Գլխավոր տեղեկություն
Համար
N 961
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2002-24.05.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.4
Ընդունող մարմին
Առողջապահության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2001
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

100.0961.28.12.01

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունվարի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10002016

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

28 դեկտեմբերի 2001 թ.

ք. Երևան

N 961
                                                                  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» N 2-III-4.4-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 12.10.1993 թ. N 518 որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության ու սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման, կիրարկման կարգի և պայմանների կետ 7-ի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հատկապես արագ փչացող սննդամթերքների պահպանման պայմանները և ժամկետները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմերը (կցվում է):

2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային, կենտրոնների ու ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին՝ սահմանել հսկողություն «Հատկապես արագ փչացող սննդամթերքների պահպանման պայմաններըԽև ժամկետներ» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2001 թ. դեկտեմբերի 28-ի N 961 հրամանով

 

ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

N 2- III -4.4 -1

 

Սննդամթերքի և պարենային հումքի արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու իրացումը պետք է կատարվի սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանմամբ: Չհամապատասխանելու դեպքում դրանք անմիջապես հանվում են արտադրությունից ու վաճառքից՝ համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշման համաձայն:

Սույն սանիտարական կանոններով սահմանվում են հատկապես արագ փչացող պարենահումքի և սննդամթերքի պահպանման ժամկետներին ու պայմաններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարումը պարտադիր է հատկապես արագ փչացող սննդամթերք արտադրող, պահող, տեղափոխող և իրացնող բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար:

Հատկապես արագ փչացող սննդամթերքը ենթակա չէ պահման առանց սառնարանային պայմանների:

Սառնարաններում՝ +60C-ից ոչ բարձր ջերմաստիճանում հատկապես արագ փչացող պարենահումքի և սննդամթերքի պահման առավելագույն ժամկետը 6-72 ժամից չպետք է գերազանցի:

Հատկապես արագ փչացող սննդամթերքի շարքին են դասվում՝ միս-մսամթերքը, այդ թվում թռչնի ու ճագարի, ձուկ-ձկնեղենը, ծովամթերքը, կաթ-կաթնամթերքը և դրանցից պատրաստված կիսապատրաստվածքները և խոհարարական արտադրանքը, ալրային և կրեմային հրուշակեղենը, քաղցրավենիքը, ըմպելիքները, արագ սառեցրած մթերքը (աղցաններ, ուտեստներ, ճաշատեսակներ), ձավարեղենային և բանջարեղենային կիսապատրաստվածքները:

Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ մթերքի փչացմանը նպաստող մանրէներ, ինչպես նաև մանրէային ծագման սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին ու պայմանական ախտածին մանրէներ:

Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետը հաշվարկվում է տեխնոլոգիական գործընթացն ավարտելուց անմիջապես հետո, ներառում է արտադրող կազմակերպությունում սննդամթերքը գտնվելու, առևտրի ու հանրային սննդի կազմակերպություններ փոխադրելու, ինչպես նաև վերջիններում դրանք պահելու և իրացնելու ժամանակահատվածը:

Հատկապես արագ փչացող սննդամթերք արտադրող կազմակերպությունը պարտավոր է պարտադիր հավաստման ենթակա ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակն ուղեկցել համապատասխանության սերտիֆիկատով, որտեղ պետք է նշված լինի սննդամթերքի արտադրման ամսաթիվը, ժամը, պահման պայմանները և իրացման/սպառման վերջնական ժամկետը: Հատկապես արագ փչացող սննդատեսակների իրացումը պետք է կատարվի դրանց պարտադիր մակնշման (կամ պիտակների) առկայությամբ: Պարտադիր մակնշվող տեղեկատվական տվյալները պետք է ներառեն հետևյալ տվյալները.

- արտադրանքի անվանումը,

- կիրառման ոլորտը (դիետիկ և մանկական սննդատեսակների համար),

- արտադրող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,

- արտադրանքի քաշը կամ ծավալը,

- սննդային հավելումների անվանումը և ծածկագիրը (սննդային հավելումների կիրառման դեպքում),

- արտադրանքի սննդային և էներգիական արժեքավորության վերաբերյալ տվյալներ (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրատների, վիտամինների, միկրոտարրերի պարունակությունը և կալորիականությունը),

- պատրաստման ամսաթիվը, պահման պայմանները և իրացման ժամկետները,

- պատրաստման եղանակը (կիսապատրաստվածքների, խտանյութերի և հատուկ՝ մանկական և դիետիկ սննդատեսակների համար):

Արգելվում է անհրաժեշտ մակնշում չունեցող կամ համապատասխան պիտակներով չուղեկցվող հատկապես արագ փչացող սննդամթերքի ստացումը և իրացումը առևտրի ու հանրային սննդի կազմակերպություններում:

Հատկապես արագ փչացող սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի մակնշված փակ տարաներով:

Հատկապես արագ փչացող սննդամթերքի տեղափոխումը պետք է կատարվի ներքին մակերեսի հիգիենիկ ծածկույթ ունեցող սառեցվող կամ հավասարաջերմ փոխադրամիջոցներով: Վերջիններս պետք է մակնշված լինեն՝ տեղափոխվող սննդամթերքին համապատասխան:

Տարվա տաք ժամանակաշրջանում, հավասարաջերմ թափքով փոխադրամիջոցներով տեղափոխման տևողությունը սառույցի առկայության դեպքերում չպետք է գերազանցի 3 ժամից, իսկ առանց սառույցի՝ 1 ժամից:

Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանումն առևտրի ցանցում և հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է միայն +20C-ից մինչև +60C (կամ մինուսային) ջերմային ռեժիմի ապահովման դեպքում: Բացառություն կարող են կազմել բարձր ջերմաստիճանում պատրաստված կիսապատրաստվածքներ ու պատրաստի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են հանրային սննդի կազմակերպություններում հետագա մշակման (վերջնական պատրաստման) և խոհարարական խանութներում (կամ խանութների խոհարարական բաժիններում) իրացնելու համար, ունեն ավելի երկարատև պահպանման ժամկետներ: Դրանց պահպանման ջերմաստիճանը ցանկում առանձնացված է * նշանով:

 

ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

N

Սննդամթերքի անվանում

Պահպանման առա-վելագույն ժամկետ
(ժամ)

Պահպանման ջերմաստիճան 0C

 

ՄՍԱՄԹԵՐՔ
Կիսապատրաստվածքներ տավարի, խոզի, ոչխարի մսից

 

 

1.

Միս խոշոր կտորներով

48

+2-ից +6

2.

Չափածրարված միս (0.25-1 կգ քաշով)

36

+2-ից+6

3.

Չափաբաժիններով կտորներ առանց պաքսիմատի (բնական բիֆշտեքս, լանգետ, անտրեկոտ, ռոմշտեքս, էսկալոպ, շնիցել՝ տավարի, ոչխարի, խոզի միս ջեռոցում պատրաստելու համար և այլն)

36

+2-ից +6

4.

Չափաբաժիններով կտորներ պաքսիմատում (ռոմշտեքս, շնիցել, բնական կոտլետ տավարի և խոզի մսից և այլն)

24

+2-ից +6

5.

Մանր կտորներով միս` խորովածի համար, բեֆստրոգանով, ազու, գուլյաշ, տավարի միս շոգեխաշելու համար և այլն

24

+2-ից +6

6.

Մսի ասորտի

18

+2-ից +6

7.

Սննդային ոսկրեր

24

+2-ից +6

8.

Գյուղատնտեսական կենդանիների ենթամթերք՝
սառեցրած

48

+2-ից +6

 

պաղեցրած

24

+2-ից +6

9.

Խորովածի կիսապատրաստվածք մարինադացված

24

+2-ից +6

10.

Կիսապատրաստվածքներ աղացած մսից՝ բնական շնիցել, կոտլետներ, կիևյան և այլ տեսակներ, բիֆշտեքս, լյուլա-քյաբաբ աղացած բիֆշտեքս սառեցրած

12
48
48

+2-ից +6
ոչ բարձր -5-ից

 

բարձր սննդային արժեքավորության կիսապատրաստվածքներ՝
կոտլետներ՝ տավարի մսից, անյուղ և այլ տեսակների
կոլոլակ տավարի մսից, մսային գնդիկներ
համակցված կիսապատրաստվածքներ (կոտլետներ միս-կարտոֆիլային, միս-բանջարեղենային և այլն)

12

12

+2-ից +6

11.

Մսի արդյունաբերության և հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստական արտադրամասերում արտադրվող մսի խճողակ (ֆարշ)
դիետիկ և խճողակ
մսի խճողակ սառեցրած
մսի համակցված խճողակ հատուկ (սոյայի սպիտակուցի ավելացմամբ)

12
18
48
12

+2-ից +6
+2 -ից +6

 0-ից ցածր+2-ից +6

12.

Առևտրի և հանրային սննդի կազմակերպություններում արտադրվող մսի խճողակ

6

+2 -ից +6

13.

Մսով պելմեններ, կոլոլակ սառեցրած

48

ոչ բարձր - 5-ից

 

Կիսապատրաստվածքներ
թռչնի և ճագարի մսից

 

 

14.

Թռչնի և ճագարի միս պաղեցրած փաթեթավորված

48

+2 -ից +6

15.

Թռչնի և ճագարի միս սառեցրած

72

+2 -ից +6

16.

Թռչնի մսից կիսապատրաստվածքներ (խոհարարական մշակման համար պատրաստված մսեղիք, ֆիլե, սուկի, ողնաշարի անոսկր մաս, բդիկներ, ճտեր տապակայի համար)

48

+2 -ից +6

17.

Հավաքածուներ՝ դոնդողի, ռագուի, սուպերի համար

12

+2 -ից +6

18.

Կիսապատրաստվածքներ աղացած թռչնի մսից (կոտլետներ հավի մսից, կոտլետներ հնդկահավի մսից և այլն)

12

+2-ից +6

19.

Թռչնի և ճագարի ենթամթերք և դրանցից կիսապատրաստվածքներ

24

+2 -ից +6

 

Խոհարարական արտադրանք տավարի, խոզի և ոչխարի (այծի) մսից

 

 

20.

Հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստական արտադրամասերում արտադրվող եփած միս (խոշոր կտորներով սառը ճաշատեսակների համար, խոշոր կտորներով, կտրատված բաժինների՝ I-ին և II-րդ ճաշատեսակների համար)

24

 

 

21.

Հանրային սննդի կազմակերպություններում (բացառությամբ նախապատրաստական արտադրա-մասերի) պատրաստված խաշած միս

12

+2 -ից +6

22.

*Հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստական արտադրամասերում պատրաստված տապակած միս (տավարի և խոզի տապակած միս՝ սառը ճաշատեսակների համար, տապակած խոշոր կտորներով և կտրատած բաժինների՝ երկրորդ ճաշատեսակների համար, միս դոնդողում)

48

+2-ից +6

23.

Հանրային սննդի կազմակերպություններում (բացառությամբ նախապատրաստական արտադրամասերի) պատրաստված տապակած միս

24

+2-ից +6

24.

*Միս լցոնած ճարպով շոգեխաշած (խոշոր կտորներով, կտրատված բաժինների II-րդ ճաշատեսակների համար, միս դոնդողում)

24

+2-ից +6

25.

Ենթամթերք եփած (լեզու, սիրտ, երիկամ, ուղեղ)

18

+2-ից +6

26.

Լյարդ տապակած

24

+2-ից +6

27.

Խոհարարական արտադրանք աղացած մսից տապակած (կոտլետներ, բիֆշտեքս, շնիցել և այլ)

12

+2-ից +6

28.

Դոնդող մսով

12

+2-ից +6

29.

Մսի արդյունաբերության կազմակերպություններում արտադրված պաշտետներ՝ մսից, լյարդից և թռչնի մսից

24

0-ից +2

30.

Հանրային սննդի կազմակերպություններում պատրաստված պաշտետներ՝ մսից և լյարդից

6

+2-ից +6

31.

Մսի արդյունաբերության կազմակերպություններում արտադրված արգանակներ՝
խտացրած
հեղուկ

24
6

+2-ից +6
+2-ից +6

32.

* Արգանակներ դոնդողանյութով: Կիսապատրաստվածքներ
մսի
հավի

48
24

+2-ից +6
+2-ից +6

33.

*Արգանակ հավի ոսկորից: Կիսապատրաստվածք

24

+2 -ից +6

34.

*Խիտ արգանակ ոսկորներից: Կիսապատրաստվածք

48

+2-ից +6

 

Խոհարարական արտադրանք ճագարի և թռչնի մսից

 

 

35.

 Բադերի և ճտերի մսեղիք՝ կարմրացրած

48

+2-ից +6

36.

Թռչնի մսեղիք՝ ապխտած, ապխտած /տապակած, ապխտած-եփած

72

+2-ից +6

37.

*Հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստվածքային արտադրամասերում և թռչնի վերամշակման կազմակերպություններում կենտրոնացված եղանակով արտադրվող թռչնի ու ճագարի տապակած միս

48

+2-ից +6

38.

Հանրային սննդի կազմակերպություններում պատրաստվող թռչնի և ճագարի միս՝ յուղով տապակած

24

+2-ից +6

39.

* Հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստվածքային արտադրամասերում և թռչնի վերամշակման կազմակերպություններում կենտրոնացված եղանակով արտադրվող թռչնի մսեղիք՝ եփած

24

+2-ից +6

40.

Հանրային սննդի կազմակերպություններում պատրաստված թռչնի մսեղիք եփած

18

+2 -ից +6

41.

* Թռչնի բաժնեմասնատված խաշած միս՝ դոնդողի մեջ

24

+2 -ից +6

42.

* Թռչնի փափուկ միս խաշած բրիկետի ձևով

24

+2 -ից +6

43.

Թռչնի մսից պատրաստված կոտլետներ

12

+2 -ից +6

44.

Եփած ձու

24

+2 -ից +6

 

Երշիկներ և երշիկեղեն

 

 

45.

Դոնդող թաղանթի մեջ

36

+2 -ից +6

46

Երշիկեղեն դոնդողի մեջ զելց
բարձր տեսակի
առաջին և երկրորդ տեսակի
երրորդ տեսակի

48
24
12

+2 -ից +6
+2 -ից +6
+2 -ից +6

47.

Ռուլետ խմապից

12

+2 -ից +6

48.

Երշիկներ եփած՝
բարձր տեսակի
1-ին և 2-րդ տեսակի
երրորդ տեսակի

72
48
24

+2 -ից +6
+2 -ից +6
+2 -ից +6

49.

Նրբերշիկներ և սարդելկաներ

48

+2 -ից +6

50.

Մսային հացեր՝
բարձր տեսակի
1-ին և 2-րդ տեսակի

72
48

+2-ից +6
+2 -ից +6

51.

Երշիկներ լյարդաթոքային (ենթամթերքից)
բարձր և 1-ին տեսակի
2-րդ տեսակի
3-րդ տեսակի

48
24
12

+2 -ից +6
+2 -ից +6
+2 -ից +6

52.

Երշիկներ արյունային՝
1-ին և 2-րդ տեսակի
3-րդ տեսակի
ապխտած 1-ին տեսակի

24
12
48

+2 -ից +6
+2 -ից +6
+2 -ից +6

53.

Եփած արտադրատեսակներ թաղանթի մեջ (խոզապուխտ ասորտի, խողապուխտ նախաճաշի համար, խոզապուխտ թաղանթի մեջ և այլ)

72

+2 -ից +6

54.

Երշիկներ եփած՝ ենթամթերքի ավելացմամբ, սարդելկաներ սպիտակուցային և ենթամթերքից

24

+2 –ից +6

55.

Երշիկեղեն պոլիմերային թաղանթի մեջ վակուումային եղանակով փաթեթավորված՝ եփած երշիկներ, եփած արտադրանք՝ խոզի, տավարի և ոչխարի մսից

 

48

 

+2 -ից +6

56.

Երշիկներ լյարդ /թոքից բուսական (ձավարեղենի ավելացումով)

12

+2 -ից +6

57.

Երշիկներ մանկական /դպրոցական սննդի համար

36

+2 -ից +6

58.

Եփած երշիկներ թռչնի մսից՝ բարձր տեսակի

72

+2 -ից +6

59.

Եփած երշիկներ թռչնի մսից՝ 1-ին տեսակի, նրբերշիկներ

48

+2 -ից +6

 

ՁԿՆԵՂԵՆ ԵՎ ԾՈՎԱՄԹԵՐՔ
Կիսապատրաստվածքներ

 

 

60.

Ձուկ բոլոր անվանումների պաղեցրած

48

0-ից -2

61.

Ձուկ և ձկնամթերք բոլոր անվանումների սառեցրած և փայլապատ

24

0-ից -2

62.

Ձուկ /կտրված, չսառեցված

24

-2-ից +2

63.

Ձուկ չափաբաժիններով պաքսիմատով

12

+2-ից +6

64.

Ձկան կիսապատրաստվածք խորովելու և տապակելու համար

24

-2-ից +2

65.

Կոտլետներ, խճողակ, ձուկ /կարտոֆիլային կոտլետներ, բլիթներ/ բլիններ (առանց սառեցնելու)

12

-2-ից +2

66.

Կոտլետներ, տոլմա և խճողակ սառեցրած

72

-4-ից –6

67.

Ձկան պելմենիներ սառեցրած

48

-4-ից –6

 

Խոհարարական արտադրանք

 

 

68.

Ձուկ (բոլոր անվանումների) տապակած

36

+2-ից +6

69.

Ձուկ( բոլոր անվանումների) խորոված/տապակած

48

+2-ից +6

70.

Ձուկ (բոլոր անվանումների) եփած

24

+2-ից +6

71.

Ձուկ խճողած

24

+2-ից +6

72.

Աղ դրած ձկից աղացած արտադրանք
(ծովատառեխ, թյունիկ և այլ)

24

+2-ից +6

73.

Ձկան (բոլոր անվանումների) կոտլետներ տապակած

12

+2-ից +6

74.

Տիֆտելներ ձկան տոմատի սոուսում, կոլոլակ

48

+2-ից +6

75.

Ձուկ (բոլոր անվանումների) և ռուլետ տաք եղանակով ապխտած

48

+2-ից +6

76.

Ձկան երշիկներ եփած

48

+2-ից +6

77.

Ձուկ դոնդողում «Ձկնորսական», «Հատուկ» և այլ

12

+2-ից +6

78.

Խեցգետիններ և մանր ծովախեցգետիններ եփած

12

+2-ից +6

79.

Ծովախեցգետնի ձողիկներ

48

+2-ից +6

80.

Կաղամար բանջարեղենով թթվասերի սոուսի մեջ, կոտլետներ կաղամարից, կաղամար մարինադացված

24
48

+2-ից +6
+2-ից +6

81.

Խոհարարական արտադրանք «Օկեան» սպիտակուցային մածուկից արդյունաբերական արտադրության

24

+2-ից +6

82.

Յուղ ձկան և ձկնկիթի (բոլոր անվանումների)

24

+2-ից +6

83.

Ձուկ դոնդողի մեջ

24

+2-ից +6

84.

Ձկան մածուկներ պոլիմերային սպառողական տարայում

24

+2-ից +6

85.

Ձկան 2-րդ կերակրատեսակներ պոլիմերային սպառողական տարայում՝
առանց սառեցման
սառեցրած

12
72

+2-ից +6
-4-ից - 6

86.

Սպիտակուցային սառեցրած մածուկ «Օկեան»

72

-1-ից –3

 

ԿԱԹՆԱՄԹԵՐՔ

 

 

87.

Պաստերիզացված կաթ, սերուցք, ացիդոֆիլին

36

+2-ից +6

88.

Կեֆիր

36

+2-ից +6

89.

Մածուն

48

+2-ից +6

90.

Ըմպելիքներ շիճուկից (բոլոր անվանումների)

48

+2-ից +6

91.

Թան թարմ

36

+2-ից +6

92.

Բնական կումիս (զամբիկի կաթից), կումիս կովի կաթից

48

+2-ից +6

93.

Թթվասեր
Դիետիկ թթվասեր

72
48

+2-ից +6
+2-ից +6

94.

Կաթնաշոռ յուղալի և յուղաճարպազրկված դիետիկ
Գյուղական 5 % յուղայնությամբ

36
24

+2-ից +6
+2-ից +6

95.

Պանրիկներ սոյայից, սոյայի թթվեցրած կաթ

12

+2-ից +6

96.

Կիսապատրաստվածքներ կաթնաշոռից
(բոլոր անվանումների)
լցոնով կաթնաշոռային կարկանդակներ

24
24

+2-ից +6
ոչ բարձր -5 -ից

97.

Կաթնաշոռային պանրիկներից պատրաստված արտադրանք

36

0-ից +2

98.

Հանրային սննդի կազմակերպություններում կաթնաշոռից պատրաստված թխվածքաճաշ (զապե-կանկա) և քաղցրակուտապ (պուդինգ)

48

+2-ից +6

99.

Հանրային սննդի կազմակերպություններում կաթնաշոռից պատրաստված խոհարարական արտադրանք՝
- քաղցրակուտապ կաթնաշոռային (յուղոտ և կիսայուղոտ)
- զրազներ կաթնաշոռից չամիչով (յուղոտ և կիսայուղոտ)

24

36

+2-ից +6

+2-ից +6

100

Պանիր (կաթնաշոռ) տնական

36

+2-ից +6

101

Սերուցքային պանիրներ՝ փաթեթավորված պոլիստիրոլից և այլ պոլիմերային նյութերից տուփերում
մրգային քաղցր տեսակի
կծու, ռոքֆոր տեսակի

48
72

+2-ից +6
+2-ից +6

102

Պանիրներ փափուկ և աղաջրային՝ առանց հասունացման

48

+2-ից +6

103

Պանրային զանգված

48

+2-ից +6

104

Շիճուկակարագ

48

+2-ից +6

105

Սերուցքային ըմպելիքներ

24

+2-ից +6

106

Սերուցքային կարագ՝ մանր կտորներով

6

+2-ից +6

107

Ըմպելիք «Հարավային»

24

+2-ից +6

108

Ըմպելիքներ «Սիրողական», «Ձյունիկ»

36

+2-ից +6

109

*Մանկական սնունդ՝ համաձայն սպառողական տարայի մակնշման

 

 

110

Մանկական կաթնախոհանոցի արտադրանք

24

+2-ից +6

 

ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
Կիսապատրաստվածքներ

 

 

111

Կարտոֆիլ հում` մաքրված, սուլֆիտացված

48

+2-ից +6

112

Կաղամբ թարմ սպիտակագլուխ մաքրած

12

+2-ից +6

113

Մաքրած հում գլուխ սոխ, գազար, ճակնդեղ

24

+2-ից +6

114

* Ամսական բողկ, ծովաբողկ` մաքրած, կտրատած

12

+2-ից +6

115

* Մաղադանոս մշակված`
կանաչ տերևները
արմատները

18
24

+2-ից +6
+2-ից +6

116

* Նեխուր մշակված`
կանաչ տերևները
արմատները

18
24

+2-ից +6
+2-ից +6

117

* Կանաչ սոխ մշակված

18

+2-ից +6

118

* Սամիթ մշակված

18

+2-ից +6

119

* Թարխուն մշակված

18

+2-ից +6

120

*Վայրի ստեպղին (գազար) մշակված

24

+2-ից +6

 

Ջերմային մշակման ենթարկված կիսապատրաստվածքներ

 

 

121

*Թխվածքաճաշ /զապեկանկա/ կաղամբով, գազարով, բանջարեղենով, կարտոֆիլով, մսով

18

+2-ից +6

122

*Կոտլետներ գազարի, կաղամբի, ճակնդեղի, կարտոֆիլի

18

+2-ից +6

126

Շնիցել կաղամբից, խճողակ կաղամբի, խճողակ գազարի

12

+2-ից+6

127

*Աղ դրած վարունգ` կտրատված, տապակած

24

+2-ից +6

128

*Սպիտակագլուխ թարմ կաղամբ` կտրատված, շոգեխաշած

12

+2-ից +6

129

*Թթու դրած սպիտակագլուխ կաղամբ` շոգեխաշած 1-ին ճաշատեսակների համար

72

+2-ից +6

130

*Սոխ, գազար շոգեխաշած

48

+2-ից +6

131

* Սոուսներ խտացրած՝
- կարմիր տոմատի
- սպիտակ, թթվասերային, խնձորի

72
48

+2-ից+6
+2-ից+6

132

 Տոլմայի կիսապատրաստվածքներ՝ բանջարեղենային, մսով և բրնձով, ձկով և բրնձով, կաթնաշոռով և բրնձով և այլ

12

+2-ից+6

133

*Տոլմայի կիսապատրաստվածք մսով և բրնձով, պատրաստված հանրային սննդի կազմակերպություններում

6

+2-ից+6

134

* Աղցան թթվեցրած կաղամբից

24

+2-ից+6

135

* Բանջարեղեն եփած մաքրած`
գազար
բազուկ
կարտոֆիլ

24
24
18

+2-ից+6
+2-ից+6
+2-ից+6

136

* Բանջարեղեն եփած, մաքրած, կտրատած`
գազար
բազուկ
կարտոֆիլ

18
18
12

+2-ից+6
+2-ից+6
+2-ից+6

137

*Աղցաններ (մսից, ձկից և այլն) չհամեմված

12

+2-ից+6

138

Հանրային սննդի կազմակերպություններում պատրաստված բոլոր տեսակների աղցաններ, խառնախորտիկներ՝ չհամեմված

6

+2-ից+6

139

Բանջարեղեն եփած, չմաքրած

6

+2-ից+6

 

ԱԼՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Կիսապատրաստվածքներ

 

 

140

Խմոր (խմորիչային, դրոժով)` թխված և տապակված կարկանդակների, փքաբլիթների, լցոնով կարկանդակների, կուտապի և ալրային այլ արտադրանքի համար

9

+2-ից+6

141

Խմոր շերտավոր անալի՝ տորթերի, կարկանդակների և ալրային այլ արտադրանքի համար

24

+2-ից+6

142

Խմոր փխրուն տորթերի և կարկանդակների համար

36

+2-ից+6

143

Խմոր լցոնով կարկանդակների համար

24

+2-ից+6

144

Նախապատրաստվածքներ նրբաբլիթների /բլինների/ համար

24

+2-ից+6

145

Նրբաբլիթներ լցոնած խճողակով՝
մսով, կաթնաշոռով, խնձորով
ջեմով, պովիդլոյով

12
18

+2-ից+6
+2-ից+6

 

Խոհարարական արտադրանք

 

 

146

Պանրային ձողիկներ

72

+2-ից+6

147

Խմորիչային դրոժով խմորից լոռաբլիթ, հյութալի բլիթ, կուտապներ կիսաբաց՝
կաթնաշոռով
պովիդլոյով և մրգային լցոնով

24
6
24

+2-ից+6
ոչ բարձր +20-ից
ոչ բարձր +20-ից

148

Կարկանդակներ, չեբուրեկներ, բելյաշներ, թխվածքաբլիթներ, կուլեբյակներ՝ թխված, տապակված (մսով, ձվով, կաթնաշոռով, կաղամբով, սիրտ /թոքով և այլ տեսակի լցոններով)

24
3

+2-ից+6
ոչ բարձր +20-ից

 

ՁԱՎԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Կիսապատրաստվածքներ

 

 

149

Կոտլետներ սպիտակաձավարից, կորեկաձավարից

18

+2-ից+6

 

Խոհարարական արտադրանք

 

 

150

Թխվածքաճաշ սպիտակաձավարից, բրնձից, բրինձ-կաթնաշոռով

12

+2-ից+6

151

Քաղցրակուտապ կաթով, բրնձով

24

+2-ից+6

152

Ձավարաճաշ կաթնաշոռով յուղալի և կիսայուղոտ

24

+2-ից+6

153

Փլավ մրգային

24

+2-ից+6

 

ԱԼՐԱՅԻՆ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ, ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ, ԸՄՊԵԼԻՔՆԵՐ

 

 

154

Տորթեր և հրուշակ՝
հարած սպիտակուցային կրեմով, մրգային ձևավորումով կամ առանց կրեմային ձևավորման
սերուցքային կրեմով
եփած կրեմով, հարած սերուցքային կրեմով

72
36
6

+2-ից+6
+2-ից+6
+2-ից+6

155

Բիսկվիտային ռուլետներ՝
կրեմով
կաթնաշոռով

36
24

+2-ից+6
+2-ից+6

156

 Անուշահամ դոնդողներ , սամբուկ, մուսս

24

+2-ից+6

157

Կրեմներ՝ սերուցքային, կաթնաշոռամրգային

24

+2-ից+6

158

Սերուցք հարած

6

+2-ից+6

159

Տորթ կաթնաշոռից

24

+2-ից+6

160

Կվաս արդյունաբերական արտադրության՝
կվաս հացի չպաստերիզացված
կվաս «Մոսկովյան»

48
72

+2-ից+6
+2-ից+6

161

Արդյունաբերական արտադրության ոչ ոգելից ըմպելիքներ չգազացված՝
կիտրոնի, բալի և այլ մրգերի (առանց պահածոյացնող նյութերի)

48

+2-ից+6

 

ԱՐԱԳ ՍԱՌԵՑՐԱծ ՄԹԵՐՔ
Աղցաններ և ուտեստներ

 

 

162

Աղցան կարմրագլուխ կաղամբից

24

0-ից+4

163

Աղցան բազուկից

24

0-ից+4

164

Բանջարեղենային ուտեստ տոմատով

24

0-ից+4

Երկրորդ ճաշատեսակներ և գարնիրներ

165

Գուլյաշ տավարի մսից

 

 

166

Շոգեխաշած տավարի միս

 

 

167

Միս տնական ձևով

 

 

168

Բեֆստրոգանով

 

 

169

Կոլոլակ

 

 

170

Կոլոլակ առանց սոուսի

96

ոչ բարձր -5-ից

171

Կոլոլակներ սոուսով

 

 

172

Բիֆշտեքս

48

ոչ բարձր 0-ից

173

Սարդելկա

 

 

174

Նրբերշիկ

 

 

175

Երշիկ

 

 

176

Նրբաբլիթ /բլինչիկ գյուղական/

 

 

177

Նրբաբլիթ /բլինչիկ կովկասյան/

 

 

178

Նրբաբլիթ /բլինչիկ կաղամբով/

 

 

179

 Նրբաբլիթ /բլինչիկ կաթնաշոռով/

 

 

180

 Նրբաբլիթ /բլինչիկ մրգային լցոնով/

 

 

181

Կրոկետ

48

ոչ բարձր -5-ից

182

Կոտլետ սոուսում գյուղական

48

ոչ բարձր -6-ից

183

Կոտլետ գյուղական, առանց սոուսի

48

ոչ բարձր -6-ից

184

Խճողակ կրոկետի համար

48

ոչ բարձր -6-ից

185

Կաղամբ թթվեցրած, շոգեխաշած

24

0-ից +4

186

Կաղամբ թարմ, շոգեխաշած

24

0-ից +4

Սույն սանիտարական կանոններում և հիգիենիկ նորմերում չներառված ազգային սննդատեսակների և ֆիրմային ճաշատեսակների, ինչպես նաև նոր արտադրատեսակների պահպանման ջերմային ռեժիմներն ու ժամկետները սահմանվում են ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից համաձայնեցրած դրանց նորմատիվային փաստաթղթերում (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ):

Սույն սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմերի պահանջների կատարման հսկողությունն իրականացվում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 961
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան