ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
24 փետրվարի 2015 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» թիվ 105 որոշման, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 106 որոշման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա`
1. Հաստատել Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի` կից ներկայացվող կազմը։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Ա. Մանսուրովը նախագահում է Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերը (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։
3. Ուժը կորցրած ճանաչել`
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2012 թվականի հունիսի 28-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 194 որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությունը և 3-րդ կետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի հունիսի 25-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2012 թվականի հունիսի 28-ի թիվ 194 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 146 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 287 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2014 թվականի մայիսի 26-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 75 որոշումը:
4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ |
ԿԱԶՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Հայաստանի Հանրապետությունից
Ավետիսյան Անահիտ Գեորգիի՝ |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջազգային համագործակցության բաժնի պետ |
Հարությունյան Հայկ Արզումանի՝ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Բաղրամյան Գարեգին Քաջիկի՝ |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ |
Բադալյան Հայկ Գառնիկի՝ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ |
Մելքոնյան Տիգրան Շահենի՝ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Բելառուսի Հանրապետությունից
Վորոնով |
«Բելէներգո» պետական արդյունաբերական միավորման գլխավոր տնօրեն |
Շատերնիկ |
Էլեկտրաէներգետիկայի ոլորտում «Գրոդնոէներգո» հանրապետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն |
Զակրեվսկի |
Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ |
Զորիչ |
Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման և արտաքին ներդրումային համագործակցության հարցերով վարչության պետ |
Կրուտոյ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Ֆյոդորով |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի էկոնոմիկայի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի էկոնոմիկայի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ |
Բիբիկով Դենիս Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ, Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, էներգավառելիքային համալիրի և տրանսպորտի վարչության պետ |
Կովալյով Դենիս Վասիլիի՝ |
Էլեկտրաէներգետիկայի ոլորտում «ՕԴՈւ» հանրապետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն |
Ֆոմին Իգոր Ալեքսեյի՝ |
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ |
Ղազախստանի Հանրապետությունից
Աբիլգազի |
Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգետիկայի հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Բորանգալի |
«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի գլխավոր տնօրենի խորհրդական |
Ջաքսալիև |
Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար |
Ժանտասով |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի` միասնական տնտեսական տարածքի ձևավորման հարցերով վարչության ղեկավար |
Կաժիև |
«Էլեկտրական ցանցերի կառավարման հարցերով ղազախստանյան ընկություն» («КЕGОС») բաժնետիրական ընկերության վարչության նախագահ |
Սուկուրով |
Մոսկվա քաղաքում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն |
Կուրազով Անարխան Տուրետայի՝ |
Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն |
Ռաբայ |
«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի` նավթագազային և էներգետիկ ճյուղերի զարգացման հարցերով դեպարտամենտի տնօրեն |
Սատկալիև |
«Սամռուկ-Էներգո» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ |
|
|
|
|
|
|
Ղրղզստանի Հանրապետությունից
Ադիլբեկ ուուլու Աբայիլդա՝ |
Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության սակագնային, գնային կարգավորման և համալիր վերլուծության բաժնի ավագ մասնագետ |
Այդարովա Միրգուլ Միրզագելդի՝ |
Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության սակագնային և գնային կարգավորման բաժնի վարիչ |
Բորկոև Բերդիբեկ Կալիբեկի՝ |
«Էլեկտրական կայաններ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ |
Բորոդին Ալեքսեյ Վիկտորի՝ |
«Ղրղզստանի ազգային էլեկտրական ցանց» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ |
Ժումաբաև Մակսատ Իսկենդերբեկի՝ |
«Ղրղզստանի ազգային էլեկտրական ցանց» բաց բաժնետիրական ընկերության առևտրային կարգավարական կենտրոնի պետ |
Կալիև Այբեկ Ռիսպեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարի տեղակալ |
Մինաև Ալեքսանդր Սերգեյի՝ |
«Էլեկտրական կայաններ» բաց բաժնետիրական ընկերության վառելիքի ապահովման բաժնի առաջատար ինժեներ |
Օրոզբաև Էմիլբեկ Բաատիրալիևի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի բաշխման բաժնի առաջատար մասնագետ |
Սակեև Դանիյար Իշենի՝ |
Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր էկոլոգիական և տեխնիկական անվտանգության հարցերով պետական տեսչության համակարգային էներգետիկական ցանցերի և կայանների բաժնի վարիչ |
Ստամալիև Ալմազ Կերիմի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի արտադրման և հաղորդման բաժնի վարիչ |
Ուսեկով Նուրդին Նասրեդինի՝ |
«Էլեկտրական կայաններ» բաց բաժնետիրական ընկերության էներգիայի իրացման բաժնի արտահանման սեկտորի պետ |
Ասանբաև Բակիտ Իսկենդերի՝ |
Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության՝ դիտանցման և համալիր վերլուծության բաժնի առաջատար մասնագետ |
Օմորով Ազամատ Կանիբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ռուսաստանի Դաշնությունից
Աֆանասյեվ |
«Միասնական էներգետիկ համակարգի համակարգային օպերատոր» բաց բաժնետիրական ընկերության («ՄԷՀ ՀՕ» ԲԲԸ) զուգահեռ աշխատանքի տեխնոլոգիաների հարցերով դեպարտամենտի ղեկավար |
Բերդնիկով |
«Ռոսսետի» հանրային բաժնետիրական ընկերության տեխնիկական քաղաքականության հարցերով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ |
Բորիսով |
«Ռոսսետի» բաց բաժնետիրական ընկերության տեղեկատվական-վերլուծական հարցերով վարչության ղեկավար |
Վորոնովա |
«Ինտեր ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերության առևտրային գործունեության և առևտրային դաշինքի իշխանության մարմինների հետ փոխգործակցության մեթոդաբանության հարցերով դեպարտամենտի ղեկավար |
Գոլոմոլզին |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ |
Գրինկեվիչ |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգետիկայի զարգացման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Զայիկինա |
«Շուկայի խորհուրդ» [«Совет рынка»] ոչ առևտրային գործընկերության դիտանցման և հսկողության հարցերով վարչության պետ, ղեկավար մարմնի նախագահի տեղակալ |
Կոնդակով |
Սակագների դաշնային ծառայության էլեկտրաէներգետիկ ոլորտի կարգավորման հարցերով վարչության պետի տեղակալ |
Կորոլյով |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության էլեկտրաէներգետիկայի հսկողության հարցերով վարչության պետ |
Կրավչենկո |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի տեղակալ |
Լիֆշից |
«Ռոտեկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
Սիսոևա Աննա Ալեքսեյի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Մոլսկի |
«ԴՑԸ ՄԷՀ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալ |
Օլխովիչ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագների, ենթակառուցվածքային բարեփոխումների և էներգաարդյունավետության պետական կարգավորման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Արխիպով Սերգեյ Յուրիի՝ |
«Սիբիրյան գեներացնող ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, ստատս–քարտուղար |
Բատարին Դմիտրի Նիկոլայի՝ |
«Միասնական էներգետիկ համակարգի համակարգային օպերատոր» բաց բաժնետիրական ընկերության արտաքին կապերի գծով տնօրեն |
Սիպլիվեց Պավել Ալեքսանդրի |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգետիկական զարգացման հարցերով դեպարտամենտի գլխավոր խորհրդական |
Ցուրկան Կարինա Վալերիի |
Վարչության անդամ, «Ինտեր ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերության առևտրային դաշինքի ղեկավար |
(հավելվածը լրաց., փոփ. ԵՏՀԿ 12.10.15 թիվ 112, ԵՏՀԿ 06.12.16 թիվ 200, ԵՏՀԿ 23.05.17 թիվ 55)