ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
21 ապրիլի 2015 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի 43-րդ կետի 13–րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2015-2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների՝ կից ներկայացվող պլանը և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 37 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2015 - 2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների
ԳՀԱ–ի թեմա, շիֆր |
ԳՀԱ–ի կատարման ժամկետները |
I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ |
|
Վիճակագրության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի վիճակագրական ցուցանիշների ձևավորման համակարգի մշակում» |
2014-2015 թվականներ |
Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների վիճակի և տնտեսությունների զարգացման վրա ինտեգրացիոն քաղաքականության էֆեկտների ազդեցության համալիր վերլուծություն՝ ընդհանուր հավասարակշռության մաթեմատիկական մոդելի հիման վրա (CGE մոդելների)» |
2014-2015 թվականներ |
Ընդամենը՝ Մակրոտնտեսության քաղաքականության դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Ֆինանսների դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Տնտեսական ինտեգրացիոն միավորումներում արտաքին և ներքին վերահսկողության իրականացման միջազգային փորձի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միությունում ֆինանսական վերահսկողության հայեցակարգի մշակում, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված իրավասությունների շրջանակներում Միության մարմինների գործունեության ֆինանսավորման համակարգի մշակում» |
2014-2015 թվականներ |
Ընդամենը՝ Ֆինանսների դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «ՄՄ և ՄՏՏ անդամ պետությունների ֆինանսական շուկաների զարգացման ռազմավարության մշակում՝ մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար» |
2014-2015 թվականներ |
2. ԳՀԱ «ՄՏՏ շրջանակներում միասնական բորսային տարածքի ձևավորում և հաշվառման ու հաշվարկների ինստիտուտների կենտրոնացում» |
2015 թվականի դեկտեմբեր |
3. ԳՀԱ «Միասնական շուկայի պայմաններում տնտեսական ինտեգրման հարկային ասպեկտների զարգացման հայեցակարգի մշակում. հարկային ինքնավարություն, իրավազորությունների մրցակցություն, տնտեսությունների խթանում, հարկային քաղաքականությունների համաձայնեցվածություն, օֆշորային գոտիներ կապիտալի դուրսբերման նվազեցում» |
2014-2015 թվականներ |
Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում (3 ԳՀԱ) |
|
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության կողմից զարգացող և թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման համակարգի կատարելագործում՝ հաշվի առնելով առաջատար միջազգային փորձը և Առևտրի համաշխարհային կազմակերպության որոշումները» Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
2015 թվականի մարտ |
Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Ուսումնասիրությունների իրականացում և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսային գործընթացների տեղեկատվական մոդելի մշակում» |
2015 թվականի դեկտեմբեր |
Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Կարանտինային վնասակար օրգանիզմների բացահայտման և նույնականացման մեթոդիկաների մշակում» |
2014-2015 թվականներ |
Ընդամենը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների (9 ԳՀԱ) II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ Իրավական դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության մարմինների իրավական ակտերի նախագծերի փորձաքննության վերաբերյալ մեթոդական հանձնարարականների պատրաստում՝ միջազգային կազմակերպություններում վերազգային բնույթի իրավական ակտերի նախագծերի փորձաքննության իրականացման փորձի և պրակտիկայի վերլուծության հիման վրա» |
2015 թվական |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միությունում վեճերի կարգավորման մեխանիզմի կատարելագործման, ներառյալ՝ նախադատական կարգավորման ընթացակարգերի զարգացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում և միջազգային փորձի վերլուծություն» |
2015 թվական |
Ընդամենը՝ Իրավական դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
|
Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության համալիր պլանավորման համակարգի մշակում, այդ թվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության գործունեության ժամանակ փորձագիտական ընկերակցությունների հետ փոխգործակցությունը» |
2015 թվական |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն նախագծի հաղորդակցական մոդելների իրականացման մշակում՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների փորձը» |
2015 թվական |
Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
|
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Հանձնաժողովի տեղեկատվական-տեխնիկական քաղաքականության հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար» |
2015 թվականի դեկտեմբեր |
2. ԳՀԱ «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկությունների պաշտպանության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ոլորտում միջազգային և միջպետական ստանդարտների վերլուծություն, ինչպես նաև ՄՄ և ՄՏՏ շրջանակներում վստահության անդրսահմանային տարածքի ձևավորման և զարգացման դեպքում դրանց կիրառման վերաբերյալ հանձնարարականների մշակում» |
2015 թվական |
Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
|
Գործերի կառավարման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքի ձևավորում և գործունեության սկզբունքների ու մեխանիզմների զարգացում՝ միջազգային փորձը հաշվի առնելով» |
2015 թվական |
Ընդամենը՝ Գործերի կառավարման դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտ |
|
1. (կետը հանվել է ԵՏՀԿ 16.06.15 թիվ 56) |
|
2. ԳՀԱ «Եվրասիական ինտեգրման գործընթացներում Տաջիկստանի Հանրապետության մասնակցության հնարավորությունների և հեռանկարների համալիր գնահատում: Տաջիկստանի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հնարավոր ձևերի և սցենարների մշակում» |
2015 թվական |
Ընդամենը՝ Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մակրոտնտեսական քաղաքականության տարրերի մշակում՝ ուղղված համաշխարհային ֆինանսական համակարգի շրջանակներում ազգային տարադրամի նկատմամբ վստահության բարձրացմանը և արժույթի համաշխարհային շուկաների հետ կապված իրավիճակից տնտեսությունների կախվածության նվազեցմանը» |
2015 թվականի դեկտեմբեր |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արժութային փոխարժեքների հավասարակշիռ մակարդակների և դինամիկ հետագծերի վերլուծություն» |
2015 թվականի դեկտեմբեր |
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող անդամ պետությունների տնտեսության ոլորտների սահմանման մեթոդիկայի մշակում» |
2015-2016 թվականներ |
Ընդամենը՝ Մակրոտնտեսության քաղաքականության դեպարտամենտում (3 ԳՀԱ) |
|
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության պաշտպանության, պահպանման և կիրառման ռազմավարություն» |
2015 թվական |
Ընդամենը՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության երկրների ազգային արժույթներով (ռուսական ռուբլի, բելառուսական ռուբլի, ղազախական տենգե, հայկական դրամ և ղրղզական սոմ) դենոմինացված [վերանվանված] արտահանման վարկերի թույլատրելի նվազագույն դրույքաչափերի հաշվարկման մեթոդիկայի մշակում՝ հաշվի առնելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության արտահանման վարկերի պետական ֆինանսական աջակցության (սուբսիդավորման) պրակտիկան» |
2015 թվական |
2. ԳՀԱ «Ապրանքային նշանների, սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման ապահովման արդյունավետ մեխանիզմ մշակելու մասին |
2015 - 2016 թթ. |
Ընդամենը` Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում (2ԳՀԱ) | |
Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Հակագնագցման միջոցի շրջանցումը որոշելու վերաբերյալ մեթոդական հանձնարարականների մշակում» |
2015 թվական |
2. ԳՀԱ «Փոխհատուցման ուսումնասիրությունների շրջանակներում ապրանքների սուբսիդավորվող ներմուծման առկայության որոշման վերաբերյալ մեթոդական հանձնարարականների մշակում» |
2015 թվական |
3. (կետը հանվել է ԵՏՀԿ 16.06.15 թիվ 56) |
|
Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
|
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի պայմանագրի կնքման առևտրատնտեսական հետևանքների վերլուծություն՝ համատեղ հետազոտական խմբի ձևավորման համատեքստում սույն Համաձայնագրի կնքման նպատակահարմարության խնդրի ուսումնասիրության նպատակով՝ հաշվի առնելով փոխադարձ առևտրի զարգացման տարբեր սցենարների մոդելավորման արդյունքները, որոնք հիմնված են Եգիպտոսի տնտեսության, նրա ներուժի, արտահանման և ներմուծման հետ կապված շահերի ուսումնասիրությունների, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունների և երրորդ երկրների հետ կնքված առանձնաշնորհային համաձայնագրերի վրա» |
2015 թվականի նոյեմբեր |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նշանով մակնշման կիրառմամբ որակի կամավոր ստանդարտների համապատասխանության գնահատման համակարգի, ինչպես նաև դրա ներդրման միջոցառումների պլանի մշակում՝ արտադրանքի առաջնահերթ ցանկի ձևավորմամբ, որի համար կարող է կիրառվել այդ նշանով մակնշումը, ինչպես նաև այն կիրառելու իրավունքին հավակնող Միության ձեռնարկություններին ներկայացվող պահանջների կազմի մշակում։ ԵԱՏՄ նշանով մակնշման կիրառմամբ որակի կամավոր ստանդարտների համապատասխանության գնահատման համակարգի փաստաթղթերի մշակում» |
2015 թվականի դեկտեմբեր |
3. ԳՀԱ «Միության ապրանքների արտահանման մրցունակության վրա ազդեցություն ունեցող գործոնների բացահայտման նպատակով Միության և անդամ պետությունների իրավունքի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն և դրա բարձրացմանն ուղղված հանձնարարականների պատրաստում» |
2015 թվականի նոյեմբեր |
4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության և Առևտրի համաշխարհային կազմակերպության իրավունքի և իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծություն։ Մեթոդական հանձնարարականների մշակում» |
2015 թվականի դեկտեմբեր |
5. ԳՀԱ «Ապրանքների ծագումը որոշելու համար ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) առևտրում Եվրասիական տնտեսական միության կողմից կիրառվող, ԱՀԿ անդամ պետությունների առաջավոր փորձի վրա հիմնված կանոնների մշակման և կատարելագործման մոտեցումների և հանձնարարականների մշակում» |
2015 թվականի նոյեմբեր |
6. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի արդիական միտումների և ընթացիկ վիճակի վերլուծություն. առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր սցենարների որոշում, Միության համար ռիսկերի և օգուտների գնահատում. համագործակցության նախընտրելի մոդելի վերաբերյալ հանձնարարականների պատրաստում» |
2016 թվականի սեպտեմբեր |
7. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետ կապված իրավիճակի ընդհանուր վերլուծություն և դրանց զարգացման վերաբերյալ հանձնարարականների պատրաստում» |
2016 թվականի սեպտեմբեր |
8. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ Աֆրիկայի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետ կապված իրավիճակի ընդհանուր վերլուծություն և դրանց զարգացման վերաբերյալ հանձնարարականների պատրաստում» |
2016 թվականի սեպտեմբեր |
9. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես, Հարավամերիկյան ընդհանուր շուկայի մասնակից երկրների (ՄԵՐԿՈՍՈՒՐ) հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետ կապված իրավիճակի ընդհանուր վերլուծություն» |
2016 թվականի սեպտեմբեր |
Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում (9 ԳՀԱ) |
|
Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Ավելացված արժեքի գլոբալ շղթաներում ԵԱՏՄ անդամ պետությունների մասնակցության ներուժի և հեռանկարների, այդպիսի շղթաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ներգրավման աջակցմանն ուղղված մաքսային-սակագնային քաղաքականության անհրաժեշտ համակարգային փոփոխությունների համալիր գնահատում» |
2015 թվական |
Ընդամենը՝ Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Դեղագործական տեսչական գործունեության ապահովման իրավական կարգավորման միջազգային փորձի վերլուծություն, ինչպես նաև դեղագործական տեսչական ստուգումների անցկացման վերաբերյալ ԱՀԿ–ի (IСН), РIС/S, Միջազգային ներդաշնակեցման համաժողովի շրջանակներում ընդունված կանոններն ամրագրող փաստաթղթերի և Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի և Եվրոպական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ դեղագործության ոլորտի տեսուչների կողմից դեղագործական համատեղ ստուգումների անցկացումն ապահովող Կարգի կարգավորման մասով» |
2015 թվական |
2. ԳՀԱ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի), ինչպես նաև ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ միջոցների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին համաձայնագրի իրականացման նորմատիվ-իրավական ապահովման վերաբերյալ հայեցակարգային հիմքերի և առաջարկությունների մշակում» |
2015 թվականի ապրիլ |
3. ԳՀԱ «Առևտրում տեխնիկական խոչընդոտները վերացնելու մեխանիզմների ուսումնասիրության իրականացում, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում տեխնիկական կանոնակարգման համակարգերին երրորդ երկրների միացման պայմանների և կարգի վերլուծություն և «Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման կարգի ու պայմանների մասին» միջազգային պայմանագրի նախագծի համար առաջարկությունների մշակում՝ հաշվի առնելով երրորդ երկրների հետ տեխնիկական խոչընդոտների վերացման մասին և Եվրասիական տնտեսական միության շուկայում ապրանքը շրջանառության մեջ դնելու հարցերով համալիր ուսումնասիրությունների մասին միջազգային պայմանագրեր կնքելու հնարավորությունների և հեռանկարների, այդ թվում՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի առանձին փուլերում արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի վերահսկողության իրականացման վերլուծությունը | 2015 թվական |
4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային փորձի և ռեֆերենտ լաբորատորիաներին ներկայացվող պահանջները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միություն տարածքում այդ լաբորատորիաների գործունեության արդիականության ուսումնասիրություն ՝ հաշվի առնելով չափումների միասնականության ապահովման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցումը | 2015 թվական |
5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու նորմատիվ ապահովման և առկա փորձի ուսումնասիրություն և Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս կիրառվող փաստաթղթերի համախմբված ցանկի պատրաստում | 2015 թվական |
Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում (5 ԳՀԱ) |
|
Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Ապրանքների մասին հայտարարագրերի ավտոմատ գրանցման և ապրանքների ավտոմատ բացթողման տեխնոլոգիաների իրացման վերաբերյալ գիտամեթոդական մոտեցումների և մեթոդական առաջարկությունների մշակում» |
2015 թվական |
Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
|
Էներգետիկայի դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի մշակում» |
2015 թվականի ապրիլ – 2016 թվականի հունիս |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի մշակում» |
2015 թվականի ապրիլ – դեկտեմբեր |
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի մշակում» Ընդամենը՝ Էներգետիկայի դեպարտամենտում (3 ԳՀԱ) |
2015 թվականի ապրիլ – դեկտեմբեր |
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ նավթամթերքի անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումների և զարգացման կանխատեսումների ուսումնասիրություն» |
2015 թվական |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շուկաներում ուղևորային փոխադրումների դինամիկ գնագոյացման ներդրման և զարգացման հեռանկարների գնահատում» |
2015 թվական |
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ցեմենտի անդրսահմանային ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ցեմենտի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումների և զարգացման կանխատեսումների ուսումնասիրություն» |
2015 թվական |
4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում նոր ավտոմեքենաների և պահեստամասերի մեծածախ իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության՝ տրանսպորտային բնագավառի անդրսահմանային ապրանքային շուկաների հետագա միտումները և զարգացման կանխատեսումները» |
2015 թվական |
5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ լեռնահանքային արդյունաբերության մեջ կիրառվող տեխնիկայի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ լեռնահանքային արդյունաբերության մեջ կիրառվող տեխնիկայի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումները և զարգացման կանխատեսումները» |
2015 թվական |
6. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկ ածուխի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկ ածուխի անդրսահմանային ապրանքային շուկայում հետագա միտումների և զարգացման կանխատեսումների ուսումնասիրություն» |
2015 թվական |
7. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ կավահողի և ալյումինի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ալյումինիումի օքսիդի և ալյումինի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումները և զարգացման կանխատեսումները» |
2015 թվական |
8. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքաքարերի և մետաղների խտանյութերի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքաքարերի և մետաղների խտանյութերի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումները և զարգացման կանխատեսումները» |
2015-2016 թթ. |
9. ԳՀԱ «Բեռնատար վագոնների, ինչպես նաև դրա հետ կապված այլ ծառայությունների տրամադրման շուկայում մրցակցային իրավիճակի և զարգացման հեռանկարների գնահատում» |
2015 թվական |
Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում (9 ԳՀԱ) |
|
Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Դեղամիջոցների շուկաների վերլուծության մեթոդական հանձնարարականների մշակում» |
2015 թվական |
2. ԳՀԱ «Պետական (մունիցիպալ) գնումների մեխանիզմների կարգավորման և միասնականացման վերաբերյալ պետությունների տնտեսական միավորումների համաշխարհային փորձի վերլուծություն, ազգային ռեժիմի տրամադրման հեռանկարների և տնտեսական հետևանքների ուսումնասիրություն» |
2015 թվական |
3. ԳՀԱ «Պետական (մունիցիպալ) գնումների տեղեկատվական ապահովման համաշխարհային փորձի համալիր վերլուծություն, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում։ Պետական (մունիցիպալ) գնումների տեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2015 թվական |
Ընդամենը՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտում (3 ԳՀԱ) |
|
1. ԳՀԱ «ԵԱՏՄ ֆինանսական շուկայի միասնական բառարան |
2015 - 2016 թթ. |
2. ԳՀԱ «Արժեթղթերի և այլ ֆինանսական գործիքների թողարկման փոխադարձ ճանաչում ԵԱՏՄ երկրներում |
2015 - 2016 թթ. |
3. ԳՀԱ «ԵԱՏՄ ֆինանսական շուկաներում տեղեկատվության բացահայտման միացյալ համակարգ, այդ թվում՝ դրա ձևաչափերի և փոխանցման կապուղիների նկատմամբ պահանջների միասնականացում |
2015 - 2016 թթ. |
4. ԳՀԱ «ԵՏՄ տարածքում վերաապահովագրման ընդհանուր տարողության ձևավորում |
2015 - 2016 թթ. |
5. ԳՀԱ «Ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման դրամավարկային և արժութային մեխանիզմների ձևավորում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիայի զարգացման հեռանկարները |
2015 - 2016 թթ. |
6. ԳՀԱ «ԵԱՏՄ անկախ, ոչ պետական վարկանիշային գործակալությունների ինստիտուտի ձևավորում |
2015 - 2016 թթ. |
Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում (6 ԳՀԱ) | |
Ընդամենը՝ Վերսկսվող աշխատանքներում (53 ԳՀԱ) |
|
Ընդհանուրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (62 ԳՀԱ) |
|
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 16.06.15 թիվ 56)