ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.10-19.13-րդ հոդվածներով.
«Հոդված 19.10. | Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
1) վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար, բացառությամբ սույն օրենքի 19.6 հոդվածով նախատեսված դեպքերի՝ |
բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ |
Հոդված 19.11. | Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
1) անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար՝ |
բազային տուրքի չափով |
Հոդված 19.12. | Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման նպատակով թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
1) կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման թույլտվություն տրամադրելու համար՝ |
բազային տուրքի չափով |
Հոդված 19.13. | Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար պետական տուրքի դրույքաչափերը |
1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով՝ 2) սոցիալական նպատակով՝ 3) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական և վերարտադրության կազմակերպման նպատակներով՝ 4) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման նպատակով՝ |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. ապրիլի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|