Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-260-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.16-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9․ Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման, արտահանման, առևտրի, պայթեցման աշխատանքների կատարման, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման լիցենզավորման պահանջները և պայմանները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:».

2) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10․ Հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, արտահանման, կիրառման, առևտրի, պահեստավորման կամ տեղափոխման լիզենզավորման պահանջները կամ պայմանները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:».

3) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11․ Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների՝ պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար ներմուծման կամ կիրառման թույլտվության պայմանները կամ պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. 16 տարին չլրացած անձանց կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2 Օրենսգրքի 219.1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «169.16-րդ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերի)» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 224.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 224.3.

 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։»:

 

Հոդված 4 Օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին պարբերությունը «79.1, 122 և 187 հոդվածներով» բառերից հետո լրացնել «, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով» բառերով։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. օգոստոսի 3

Երևան

ՀՕ-260-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան