Գլխավոր տեղեկություն
Համար
N 116-0003
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.03.19/3(56)
Ընդունող մարմին
Տրանսպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.04.1997
Ստորագրող մարմին
Տրանսպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1998

116.0116.17.04.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17.04.1997
ք. Երևան
N 116-0003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի գործադրումն ՀՀ կառավարության 1997թ. մարտի 13-ի «ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման, ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից իրականացվող ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման գործընթացը կանոնակարգելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման» կարգը:

2. Հրամանը և կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար`

Հ. Քոչինյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ տրանսպորտի նախարար
________ Հ. Քոչինյան
17.04.1997 թ.
հրաման թիվ 116-0003

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման

 

1. Սույն կարգը բխում է ՀՀ կառավարության 1997թ. մարտի 13-ի «ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 143 որոշման դրույթներից, ՀՀ տրանսպորտի նախարարության կանոնադրական խնդիրներից և կանոնակարգում է ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից իրականացվող ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման գործընթացը:

2. Սույն կարգը պարտադիր է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեռնարկությունների կազմակերպական-իրավական բոլոր տեսակների և անհատ ձեռներեցների համար (բացառությամբ գործող պետական մասնագիտացված ավտոտրանսպորտային ձեռնարկությունների), ովքեր տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով մատուցում են ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություն:

Ծառայություններ են համարվում.

ա) եթե բեռը չի պատկանում ավտոմեքենայի սեփականատիրոջը կամ օգտագործողին.

բ) միջմարզային, միջպետական երթուղիներով, չվերթներով, պատվերով կատարվող, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրումները:

3. Լիցենզիա ստանալու համար ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը ներկայացնում է հայտ (ձևը կցվում է, հավելված N 1), որին կցվում են ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվողի մասնագիտության վերաբերյալ փաստաթղթերը` համաձայն կից ցանկի (հավելված N 2) և լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:

4. Ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը իրավունք ունի առանձին հայտերով ստանալ թե ուղևորափոխադրումների, թե բեռնափոխադրումների լիցենզիաներ:

5. Լիցենզավորվող ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը պարտավոր է`

ա) կատարել ավտոփոխադրումների համապատասխան բնագավառին վերաբերվող` գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջները.

բ) հնարավորություն ընձեռնել լիցենզավորող պետական կառավարման մարմնի լիազորված անձանց ստուգելու լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերում եղած տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը.

գ) թույլատրել լիցենզավորող մարմնի լիազորված անձանց ուսումնասիրել և եզրակացություն տալ գործող տեխնիկական նորմերին տրանսպորտային միջոցի համապատասխանության մասին:

6. Լիցենզիան տալու կամ մերժելու մասին որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ հայտին կցվող փաստաթղթերում պարունակող տվյալների վերաբերյալ համապատասխան մասնագիտական (փորձագետների) եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

7. Լիցենզիան (ձևերը կցվում են հավելվածներ N/N 3, 4) հայտատուին է հանձնվում (տեղեկանքի ձևով) որոշում կայացնելուց հետո` 3 օրվա ընթացքում:

8. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` կախված հայտատուի պահանջից և փոխադրամիջոցի տեխնիկական վիճակից:

9. Լիցենզիայի հետ միասին հայտ ներկայացնողին հանձնվում է լիցենզիայի ներդիրներ (ձևը կցվում է. հավելված N 5) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից ցուցակում թվարկված յուրաքանչյուր միավոր ավտոմոբիլի համար մեկ հատ, որն աշխատանքի ընթացքում փակցվում է ավտոմոբիլի հողմահար ապակու տակ:

10. Լիցենզիա ունեցող ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը կարող է ստանալ նոր ներդիրներ այլ ավտոմոբիլների համար, ներկայացնելով միայն սույն կարգի N 2 հավելվածում բերված ցանկի 2 կետում նշված փաստաթղթերը:

11. Լիցենզիայի ներդիրների ուժի մեջ լինելու ժամկետները կարող են սահմանափակվել ավտոմոբիլների վարձակալության պայմանագրի ժամկետով, ավտոմոբիլը ժամանակավոր օգտագործման ստացման լիազորագրի ժամկետով:

12. Լիցենզիա ստանալու հայտը կարող է մերժվել, եթե`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում և նրան կցվող փաստաթղթերում կան սխալ տեղեկություններ, անհամապատասխանություններ իրականությանը.

բ) ավտոմոբիլի տիպը չի համապատասխանում հայտում նշված գործունեության տեսակով զբաղվելուն.

գ) ավտոմոբիլը սահմանված կարգով պետական տեխնիկական զննություն չի անցել.

դ) անհատ ձեռներեցը չունի տվյալ գործունեությամբ զբաղվելու համար պահանջվող որակավորումը նրա առողջական վիճակի մասին բժշկական հանձնաժողովի տեղեկանքը ժամկետանց է:

13. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիաների տրման մերժումը արգելվում է:

14. Լիցենզիայի հայտի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և իրավական հիմքերը, այն հայտատուին է հանձնվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:

15. Լիցենզիայի հայտի մերժման մասին որոշումը հայտատուն իրավունք ունի 30 օրվա ընթացքում գանգատարկել դատական կարգով:

16. Լիցենզիան, ինչպես նաև միայն տվյալ ավտոմոբիլին վերաբերվող լիցենզիայի ներդիրը ուժը կորցրած ճանաչելը կատարվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կողմից հետևյալ դեպքերում`

ա) լրացել է անհատ ձեռներեցի առողջական վիճակի բժշկական քննության տեղեկանքում նշված գործողության ժամկետը.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, վերահսկող պետական մարմինների ակտերի հիման վրա, կապված լիցենզիա ունեցողի կողմից սույն կարգի խախտումների հետ:

17. Լիցենզիայի կամ նրա ներդիրի ուժի մեջ լինելը չթույլատրելու մասին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը կայացնում է որոշում` սահմանելով ժամկետ` չթույլատրելու պատճառների հիմք հանդիսացող խախտումների վերացման համար, որոշման մասին հայտնվում է ձեռնարկությանը, անհատ ձեռներեցին:

18. Լիցենզիայի կամ նրա ներդիրի ուժի մեջ լինելը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության նոր որոշումով` խախտումների վերացման մասին ձեռնարկության, անհատ ձեռներեցի կողմից հիմնավորվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 օրվա ընթացքում:

Սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում չթույլատրված լիցենզիան կամ նրա ներդիրը կարող են ճանաչվել ուժը կորցրած, որի մասին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը կայացնում է որոշում և այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցագրում է ձեռնարկությանը, անհատ ձեռներեցին:

19. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ձեռնարկությունը, անհատ ձեռներեցն իրավունք ունի 30 օրվա ընթացքում գանգատարկել դատական կարգով:

20. Ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը իր գործունեության դադարեցման դեպքում լիցենզիան հանձնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, և այդ լիցենզիան համարվում է ուժը կորցրած:

Հանձնման են ենթակա նաև սույն կարգի 19 կետին համապատասխան ուժը կորցրած ճանաչված լիցենզիան, դրա ներդիրները:

21. Անհատ ձեռներեցի բնակության, կամ ձեռնարկության գրանցման վայրի փոփոխման, ինչպես նաև ձեռնարկության վերակազմավորման այլ կազմակերպական-իրավական տեսակի, ինչպես նաև ավտոմեքենայի պետհամարանիշի փոփոխման դեպքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը վերագրանցում է լիցենզիան կամ նրա ներդիրը համապատասխան հայտ ստանալուց հետո, 3 օրվա ընթացքում (առանց պետական տուրքի գանձման):

22. Լիցենզիան, նրա ներդիրները օտարելը, փոխանցելը այլ անձի արգելվում է:

23. Ուժը կորցրած ճանաչված լիցենզիայի փոխարեն նոր լիցենզիայի ստացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

24. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը վարում է տրված, գործողությունը կասեցված, ուժը կորցրած ճանաչված և վերագրանցված լիցենզիաների և դրանց ներդիրների գրանցման հաշվառման-մատյան:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
09.09.1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 18970049

 

Հավելված N 1
ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

 

Հ Ա Յ Տ

 

ավտոմոբիլային փոխադրումների ծառայությամբ զբաղվելու լիցենզիայի

 

Հայտատու __________________________________
                                                    (ձեռնարկության անվանումը,

 

_________________________________________
               անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, անձնագրի համարը, հասցեն)

 

Տեղյակ է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կողմից իրականացվող ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման կարգին, ________ ավտոմոբիլային փոխադրումներին վերաբերվող գերատեսչական նորմատիվ ակտերին, պարտավորվում է կատարել դրանց դրույթները և խնդրում է տալ լիցենզիա _______________________________ տարածքում _________________________________ ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու համար:

Կից ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորման կարգի 6-րդ կետի համաձայն:

___________ 199 թ. ____________                                          կնիք

                                  (ստորագրություն)
____________________________________________________________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

1. Լիցենզիան տրված է ___________ 199 թ. սերիա ___ N ___

 

Պետական տուրքի վճարման անդորրագիր N _______________

 

Լիցենզիան չի տրված` պատճառը _____________________

 

__________________________________________


Լիցենզիայի մերժման ծանուցագիրը տրված է ____ 199 թ. N ___

 

Լիցենզավորման պատասխանատու անձ _________________

                                                       (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Հավելված N 2
ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզիա ստանալու հայտին կցվող փաստաթղթերի

 

1. Ձեռնարկության, անհատ ձեռներեցի պետական գրանցման (ռեգիստր) վկայականի և վկայականի ներդիրի պատճենները:

2. Ձեռնարկությանը պատկանող կամ վարձակալած, լիազորագրով ժամանակավոր օգտագործման համար ստացած այն ավտոմոբիլների ցուցակը և տեխնիկական անձնագրերը (հայտի գրանցումից հետո վերադարձվում են հայտատուին), որոնցով կատարվելու են լիցենզավորվող փոխադրումները:

Վարձակալությամբ կամ լիազորագրով օգտագործման համար վերցրած ավտոմոբիլների դեպքում ներկայացվում է նաև վարձակալման պայմանագրի, լիազորագրի պետական նոտարի կողմից հաստատված պատճենը:

3. ՀՀ կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 12-ի N 681 որոշմանը համաձայն ձեռնարկության` ավտոմոբիլային բանած գազերի թունավորության վերահսկման-կարգավորման կետի` Հայպետստանդարտի կողմից ատեստավորման վկայականի պատճենը: Այդպիսի կետ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների համար-վերահսկման-կարգավորման կետ ունեցող որևէ ձեռնարկության հետ իր ավտոմոբիլների բանած գազերի թունավորության կարգավորման վերաբերյալ պայմանագրի պատճենը:

4. Անհատ ձեռներեցը և ձեռնարկությունը` ներդիրներ ստանալու համար ներկայացնում է նաև.

ա) վարորդական իրավունքի վկայականի պատճեն.

բ) սեղմված բնական գազով աշխատող ավտոմոբիլի դեպքում` դրա վրա աշխատելու թույլտվության պատճեն.

գ) առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հանձնաժողովի տեղեկանքի պատճեն:

5. Հարկային տեսչության գրանցման կոդը:

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետությունում
ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի

 

 

_________________________________
              (պետական կառավարման մարմնի անվանումը)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու

 

ՍԵՐԻԱ ______ N ______

 

Ձեռնարկությունը _________________________________

                                                       (անվանումը, հասցեն)

 

_____________________________________________

 

Փոխադրումների տեսակը _____________________________

 

Գործողության տարածքը _____________________________

 

Տրման օրը ______________________________________

 

Ուժի մեջ լինելու ժամկետը ____________________________

 

         Կ.Տ.                                         ____________________
                                                                        (ստորագրություն)

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Միջազգային օգտագործման համար տեքստը կարող է կրկնվել անգլերեն, ռուսերեն լեզուներով:

 

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետությունում
ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի

 

_____________________________

           (պետական կառավարման մարմնի անվանումը)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու

 

ՍԵՐԻԱ ______ N _____

 

Անհատ ձեռներեցը ________________________________

                                   (անունը, ազգանունը, հասցեն)

____________________________________________

 

Փոխադրումների տեսակը ____________________________

 

Գործողության տարածքը ____________________________

 

Տրման օրը _____________________________________

 

Ուժի մեջ լինելու ժամկետը ___________________________

 

 

Ն.Տ.

               

                         Կ.Տ.                      __________________
                                                                      (ստորագրություն)

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Միջազգային օգտագործման համար տեքստը կարող է կրկնվել անգլերեն, ռուսերեն լեզուներով:

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի

 

_______________________________
       (պետական կառավարման մարմնի անվանումը)

 

Ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի  Ն Ե Ր Դ Ի Ր  N ___

 

1. Լիցենզիայի սերիան ____________ համարը ______________

 

2. Ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը _____________________ 
                                                            (անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)

_______________________________________________________________

 

3. Փոխադրումների տեսակը ____________________________

 

4. Գործողության տարածքը ____________________________

 

5. Ավտոմոբիլի մակնիշը  ______________________________

 

6. Պետական համարանիշը _____________________________


7. Տրման օրը _____________________________________

 

8. Ուժի մեջ լինելու ժամկետը ___________________________

 

 

               Կ.Տ.                      __________________
                                                         (ստորագրություն)

 

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Միջազգային օգտագործման համար տեքստը կարող է կրկնվել անգլերեն, ռուսերեն լեզուներով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան