ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Oրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում «1-ին և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում շարունակվում են կիրառվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դրույթները:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-145-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: