«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804084
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
9 ապրիլի 2004 թ. ք. Երևան |
N 315-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 585-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով
Հրամայում եմ`
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգը հաստատելու մասին» 2002 թ. օգոստոսի 5-ի N 585-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
հրամանով հաստատված հավելված 1-ի և հավելված 2-ի
1) 6-րդ կետերի գ) ենթակետի «երկու թեկնածու` ֆինանսատնտեսական բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «երկու թեկնածու` ֆինանսատնտեսական բնագավառի գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով:
2) հավելված 1-ի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:»
3) հավելված 2-ի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Հասարակական միավորումների ներկայացուցիչները ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |