«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 հոկտեմբերի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304275
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2004 թ. |
N 163-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
ա) արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և դրա մաքսային օրինակի ձևերը համաձայն Ձև 1 և Ձև 2-ի,
բ) արտադրանքի համապատասխանության հայտարարագրի և դրա մաքսային օրինակի ձևերը համաձայն Ձև 3 և Ձև 4-ի,
գ) արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի հավելվածների ձևերը համաձայն Ձև 5 և Ձև 6-ի,
դ) ծառայության համապատասխանության սերտիֆիկատի և դրա հավելվածի ձևերը համաձայն Ձև 7 և Ձև 8-ի,
ե) որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի ձևը համաձայն Ձև 9-ի:
2. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված ձևերը պետք է պատրաստվեն A 4 (210 x297 մմ) ձևաչափի թղթի վրա` հայերենով:
Թույլատրվում է արտադրանքի, ծառայության և որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատները և դրանց հավելվածները ձևակերպել այլ լեզուներով հայտատուների պահանջով:
Համապատասխանության սերտիֆիկատները, համապատասխանության հայտարարագրերը և դրանց հավելվածները պետք է լրացվեն համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան:
3. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված ձևերի բլանկների պատվիրման, հրատարակման, հաշվառման, պահպանման և ՀՀ համապատասխանության հավաստման համակարգում հավատարմագրված սերտիֆիկացման մարմիններին բլանկներով ապահովման իրավունքը վերապահել Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
Կ. Ճշմարիտյան |
Ձև 1
ՀՀ առևտրի և տնտեսական |
Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի ձԵՎը
Ձև 2
ՀՀ առևտրի և տնտեսական |
Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի մաքսային օրինակի ձԵՎը
Ձև 3
ՀՀ առևտրի և տնտեսական |
Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի ձԵՎը
Ձև 4
ՀՀ առևտրի և տնտեսական |
Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի մաքսային օրինակի ձԵՎը
Ձև 5
ՀՀ առևտրի և տնտեսական |
Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձԵՎը
Ձև 6
ՀՀ առևտրի և տնտեսական |
Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի հավելվածի ձԵՎը
Ձև 7
ՀՀ առևտրի և տնտեսական |
Ծառայության համապատասխանության սերտիֆիկատի ձԵՎը
Ձև 8
ՀՀ առևտրի և տնտեսական |
Ծառայության համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձԵՎը
Ձև 9
ՀՀ առևտրի և տնտեսական |
Որակի կառավարման համակարգերի համապատասխանության սերտիֆիկատի ձԵՎը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2009, N 546-Ն | 16.08.2009, N 163-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|