ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20 հոկտեմբերի 1994 թ. |
N 1028 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԾՆՆԴԿԱՆԻ ԵՎ ՆՈՐԱԾՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում բնական սնուցման կազմակերպման ժամանակակից տեսական և գործնական մոտեցումների ներդրման անհրաժեշտությունից, հաշվի առնելով ծննդօգնության հաստատությունների վճռորոշ դերը այս հարցում, Հանրապետությունում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) և Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական ֆոնդի (UNICEF) համատեղ դեկլարացիայով ընդունված «Մանկանը` բարեկամաբար հոսպիտալներ» նախաձեռնության ներդրման նպատակով, ինչպես նաև` ի կատարումն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 08.11.93 թ. N 1214 հրամանի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել.
Ծննդօգնության բուժհաստատությունների մանկաբարձական բաժանմունքներում հետծննդյան շրջանում ծննդկանի և նորածնի համատեղ տեղակայման վերաբերյալ մեթոդական ցուցումները:
Նախարար | Ա. Բաբլոյան |
Հաստատված է |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Մանկաբարձական բաժանմունքում հետծննդյան շրջանում ծննդկանի ԵՎ նորածնի համատեղ տեղակայման վերաբերյալ
Սույն մեթոդական ցուցումները արձակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Կանոնադրության 2-րդ կետի դ) ենթակետի, ինչպես նաև Հանրապետությունում Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության և Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական ֆոնդի համատեղ հռչակագրով ընդունված «Մանկանը` բարեկամաբար հոսպիտալներ» նախաձեռնության ներդրման նպատակով
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Մանկաբարձական բաժանմունքում հետծննդյան շրջանում ծննդկանի և նորածնի համատեղ տեղակայման դեպքում նկատելի չափով պակասում են նորածնի և ծննդկանի հետծննդյան հիվանդությունները, նվազում է նորածինների քաշի ֆիզիոլոգիական կորուստը, բարձրանում է բնական սնուցման տեսակարար կշիռը:
1.2. Համատեղ տեղակայման ժամանակ.
● | սահմանափակվում է նորածնի շփումը մանկաբարձական բաժանմունքի անձնակազմի հետ, իջնում է նորածնի` ներհիվանդանոցային ախտածին միկրոօրգանիզմներով ինֆեկցման հավանականությունը և ստեղծվում է նորածնի օրգանիզմում մոր և միկրոֆլորայի հաստատման հնարավորության, որից երեխան պաշտպանված է մոր կաթի միջոցով ստացվող հակամարմիններով: | |
● | հնարավոր է դառնում կրծքին նորածնի վաղ մոտեցումը և ազատ չչափավորված կերակրումը կրծքով: | |
● | կատարվում է նորածնի պրակտիկ խնամքի ուսուցում` մոր ակտիվ մասնակցությամբ: | |
● | բարձրանում է մոր պատասխանատվության զգացումը իր անձնական հիգիենայի և հետծննդյան սենյակի մաքրության պահպանման նկատմամբ: | |
● |
մասնակիորեն ազատված ժամանակը նորածնային բաժանմունքի անձնակազմը օգտագործում է ավելի արդյունավետ` ինտենսիվ հսկման և անհասների հիվանդասենյակում տարվող աշխատանքների վրա: |
1.3. Մանկաբարձական բաժանմունքում մոր և մանկան համատեղ տեղակայումը հնարավորություն է ընձեռում մոր ֆիզիկական և հոգևոր անսահմանափակ շփման` մանկան հետ և նրա ակտիվ մասնակցության` մանկան խնամքի (փաթաթում, մաշկի և լորձաթաղանթի սանմշակում, կերակրում):
1.4. Մայրերի և նորածինների համատեղ տեղակայման դեպքում ցանկալի է նրանց տեղափոխումը 1-4 մահճակալանոց սենյակներում: Մոր և մանկան համատեղ տեղակայման կազմակերպման համար հնարավոր է նաև նախկինում կառուցված ծննդատների հետծննդյան սենյակների վերադասավորում` մորն ու մանկանը հասանելիք նորմատիվային մակերեսների (7 քառ. մ. և 3 քառ. մ.) պահպանմամբ:
1.5. Օբսերվացիոն մանկաբարձական բաժանմունքներում մոր և մանկան համատեղ տեղակայումը իրագործվում է ըստ նոզոլոգիաների առանձնացված հետծննդյան սենյակներում:
1.6. Մոր և մանկան համատեղ տեղակայման սենյակում պետք է լինի բժշկական կշեռք` նորածնին կշռելու համար, բիքս` ախտահանված տակաշորերով, լատոկ` նորածնի մաշկի և լորձաթաղանթի խնամքի համար անհրաժեշտ դեղորայքով (յոդի սպիրտային լուծույթ 2%, բորաթթու 2%, տանինի քսուք 2%, վազելին, արևածաղկի յուղ):
1.7. Յուրաքանչյուր հետծննդյան սենյակ պոստի բուժքրոջ կողմից պետք է բերվի ախտահանված պարունակությամբ բիքս (թանզիֆե շարիկներ, բինտ, փայտիկ` բամբակով): Փոքր չափաբաժիններով դեղորայքը և բիքսը փոխվում են օրը 3 անգամ: Բոլոր սենյակները պետք է ապահովված լինեն ախտահանող լուծույթով լցված տարաներով:
1.8. Փաթաթման սեղանը, պահարանիկը, կշեռքը, մահճակալը մշակվում են` քլորամինի 1%-ոց լուծույթով, քլորամինի 0,75%-ոց լուծույթով` 0,5%-ոց լվացող հեղուկի հետ, սուլֆախլորանտինի 0,2%-ոց լուծույթով, դիքլորի 1-2%-ոց լուծույթով, քլորդեզինի 0,5%-ոց լուծույթով: Նշված լուծույթներով կատարվում է կրկնակի մաքրում` ըստ առողջապահության նախարարության «Մանկաբարձական ստացիոնարում ներհիվանդանոցային ինֆեկցիաների պրոֆիլակտիկայի մասին» 28.12.89 թ.-ի թիվ 691 հրամանի:
2. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
2.1. Ծննդկանի կողմից հակացուցումներն են.
1. շիզոֆրենիան և հետծննդյան փսիխոզը 2. էքստրագենիտալ հիվանդությունները դեկոմպենսացիայի շրջանում 3. պրեէկլամպսիան և էկլամպսիան:2.2. Նորածնի կողմից մոր և մանկան համատեղ տեղակայման հակացուցումներն են.
Նորածնին սպառնող վիճակները` այնքան ժամանակ, քանի դեռ պահանջվում են ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա և ինտենսիվ հսկողություն, այն է`
ա) խորը անհասությունը (3-րդ աստիճանի),
բ) պտղի ներարգանդային կյանքում անցկացրած ծանր թթվածնային քաղցը, հեմոլիկվորոդինամիկայի 2-րդ և 3-րդ աստիճանի խանգարումը,
գ) միջին և ծանր աստիճանի ասֆիքսիան,
դ) ներարգանդային և ուրիշ կարգի ծանր ծննդաբերական տրավմաները,
ե) զարգացման ծանր բնածին անոմալիաները, ներքին օրգանների այլանդակությունը,
զ) հեմոլիտիկ հիվանդությունը` ծանր ընթացքի դեպքում:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
3.1. Ծննդաբերությունից հետո 2 ժամվա ընթացքում նեոնատոլոգի կողմից նորածնի զննումից հետո ծննդկանը և նորածինը տեղափոխվում են համատեղ տեղակայման նախատեսված սենյակ, որի մասին նախապես գրանցում է կատարվում ծննդկանի և նորածնի պատմության թերթիկում:
3.2. Նորածնի հանձնման ժամանակը և տվյալները նորածնի վիճակի մասին (ճիչի տեսակը, մաշկի գույնը, շնչառության տիպը) նշվում են պատմության թերթիկի 1-ին էջի վրա և հաստատվում մանկաբարձուհու և բուժքրոջ ստորագրություններով:
3.3. Նորածնի վիճակի վատացման դեպքում, եթե ի հայտ է գալիս ինտենսիվ բուժման կարիք, նրան անմիջապես տեղափոխում են ինտենսիվ բուժման հիվանդասենյակ` հսկողության և բուժման համար, որտեղ նա մնում է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է ինտենսիվ թերապիայի և հսկողության անհրաժեշտություն:
3.4. Նորածնի մաշկի և լորձաթաղանթի առաջին մշակումը կատարվում է պոստի քրոջ կողմից: Կյանքի առաջին օրերին խնամքը կատարվում է պոստի քրոջ կողմից` մոր մասնակցությամբ: Բուժքույրը ծանոթացնում է մորը նորածնի առանձնահատկություններին, հատուկ նշում է մաշկային ծածկույթի (աչքերը, քթանցքները, դեմքը) և լորձաթաղանթների մշակման հետևողականության մասին, սովորեցնում է ախտահանված պիտույքներից և ախտահանող լուծույթից օգտվելու կանոնները, ցույց է տալիս կրծքով կերակրման և կթման ճիշտ տեխնիկան:
Նորածնին լողացնելու համար օգտագործում են անհատական օճառ:
3.5. Պորտալարի մնացորդի և պորտի վերքի հսկողությունը կատարում է մանկաբույժը: Պորտալարի մնացորդի ընկնելուց հետո, մանկաբույժի բացակայության ժամանակ, վերջինիս նշանակմամբ` մանկան պորտը մշակում է բուժքույրը:
3.6. Բժշկի համայցի համար բուժքույրը յուրաքանչյուր հետծննդյան սենյակի համար պատրաստում է.
● | ախտահանված պարունակությամբ բիքս և ախտահանված ունելի` բիքսից օգտվելու համար, ինչպես նաև` յուրաքանչյուր նորածնի համար առանձին ունելի` պորտի մշակման համար. | |
● | 2 մլ. 96% սպիրտ` տարայով. | |
● | 2 մլ. 10% կալիումի պերմանգանատ` տարայով. | |
● | 2 մլ. 3% ջրածնի պերօքսիդ` տարայով: |
3.7. Հետծննդյան սենյակ մտնելիս մանկաբույժը և բուժքույրը ձեռքերը լվանալուց հետո հագնում են յուրաքանչյուր սենյակի համար նախատեսված ախտահանված խալաթներ, որոնք քույր-տնտեսուհին փոխում է ամեն օր:
3.8. Պոստի բուժքույրը ծննդկանին ապահովում է ախտահանված տակաշորերով (մեկ նորածնի համար` 25 հատ):
3.9. Օգտագործված տակաշորերը հավաքվում են փակվող բաքերի մեջ` մոմլաթե տոպրակներում:
3.10. Նորածնի փաթաթումից հետո պոստի բուժքույրը կամ մայրապետը մոմլաթե տոպրակներով օգտագործված տակաշորերը տանում են այդ տակաշորերի համար նախատեսված սենյակը:
3.11. Պոստի բուժքույրը խստորեն հետևում է պալատներում ախտահանվող լուծույթի փոփոխմանն ու ճիշտ օգտագործմանը, սովորեցնում է մորը դրանց օգտագործման ձևը և հետևում է ամեն փաթաթումից հետո դեզ. լուծույթի փոխմանը:
3.12. Դեղորայքը, ստերիլ մատերիալը, նորածնի խնամքի համար չափաբաժիններով կոմպլեկտավորված դեղորայքը, պատմության թերթիկը պահվում են մանկաբույժի և պոստի բուժքրոջ համար նախատեսված աշխատասենյակում:
3.13. Հատուկ նախատեսված աշխատասենյակի բացակայության դեպքում մանկաբարձական բաժանմունքի միջանցքում մանկական բուժքրոջ համար դրվում է սեղան, որի կողքին դրվում է ապակյա բժշկական պահարան:
Բժշկական պրեպարատները պահվում են փակի տակ:
4. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4.1. Նորածնի բավարար վիճակի դեպքում բժիշկ-նեոնատոլոգի որոշմամբ նորածինը պետք է մոտեցվի մոր կրծքին հետծննդյան կես ժամում, և ապահովվի մոր և մանկան մաշկային շփումը առնվազն 30 րոպեի ընթացքում, այնուհետև պետք է կիրառվի ազատ կերակրում:
4.2. Առաջին կերակրումից առաջ բուժքույրը առաջարկում է մորը լվանալ ձեռքերը` կրկնակի անգամ օճառով, և կուրծքը` գոլ ջրով առանց օճառի, որից հետո նորածնին դնում են մոր կողքին` ախտահանված տակաշորի վրա:
4.3. Առաջին կերակրումների ժամանակ բուժքույրը գտնվում է պալատում և օգնում է մորը կերակրելիս: Հաջորդ օրերին կերակրման ժամանակ հաջորդաբար անցնում է պալատներով և օգնում կերակրման դժվարություններ ունեցող մայրերին:
4.4. Անհաս և թույլ նորածինները, որոնք ի վիճակի չեն կերակրվելու կրծքով, բժշկի նշանակմամբ ժամանակավորապես ստանում են լրացուցիչ կերակրում` կթած կաթի չափված քանակությամբ` զոնդով կամ բաժակով:
4.5. Լրացուցիչ կերակրման համար օգտագործվում է ասեպտիկ պայմաններում կթած մայրական կաթը, որը տրվում է մանկանը կթելուց անմիջապես հետո` առանց պաստերիլիզացվելու, կամ, վերջինիս անբավարար քանակի դեպքում` պաստերիլիզացված դոնորական կաթ:
4.6. Կթած կաթով կերակրումից հետո գդալները և բաժակները հավաքվում են և ախտահանվում կաթի հավաքման և պաստերիլիզացման սենյակում:
4.7. Կրծքի դոնորական կաթը կթվում և հավաքվում է կաթի հավաքման և պաստերիլիզացման սենյակի բուժքրոջ հսկողությամբ:
4.8. Ամեն կթումից առաջ բուժքույրը դոնոր մայրերին տալիս է չոր ախտահանում անցած էմալապատ բաժակներ կամ ապակյա բանկաներ և 30 րոպե հետո կաթի հետ միասին հավաքում է և տանում կաթի պաստերիլիզացման սենյակ:
4.9. Դոնորական կաթի պաստերիլիզացիան կատարվում է կաթսաներում, 2 մլ-ից ոչ ավելի տարողության ապակյա տարաների մեջ, բերանը փակելով բամբակե տամպոններով:
Հատուկ ստերիլիզատորի մեջ կաթի պաստերիլիզացիան կատարվում է 30-50 մլ տարողության շշերում: Պաստերիլիզացիայի տևողությունը 7 րոպե է` հաշված կաթսայում ջրի եռման վայրկյանից:
4.10. Գդալները կամ փոքրիկ բաժակները և ապակյա բանկաները (կամ էմալապատ բաժակները) լվանալուց հետո ախտահանում են չոր եղանակով կամ եռացնում` 15 րոպե:
4.11. Արգելվում է ռետինե ծծակների օգտագործումը ինչպես մանկան կերակրման, այնպես էլ` նրան հանգստացնելու նպատակով:
4.12. Կթած կաթի մնացորդով ամանեղենը կտրականապես արգելվում է թողնել հիվանդասենյակում:
5. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՎԱԿՑԻՆԱՑԻԱՆ
5.1. Նորածինների վակցինացիան կատարվում է մանկաբույժի նշանակումով կյանքի 24-48 ժամվա ընթացքում` հատուկ պատրաստված բուժքրոջ կողմից:
5.2. ԲՑԺ-ի վակցինան պահվում է փակվող սենյակում հատուկ սառնարանի մեջ: Այդ սենյակում կատարվում է ներարկիչների ախտահանումը, վակցինայի բացումը և վակցինայի հավաքումը (յուրաքանչյուր նորածնի համար առանձին ներարկիչով): Վակցինացիան կատարվում է անմիջապես պալատում, առավոտյան ժամերին մանկաբույժի նշանակմամբ: Նորածնի պատմության թերթիկում նշվում է վակցինացիայի կատարման ամսաթիվը և սերիան:
Մոր և մանկան բուժկանխարգելիչ |
Կ. Սարիբեկյան |
ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ` |
Է. Այնաջյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|