«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11005177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 ապրիլի 2005 թ. |
N 191-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2005 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005 թվականի ընդունելությունը կազմակերպված անցկացնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2005 թ. ընդունելության առարկայական ծրագրերը և գիտելիքների գնահատման չափանիշները:
2. Մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան), սահմանված կարգով 2005թ. ընդունելության առարկայական ծրագրերը և գիտելիքների գնահատման չափանիշները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
ՀՀ կրթության և գիտության |
Ս. Երիցյան |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2005 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ