«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 նոյեմբերի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32604299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
19 հոկտեմբերի 2004 թ |
N 1001-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
Գեներալ-մայոր` |
Է. Բարսեղյան |
Հավելված |
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նրանց ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին) վարում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան` համաձայն հավելված 1-ի (ձևը կցվում է):
2. Գրանցամատյանը պահպանվում է լիազոր մարմնի, համապատասխան ստորաբաժանման մոտ:
3. Գրանցամատյանում գրանցումներ կատարվում են լիազոր մարմնի կողմից որակավորող հանձնաժողովի համապատասխան որոշում ընդունելուց հետո:
4. Գրանցամատյանում հաշվառման համար հիմք հանդիսանում է որակավորող հանձնաժողովի որոշումն ու լիազոր մարմնի ղեկավարի հրամանը:
5. Գրանցամատյանի 1-ին սյունակում լրացվում է գրանցումների հերթական համարները, 2-րդ սյունակում` կազմավորման հաշվառման համարը, 3-րդում` կազմավորման անվանումը, 4-րդում` կազմավորման կարգավիճակը` հանրապետական փրկարար ուժեր, մարզային, միջհամայնքային, համայնքային, կազմակերպություններ, կամավոր փրկարարական կազմավորումներ, 5-րդում` որակավորող հանձնաժողովի կողմից տվյալ կազմավորմանը թույլատրված իրականացվող փրկարարական աշխատանքները, 6-րդում` կազմավորման հիմնադիր կազմակերպության անվանումը, 7-րդում` որակավորող հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը, որը հիմք է հանդիսացել կազմավորմանը փրկարարական աշխատանքների իրավունք տալու համար, 8-րդում` կազմավորման գտնվելու վայրը և հեռախոսի համարը, 9-րդում` նշումներ:
Հավելված 1 |
1. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ
Հ/Հ |
Հաշվառման |
Կազմավորման |
Կազմավորման |
Իրականացվող |
Կազմավորման |
Հաշվառման հիմքը |
Գտնվելու վայրը, |
Նշումներ |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.06.2015, N 620-Ն | 27.08.2015, N 1001-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|