ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 9-րդ կետը «այլ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հերթական տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի համաձայն)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) լիցենզիա (ներդիր) ստանալու համար սահմանված պետական տուրքի գումարի չափը։»:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում (հրաման).».
2) 11-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. սեպտեմբերի 30 Երևան ՀՕ-341-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|