ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
4 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 158 |
քաղ. Մոսկվա |
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված՝ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Բելառուսի Հանրապետությունից`
Բիբիկով Դենիս Վլադիմիրի՝ |
Հակամենաշնորհային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության Բնական մենաշնորհների, էներգավառելիքային համալիրի և տրանսպորտի կարգավորման վարչության պետ |
Ռուսաստանի Դաշնությունից՝
Մախոնին Դմիտրի Նիկոլայի՝ |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման վարչության պետ |
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝
Ֆոմին Իգոր Ալեքսեյի՝ |
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության Հակամենաշնորհային կարգավորման գլխավոր վարչության պետ |
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Դ.Ն. Կրուտոյին, Ի.Ս. Տրեպենկին, Ա. Ա. Աֆոնյաշինին և Դ.Ա. Ռուտենբերգին։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Ա. Օ. Ժունուսովը նախագահում է Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերը (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 9-ի «Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի գործունեության հետ կապված կազմակերպչական հարցերի մասին» թիվ 21 կարգադրությունը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |