Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.27/29(177) Հոդ.394
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
24.11.2004
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 դեկտեմբերի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 11204332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

24 նոյեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 6-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՀԱՆՋԱԳՐԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. մայիսի 20-ի թիվ 933-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի՝

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել պահանջագրերը ստորագրելու իրավունք տվող պաշտոնների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ոստիկանության
գեներալ-լեյտենանտ՝

Հ. Հարությունյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի 2004 թ.
նոյեմբերի 24-ի թիվ 6-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՊԱՀԱՆՋԱԳՐԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանված են Հայաստանի Հանրապետության ոստիկանության այն պաշտոնները, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվելու պահանջագրեր:

2. Պահանջագրերը ստորագրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության հատուկ կարևորագույն գործերով քննիչները, ավագ քննիչները և քննիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետևյալ ստորաբաժանումների պետերը և նրանց տեղակալները

 

2.1 Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ

 

ա. Շտաբ

բ. Քրեական հետախուզության վարչություն

գ. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն

դ. Քննչական վարչություն

ե. Կադրերի վարչություն

զ. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վաչություն

է. Ոստիկանության զորքերի հրամանատարություն

ը. Օպերատիվ փնտրողական վարչություն

թ. Ներքին անվտանգության վարչություն

ժ. Հասարակական կարգի ապահովման վարչություն

ի. Պետական ավտոտեսչության վարչություն

լ. Ոստիկանության տրանսպորտային վարչություն

խ. ՀՀ ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո

ծ. Պետական պահպանության վարչություն

կ. Անձնագրային և վիզաների վարչություն

հ. Ֆինանսատնտեսագիտական վարչություն

ձ. Տնտեսական վարչություն

ղ. Բժշկական վարչություն

 

2.2 Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումներ

 

ա. Երևան քաղաքի պետավտոտեսչություն

բ. Ոստիկանության զորքերի զորամասեր

գ. Ոստիկանության ակադեմիա

դ. Ոստիկանության ուսումնական կենտրոն

ե. Ոստիկանության տրանսպորտային վարչության ստորաբաժանումներ

 

2.3 Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԵրԵՎան քաղաքի ԵՎ մարզային վարչություններ՝ իրենց տարածքային բաժիններով ու բաժանմունքներով

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարզային վարչություններ
 

ա. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն

բ. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն

գ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն

դ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն

ե. ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն

զ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն

է. ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն

ը. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն

թ. ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն

ժ. ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն

ի. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան