ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14 փետրվարի 2001 թ. |
N 48 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 26 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի և 26 հոդվածի կիրառման հետ կապված պարզաբանումը (կցվում է):
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է հետևյալը.
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի համաձայն, հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված կարգով որակավորված գլխավոր հաշվապահը: Նույն օրենքի 26 հոդվածի համաձայն նշված կետը ուժի մեջ է մտցվում 2001 թվականի հունվարի 1-ից, այսինքն` այն տարածվում է սկսած 2001 թ. տարեկան (միջանկյալ), ինչպես նաև դրան հաջորդող տարիների (միջանկյալ ժամանակաշրջանների) համար կազմված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների վրա:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
7 մարտի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801053
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|