ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.34-րդ հոդվածով.
«Հոդված 169.34. |
Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ առանց համապատասխան թույլտվության ապրանքների արտահանումը |
1. Կառավարության սահմանած ցանկում ներառված՝ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների (որոնք որոշակի վերափոխման արդյունքով կարող են հանդիսանալ հսկվող ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանումը (այդ թվում՝ արտահանմանն ուղղված գործողությունների կատարումը)՝ առանց այդպիսի ապրանքների արտահանման համար օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով նախատեսված թույլտվությունների, առաջացնում է՝
տուգանքի նշանակում՝ արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը, իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում՝ դրա բռնագրավմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 234-րդ հոդվածում «տեղեկատվության մասով» բառերից հետո լրացնել «, 169.34-րդ հոդվածով նախատեսված` իրեն վերապահված իրավասությունների շրջանակում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 2442-րդ հոդվածի 1-ին մասում «16927 հոդվածներով» բառերը փոխարինել «16927, 16934 հոդվածներով» բառերով:
Հոդված 4․ Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) հինգերորդ պարբերությունը «օրենքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 169․34-րդ հոդվածով» բառերով.
2) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հարկային մարմնի` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 169․34-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 7 Երևան ՀՕ-377-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|