձում`

 

- բեռնված

  215 «Արտադրանք»

- իրացված

  711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

2. Խոտանի շտկման վրա կատարված ծախսումներ

  211 «Նյութեր»
213 «Արագամաշ առարկաներ»
525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

 

821 «Խոտան եվ դրա շտկման ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեվյալ հաշիվների հետ


Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

  Հաշիվների դեբետ

1. Շտկված արտադրանքի սովորական (նորմալ) ինքնարժեքի դուրս գրում

  215 «Արտադրանք»

2. Սովորական (նորմալ) ինքնարժեքը գերազանցող ծախսումների ծախս ճանաչում

  717 «Գործառնական այլ ծախսեր»

ԴԱՍ 9 «ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության, օգտագործման տակ գտնվող (գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանման, վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և այլն) ակտիվների, պայմանական պարտավորությունների և վճարների, այլ միջոցների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 9 «Արտահաշվեկշռային հաշիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 91 «Կազմակերպությանը չպատկանող ոչ ընթացիկ ակտիվներ», 92 «Կազմակերպությանը չպատկանող ապրանքանյութական արժեքներ», 93 «Կազմակերպությանը չպատկանող դրամական միջոցներ և արժեթղթեր», 94 «Պայմանական պարտավորություններ և վճարներ» և 95 «Այլ միջոցներ և պարտավորություններ»:

Այս դասի հաշիվների հաշվապահական հաշվառումը տարվում է պարզ համակարգով:

 

ԽՈՒՄԲ 91 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

91 «Կազմակերպությանը չպատկանող ոչ ընթացիկ ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ» առաջին կարգի հաշիվը:

 

Հաշիվ 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ»

 

911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է վարձակալի կողմից գործառնական վարձակալության ընդունված հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցները հաշվառվում են վարձակալական պայմանագրերում նշված արժեքով:

Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցի տեսակի, վարձատուի:

 

ԽՈՒՄԲ 92 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»

 

92 «Կազմակերպությանը չպատկանող ապրանքանյութական արժեքներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 921 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ», 922 «Վերամշակման ընդունված նյութեր», 923 «Տեղակայման ընդունված սարքավորումներ» և 924 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ»:

 

Հաշիվ 921 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ»

 

921 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Այս հաշվում արտացոլվում են`

- մատակարարներից ապրանքանյութական արժեքների ստացում, որոնց գծով կազմակերպությունը օրինական կարգով (պայմանագրի պայմանների անհամապատասխանության պատճառով) հրաժարվել է դրանց ստացումից և վճարումից,

- մատակարարներից ապրանքանյութական արժեքների ստացում, որոնք պայմանագրով չեն պատվիրված և նախատեսված,

- մատակարարներից չվճարված ապրանքանյութական արժեքների ստացում, որոնց օգտագործումը մինչև դրանց դիմաց վճարումն արգելվում է ըստ պայմանագրի պայմանների,

- ի պահ ընդունված ապրանքանյութական արժեքներ:

Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքները հաշվառվում են այն գներով, որոնք նախատեսված են ապրանքների ստացման կամ վճարման փաստաթղթերով, պայմանագրերով, ընդունման-հանձնման ակտերով, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվարկային գներով:

Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին սեփականատեր կազմակերպությունների, ապրանքանյութական արժեքների տեսակների և պահպանման վայրերի:

 

Հաշիվ 922 «Վերամշակման ընդունված նյութեր»

 

922 «Վերամշակման ընդունված նյութեր» հաշիվը նախատեսված է պատվիրատուի վերամշակման ընդունված նյութերի, որոնք չեն վճարվել մթերող կազմակերպության կողմից, առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է պայմանագրերով նախատեսված կամ հաշվարկային գներով:

Նյութերի վերամշակման կամ լրացուցիչ մշակման ծախսերը արտացոլվում են ծախսերի հաշվառման հաշիվներում:

Վերամշակման ընդունված նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պատվիրատուների, նյութերի տեսակների և դրանց գտնվելու վայրի:

 

Հաշիվ 923 «Տեղակայման ընդունված սարքավորումներ»

 

923 «Տեղակայման ընդունված սարքավորումներ» հաշիվը նախատեսված է կապալառու կազմակերպությունների կողմից տեղակայման համար պատվիրատուներից ստացված սարքավորումների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է սարքավորումների ստացման փաստաթղթերում նշված գներով, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվարկային գներով:

Տեղակայման ընդունված սարքավորումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց տեսակների և պատվիրատուների:

 

Հաշիվ 924 «Հանձնուրդի (կոմիսիայի) եվ հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ»

 

924 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությունների կողմից հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է վաճառքի գներով:

Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպությունների և ապրանքների տեսակների:

 

ԽՈՒՄԲ 93 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ»

 

93 «Կազմակերպությանը չպատկանող դրամական միջոցներ և արժեթղթեր» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 931 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» և 932 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ»:

 

Հաշիվ 931 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ»

 

931 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» հաշիվը նախատեսված է բրոքերային գրասենյակների, ֆոնդային բորսաների կողմից հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցների (դրամական միջոցներ, արժեթղթեր) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է պայմանագրային գնահատված արժեքով:

931 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 9311 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ», 9312 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր»:

Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր գործարքի, տեսակների և թողարկողների:

 

Հաշիվ 932 «Հանձնուրդի (կոմիսիայի) եվ հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ»

 

932 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ» հաշիվը նախատեսված է հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված, ընդունված, դրանց ներդրումից և իրացումից ստացված դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

932 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 9321 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ», 9322 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված արժեթղթեր», 9323 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված արժեթղթեր», 9324 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից ստացված դրամական միջոցներ»:

Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հաճախորդների:

 

ԽՈՒՄԲ 94 «ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ»

 

94 «Պայմանական պարտավորություններ և վճարներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 941 «Դուրս գրված դեբիտորական պարտքեր», 942 «Դուրս գրված կրեդիտորական պարտքեր», 943 «Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովում», 944 «Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում» և 945 «Չհատուցված հարկային վնաս»:

 

Հաշիվ 941 «Դուրս գրված դեբիտորական պարտքեր»

 

941 «Դուրս գրված դեբիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է պարտապանների անվճարունակության հետև անքով դուրս գրված դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն պետք է հաշվառվի օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում:

Դուրս գրված դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր պարտապանի և պարտքի գոյացման ժամկետի:

 

Հաշիվ 942 «Դուրս գրված կրեդիտորական պարտքեր»

 

942 «Դուրս գրված կրեդիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է կազմակերպության անվճարունակության հետև անքով դուրս գրված կրեդիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն պետք է հաշվառվի օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում:

Դուրս գրված կրեդիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր կրեդիտորի և պարտքի գոյացման ժամկետի:

 

Հաշիվ 943 «Պարտավորությունների եվ ստացվելիք վճարումների ապահովում»

 

943 «Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովում» հաշիվը նախատեսված է պարտավորությունների և վճարումների կատարման ապահովվածության վերաբերյալ ստացված երաշխիքների (այդ թվում ապրանքային) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է երաշխավորագրերում կամ պայմանագրերում սահմանված գումարներով:

Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր ստացված երաշխիքի:

 

Հաշիվ 944 «Ստանձնած պարտավորությունների եվ վճարումների ապահովում»

 

944 «Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում» հաշիվը նախատեսված է պարտավորությունների և վճարումների կատարումն ապահովելու համար տրված երաշխիքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է երաշխավորագրերում կամ պայմանագրերում սահմանված գումարներով:

Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր տրված երաշխիքի:

 

Հաշիվ 945 «Չհատուցված հարկային վնաս»

 

945 «Չհատուցված հարկային վնաս» հաշիվը նախատեսված է կազմակերպության չհատուցված հարկային վնասի (հաշվետու ժամանակաշրջանում հարկման առումով ճանաչված և հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի հարկվող շահույթի հաշվարկում ներառվող վնաս) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն կարգավորվում է հարկային օրենսդրությամբ:

Չհատուցված հարկային վնասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ժամանակաշրջանների:

 

ԽՈՒՄԲ 95 «ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

95 «Այլ միջոցներ և պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 951 «Խիստ հաշվառման բլանկներ», 952 «Պարբերական և մասնագիտական գրականություն» և 953 «Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաներ»:

 

Հաշիվ 951 «Խիստ հաշվառման բլանկներ»

 

951 «Խիստ հաշվառման բլանկներ» հաշիվը նախատեսված է պահպանության տակ գտնվող և առհաշիվ տրվող խիստ հաշվառման բլանկների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այդպիսի բլանկներից են անդորրագրային գրքույկները, հավատարմագրերը, տոմսերը և այլն:

Խիստ հաշվառման բլանկներին վերաբերող փաստաթղթերի ցանկը, դրանց պահպանման և օգտագործման կարգը սահմանվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով:

Խիստ հաշվառման բլանկները հաշվառվում են պայմանական գնահատմամբ: Խիստ հաշվառման բլանկների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց տեսակների:

 

952 «Պարբերական եվ մասնագիտական գրականություն»

 

952 «Պարբերական և մասնագիտական գրականություն» հաշիվը նախատեսված է որպես ծախս ճանաչված և դեռևս օգտագործման մեջ գտնվող պարբերական և մասնագիտական գրականության առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այդպիսի գրականության շարքին են դասվում հարկային և այլ տեղեկատուները, մասնագիտական ամսագրերը, դասագրքերը և այլն:

Պարբերական և մասնագիտական գրականության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ օգտագործման ոլորտի բնույթի:

 

953 «Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաներ»

 

953 «Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաներ» հաշիվը նախատեսված է շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց պահպանման տեղի, համասեռ առարկաների խմբերի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2000, N 319 27.02.2001, N 263
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան