Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2001-11.07.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.02.27/6(69) Հոդ.10
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.01.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2001

118.0017.17.01.01

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 հունվարի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801031

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

17 հունվարի 2001 թ.
ք. Երևան

N 17

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու կարգը (կցվում է):

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2001 թվականի հունվարի 17-ի
թիվ 17 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետության կարիքների համար մեկ աղբյուրից գնման ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնելու գործընթացը և կարգավորում է այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով գնումներ կատարելու պահանջի ծագման օրը այն աշխատանքային օրն է, երբ պատվիրատուի իրավասու պաշտոնատար անձը իմացել կամ պարտավոր և կարող էր իմանալ գնումներ կատարելու անհրաժեշտության և այդ գնումները կատարելու հնարավոր լինելու մասին: Իրավասու պաշտոնատար անձը պատվիրատուի կենտրոնական ապարատի կամ համակարգի հիմնարկի (կազմակերպության) այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն է, որի կողմից ղեկավարվող ստորաբաժանման կանոնադրական խնդրի (խնդիրների) իրագործման անհրաժեշտությունից ելնելով ծագել է տվյալ գնումն իրականացնելու պահանջը: Կանոնադրական խնդիրների ոչ հստակ սահմանված լինելու կամ այլ հանգամանքով պայմանավորված, սույն կետում նշված պատասխանատու ստորաբաժանման կամ դրա ղեկավարի անորոշ (ոչ հստակ) լինելու դեպքում` իրավասու պաշտոնատար անձ է հանդիսանում պատվիրատուի ղեկավարը:

3. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:

 

II. ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու համաձայնություն ստանալու համար պատվիրատուն գրավոր դիմում է լիազոր մարմնին:

Եթե Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից` համապատասխան հրամանով, սահմանված է, որ մեկ աղբյուրից գնման ձևով պատվիրատուն կարող է որոշակի գնումներ կատարել առանց լիազոր մարմնի հետ լրացուցիչ համաձայնեցնելու, ապա պատվիրատուն, որպես այդ գնումները մեկ աղբյուրից գնման ձևով կատարելու լիազոր մարմնի համաձայնություն, հիմք է ընդունում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հիշյալ հրամանը և չի դիմում լիազոր մարմնին:

5. Մեկ աղբյուրից գնման ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու մասին պատվիրատուի գրությունը, ներառյալ գնման ձևի ընտրությունը հիմնավորող սույն կարգով նախատեսված փաստաթղթերը, լիազոր մարմինը ուսումնասիրում և գնում կատարելու ձևի մասին պատվիրատուի որոշումը հաստատում կամ մերժում է, սույն կետով նախատեսված գրությունը ստանալու օրվան հաջորդող տաս աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիազոր մարմինը համաձայնում է գնում կատարելու ձևի մասին պատվիրատուի որոշման հետ, եթե առկա են հետևյալ հիմնավորումները.

1) օրենքի 23 հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում`

1. հեղինակային իրավունքը հավաստելու համար պատվիրատուի գրավոր հավաստումը այն մասին, որը տվյալ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից` ինչը պայմանավորված է նրա հեղինակային իրավունքով և պատվիրատուն լիազոր մարմնին ներկայացրել է հեղինակային իրավունքը հավաստող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը (պատճենը).

2. մրցակցության բացակայությունը հիմնավորելու համար պատվիրատուի գրավոր հավաստումը, նախընտրելի է մասնագիտացված համապատասխան կազմակերպության եզրակացության հիման վրա, այն մասին, որ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված այդ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից: 2001 թվականի հուլիսի 1-ից սկսած պատվիրատուն լիազոր մարմնին ներկայացնում է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ վարվող կենտրոնացված ռեեստրից քաղվածք` տվյալ անձին, որպես շուկայում մրցակից չունենալու փաստը հիմնավորող փաստաթուղթ.

3. լիցենզիայի առկայությունը հիմնավորելու համար պատվիրատուի գրավոր հավաստումը այն մասին, որ տվյալ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից` ինչը պայմանավորված է նրանով, որ միայն այդ անձը ունի տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա և պատվիրատուն լիազոր մարմնին ներկայացրել է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի իրականացման միակ լիցենզավորված անձ կամ հղում համապատասխան իրավական ակտին, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

2) օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում` պատվիրատուի գրավոր հավաստումը, այն մասին, որ`

1. այդ գնումներն իրականացնելու համար կնքվելիք պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռքբերվեն սույն կարգի իմաստով սահմանված գնումներ կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 90, իսկ գնումների բազային միավորի իննսունապատիկը գերազանցող նախահաշվային արժեք ունեցող ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև գնումների բազային միավորի հինգհարյուրապատիկը գերազանցող նախահաշվային արժեք ունեցող աշխատանքների գնման դեպքերում` 105 օրացուցային օրվա ընթացքում, և

2. այդ գնումները նշված ժամանակահատվածում կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվել են սույն կարգի իմաստով սահմանված` գնումներ կատարելու պահանջի ծագման օրը կամ այդ օրվանից հետո:

3) օրենքի 23 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում` պատվիրատուի գրավոր հավաստումը, նախընտրելի է մասնագիտացված համապատասխան կազմակերպության եզրակացության հիման վրա, այն մասին, որ`

1. լրացուցիչ աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և այդ պատճառով դրանց ձեռքբերումը նախատեսված չի եղել սկզբնական պայմանագրով գնվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում, և

2. սկզբնական պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն աշխատանքների ձեռքբերման նախահաշվային արժեքը:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված հիմքերի (հավաստումների) չներկայացման կա դրանց մասնակի ներկայացման դեպքում` մեկ աղբյուրից գնման ձևով գնումներ կատարելու պատվիրատուի որոշումը ենթակա է մերժման, ինչի մասին լիազոր մարմինը գրավոր ծանուցում է պատվիրատուին` նշելով մերժման հիմքը:

8. Պատվիրատուն կարող է սահմանված կարգով բողոքարկել լիազոր մարմնի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.05.2002, N 367 11.07.2002, N 17
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան