ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 1-ին մասից հանել «195.1-196-րդ,» և «, 201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի) և 2-րդ մասերով» բառերը։
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 224.2-րդ հոդվածով.
«Հոդված 224.2. | Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը |
1. Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը քննում է սույն օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով և 201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի) և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո։
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով և 201-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարուցած գործերը շարունակում է քննել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-480-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|