Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2002-12.03.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.11.01/27(113) Հոդ.220
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10502245

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 114-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՋՐՏՆՏ) (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ԵՎ «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՋՐՏՆՏ) (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Ջրօգտագործման մասին» Ձև N 2-տա (ջրտնտ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման» հրահանգը և «Ջրօգտագործման մասին» Ձև N 2-տա (ջրտնտ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը։

 

Նախարար՝

Վ. Այվազյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 սեպտեմբերի 2002 թ.

ք. Երևան 

N 76

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ա Յ Ի Ն  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՋՐՏՆՏ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի աշխատակարգի» 1.3. կետի 3-րդ պարբերության 2-րդ ենթակետով` ՀՀ Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության «Ջրօգտագործման մասին» Ձև N 2-տա (ջրտնտ) վարչական վիճակագրական հաշվետվության ձևին և լրացման հրահանգին։

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարություն
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի հետ
2 սեպտեմբերի 2002 թ. N 76
արձանագրային որոշմամբ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետի:

 

Ում է ներկայացվում ________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում _________________________________________________

(անվանումը)

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*                     /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը ________________________________                        /_/_/

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________________

 

*լրացվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի կողմից տրված պետական
գրանցման վկայականից

Ձև N 2-տա (ջրտնտ)
(տարեկան)

 

Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
22 օգոստոսի 2002 թ. N 114
հրամանով

 

Ներկայացվում է`
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն 2 օրինակ
(Հայաստանի Հանրապետության
բնապահպանության
նախարարության
բնապահպանական պետական
տեսչության տարածքային
բաժնում նախապես գրանցելուց
հետո)

 

Ներկայացնում են`
Իրավաբանական անձինք,
անհատ ձեռնարկատերերը,
որոնք իրականացնում են ջրառ,
ջրի նախապատրաստում,
տեղափոխում, բաշխում,
ջրհեռացում, հոսքաջրերի
մաքրում և որոնք նախապես
տեղեկացվում են այդ մասին

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու
տարվան հաջորդող տարվա
փետրվարի 25-ը

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

200...թ. համար

 

Բ ա ժ ի ն  1

 

Ջրառ

 

հազ. խոր. մ

Տողի հա- մարը Ջրաղբ-
յուրի կամ ջրամատա-
կարարման համակարգի անվանումը
Կոդերը Վերց-
ված է (ստաց-
ված է) տարվա ընթաց-
քում
ըստ եռամսյակների Ջրառն ըստ հաստատված հատուկ ջրօգ-
տագործման
թույլտվու-
թյան (ՀՋԹ)
ջրաղբյուրի կամ փոխադրող կազմա-
կերպու-
թյան
ջրային օբյեկտի (ջրամա-
տակա-
րարման համա-
կարգի)
ջրի որակի կատե-
գորիայի
1-ին 2-րդ 3-րդ 4-րդ
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9
101                    
102                    
103                    
104                    
105                    
106                    
107                    
108                    
109                    
110                    

 

Բ ա ժ ի ն  2

 

Ջրօգտագործում

 

հազ. խոր. մ

Տողի հա-
մարը
Օգտագործվում է ջուր Փոխանցված է այլ սպառողների
ընդա-
մենը
այդ թվում` ըստ կարիքների առանց օգտագործ-
ման
օգտագոր-
ծումից հետո
կորուստ-
ները
տեղափոխ-
ման
ժամանակ
տնտե-
սական, խմելու
արտադ-
րական
ոռոգ-
ման
գյուղատն-
տեսական ջրամատա-
կարարման
այլ կարիքների կոդը քանա-
կը
կոդը քանա-
կը
կոդը քա-
նակը
Ա 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
201                        
202                        
203                        
204                        
205                        
206                        
207                        
208                        
209                        
210                        

 

 Բ ա ժ ի ն  3

 

Ջրհեռացում

 

հազ. խոր. մ

Տողի հա-
մարը
Ջրըն-
դու-
նիչի անվա-
նումը
Կոդերը Հեռացված են հոսքաջրեր Ջրհե-
ռացումն ըստ հաս-
տատ-
ված սահմա-
նային թույլատ-
րելի արտա-
հոսքի (ԹՍԱ)
ընդա-
մենը
որից մակերե-
վու-
թային ջրային օբյեկտ-
ներ
այդ թվում
ջրըն-
դու-
նիչի տիպի
ջրա-
յին օբյեկ-
տի
աղտոտված չափորո- շային մաքուր (առանց մաքրման) մաքրման կառույցներում չափորոշային մաքրված
առանց մաքըր-
ման
ոչ լիար-
ժեք մաքրած
մեխա-
նիկա-
կան  
ֆիզիկա-
քիմիա-
կան
կենսա-
բանա-
կան
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
301                        
302                        
303                        
304                        
305                        
306                        
307                        
308                        
309                        
310                        

 

Բ ա ժ ի ն  4

 

Վնասակար նյութերի պարունակությունը հոսքաջրերում

 

Տողի հա-
մա-
րը
Ջրըն-
դու-
նիչ
  ԹԿՊ լրիվ, տ ԹՔՊ, տ Վնասակար նյութերի պարունակությունը հոսքաջրերում
կախ-
յալ նյու-
թեր տ
նավ-
թա-
մթերք, տ
ազոտ ամո-
նիա-
կա-
յին,
տ
ֆոս-
ֆոր ընդ-
հա-
նուր,
տ
քլո-
րիդ-
ներ
տ
սուլ-
ֆատ-
ներ, տ
նիտ-
րատ-
ներ, տ
նիտ-
րիտ-
ներ, տ
պըղ-
ինձ, կգ
ցինկ, կգ եր-
կաթ, կգ
նի-
կել, կգ
քը-
րոմ, կգ
ԼՄԱՆ կգ ար-
սեն, կգ
կա-
պար, կգ
մո-
լիբ-
դեն, կգ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
401 բաց ջրա-
վազան
փաստացի                                      
402 ըստ ԹՍԱ-ի                                      
403 կոյուղի փաստացի                                      
404   ըստ ԹՍԱ-ի                                      

 

Տողի հա-
մարը
Վնասակար նյութերի պարունակությունը հոսքաջրերում
ցիա-
նիդ-
ներ, կգ
ացե-
տոն, կգ
ընդհա-
նուր ֆոս-
ֆատներ կգ
ֆտոր, կգ թունա-
քիմի-
կատ-
ներ, կգ
քացա-
խաթթու, կգ
ծծմբա-
թթու, կգ
լվացող քիմիա-
կան նյութեր, կգ
աղեր գումա-
րային, կգ
                   
Ա 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
401                                      
402                                      
403                                      
404                                      

 

Բ ա ժ ի ն  5

 

Լրացուցիչ տեղեկատվություն

 

Տողի
հա-
մարը
  Չափման
միավորը
Ընդա-
մենը
Ա Բ Գ 1
501 Ջրառի սահմանաչափը հազ. խոր. մ  
502 այդ թվում` ստորերկրյա ջրային աղբյուրներից -"-  
503 Ջրի ծախսը շրջանառու ջրամատակարարման համակարգում -"-  
504 Ջրի ծախսը կրկնակի, հաջորդական ջրամատակարարման համակարգում -"-  
505 Հոսքաջրերի ջրնետի փոփոխությունը նախորդ տարվա համեմատ (նվազումը` "-" նշանով) -"-  
506 ’Մաքրման կառուցվածքներ մեխանիկական հզորությունը հազ. խոր. մ/օր  
507 հաշվետու տարում աշխատած օրերի քանակը օր  
508 ֆիզիկաքիմիական հզորությունը հազ. խոր. մ/օր  
509 հաշվետու տարում աշխատած օրերի քանակը օր  
510 կենսաբանական հզորությունը հազ. խոր. մ/օր  
511 հաշվետու տարում աշխատած օրերի քանակը օր  
512 Հաշվետու ջրօգտագործողի աշխատած օրերի քանակը օր  
513 Օրվա ընթացքում ջրահամակարգի աշխատած ժամերի միջին քանակը ժամ  

 

  Ղեկավար
 
Կատարող __________________
 
Անուն, ազգանուն _________________
Հեռ. __________________
 
Պաշտոն _______________________
____ ________________ 200...թ Ստորագրություն _________________

 

 

Հավելված N 1

 

Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի N 114-Ն հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՋՐՏՆՏ) (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ջրօգտագործման մասին» Ձև N 2-տա (ջրտնտ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են ջրառ, ջրի նախապատրաստում, տեղափոխում, բաշխում, ջրհեռացում, հոսքաջրերի մաքրում և որոնք նախապես տեղեկացվում են այդ մասին:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` մինչև փետրվարի 25-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՋՐԱՌ

 

5. Սյունակ Բ-ում բերվում է ջրաղբյուրի (գետ, լիճ, ջրամբար, ջրանցք, ստորգետնյա ջրեր և այլն), ջրամատակարարման համակարգի (օրինակ, քաղաքային ջրատար) անվանումը: Ընդ որում, տեղեկատվությունն ըստ յուրաքանչյուր ջրաղբյուրի բերվում է առանձին և մեկ տողով: Այստեղ բերվում է նաև այն ջրօգտագործողի անվանումը, որից ստացվել է ջուր՝ մաքրման (հոսքաջրեր, կոլեկտորա-դրենաժային ջրեր) և (կամ) օգտագործման համար:

6. Սյունակ 1-ում բերվում են ջրաղբյուրի կամ ջուրը փոխանցող իրավաբանական անձանց, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի կոդերը, սյունակ 2-ում` ջրային օբյեկտների (ջրամատակարարման համակարգի) կոդերը, սյունակ 3-ում` ջրի որակի կատեգորիայի կոդը: Կոդերը լրացվում են ըստ սույն հրահանգին կից 1 և 2 ցուցակների (հավելված N 2-ը կցվում է):

7. Սյունակ 4-ում բերվում է ջրաղբյուրից վերցված կամ այլ ջրօգտագործողից ստացված ջրի տարեկան ծավալը, իսկ ըստ եռամսյակների՝ սյունակներ 5-8-ում:

8. Սյունակ 9-ում բերվում է ջրառի ծավալն՝ ըստ հատուկ ջրօգտագործման թույլտվության:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

9. Սյունակ 1-ում բերվում է օգտագործված ջրի ընդհանուր ծավալը: Դրանից ըստ օգտագործման նպատակների առանձնացվում են.

1) բնակչության և իրավաբանական անձանց, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի աշխատողների տնտեսական, կոմունալ-կենցաղային կարիքների բավարարման համար օգտագործված ջրի ծավալը, բացառությամբ գյուղատնտեսական ջրամատակարարման (սյունակ 2),

2) արդյունաբերական նպատակներով օգտագործված թարմ ջրի ծավալը (սյունակ 3): Այստեղ հաշվառվում է նաև շրջադարձային ջրամատակարարման համակարգի սնուցման համար օգտագործված ջրի ծավալը,

3) գյուղատնտեսական հողատեսքերի ոռոգման նպատակով օգտագործված ջրի ծավալը (սյունակ 4), ինչպես նաև վեգետացիոն և ոչ վեգետացիոն ջրումները (խոնավացնող, լվացող, նախացանքսային),

4) կենտրոնական ջրամատակարարման համակարգից գյուղական բնակչության կողմից տնտեսական, խմելու նպատակներով, ինչպես նաև գյուղական բնակչության կողմից անասնաբուծական համալիրների, արհեստանոցների վերանորոգման, ավտոտրանսպորտի և մեխանիզմների տեխնիկական սպասարկման և այլն նպատակներով օգտագործված ջրի ծավալը (սյունակ 5),

5) վերը նշված բաշխվածություններում չընդգրկվող ջրօգտագործողների օգտագործած ջրի ծավալը (սյունակ 7): Ջրօգտագործողների համապատասխան կոդերը (սյունակ 6) բերվում են ցուցակ 3-ում (հավելված N 2-ը կցվում է):

10. Սյունակ 9-ում բերվում է առանց օգտագործման այլ սպառողներին փոխանցված ջրի ծավալը: Այստեղ հաշվառվում են նաև այն տարանցիկ ջրերը՝ ներառյալ հոսքաջրերը, որոնք ստացվել են այլ իրավաբանական անձանցից, հիմնարկներից, անհատ ձեռնարկատերերից և փոխանցվել են մեկ ուրիշին՝ արտահոսքի և (կամ) մաքրման համար, իսկ կոդերը (սյունակ 8) վերցվում են ցուցակ 2-ից (հավելված N 1-ը կցվում է):

11. Սյունակ 11-ում բերվում է օգտագործումից հետո այլ սպառողներին փոխանցված հոսքաջրի ծավալը, իսկ կոդերը (սյունակ 10) վերցվում են ցուցակ 2-ից (հավելված N 2-ը կցվում է):

12. Սյունակ 12-ում բերվում է ջրառի տեղից մինչև օգտագործման կամ տրման տեղը ջրի տարանցիկ տեղափոխման ժամանակ ֆիլտրացիայի, գոլորշիացման, սպառման, վթարների և այլ պատճառներով արտահոսքերի ծավալը:

13. Ջրառի ծավալը ստացվում է որպես օգտագործված, առանց օգտագործման փոխանցված և տարանցիկ կորուստների ծավալների գումար:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՋՐՀԵՌԱՑՈՒՄ

 

14. Այս բաժինը նախատեսված է մակերևութային ջրային օբյեկտներ, ստորերկրյա ջրավազաններ, ներծծման դաշտեր, կուտակիչներ և ռելիեֆի այլ ցածրադիր մասեր արտահոսած, առանց մաքրման կամ մաքրման ենթարկված հոսքաջրերի և այլ ջրերի (պարապ հոսքի) ծավալների հաշվառման համար:

15. Ջրընդունիչի տիպի (սյունակ 1) և ջրային օբյեկտի (սյունակ 2) կոդերը վերցվում են ցուցակ 1-ից (հավելված N 2-ը կցվում է):

16. Մի քանի ջրընդունիչների առկայության դեպքում, յուրաքանչյուրին համապատասխան ջրհեռացումը բնութագրող տվյալները բերվում են առանձին և միայն մեկ տողով:

17. Սյունակ 3-ում բերվում են փաստացի ջրհեռացման ծավալներն ըստ սյունակ «Բ»-ին համապատասխան ջրընդունիչ օբյեկտների, որից սյունակ 4-ում առանձնացվում են մակերևութային ջրային օբյեկտներ թափվող հոսքաջրերի ծավալները:

18. Սյունակներ 5-10-ում բերվում է հոսքաջրերի բաշխվածությունն ըստ որակական ցուցանիշների.

1) սյունակներ 5-6-ում բերվում են վերահսկվող աղտոտիչ նյութերի պարունակությամբ հոսքաջրերի ծավալները (այդ թվում հանքահորի, հանքաշերտերի), ինչպես նաև կարճաժամկետ արտահոսքերը, որոնք բաց են թողնված բնական ջրային օբյեկտներ առանց մաքրման (սյունակ 5) և ոչ լիարժեք մաքրված (սյունակ 6),

2) սյունակ 7-ում բերվում է այն չմաքրված հոսքաջրերի ծավալը, որոնց արտահոսքը ջրային օբյեկտներ չի բերում վերջինիս ջրի որակի սահմանված չափորոշների խախտում՝ վերահսկվող հատվացքում կամ ջրօգտագործման կետում,

3) չափորոշների սահմաններում մաքրված հոսքաջրերի ծավալներն, ըստ մաքրման տեսակների՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական, բերվում են սյունակներ 8-10-ում:

19. Սյունակ 11-ում բերվում է ջրհեռացումն ըստ հաստատված սահմանային թույլատրելի արտահոսքի:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՍՔԱՋՐԵՐՈՒՄ

 

20. Սյունակներ 1-2-ում բերվում են հոսքաջրերում թթվածնի կենսաբանական կամ քիմիական պահանջը, իսկ հետագա սյունակներում` այն աղտոտիչ նյութերի քանակությունները, որոնք պարունակվում են ջրային օբյեկտներ արտահոսվող հոսքաջրերում: Ընդ որում, աղտոտիչները, որոնք թվարկված չեն սյունակներ 3-28-ում, բերվում են 29 և հետագա ազատ սյունակներում՝ նշելով լրիվ անվանումը և չափողականությունը:

21. Ըստ բաց ջրավազան և (կամ) կոյուղի ջրնետի դեպքերին համապատասխան, հոսքա-ջրերում աղտոտիչ նյութերի փաստացի պարունակության քանակական տվյալները բերվում են 401 և (կամ) 403 տողերում, իսկ 402 և (կամ) 404 տողերում՝ այդ աղտոտիչ նյութերի համար հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքով սահմանված չափորոշային տվյալները:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

22. Տող 501-ում բերվում է ջրային օբյեկտներից ջրառի սահմանաչափը, որից առանձնացվում է ջրառը ստորերկրյա ջրային աղբյուրներից (տող 502):

23. Տող 503-ում բերվում է ջրի ծախսը շրջանառու ջրամատակարարման համակարգում:

24. Տող 504-ում բերվում է ջրամատակարարման կրկնակի և հաջորդական սխեմաներով օգտագործված ջրի ծավալը:

25. Տողեր 506-511-ում բերվում են գործող մաքրման կառուցվածքների (կայանների, ըստ մաքրման տեսակների) հզորություններն ու հաշվետու տարվա ընթացքում աշխատած օրերի քանակները:

26. Տող 512-ում բերվում է հաշվետու ջրօգտագործողի ջրառի կառույցների աշխատած օրացուցային օրերի քանակը:

27. Տող 513-ում բերվում է ջրահամակարգի աշխատած ժամերի միջին քանակը մեկ օրվա ընթացքում:

 

Հավելված N 2

 

Ց ոՒ ց ա կ  1

 

Ջրամատակարարման աղբյուրների ԵՎ կեղտաջրերի ընդունիչների տիպերի կոդերը

 

Կոդը  
10 Գետ, կայուն հոսքով մակերևութային ջրեր
11 Չորացող գետ (ժամանակավոր հոսք ունեցող գետ)
20 Լիճ
30 Ջրամբար, լճակ
40 Ջրանցք
41 Ոռոգվող համակարգի մայր ջրանցք
42 Ոռոգման համակարգի երկրորդային ջրանցք
50 Ստորերկրյա ջրատար հորիզոն
51 Հանքահոր, հանքավայր, աղբյուր
60 Ցամաքուրդ
61 Ուղղահայաց ցամաքուրդի հորատանցք գրունտային ջրերի մակարդակն իջեցնելու համար
62 Հորիզոնական ցամաքուրդ գրունտային ջրերի մակարդակն իջեցնելու համար
63 Կոլեկտորա-ցամաքուրդային ցանց
70 Ոռոգման համակարգի կոլեկտոր
71 Ոռոգման համակարգի կոլեկտոր չկապված գետային ցանցի, լճերի հետ
72 Ոռոգման համակարգի կոլեկտոր կապված գետային ցանցի, լճերի հետ
80 Կուտակիչներ
90 Ջրամատակարարման ցանց
100 Ջրհեռացման (կոյուղու) ցանց

 

Ց ու ց ա կ  2

 

Վերցված, ստացված, տրված ԵՎ թափված ջրերի որակի կատեգորիայի կոդերը

 

Կոդը  
110 Խմելու համար պիտանի ջուր
111 Խմելու համար ոչ պիտանի ջուր
112 Խմելու ջուր ստացված կոմունալ ջրմուղի համակարգից (տրված համակարգին)
113 Խմելու ջուր ստացված այլ ջրօգտագործողից
120 Տեխնիկական ջուր վերցված բնական ջրային օբյեկտից
121 Տեխնիկական ջուր ստացված այլ ջրօգտագործողից
130 Ոռոգման ջուր վերցված բնական ջրային օբյեկտից
131 Ոռոգման ջուր ստացված այլ ջրօգտագործողից
140 Կեղտաջրեր, որոնք թափվում են բաց ջրավազաններ
141 Կեղտաջրեր` ստացված (տրված) կոմունալ կոյուղու համակարգից
142 Կեղտաջրեր` ստացված (տրված) այլ ջրօգտագործողից
150 Կոմունալ-ցամաքուրդային ջրեր
160 Ջրեր վերցված օգտակար հանածոների հանույթի ընթացքում
170 Տարանցիկ ջրեր (առանց օգտագործման, մաքրման և թափման)

 

Ց ու ց ա կ  3

 

Այլ կարիքների համար օգտագործված ջրերի կոդերը

 

Կոդը  
01 Էլեկտրաէներգիայի արտադրություն
02 Լճակային ձկնային տնտեսություն
03 Արոտավայրերի ջրարբիացում
04 Ջրառ գետերից ջրամբարների և լճակների լցման համար
05 Այլ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2017, N 299-Ն 25.09.2017, N 114-Ն
16.12.2008, N 452-Ն 12.03.2009, N 114-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան