Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-309-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «17» թիվը փոխարինել «18» թվով, իսկ նույն նախադասությունը «շրջանակներում» բառից հետո լրացնել «կամ համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար, և զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասի «հանձնաժողովի (այսուհետ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով)» բառերը փոխարինել «փորձաքննական կենտրոնի (այսուհետ` կենտրոնական փորձաքննական մարմին)» բառերով.

2) 9-րդ մասը «ոչ պիտանի» բառերից հետո լրացնել «կամ ժամանակավորապես ոչ պիտանի» բառերով, իսկ նույն մասի «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «փորձաքննական մարմնի» բառերով.

3) 11-րդ մասի «ռազմաբժշկական հանձնաժողովի» և «ռազմաբժշկական հանձնաժողովը» բառերը համապատասխանաբար փոխարինել «փորձաքննական մարմնի» և «փորձաքննական մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը «ընթացքում» բառից հետո լրացնել «ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետևանքով» բառերով, իսկ նույն նախադասության «ոչ պիտանի ճանաչվելու և (կամ)» բառերը փոխարինել «ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք ձեռք բերելու կամ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում «ռազմաբժշկական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «փորձաքննական մարմին» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասը «ոչ պիտանի» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի» բառերով:

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հուլիսի 24

Երևան

ՀՕ-309-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: