Գլխավոր տեղեկություն
Համար
N 345
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2000
Ստորագրման ամսաթիվ
14.09.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14 սեպտեմբերի 2000 թվականի N 345

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 04.11.1997 ԹՎԱԿԱՆԻ N 217 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համակարգի պետական բաժնեմասով ընկերությունների հիմնական միջոցների օտարման գործընթացը կանոնակարգելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Նախարարության 1997թ. նոյեմբերի 4-ի N 217 հրամանով հաստատված «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգի ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման (աճուրդով վաճառքի, հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնման, լուծարման ենթակա միջոցների դուրս գրման)» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):

2. Կարգում կատարված փոփոխությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել նախարարության 04.05.2000թ. N 144 հրամանի 1-ին, 2-րդ կետերը և 19.06.2000թ. N 214 հրամանի 1-ին կետը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի գլխավոր խորհրդական Գ. Վարդանյանին:

 

 

Հաստատված է
ՀՀ արդյունաբերության և
առևտրի նախարարության
14.09.00 թ. N 345 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ (ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ, ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ) ԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «3. Հանձնաժողովի որոշման հիման վրա հիմնական միջոցների օտարումը թույլատրում է նախարարը` համապատասխան գրությամբ կամ հրամանով»:

2. 4-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մասնավորեցման փաթեթը ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը գնահատման ներկայացնելուց հետո հիմնական միջոցները կարող են օտարվել մինչև մասնավորեցման մասին որոշման ընդունումը»:

3. 7.3 կետի «և լուսանկարները» բառը հանել:

4. 8.2 կետում «աճուրդային եղանակով» բառերից հետո լրացնել «կազմակերպություններում կամ» բառերը:

5. 9-րդ կետի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

6. 10-րդ կետում «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության» բառերը փոխարինել «կազմակերպության» բառով:

7. 12-րդ կետի «աճուրդի հետ կապված գոյացած գումարների» բառերը փոխարինել «վաճառքից գոյացած գումարների նպատակային» բառերով:

8. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «13. Օտարվող շենքերի և շինությունների մեկնարկային գները որոշվում են անկախ գնահատողի կողմից»:

9. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «14. Պետական բաժնեմասով գնորդ ընկերության առկայության դեպքում հանձնաժողովը կարող է թույլատրել ուղղակի վաճառք»:

10. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «16. Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրս գրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996թ. մայիսի 2-ի N 147 որոշման հիման վրա և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 1997թ. փետրվարի 7-ին հաստատված կարգին համաձայն` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության թույլտվությամբ»:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10300090

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան