«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802252
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
27 օգոստոսի 2002 թ. |
N 631-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հուլիսի 18-ի «Վիճակախաղ, շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը և վիճակախաղերի տոմսերի պարտադիր վավերապայմանները հաստատելու մասին» N 1049-Ն որոշմամբ հաստատված «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու» կարգի 3-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հուլիսի 18-ի «Վիճակախաղ, շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը և վիճակախաղերի տոմսերի պարտադիր վավերապայմանները հաստատելու մասին» N 1049-Ն որոշմամբ հաստատված «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու» կարգի 2-րդ կետով սահմանված «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վիճակախաղերի կազմակերպման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման» ձևը (կցվում է` հավելված 1):
Նախարար |
Վ. Խաչատրյան |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Հաստատված է 27. 08.2002 թ. N 631-Ն հրամանով |
Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վիճակախաղերի կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ձև
1. Տպված տոմսերի մասին ամբողջական տեղեկատվություն պարունակող բազայի կառուցվածքը`
Անվանումը` PRINTED.DBF
Դաշտերի տիպերը և չափսերը`
{
NUMBER VARCHAR(20)
T1 NUMBER(6)
T2 NUMBER(6)
T3 NUMBER(6)
T4 NUMBER(6)
. . .
TN NUMBER(6)
}
Որտեղ T1, T2,,,TN այն դաշտերն են, որոնք պարունակում են տեղեկատվություն տոմսի կառուցվածքի մասին և հնարավորություն են տալիս ստանալ տոմսի ամբողջական պատկերը (шаxматка):
2. Վաճառված տոմսերի համարները պարունակող տվյալների բազայի կառուցվածքը`
Անվանումը` SALED.DBF
Դաշտերի տիպերը և չափսերը`
{
NUMBER VARCHAR(20)
}
3. Շահած տոմսերի համարները պարունակող տվյալների բազայի կառուցվածքը`
Անվանումը` Winned.DBF
Դաշտերի տիպերը և չափսերը`
{
NUMBER VARCHAR(20)
PRISE NUMBER(10)
TICKET NUMBER(3)
}
Բազաները պետք է լինեն dBase IV տիպի և չպետք է պարունակեն ինդեքսներ:
Տոմսերի համարները բոլոր բազաներում պետք է ներկայացվեն նույն ձևով` ներառյալ տասնորդական նիշերի սիմվոլների դիրքը և սիմվոլների ռեգիստրի նմանատիպությունը: Հակառակ դեպքում համակարգը սխալ կտա նշված դաշտին համապատասխան տողի վրա:
Սերվերի վրա կատալոգների կարգը և կառուցվածքը:
Խաղի անվանումը՝
Տիրաժը՝
Printed. dbf
Printed 1. dbf
Saled. dbf
Winned. dbf
Խաղի անվանումը՝
Տիրաժը՝
Printed. dbf
Saled. dbf
Winned. dbf
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|