ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
18.06.1998 թ. |
N 74-ՄՎՐ |
«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Քաղաքացիների կողմից մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և այլ առարկաների հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը (կից` 4 էջից):
Վարչության պետ |
Մ. Մակարյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը հաստատվում է «ՀՀ մաքսային օրենսգրքի» 60-րդ հոդվածի համաձայն:
2. Սույն հրահանգով սահմանվում է հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը`
♦ ՀՀ-ից մշտապես արտահանվող և ՀՀ մշտական ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար,
♦ «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ապրանքների և այլ առարկաների մաքսատուրքով չհարկվող քանակները գերազանցող մասի համար:
3. Հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը արտացոլվում է քաղաքացիների բեռների մաքսային հայտարարագրում` ՄՎ-1Ա ձև (այսուհետև` ՔԲՄՀ, կցվում է):
II. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ՔԲՄՀ-ն լրացվում է երեք օրինակից, որից երկու օրինակը թողնվում է մաքսային մարմիններում, մյուսը տրվում է քաղաքացուն:
2. Հայտարարագրում չի թույլատրվում կատարել ջնջումներ:
Բոլոր ուղղումները պարտադիր կերպով կատարվում են սխալ տեղեկությունների վրա գիծ քաշելով և պահանջվող տվյալները գրառելով: Այդպիսի ուղղումներ կատարելու դեպքում հայտարարատուն «հայտարարատուի ստորագրության» մասում գրում է իր կողմից կատարված ուղղումների, դրանց քանակի մասին և ապա ստորագրում:
3. Հայտարարագրերը լրացվում են հայերեն (ռուսերեն կամ անգլերեն) լեզուներով ընթեռնելի կերպով:
4. Մաքսատունը կամ մաքսային կետը գրանցում է հայտարարագրերը հայտարարագրի սյունակ 3-ում:
5. Քաղաքացիների կողմից լրացվում են հայտարարագրերի հետևյալ սյունակները. 2, 4, 5, 9, 10, 16 և հաշվարկային մասի առաջինից հինգերորդ սյունակները:
6. Տեսուչի կողմից լրացվում են 1, 3, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15 սյունակները և հաշվարկային մասի վեցից տասներորդ սյունակները:
7. Սյունակների լրացման կարգը.
ՍՅՈՒՆԱԿ 1. «Տեսակը» - ԱՐՏԱՀԱՆՈՒՄ/ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Չօգտագործվող մաքսային ռեժիմի վրա գիծ քաշել:
Սյունակ 2. «Քաղաքացու հասցեն, անձ. տվյալներ»
Սյունակում նշվում է ապրանքի տիրոջ անուն, ազգանուն, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսի համարը:
Սյունակ 3. «ԲՄՀ-ի տեղեկատու համարը»
Սյունակում նշվում է հայտարարագրի համարը` հետևյալ սխեմայով.
xx |
/ x | xxxx |
1 |
2 | 3 |
Էլեմենտ 1. Մաքսային հաստատության երկնիշ կոդը համաձայն
մաքսային մարմինների դասակարգչի:
Էլեմենտ 2. Ընթացիկ տարվա վերջին թիվը:
Էլեմենտ 3. Տվյալ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի հերթական
համարը, որը գրվում է աճման կարգով և յուրաքանչյուր տարի սկսվում է նորից:
Հայտարարագրի հերթական համարը չի կրկնվում անկախ այն բանից` ապրանքը արտահանվում
է, թե` ներմուծվում:
Սյունակ 4. «Տեղերի քանակը»
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների խմբաքանակի
տեղերի ընդհանուր քանակը (թվանիշով):
Սյունակ 5. «Առաքող երկիրը»
Սյունակը լրացվում է ապրանքների ներմուծման դեպքում: Նշվում
է ապրանքների առաքման երկրի անվանումը:
Սյունակ 6. «Տարադրամը և հաշիվ-ապրանքագրային արժեքը»
Ձախ ենթախմբում նշվում է հաշիվ-ապրանքագրի տարադրամի
թվանշային կոդը, համաձայն «Տարադրամային դասակարգչի»: Աջ
ենթախմբում թվանիշերով նշվում է հայտարարագրվող ապրանքների
խմբաքանակի ընդհանուր արժեքը` տարադրամով:
Սյունակ 7. «Տարադրամի կուրսը»
Սյունակում նշվում է Սյունակ 6-ում նշված տարադրամի կուրսը տվյալ
օրվա ՀՀ կենտրոնական բանկի բանկային կուրսին համապատասխան:
Սյունակ 8. «Մաքսային արժեքը»
Սյունակում թվանշաններով նշվում է հայտարարագրվող խմբաքանակի
մաքսային արժեքը արտահայտված ՀՀ դրամով:
Սյունակ 9. «Արտահանման երկիրը»
Սյունակը լրացվում է ապրանքների արտահանման դեպքում:
Սյունակում նշվում է հասցեագրվող երկրի անվանումը:
Հաշվարկային մաս
Ձախից աջ նշվում է.
● հաշվարկային համարը
● ապրանքի անվանումը
● ապրանքի չափման միավորը
● ապրանքի քանակը, ըստ չափման միավորի
● ապրանքի մեկ միավորի մաքսային արժեքը
● ապրանքի ծածկագրի առաջին չորս նիշը` ըստ արտաքին տնտեսական
գործունեության ապրանքային անվանացանկի
● ապրանքի ծագման երկրի կոդը
● օրենքով սահմանված բնաիրային կամ գումարային չափը
● գերազանցող մասի մաքսային արժեքը
● հաշվարկված մաքսատուրքի գումարը
● հաշվարկված ակցիզային հարկի գումարը
● հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
Սյունակ 10. «Այլ տեղեկություններ»
Սյունակում նշվում է տրանսպորտային բեռնագրի, պայմանագրի
առկայության դեպքում` պայմանագրի, հաշիվ-ապրանքագրի,
համապատասխան գերատեսչությունների թույլտվությունների համարները
և ամսաթվերը, ներկայացված այլ փաստաթղթերի մասին տեղեկություններ և այլն:
Սյունակ 11. «Մաքսավճար»
Նշվում է Սյունակ 8-ում նշված մաքսային արժեքից հաշվարկված
մաքսավճարի գումարը:
Սյունակ 12. «Գանձված գումարը»
Սյունակում նշվում է գանձված գումարի չափը:
Սյունակ 13. «Գանձման անդորրագրի համարը և գանձման ամսաթիվը»
Սյունակում նշվում է մաքսային գանձումների բյուջե փոխանցման հանձնարարականի,
գանձման անդորրագրի կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթի համարը և
գանձումը կատարելու ամսաթիվը:
Սյունակ 14. «Մաքսային աշխատակցի ազգանունը և կնիքի համարը»
Սյունակում նշվում է ձևակերպումը կատարող տեսուչի ազգանունը և
կնիքի համարը:
Սյունակ 15. «Կ.Տ.»
Սյունակում ձևակերպումը կատարող տեսուչը դնում է իր անձնական կնիքը:
Սյունակ 16. «Քաղաքացու ստորագրությունը»
Սյունակում քաղաքացին ստորագրում է և նշում ամսաթիվը:
ՄՎ-1Ա
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
2. Քաղաքացու անձնագրային տվյալները |
1. Տեսակը ԱՐՏԱՀԱՆՈՒՄ/ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | ||
3. ՔԲՄՀ-ի տեղեկատու համարը | |||
6. Տարադրամը և հաշիվ- ապրանքագրային արժեքը | 7. Կուրսը | 4. Տեղերի քանակը |
5. Առաքող երկիրը |
8. Մաքսային արժեքը դրամով | 9. Արտահանման երկիրը |
Հաշվարկային մաս | Հ/Հ | Ապրանքի անվանումը |
Չ/մ | Քանակը | Միավորի մաք.արժ |
Կոդը ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ծագման երկիրը |
Բնաիր. կամ գումար. չափը գեր. մասի մաք. արժեքը | Մաքսատուրք | Ակցիզային հարկ | ԱԱՀ |
10. Այլ տեղեկություններ | 11. Մաքսավճար | 12. Գանձված գումարը | |||||||||
13. Գանձման անդորրագրի համարը |
14. | 15. | ||
___________________________ |
|||
16. Քաղաքացու ստորագրությունը _________________ | ____ ________ 199 թ. | Կ. Տ. |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07.08.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 48980168
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|