«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10602213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 օգոստոսի 2002 թ. |
N 228-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ, ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ, ՀԱՏԻԿԱԽԱՐԻ (ՖՈՒՐԱԺԻ) ԵՎ ԱՅԼ ԿԵՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ գյուղնախարարի 2002 թ. հուլիսի 4-ի N 189 հրամանը:
2. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» (հավելվածը կցվում է):
3. Նախարարության սննդի և վերամշակող արդյունաբերության գլխավոր վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ յոթօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել ՀՀ պետական եկամուտների նախարարություն՝ համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար |
Դ. Զադոյան |
Հավելված |
Համաձայնեցված է՝ |
Հաստատված է՝ |
Չ Ա Փ Ե Ր
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ, ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ, ՀԱՏԻԿԱԽԱՐԻ (ՖՈՒՐԱԺԻ) ԵՎ ԱՅԼ ԿԵՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը։
2. Հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստները հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխություններից (պակասորդից) առաջացած կորուստների։
3. Բնական կորուստներին չեն դասվում հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
II. ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ, ՀԱՑԱԶԳԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ, ՀԱՏԻԿԱԽԱՐԻ (ՖՈՒՐԱԺ) ԵՎ ԿԵՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
1. Երկաթուղային տրանսպորտով հացահատիկի, այլ հացամթերքների, հատիկախարի (ֆուրաժ) և այլ կերատեսակների երկաթուղային տրանսպորտով փոխադրման կորուստների չափերը։
ա) հացահատիկ, այլ հացամթերքներ և հատիկախար (ֆուրաժ)- 0.15 տոկոս
բ) համակցված կեր, ցորենի թեփ, քուսպեր բոլոր տեսակի՝-0.18 տոկոս
2. Ջրային տրանսպորտով փոխադրելիս
ա) հացահատիկ, այլ հացամթերքներ, հատիկախար (ֆուրաժ), համակցված կեր, ցորենի թեփ, քուսպեր բոլոր տեսակի՝ 0.25 տոկոս (անկախ տարայավորման եղանակից):
III. ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
Անվանումը | Էլեվատորում | Պահեստում |
Ցորեն, գարի, հաճար, տարեկան | 0.055 | 0.06 |
Վարսակ | 0.065 | 0.07 |
Եգիպտացորենի հատիկ | 0.115 | 0.10 |
Եգիպտացորենի կողրեր | - | 0.30 |
Բրնձի հատիկ | 0.075 | 0.07 |
Հնդկացորեն | 0.075 | 0.07 |
Կորեկ, չումիզա, սորգո | 0.08 | 0.08 |
Ոլոռ, ոսպ, լոբի, վիկա, սոյա, ունդ | 0.060 | 0.06 |
Արևածաղկի սերմեր | 0.175 | 0.15 |
Այլ յուղատու մշակաբույսեր | - | 0.11 |
Կրուպա և բրինձ ջարդած | - | 0.06 |
Ալյուր | - | 0.07 |
Առվույտի, երեքնուկի, իշառվույտի սերմեր | - | 0.17 |
Տիմոֆեևկա | - | 0.18 |
Ժիտնյակ, անկոճղարմատ, սեզ (չաիր), օվսյանիցա լուգովայա, օվսյանիցա կարմիր, կորնգան և այլն | - | 0.15 |
Լյուպին | - | 0.24 |
Սուդանի խոտ, մոգար | - | 0.2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|